Archive

Archive for the ‘Աշխարհն իմ տակառի անցքի միջից’ Category

Մանկության սիրելի տեսահոլովակները

March 22, 2012 4 comments

Այս գրառման մեջ ցանկանում եմ ներկայացնել մանկությանս ամենասիրելի ,հիշարժան տեսահոլովակները`90ականների ամենահիթային երգերը:
Վայելեք






Կարդալ ավելին

Դալլեսի նախագիծը

March 16, 2012 Leave a comment


Հոդվածի սկզբնօրինակը գտնվում է այստեղ:
Համեմատեք ծերուկ Ալենի 1945 թվականի ”երազանքներն” այսօրվա իրականության հետ
Առ այսօր հետաքրքրական ու այժմեական է ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ալեն Դալեսի 1945թ. ելույթը՝ արտասանված ԱՄՆ Կոնգրեսում (հատված):
“…Քաոս սփռելով, մենք աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից եւ արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. դուրս կմղենք նկարիչների մոտից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման եւ ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկանեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները: Մենք պետք է օգնենք եւ բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ ցանկացած անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարությունում մենք քաոս եւ անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ եւ մշտապես, կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը: Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն եւ աննկատորեն կսերմանենք: Եվ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու…”:
Սա, իհարկե, ԽՍՀՄ-ը քանդելու անգլո-սաքսոնական ամերիկյան մասոնական ծրագիր էր, սակայն, այժմ էլ այն կիրառելի է՝ ցանկացած երկիր քարուքանդ անելու դեպքում, որի ականատեսն ենք հիմա մեր իրականության մեջ եւ առհասարակ…
Արթնացեք ժողովուրդ!

Արցախ.Թաքնված Գանձ

February 28, 2012 Leave a comment


«Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից Արցախը ներկայացվում է որպես մի դժոխային տիրույթ, ոստան, ավերակների կույտ` խեղաթյուրելով իրականությունը: Ֆիլմը, պատմելով ոչ թե Ղարաբաղյան հիմնահարցի մասին, այլ ներկայացնելով ներկայիս Արցախը` նպատակ ունի աշխարհին ցույց տալ իրողությունը», – ասաց ռեժիսյորը: Նրա խոսքով` ֆիլմը միտված է խթանելու զբոսաշրջությունը, որ յուրաքանչյուր օտարազգի զբոսաշրջիկ` գալով Արցախ, կարողանա ոչ միայն սեփական աչքով տեսնել Արցախը, այլ նաև ցանկանա իմանալ պատմական իրողությունը:

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ռեժիոսոր Ջիվան Ավետիսյանի “Արցախ.Թաքնված Գանձ” ֆիլմը: Խոսքերն ավելորդ են նկարագրելու համար այս ֆիլմի վեհությունը: Ուղղակի նայեք,վայելեք և տարածեք:

Սիմվոլների բացատրությունը

February 20, 2012 Leave a comment

Սիմվոլներն առաջացել են հնագույն ժամանակներում: Դրանց առաջացումը կապվում է հյուսիսային ռունիկ աղբյուրների հետ,որտեղ էլ նրանք գրառված են եղել: “Ես ինքս”,Էգոն պատկերվում է կետի տեսքով,հոգին-շրջան,որն էլ հատկանշում է անսահմանությունը:
Շրջանի մեջ գնտվող կետը խորհրդանշոմ է Արևը:

Լուսինը ներկայացվում է կիսաշրջանի սիմվոլի տեսքով,որը խորհրդանշում է մարդու կիքրն ու զգացմուքները: Ուղղահայացը ցույց է տալիս տղամարդկայինը,իսկ հորիզոնականը կանացին,խաչը`կանացին ու տղամարդկայինը միասին(դրական և բացասական): Շրջանի մեջ գնտվող խաչը նշանակում է երջանկություն(շրջապատված է հոգով): Մյուս կողմից խաչը ձեռբազատման նշան է,դրա համար այն օգտագործվում է քրիստոնեական գաղափարախոսության մեջ:
Վեներային համապատասխանում է խաչի վերևում կանգնած շրջանը: խաչը`տառապանքը,հաղթահարելի է սիրո միջոցով:
Նույն նշանը`վերևում կիսալուսնի հետ միացած հանդիսանում է Մերկուրիի նշանը և նշանակում է,որ խաչը`տառապանքը հաղթահարելի է սիրո և բանախոհության միջոցով:

Մարսին համապատասխանում է բեղմնավորման նշանը`նետին միացած շրջանի տեսքով:
Ուրանին համապատասխանում է նույն նշանը հակառակ դրված և նրան միացված շրջանում վերցված կիսալուսնի հետ,ինչը խորհրդանշում է հոգու,ոգու,մտքի և սեռական առեղծվածների ճանաչում:

Յուպիտերը պատկերվում է խաչի ձախ ուղղահայաց կողմին միացած կիսալուսնի տեսքով.խաչը հաղթահարվում է զգացմուքների,մտածողության և ճանաչողության միջոցով:

Սատուրնի նշանը ներկայացվում է կիսալուսնի վերևում գտնվող խաչի տեսքով.տառապանքը դեռ հաղահարված չէ,բայց քանի որ այն ուժեղ ,տիրական մոլորակ է,ապա այն նաև օգնական է: Սատուրնը նշանաում է ինտելեկտ(կիսալուսին),որի վրա ստվեր է գցում մատարիան(խաչը),այսինքն շղթայված է,հետևաբար եսասեր է: Ինչպես մենք գիտենք,բոլոր մեր դժբախտություններն ու տառապանքները բերում մեզ դրան իմաստավորելուն: Եթե դժվարություններն ու տառապանքները հաղթահարվում են ճանաչման միջոցով,ապա այս նշանը պտտվում է,ե Սատուրնը վերածվում է Յուպիտերի:

Շրջանով նշանակվում է հռչակված,իսկ կետով `չհռչակված աստվածութոյւնը: Կրկնակի շրջանում գտնվող կետըով պատկերվում է հռչակման ավարտվածությունը.կենտրոնական Արևը աստվածային կամքի արտահայտումն է: Սվաստիկան նշանակում է Կոսմոսի շարժումը: Դա Արևային խաչ է`հյուսիսի ամենահին սիմվոլներից մեկը,իմաստունների և հին փիլիսոփաների խաչը: Մեկ ճառագայթով վեր հնգանկյուն աստղը խորհրդանշում է աստվածություն,երկու ճառագայով վերև գտնվողը`Սատանայի նշանն է:

Հին սիմվոլիկայում է կայանում ճիշտը,քանի որ այդ նշանակումները հենց այնպես չեն ծնվել,դրանք տարբեր աստվածությունների գործառույթների և ձևաբանական առանձնահատկությունների հետևանք են:
Եթե մենք սպառնում կամ նախազգուշացնում ենք ցուցամատով,ապա միանգամայն նմանակում ենք դաժան Յուպիտերին(Զևս): Բթամատը օգտագործվում էր Ներոն կայսրի ժամանակ Հին Հռոմում հաստատելու և “Ես”-ը ի ցույց դնելու համար.դեպի վեր ուղղված մատը `կյանք,դեպի ներքև ուղղվածը`մահ: Բթամատի հիմքը`Վեներայի թումբն է,որ ցույց է տալիս բնազդային և ֆիզիկական սերը: Միջնամատը`Սատուրնը հանգստացնում և հավասարակշռում է ամեն ինչ,դրա համար այն ամենաերկարն է ձեռքի ափի վրա: Մատնեմատը խորհրհդանշում է ոսկեզօծ Արևը(Ապոլոն),ահա թե ինչու են մատնեմատի վրա կրում ոսկե զարդեր,առավել հաճախ ամուսնության մատանի: Ճկույթը Մերկուրին է`աստվածների փոստատարը,ով ճարպիկ և սուր լեզու ունեցող երիտասարտի տեսքով է ներկայանում: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ընդգծել իր “կարևորությունը” խնջույքի կամ այլ հավաքի ժամանակ,ապա նա ցուցադրում է իր ճկույթը,դրանով մատնանշելով,որ ասելիք ունի:

Հետաքրքիր փաստեր Ստալինի մասին

February 18, 2012 1 comment


Ստալինի ընթերցանության սովորական նորման եղել է օրական մոտ 300 էջ: Նա միշտ զբաղվում էր ինքնակրթությամբ: Նրա զարգացվածության իրական մակարդակի մասին պատկերացում կարելի է կազմել դատելով նրա կարդացած և ուսումնասիրած գրքերի քանակով: Նրա գրադարանը կազմված էր ավելի քան 20 հազար կտոր գրքից:

Ստալինը միշտ աշխատում էր առաջ անցնելով ժամանակից մի քանի տասնյակ տարիներ: Նրա կառավարման արդյունավետությունը կայանում էր նրանում,որ նա իր առջև դնում էր հեռահար նպատակներ ,և այսօրվա խնդրի լուծումը դառնում էր հետագա լայնամասշտաբային ծրագրերի իրականացման գրավական:

Ստալինը չէր պայքարում օղու դեմ,նա պայքարում էր մարդկանց ազատ ժամանակի դեմ: Սպորտը արտակարգ զարգացում էր ապրում,հատկապես սիրողականը: Ամեն կազմակերպություն կամ ընկերություն ուներ իր աշխատակիցներից կազմված սպորտային խմբեր: Քիչ թե շատ մեծ գործակալությունները պարտավոր են ունենալ մարզադաշտեր և հոգ տանել դրանց մասին:

ԽՍՀՄ բոլոր քաղաքներում ստալինյան ժամանակներից մնացել են զբոսայգիներ: Դրանք նախատեսված էին մարդկանց հանգստի համար: Դրանք ունեին էին ընթերցասրահներ և խաղասրահներ(շախմատ, բիլյարդ),գարեջրատուն,պաղպաղակի խանութ երեխաների համար,պարահրապարակ և ամառային թատրոն: Եթե ստալինյան պլանային համակարգը պահպանվեր և հետագա կատարելագործման հասներ,ապա դեռ 1970թվ ԽՍՀՄ կլիներ ամենաբարձր կյանքի մակարդակ ունեցող երկրների լավագույն եռյակում:

Ստալինը նման էր Լենինին,սակայն վերջինիս ֆանատիկոսոությունը տարածվում էր ոչ թե Մարքսի,այլ սովետական ժողովրդի վրա,Ստալինը ֆանատիկորեն ծառայում էր նրան: Ստալինը ինքն իր նկատմամբ շատ տնտեսող էր: Հագուստիս ոչ մի ավելորդ բան չուներ,այն ինչ ուներ երկար ժամանակ հագնում էր,այնքան որ մաշվի: Պատերազմի ժամանակ Ստալինը իր տղաներին ռազմաճակա է ուղարկել:

Ստալինի անձնական արխիվը ոչնչացվել է վերջինիս մահից անմիջապես հետո:

Մտորումներ գրքերի մասին…

February 15, 2012 Leave a comment


Հետևելով Հեթանոս Գևորգի օրինակին,ցանկանում եմ  գրքերի մասին գրել:
Թվային թե տպագիր? .Այս է խնդիրը
Ես նախընտրում եմ տպագիր գիրքը:Քանի որ հաճելի է տեսնել,բռնել,զգալ գքրի շունչը: Երբ բացում ես գիրքը անասելի երջանկությամբ է լցվում հոգիդ,թերթում ես էջերը: Ամեն թերթելուն ,կարցես,անտեսանելի զգացմունքերը պարուրում են հոգիդ ու տանում հեռուներ`գրքերի անմեկին ,անեզր,զարմանահրաշ աշխարհը: Թվային գրքերի կարդում եմ,եթե Հայաստանում եչմ գտնում դրանց տպագիր տարբերակը: Թվային գիրք կարդալիս,սակայն,շուտ եմ հոգնում:Ընդհանրապես ճաշակի հարց է: Տպագիր թե թվային իրականում տարբերություն չկա,կարևորը գիրք կարդալու հանգամանքն է:
Հրաշալի է,երբ լայնէկրան հեղուկբյուրեղյա հեռուստացույցի փոխարեն դու ունես հարուստ գրադարան,որն օգնում է իմաստով լցնել հեռուստացույցի առաջացրած ունայնության վիհը: Ես նաև ունեմ մեկ սկզբունք,որին երբեք չեմ դավաճանում,այն հնչում է այսպես.

“Մի տուր գիրքդ ուրիշին”

Երբեք իմ գրքերը ոչ-ոքի չեմ տալիս,քանի որ գիրքն այնպիսի բան է,որ ամեն մեկը պետք է իրենն ունենա: Շատ հաճախ մարդիկ վերցնում են գրքերը և մոռանում են վերադարձնել: Արդյունքում դու կարող ես ուենալ մի որևէ հավաքածու բացակայող մի քանի գրքով: Սիրում եմ գիրք նվիրել և սիրում եմ,երբ գիրք եմ նվեր ստանում:
Երևանի գրախանութներում լուսնի ափսեն է գլորվում… Կարդալ ավելին

Իրական պատմություններ մարդկային բարության մասին

February 14, 2012 Leave a comment


* * *

Ընկերուհուս հետ առևտրի կենտրոնում էին : Փափուկ խաղալիք շահեցի տիրում: Մենք քայլում էինք ու հանկարծ տեսանք մտավոր խնդիրներ ունեցող տղայի հոր հետ քայլելիս և նվիրեցին իրեն խաղալիքը:
Տղան ասաց “Շնորհակալություն“: Հոր աչքերը արցունքներով լցվեցին: Պարզվում է,տղան արդեն մի քանի ամիս չէր խոսում:

* * *
Չորս ամիս առաջ ինձ մոտ վաղաժամ ճաղատացում ախտորոշեցին: Մեկ ամիս անց ես կորցրեցի բոլոր մազերս: Վախենում էի դպրոց գնալ,մտածում էի,բոլորն ինձ կծաղրեն: Մյուս առավոտ ես թակոցներ լսեցի դռան վրա: Բացեցի դուռը և տեսա իմ 10 ամենամոտ ընկերներին`ամբողջովին ճաղատ: Նրանցից երկուսը աղջիկներ էին:
* * *
Կարդալ ավելին

Մտորումներ համասեռամոլների մասին

February 10, 2012 15 comments


Երկար ժամանակ չէի ցանկանում այս թեմային անդրադառնալ,քանի որ համասեռամոլներին վերաբերվող գրառումները չափից շատ են մեր բլոգոլորտում: Սակայն անդրադառնում եմ այս համասեռամոլներին մեկ պատճառով լով.ցանկանում եմ արտահայտել իմ հայեցակարգը:
Ի տարբերություն շատ բլոգերների,որոնք միաբերան քննադատում են համասեռամոլությունը հեռվից նայելով այս երևույթին,ես ԱՆՁԱՄԲ հանդիպել և զրուցել եմ որոշ համասեռամոլների հետ,քանի որ միշտ ցանկացել եմ հետազոտել այդ մարդկանց մտածելակերպը,առօրյան և ընտհանրապես կեցությունը: Ըստ իմ խորին գիտակցման,այս մարդիկ այդպես են լույս աշխարհ գալիս,որոշակի տարիքում հասկանում են,որ իրենց ավելի շատ ձգում է նույն սեռի ներկայացուցիչը քան հակառակ: Երևանում հանդիպել եմ մի քանի համասեռամոլ արտասահմանցիների,խոսել եմ նրանց հետ: Նրանցից ոմանք բավականին ընդունելի տեսք ու կեսվածք ունեին եվրոպացու համար,ես նույնիսկ չէի մտածի որ վերջիններս ոչ ավանդական կողմնորոշում ունեն: Նրանց մշակույթն է այսպիսին: Ինչու ենք մեղադրում այս մարդկանց? Եթե նրանք փոքր տարիքից այդ են տեսել: Տեսել են ,որ մարդիկ ադեկվատ են վերաբերվում գեյերին և նրանց մոտ ամրապնդվել է այդ կերպարը: Այդպիսին է նրանց բնույթը,ուստի չարժե մեղադրել նրանց:
Սակայն մի բան ես չեմ ընդունում: Չեմ ընդունում ,որ մեր երկրում ցանկանում են սերմանել այդ նույն պսևդոլիբերալ սկզբունքները գեյերի հանդեպ: Երբ ցանկանում են դարձնել մեզ տոլեռանտ այդ մարդկանց նկատմամբ: Պետք չէ այդ մարդկանց քարկոծել,գանահարել կամ հերյուրել: Պետք է ուղղակի Հայաստանից դուրս հրավիրել այդ մարդկանց դեպի ազատությունների,”հավասարության” և “արդարության” երկիրը`ԱՄՆ: Թող գնան այնտեղ և ինչպես ասվում է Աստվածաշնչում “Գնացեք,աճեք և բազմացեք”: Հետաքրքիր մի օրինաչափություն եմ նկատել ,այնուամենայնիվ,համասեռամոլները չեն բազմանում,սակայն շատանում են`կենսաբանության օրենքներին հակառակ: Կարդալ ավելին

Լիակատար հանգստության բանաձևը

February 6, 2012 1 comment

Լիակատար հանգստություն դժվար չէ վայելել: Անհրաժեշտ է լոկ սեղմել այս երեք կախարդական կոճակները իրար ետևից

1.Առաջին կոճակ
2.Երկրորդ կոճակ
3.Երրորդ կոճակ

Երաժշտության ձայնը կառավարեք ըստ ցանկության և ՎԱՅԵԼԵՔ:

Հ.Գ.Կատարյալ էյֆորիային հասնելու համար այս ամենին կարելի է ավելացնել նաև մի որևէ սիրելի խմիչք`թեյ,գինի,գարեջուր,վիսկի…
Աղբյուր

Հ.Գ.Գ Մի մոռացեք նաև կիսվել այս երջանկությամբ ՁԵՐ ընկերների հետ:

Մտորումներ ֆեմինիզմի մասին…

January 28, 2012 Leave a comment


Նախ նշեմ որոշակի տեղեկություններ ֆեմինիզմի առաձացման պատմությունից:
Ֆեմինիզմը մոտ երկու հարյուր տարվա պատմություն ունի: Այն աճեց Սեն-Սիմոնի,Ֆուրյեի,Ուենի և այլ սոցիալական ուտոպիստների տմքերի հիման վրա: Սակայն ֆեմինիզմի նախահայրն է համարվում քաջ հայտնի և սիրված Ֆրիդրիխ Էնգելսը:  ”Հայրիշխանությունը միշտ չի եղել“,եղել է ժամանակ,երբ կանայք էին իշխանության մոտ,իսկ տղամարդիկ լոկ նրանց ծառաներն էին: Ահա թե ինչ էր ասում Էնգելը,այս տողերն էլ դարձան ֆենինիստուհիների նշանաբանը և հիմնական գերնպատակը: Այսպիսով,ֆեմինիսմը մարքսիզմի և կոմունիզմի տարատեսակներից մեկն է.ևս մեկ տոտալիտար համակարգ: Իր գոյության հենց սկզբից ֆեմինիզմի նպատակը երբեք չի եղել հավասարության հաստատումը,այլ “պատմական արդարության” վերականգնում է,այսինքն իշխանության վերադարձը կանանց:
Երկրորդ Համաշխարհային պատերազմը և դրան հետևած իրադարձությունները ֆեմինիզմը ետին պլան գցեցին,սակայն ֆեմինիստուհիները չանհետացան,ուղղակի նրանք աննկատ դարձան: Պատերազմի շոկը,տղամարդկանց դեֆիցիտը ակտուալ տարձրեցին սովորական,ավադնական հարաբերությունները:Շատ կանայք սկսեցին փորարինել տղամարդկանց գործարաններում և ֆաբրիկաներում:
Ֆեմինիզմը երկրորդ ալիքի սկզբնավորողն էր Բեթթի Ֆրիդան իր “Կանացի միստիկա”(1963) գրքով,որի հիմնական մտքերը ,սակայն,վերցված էր երիտասարդական-սեքսուալ հեղափոխության ակտիվիստներից: Հեցն այդ ժամանակ էլ երևան է գալիս Միշել Ֆուկոն իր հեղափոխական մտքով,որ իրականում “սեռ չկա”: Իսկապես,սեռ չկա,սեռը լոկ հայրիշխանության բազմադարյա ագիտացիոն սխալն է: Հիմնվելով Մարգարեթ Միդի և անհրաժշետ քայլերի ձեռնարկման դեպքում հնարավոր կլինի վերացնել սեռական տարբերություններով պայմանավորված այդ զզվելի սահմանը,որը,ֆեմինիստուհիների համոզմամբ,կանանց երկրորդական սեռ է համարում: Մարգարեթ Միդի հետազոտությունների արդյունքները հերքվել էին,սակայն այդ հանգամանքը դույզն ինչ չընկճեց ֆեմինիստուհիներին և յոթանասունական թվականներին ֆեմինիզմն արդեն ամբողջապես ձևավորել էր իր իդեոլոգիական-գաղափարախոսական բազան ,որի առանցքը կազմում էին հետևյալ երեք կարևորագույն պոստուլատները.
1.Հայրիշխանությունը կանանց շահագործում է,շահագործման այնպիսի տեսակ,ինչպիսին է ստրուկների շահագործումը ստրկատիրական հասարակարգում,իսկ կինը այդ դարավոր շահագործման անմեղ զոհ է: Կարդալ ավելին

Մտորումներ տղամարդկության և արժեհամակարգի մասին

January 23, 2012 8 comments


Մի պահ  նայեք այս նկարին!Հավանաբար բոլորդ ճանաչեցիք ձախ կողմում գնտվող երիտասարդին,սակայն քչերը կճանաչեն աջ կողմից մեզ նայող այդ վսեմ,բարի,ազնվաբարո դեմքով հայորդուն: Նա Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Թաթուլ Կրպեյանն է,ով  90ականների սկզբին շատերի նման մեկնեց Արցախ` պաշտպանելու համար հայրենի լեռների անդորրը…
Սակայն մեր օրերում ով է խոսում ԻՍԿԱԿԱՆ  հերոսների մասին?Պոպսագլամուրային ճահճացած միգամածում չեն հիշի հայրենի նահատակներին,սակայն բոլորը չգիտես ինչու խոսում են գողական սերիալների “հերոսների” մասին: Ցավալի է ,սակայն,որ ունենալով հերոսներ մի հսկայական զորաբանակ,ամբողջ օրը տեսնում ենք հեռուստաէկրանների վրա և համացանցում վխտացող պսևդոհերոսների,որոնք սփռում են համատարած տգիտություն ու անմտություն: Միթե չի կարելի սերիալ նկարահանել ազատամարտիկների մասին?Ցույց տալ նրանց ծանր կյանքի մանրամասները,նրանց հաղթանակը գյավուրների բազմաշատ բազմության հանդեպ?
-Իհարկե ՈՉ: Կարդալ ավելին

Մտորումներ Երրորդ Համաշխարհայինի մասին…

January 16, 2012 Leave a comment

Այսօր կխոսենք Երրորդ Համաշխարհային պատերազմի մասին:
Այն արդեն սկսվել է,եթե Դուք  չեք նկատում,ապա առնվազն կույր եք կամ մուգ-վարդագույն ակնոցներով եք նայում աշխարհին: Պատերազմ ասելով մարդիկ սովորաբար պատկերացնում են ռազմաճակատ,պատերազմող կողմեր,զինվորներ,ռազմական տեխնիկա և այլն:Սակայն այս պատերազմն ուրիշ է: Տարիներ առաջ մարդիկ հասկացան,որ կարելի է մեկ այլ երկրի պարտության մատնել առանց պատերազմի: Ում են պետք զոհեր,զախսված միլիարդներ,պայթուցիկ նյութեր,տանկեր,կործանիչներ?Կարելի է առանց այս դաժան մեթոդների էլ հաղթանակի հասնել: Երրորդ համաշխարհային պատերազմում գոյություն ունեն ուրույն,մինչ այժմ չկիրառված մի շարք հետաքրքիր “զենքեր”: Սույն հոդվածում կխոսենք դրանց մասին:
1.Տնտեսական գործիքներ
Վերջերս կարդում էի ամերիկացի տնտեսագետ Ջոն Փերքինսի “Տնտեսական մարդասպանի խոստովանությունը” գիրքը: Գրքի հեղինակն իր պնդմամբ ժամանակին աշխատել ամերիկյան որոշակի գաղնտի կազմակերպության վրա,որի հիմնական նպատակն է հարուստ ռեսուրսներ և էներգակիրներ ունեցող երկները հպատակեցումը և կցումը ամերիկյան համաշխարհային կայսրությանը: Ահա ձեզ այդ մեխանիզմի պարզագույն օրինակը.
Սկզբում տնտեսական մարդասպանը (այսուհետ ՏՄ)հանդիպում է ունենում որևէ երկրի էլիտայի հետ և նրանց է ներկայացնում այդ  երկրի զարգացման որոշակի ծրագիր: Ծրագրի ընդունման դեպքում կազմակերպությունը այդ երկրին պարտքով գումար է տրամադրում ինֆրակառուցվածքի զարգացման,արագընթաց ճամփաների կառուցման,օդանավակայանների տեխնոպարկերի շինարարության համար: Պարտքի տրամադրման կարևորագույն պայմաններից է ,սակայն,որ հիշյալ շինարարական աշխատանքերը պետք է կատարեն ՄԻԱՅՆ ամերիկայն ընկերությունները: Չնայած այն հանգամանքին,որ,դրամական միջոցների զգալի մասը նույնիսկ չի էլ լքում ամերիկայի սահմանները,պատք վերցնող երկիրը պետք է մարի այն`տոկոսներով: Եթե ՏՄին հաջողվում է կատարել իր առաջադրանքը,ապա պարտքն այնքան մեծ է լինում,որ պարտապանը մի քանի տարուց անընդունակ կլինի մարել պարտքը և կհայտնվի դեֆոլտում:Իսկ հետո ամերիկացիները կառաջարկեն պարտքի մարման “ալտերնատիվ” տարբերակ: Պարտապան երկիրը պետք է քվեարկի ամերիկայի առաջարկած նախագծերի համար ՄԱԿում,թույլ տա ամերիկային տեղադրել իր ռազմական բազաները այդ երկրի տարածքում,թույլատրի ամերիկացիներին ձեռք գցել այդ երկրի օգտակար հանածոներին`օրինակ նավթին կամ Պանամայի ջրանցքին:Ընդ որում,պարտապանը շարունակում է պարտապան մնալ.ահա մեկ երկիր էլ միացավ գլոբալ կայսրությանը:
Այդ մեխանիզմին առավել մանրամասն տեղեկանալու և ՏՄի կյանքի պատմությանը ծանոթանալու համար ուղղակի փնտրեք այս գիրքը համացանցում:
2.Ինֆորմացիոն պատերազմ Կարդալ ավելին

Բլոգերը և իր զոդիակի նշանը

December 22, 2011 1 comment

Պարզվում է Զոդիակի նշանը կարող է ասել թե ինչպիսի բլոգգեր կստացվի այս կամ այն մարդուց: Ահա իմ արդյունքը:

Близнецы в блогосфере

Астрологи любят говорить, что в каждом представителе этого знака скрываются как бы два человека. Точно так же и в сетевом мире в Близнецах прячутся два разных блоггера, поэтому в их интернет-дневниках порою можно встретить соседние записи на, казалось бы, совершенно несовместимые темы. Например, анализ мировой политики и секреты вышивания крестиком:) Но врождённое владение словом, как правило, помогает Близнецам писать интересно и о том, и о другом.Близнецы не терпят скуку, и если ваша запись их не заинтересует, то они вряд ли прочитают её даже наполовину. Зато их комментарии, как правило, дружелюбны. И Близнецы всегда способны принять другую точку зрения, если видят, что не правы.

Մտորումներ հանրախանութների մասին

December 21, 2011 3 comments

Հայաստանը հիրավի մի դրախտավայր է եղել: Երկրամաս,որտեղ ըստ Աստվածաշնչի,Նոյը բնակություն է հաստատել սփռելով իր զարմը…Բազմաթիվ գիտնականներ հայկական բնաշխարհը դրախտ էն համարում և դրա համար նրանք լուրջ հիմքեր ունեն:
Իսկ Դուք տեսել եք թե ինչի է վերածվել այս տարածքը վերջերս? Միայն ցածր զարգացում և ուղեղի պարզագույն կառուցվածք ունեցող մարդիկ կարող էին վերցնել այս դրախտային անկյունը,այս Էդեմի օրորոցը և վերածել այն մի հսկայական ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ: Իրար հետևից,ամեն մի կիլոմետրի վրա,փոքր խանութ կամ սուպերմարկետ,կապ չունի..Սուպերմարկետների միջև կան փոքր խանութներ,փոքր խանութների միջև կան լցակայաններ,խորովածանոցներ,ֆասթ ֆուդեր և այլն:
Մարդկանց երևի դա դուր չի գալիս?Ընդհակառակը Կարդալ ավելին

Մտորումներ դՕրիանի մասին

December 12, 2011 2 comments

Ձեր ուշադրությանն  եմ ներկայացնում  իմ և  իմ ընկեր ու կոլլեգա Մարի Loveի միջև տեղի ունեցած փոքր երկխոսությունը դՕրիանի մասին…

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 31 other followers