Գլուխ տասներորդ կամ “Բժիշկ”-իրավաբանը
Լոնդոնը կրկին խոսեց իմ մասին այս անգամ շատ աղմկոտ: Մի քանի թերթեր,որոնք բացառիկ հաճույք են ստանում ցածրացնելով և չարախոսելով,իմ գրասենյակ ուղարկեցին իրենց լրագրողներին: Վերջիններս իմ հասցեին սպառնալիքներ հնչեցրին և կրկին հիշեցրին ինձ Հենրի VIII-ի որոշման մասին: Այդ ամենից ես խորը հոգեկան վնասվածք ստացա:
Հաջորդ երկուշաբթի մամուլում հայտնվեցին երկու խայթող հոդվածներ. զգալով ուժեղ դեպրեսիա`ես խնդրեցի իմ քարտուղարին այլևս չընդունել պատվերներ մինչ շաբաթվա վերջ:Ամբողջ այդ շաբաթը ես ջանասիրաբար աշխատում էի,քանզի ըստ իմ որոշման,հետևյալ շաբաթ օրը Կեյրոյի կարիերան պետք է վերջանար:Սակայն Ճակատագիրը,ինչպես միշտ, միջամտեց, և դեպքերը միանգամայն այլ կերպ ընթացան:
Ենթադրյալ վերջին հաճախորդը մի տիկին էր,ով սեանսն ավարտելոց հետո ,ասաց.
-Այսոր երեկոյան իմ տուն կժամանեն հետաքրքիր մարդիկ:Չեք համաձայնվի գալ ինձ մոտ և ցուցադրել ձեր արվեստը?Ինչ հոնորար դուք կպահանջեք դրա համար?
-Ոչինչ,-պատասխանեցի ես,-Բացարձակապես ոչինչ,քանզի այսօր ժամը վեցից Կեյրոն այլևս գոյություն չի ունենա:Այնուամենայնիվ եթե դուք պնդում եք,ես մեծ հաճույքով կմատուցեմ ձեզ այդ ծառայությունը,քանի որ ուզում եմ համոզել ինտիլիգենտ մարդկանց,որ իմ պրոֆիլի մասնագետները խաբեբաներ և սրիկաներ չեն:
-Շնորհակալություն,-ասանց նա,-Դուք այսօր կունենաք այդ հնարավորությունը:Ահա Ձեզ իմ այցեքարտը “Տիկին Ուոլթեր Փալմեր,Բրուք փողոց”:Սպասում եմ Ձեզ երեկոյան ժամը իննին:
Հյուրերը կանգնած էին աստիճանների վրա `զրուցում և ծիծաղում էին: Առաջին մարդը,ում նրանք ուղարկեցին ինձ մոտ,մի տարեց պարոն էր,որին բոլորը կոչում էին “բժիշկ“:”Բժիշկը” լուռ և հանգիստ համաձայնվեց այդ “տանջանքին”,և մի քանի րոպե անց ես կրճատ նկարագրեցի իր կարիերայի առանցքային կետերը,ինչպես նաև ամսաթվերն ու տարիները,երբ նա որոշակի կարևոր քայլեր է կատարել իր կյանքում:
-Թող իմ գիտությունը Ձեզ համար սխալ մնա,բայց ես կասեմ,որ դուք բժիշկ չեք:Դուք ավելի շուտ Լուսնից իջած մարդ եք,քան բժիշկ:
-Իսկ ինչ են ասում ձեռքիս գծերը իմ մասնագիտության մասին?,-քմծիծաղով հարցրեց նա.
-Միայն մեկ բան,-պատասխանեցի ես,-Դուք իրավաբան եք,ավելի ճիշտ քրեական իրավաբան:
Հանելով գրպանից այցեքարտը` նա ասաց.
-Այժմ Դուք իսկապես կարող եք իմանալ իմ մասնագիտությունը:
Այցեքարտի վրա գրված էր քաջ հայտնի անուն Ջորջ Լյուիս:
Այնուհետև “դաժան փորձությունն” անցան պարոն Հերբերտ Գլադստոնը,Հենրի Իրվինգը և էլի տասնյակ հայտնի մարդիկ: Ժամը երեքի մոտ տիկին Փալմերն իր կառքով ինձ տուն ուղեկցեց`խոստանալով կրկին այցելել ինձ:
Հաջորդ օրն իսկ նա եկավ գրասենյակ և հայտնեց բարձր հասարակության շրջանում իմ փայլուն հաջողության մասին :
-Դուք ոչ-մի դեպքում չպետք է թողնեք այս զբաղմունքը,-համոզում էր ինձ գրավիչ տիկինը:
Ես ցույց տվեցի նրան թերթերում հայտնված հոդվածները,որոնցում խոսվում էր պառլամետնի որոշման և դրա արգելքների մասին:Նա իսկույն ցնծությամբ պատասխանեց.
-Դուք երեկ մեծ ազդեցություն թողեցիք պարոն Ջորջ Լյուիսի վրա:Ես կհարցնեմ նրա կարծիքը ու կվերադառնամ:Սպասեք ինձ:
Վերադառնալով` նա ասաց.
-Պարոն Լյուիսի կարծիքով ձեր գործունեությունը միանգամայն տարբերվում է խաբեբայությունից,որը նվում է որոշման մեջ:Դուք այդ օրենքի իրավասության մեջ չեք գնվում,եթե որևէ հարցեր առաջանան,այդ գործի ընթացքը փոխանցեք պարոն Լյուիսին:Նա կպաշտպանի Ձեր շահերը դատարանում:
Հաջորդ առավոտյան ես վերսկսեցի իմ պրոֆեսիոնալ գործունեությունը,և այլև չէի անհագստանում ասեկոսեների,հոդվածների և այդ հնացած որոշման համար:




Ինչպես արդեն կռահեցիք այս բլոգը Պալմիստրիայի մասին է: Մի գիտություն, որի ուսումնասիրության առարկան ձեռքերն են`մատները, եղունգները, ձեռքի մակերևույթի վրա գտնվող թումբերը և իհարկե գծերը:Մի քիչ խոսենք Պալմիստրիայի պատմության մասին:





