Գլխի գիծ.Տեսակներն ու նշանակությունը.Մասն առաջին
Սրտի Գծից քիչ ներքև գտնվում է Գլխի Գիծը,որը համարվում է գլխավոր գծերից մեկը Պալմիստրիայում:Անթիվ,անհամար փորձերն ու հետազոտությունները ցույց են տվել,որ այն արտապատկերում է մարդու բոլոր ինտելեկտուալ հատկանիշները`մտածելակերպը,մտքի կենտրոնացման ուժը,ինքնակառավարման կարողությունը:Գլխի Գիծը թույլ է տալիս պակտերացում կազմել թե ինչպես է մարդ մոտենում խնդրի լուծմանը,նրա հայացքները կյանքի և մարդու շուրջ:Գլխի Գիծը դիտարկվում է և ֆիզիկական,և հոգևոր առումով:Ֆիզիկական առումով այն պատասխանատու է գլխի,գլխուղեղի,նյարդային համակարգի համար: Հոգևոր առումով պատասխանատու է մտածողության,հիշողության,տրամաբանության համար:
Ինչպես Սրտի Գծի դեպքում,այդպես էլ Գլխի Գծի համար գոյություն ունեն երկու հիմնական տեսակ`կոր և ուղիղ:Ուղիղ Գլխի Գիծն արտահայտում է ստույգ,տրամաբանական մտածելակերպ,իսկ կոր գիծը`ինտուիտիվ,ստեղծագործական մոտեցում:
Գլխի Գծի տարատեսակները
1.Գլխի և Կյանքի Գծերը միացած չեն սկզբում
Ցույց է տալիս առողջ մոտեցում կյանքի հանդեպ:Որոշումներ կայացնելիս մարդը կարող է լսել ընկերների և ընտանիքի կարծիքը,սակայն նա ունի նաև սեփական մոտեցումը:
2.Գլխի և Կյանքի գծերը միացած են բավականին երկար ժամանակ
Շատ զգույշ մարդ է,ուշադիր է ընկերների հանդեպ,մեծապես սիրում և հարգում է ընտանիքի անդամների,ընտանեկան կապերը շատ կարևոր են նման մարդու համար:Ուշ է դառնում հասուն,ֆինանսական անկախություն ուշ է ձեռք բերում,ամեն ինչում լսում է ծնողներին,սովորաբար ունենում է պահպանողական հայացծներ:
3.Կոր Գլխի Գիծ
Ստեղծարար և յուրօրինակ մարդ:Հետևում է իր ուրույն ուղին,նորարար և ոչ ստանդարտ մտքեր է արտահայտում,լավ զարգացած են երևակայությունը և ֆանտազիան:Միշտ նոր,յուրօրինակ կարծիք ունի,չի սիրում ուղղամտությունը և տրամաբանությունը:
4.ՈՒղիղ Սրտի Գիծ
Ուղղամիտ,համառ և շատ տրամաբանական անձնավորություն:Ոչինչ հենց այնպես չի անում,մերկանտիլ,հաշվարկող,կրիտիկական,գործնական մոտեցում ունի:Կյանքում ամեն ինչ պարզ և տրամաբանական է տեսնում,չի սիրում ստեղծագործական խնդիրներ և օրիգինալություն:Կանխատեսելի է:Եթե ուղիղ Գլխի Գիծը ձգվում է ափի մի ծայրից մյուսը,ապա մարդ աշխարհը տեսնում է սև և սպիտակ գույներով,ուղղամտությունը կարծես կուրացրել է նրա աչքերը:
5.Գլխի և Կյանքի Գծերը միացած են սկզբում
Առողջ զգուշություն,ներքին ձայնը լսելու կարողություն:Կապն ընտանիքի հետ ուժեղ է,սակայն մարդը չի թողում,որ ընտանիքը պարտադրի իրեն ինչ որ միտք և հայացք:Ինքնուրույն մտածելու կարողություն ունի:
6.Կյանքի և Գլխի գծերի միջև հեռավորություն կա
Վճռականություն, քաջություն եւ համարձակություն:Միշտ գնում է իր ուրույն,հատուկ ուղղով:Ոչ մեկի չի լսում.ոչ ընտանիքը,ոչ ընկերները չեն կարող այսպիսի մարդուն հրամայել կամ ուղղորդել:Ամեն ինչ անում է իր ձևով,ինքնագլուխ է:Սիրում է արկածներ և ավատյուրաներ:
7.Գլխի Գիծն ավարտվում է Լուսնի թումբի վրա
Հրաշալի երևակայություն և ստեղծագործական կարողություն,մարդ ուղղակի սավառնում է երկնքում ,շատ երազկոտ,ստեղծագործական և խոցելի: Այս մարդիկ պետք է սովորեն կիրառել իրենց երեւակայությունը գործնականորեն :Ինքն իր մեջ փակվում է,հակված է ինքնասպանության:
8.Գլխի Գիծը ձգվում է դեպի Մերկուրիի թումբը
Մեծ առևտրային հմտություններ,իր ձեռնարկատիրական հմտությունների իրականացման համար ընդունակ է զոհաբերելու ամեն ինչ:Մտածողությունը ենթարկվում է ամեն ինչից նյութական բարիքներ քաղելու իղձին:Նյութական հաջողության նշան է:
Հոդվածի շարունակությունը`











