Մերկուրիի գիծը գրականության մեջ հանդիպում է մի շարք անուններով,ինչպիսիք են Ստամոքսի գիծ,Հեպատիկ գիծ,Առողջության կամ Բիզնեսի գիծ: Այս բազմաթիվ անուններից հետևում է,որ այս գիծն ունի մի շարք հետաքրքիր հատկություններ,որոնք կփորձենք ուսումնասիրել սույն գրառման մեջ:
Մերկուրիի գիծը կլանման,էներգիաների “ասիմիլյացիայի” գիծ է: Հենց այս գիծն է մեզ թույլ տալիս մարսել ինչպես թույլ հոգևոր գիտելիքները,ինչպես նաև ֆիզիկական սնունդը: Այն պատասխանատու է բարձրագույն մտավոր գործունեության համար,ահա թե ինչու ուշ է ձևավոևվում և շատ հազվադեպ է ամբողջական տեսքով հանդիպում պրակտիկայում: Այո,մեր ինֆորմացիոն հասարակության դարում դժվար է հանդիպել լավ արտահայտված Մերկուրիի գիծ: Սա ինֆորմացիայի գիծն է: “Ինֆորմացիա” բառը կազմված է երկու արմատից “Ին”-ներս,”ֆորմացիա”-կազմավորում,ձևավորում,իրականացում: Այս գիծը կազմավորվում և զարգանում է մտավոր մեխանիզմների զարգացմանը համընթաց: Մերկուրիի գիծը պետք է զարգացած լինի,օրինակ,լրագրողի մոտ,ով կարող է մշակել մեծ ծավալի նյութը և այն մատուցել կարճ տեսքով ընթերցեողին:
Մերկուրիի գիծը յուրահատուկ ֆիլտրի դեր է խաղում,այն թույլ է տալսի “թորել” ինֆորմացիան: Այս պատճառով այն նաև կոչվում է լյարդի գիծ,քանի որ լյարդի գործառույթը արյունը թունավոր տոքսիններից մաքրելն է: Այս գիծը կաված է նաև բիզնեսի և փողերի հետ: Թույլ առողջություն ունեցող մարդը չի կարող հաջողակ լինել բիզնեսի դաշտում:
Կյանքի գծին մոտ անցնող Մերկուրիի գիծը ցույց է տալիս,որ տվյալ անձի գիտելիքները կիրառական բնույթ ունեն,դա կարող է լինել,օրինակ,ծրագրավորման մասնագետ: Ինչքան ավելի գլոբալ են մարդու ունեցած գիտելիքները,այդքան ավելի ուղղահայց տեսք է ստանում Մերկուրիի գիծը: Աղբյուր
Ապոլոնի գիծը թերևս ամենադրական գծերից մեկն է: Այն ունի մի շարք անվանումներ,ինչպիսիք են `Ապոլոնի գիծ,Արևի գիծ,Երջանկության գիծ,Փառքի կամ Հայնտության գիծ և այլն: Այս գիծը մարդուն երջանկություն է բերում: Աշխարհը կարծես թե ժպտում է մարդուն,գործերը լավ են ընթանում:
Գիծը գտնվում է Ապոլոնի թումբի վրա`մատնեմատի տակ: Այս գիծն ունեցող մարդիկ ժպտերես և կենսուրախ են միշտ: Հազվադեպ կարելի է տեսնել երկար և լավ արտահայտված Ապոլոնի գիծ,սովորաբար այն սկսվում է Սրտի գծից: Այս դեպքում երջանկությունը կգա 45ից հետո: Որոշ դեպքերում,այն կարող է սկսվել Ճակատագրի գծից և բարձրանալ վեր` դեպի Ապոլոնի թումբը: Այս դեպքում,մարդուն լիակատար երջանկություն և ներքին ինքնաբավարարվածություն է պատճառում աշխատանքը,կարիերան: Այն կետը,որտեղից սկիզբ է առնում Ապոլոնի գիծը,համարվում է առավել բարենպաստ տարի մարդու կյանքում: ՍԱԿԱՅՆ,քանի որ երջանկության զգացողությունը խիստ սուբյեկտիվ բնույթ ունի,ապա Ապոլոնի գիծը միանշանակ բացատրություն չի կարող ունենալ,գիծը ուսումնասիրելիս պետք է հաշվի առնել նաև ուսումնասիրվող ձեռքի առանձնահատկությունները:
Գիծը ցույց է տալիս մեծամասամբ ինքնաարտահայտումը,հասարակության կողմից մարդու ընդունումն ու մարդուն գնահատումը: Բազմաթիվ հայտնի մարդկանց ձեռքերի վրա կարելի է տեսնել այս գիծը,սովորաբար այն լինում է հստակ և լավ արտահայտված ձեռքի մակերևույթի վրա: Համոզվելու համար առաջարկում եմ ուսումնասիրել քսաներորդ դարի մեծագույն պալմիստ Կեյրոյի ձեռքը և քսաներորդ դարի մեծագույն դերասանուհիներից մեկի `Սառա Բեռնարի ձեռքը:
Տեսնում եք այս բոլոր նկարները: Դրանք բոլորը նկարված են ձեռքերի վրա,զարմանալի է չէ? Ձեռքերի վրա նկարելու արվեստը կոչվում է Hand Art: Hand Artը հանդիսանում է Body Artի մաս,սակայն ի տարբերություն դաճվածքների մարմնին արվող այս նկարչությունը ժամանակավոր է:
Այս բոլոր նկարների հեղինակն է Միլանում ապրող արվեստագետ Գվիդո Դանիելեն: Նա մի քանի տարի ապրել է Հնդկաստանում,որտեղ և ուսումնասիրել է մարմնի վրա նկարելու բարդ արվեստը: Վերադառնալով նա բազմաթիվ ցուցադրություններ է կազմակերպել: Սակայն նրանք համաշխարհային հռչակ է բերել “Handimals”(Ձեռքի Կենդանիներ) նկարների շարքը,որտեղ արվեստագետը ձեռքերի վրա նկարելով ստանում է բազմաթիվ կենդանիներ: Եթե ուզում եք առավել մանրամասն ծանոթանալ Դանիելեի արվեստին,ապա այցելեք նրա կայքը:
Գրականությանը հայտնի են սիրո միջնորդներ,հայ իրականության մեջ առաջինը Շիրվանզադեն էր,որ “Նամուս” վեպում նկարագրեց Շըպպանիկի կերպարը`որպես երկու սիրող սրտեր միացնող բարեսիրտ ու բարեհոգի անձնավորություն: Ժամանակները փոխվում են բայց դե ադաթները մնում են: Մեր օրերում էլ շատ կան սիրո բարեխոսներ ,բազմաթիվ ծանոթությունների կայքեր և վերջապես “հայերին անգործությունից և ձանձրույթի մաղձից փրկող” Օդնոնլասսնիկը,անգամ այդպիսի հաղորդում էլ կա հեռուստացույցով,որտեղ երեք տարեց կանայք ծանոթացնում են երիտասարդ տղաներին ու դեռատի օրիորդներին նպաստելով ազգի շատացմանն ու ծաղկմանը: Բայց դե խոսքը նրանց մասին չէ այսօր,այլ մի հետաքրքրաշարժ անձնավորության,ով հասկացավ,որ սրտեր միացնելը ոչ-միայն հաճելի այլև շահավետ զբաղմունք է,ՇԱՏ ՇԱՀԱՎԵՏ:
Լիստերմանի անունով մոդելային գործակալությունների սեփականատերերը վախեցնում են սկսնակ մոդելներին.
“Հեսա կգա Լիստերմանը ու կտա քեզ ինչ-որ մի օլիգարխի“:
Սակայն Լիստերմանի օգնությամբ հարուստ ամուսին գտած աղջիկները նրան քնքշորեն անվանում են «дядя Петя»:
Բոլորս էլ գիտենք ֆիզիկական վարժությունների,մարմնամարզության կամ յոգայի օգտակարության մասին,մարդիկ հասկանում են իրենց ֆիզիկական մարմնին հետևելու անհրաժեշտությունը: ՍԱԿԱՅՆ,ինչու մարդիկ չեն հասկանում իրենց այսպես կոչված “եթերային մարմնին” հետևելու խնդիրը?Չնայած,սկի մեծամասնությունը ֆիզիկական մարմինն են բարձիթողի արել,ուր մնաց “եթերայինը”:
Ձեզ մոտ տրամաբանական հարց է առաջանում,ինչ է “եթերային մարմինը”?Ասեմ. Կարդալ ավելին
Հայալեզու Կենդանի Մատյանի անհունում թափառելով պատահաբար(կամ ոչ պատահաբար) ընկա Հովեմ կեղծանունով մարդու մոտ: Հետաքրքիր և օրիգինալ մտքեր է արտահայտում,դրանցից մեկը ցանկանում եմ ցիտել
Պապաների տղերք է կոչվում ՀՀ-ում ծնված և այնտեղ ջանասիրաբար բազմանալ շարունակող բոլոր այն երևույթների ամբողջականությունը, որը իր մեջ ներառում է ինչպես ՀՀ-ից հարուստ և մի քանի արշին վզի հաստություն ունեցող մի քանի դյուժին բնությանն անհայտ կենդանիներով շրջող արարածների զավակներին, այնպես էլ սեփական կեցության վերոնշյալ պայմանները դեռևս չապահոված, սակայն քափ-քրտինք կտրած այդ նպատակին սլացող առավել մանր եղջերավոր արարածների զավակները: Պապաների տղերք հանդիսանալու միակ պարտադիր պայմանը հանդիսանում է երկսապատավոր ուղտի փորձառությամբ թքելու հմտությունը, սեփական անուն – ազգանունը երեքից ոչ պակաս տառասխալներով գրելու կարողությունը, ինչպես նաև` ամենաքիչը երկու-երեք տասնյակ հնարավորինս յուրատեսակ հայհոյանքների իմացությունը, որոնք ուղղված են բոլոր չամրապնդված բարոյական արժեքներ ունեցող մայրերի զավակներին, և որոնք փաստորեն վերաբերում են հենց իրենց` պապաների տղերքին: Պապաների կողմից պապաների տղերքին առանց օտարման հնարավորության պետք է հատկացվեն արտասահմանյան մակնիշի հնարավորինս թանկ բազմաթիվ մեքենաներ (ՋԻՊ – հեղինակ)…
Մի ամիս է արդեն ամբողջ հայալեզու հասարակությունը քննարկում է դերասանուհի Անժելա Սարգսյանի սեռական կյանքը,որը ծամոն դարձած պտտվում է ժողովրդի աղբահոտ բերանի մեջ ու բազում բանավեճերի պատճառ դառնում: Սակայն թողնենք այդ սկանդալի հետ կապված բոլոր հարցերը քննադատասեր հասարակությանը,և անդրադառնանք այս հարցի մարդկային կողմին:
Եվ ի՞նչ. հեռուստատեսությունը աշխատանքից ուզում է հեռացնել նրան,ամուսինը բաժանվում է Անժելայից, երեխային էլ մոր ձեռքից առնում: Իսկ կոլեգաներն էլ հրաժարվում են նկարահանվել Անժելայի հետ: Բայց Անժելան մնաց անպաշտպան` լքված կոլեգաներից ու ամուսնուց, աշխատանքից հեռացված ու հիմա հաստատ հոգեկան շատ ծանր վիճակում է:
Ինչպես ճանաչել ԱՄՆ նախագահի ձեռքերը? Այսօր կփորձենք հետազոտել ամերիկյան վերջին տաս նախագահների ձեռքերը`սկսած Բարաք Օբամայից մինչ Ջոն Քենեդին նեռարյալ: Գտնենք աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ձեռքերի նմանություններն ու տարբերությունները:
Իմ բլոգի հարգելի այցելուներ և հետևողներ ,ահա եկավ այս երկար սպասված պահը Ձեր ուշադրությանը ներկայացնելու Պալմիստրիայի մասին իմ սիրելի գրքերը: Ամեն գիրք ունի իր թերություններն ու առավելությունները,ուստի չկա որևէ կատարյալ գիրք այս ամբողջ ցանկի մեջ,սակայն եթե Դուք ընթերցեք բոլոր գրքերը և կիրառեք այդ գրքերից ստացված գիտելիքները,ապա ինքներդ կհասկանաք այս կամ այն գրքի առավելություններն ու թերությունները : Բոլոր գրքերը հասանելի են ռուսերենով,ուստի ցանկացած հարցերի կամ պարզաբանումների համար կարող եք դիմել ինձ :
Այս գիրքն իրենից ներկայացնում է Պալմիստրիայի մի ամբողջական կուրս,բազմաթիվ նկարներ և պատկերազարդումներ կան գրքում,ինչը նպաստում է նյութի հեշտ հասկացմնանն ու յուրացմանը : Ամենալավ գիրքն է սկզբնական ծանոթություն հաստատելու համար Պալմիստրիայի զարմանահրաշ աշխարհի հետ : Ես ինքս այս գրքից եմ սկսել : Սակայն նշեմ մի փաստ ևս,այս գիրքը անհրաժեշտ է դանդաղ կարդալ,հասկանալ,ձեռքեր ուսումնասիրել և փորձլ ստուգել գրկում առկա ինֆորմացիայի իսկությունը : Գիրքը հասանելի է նաև Հայաստանի գրախանութներում,ինքս տեսել եմ :