Աֆորիզմներ միայնության մասին
Ամենադաժան միայնությունը հոգու միայնությունն է :
Բ.Պուաստ
Միայնության մեջ ամեն մարդ իր մեջ տեսոնում է այն,ինչ նա իրականում կա :
Շոպենհաուեր
Միայնակ ճամփորդը բոլորից շատ է գնում :
Ֆ. Զալտեն
Եթե վախենում եք միայնությունից,ապա մի ամուսնացեք :
Ա.Պ.Չեխով
Մարդկանց մեծամասնության համար պատերազմ նշանակում է միայնության վերջ,իսկ ինձ համար այն վերջնական միայնությունն է :
Ա. Քամյու
Միայնակն իրենից ներկայացնում է միայն մարդու շողքը,այն մարդը,ով սիրված չէ,միայնակ է ամենուր :
Ժ. Սանդ
Սիրում եմ միայնությունը,անգամ երբ միայնակ եմ :
Ժ.Ռենար
Միայնությունն այն է,երբ քո բոլոր ընկերներն ու բարեկամները ուրախ են առանց քեզ :
Անանուն Հեղինակ
Այն անձը,ում ձեռքում գտնվում է իշխանությունը,միշտ միայնակ է :
Պ.Բենչլի
Մենք մտնում ենք այս աշխարհ միայնակ,միայնակ էլ հեռանում ենք :
Զիգմունդ Ֆրեյդ
Ինտելեկտուալ տեսանկյունից բարձր կանգնած մարդուն միայնակությունը կրկնակի օգուտ է : Առաջին հերթին հնարավորություն է տալիս ինքդ քեզ հետ լինել,իսկ երկրորդը թույլ է տալիս ուրիշների հետ չլինել : Այս վերջին օգուտը էլ ավելի շատ ես գնահատում ու արժեքավորում,երբ գիտակցում ես,թե ինչքան պարտադրանք,դժվարություն,անհարմարություն ու անգամ վտանգ է բերում ամեն նոր ծանոթություն :
Շոպենհաուեր:
Իսկական միայնությունն այն է,երբ կողքիդ նստած է մի մարդ,ով քեզ չի հասկանում :
Անանուն Հեղինակ
Երազկոտ մարդիկ միայնակ են :
Է. Բոմբեկ
Մարդն իր բնույթվ միայնակ է,և կարող է հույսը միայն ինքն իր վրա դնել :
Բ.Ուզե
Ավելի լավ է լինել միայնակ,քան թե ում հետ ասես ընկերություն անել:
Օմար Խայամ
Մարդիկ միայնակ են,քանի որ կամուրջների փոխարեն պարիսպներ են կառուցում :
Անանուն Հեղինակ
Միայնություն պետք է փնտրել մեծ քաղաքներում :
Ռենե Դեկարտ
Միայնությունը լավ ընկեր է,բայց վատ խորհրդական :
Լ.Կրայնով-Ռիտով
Ես չգիտեմ որևէ մեկի,ով այն կամ այն չափով իրեն միայնակ չի զգում :
Գ.Գարսիա Մարկես






