Սրտի Գիծը կոչվում է այդպես,քանի որ բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն ցույց է տալիս տվյալ օրգանի գործունեությունը: Այն շատ կարևոր գիծ է,քանի որ կապված է կյանքի ապահովման կարևորագույն օրգանի հետ,որն իր հերթին ապահովում է արյան շրջանառությունը մարմնում,ինչն առավել ուժեղ ազդում է առողջության և բնավորության վրա:
Սրտի Գիծը հազվադեպ է բացակայում ափի վրա:Սակայն եթե այն բացակայում է,ապա դա խոսում է այն մասին,որ մարդու մոտ բացակայում է կարեկցանքը և սերը:Նա սառն է,անզգամ,ձգտում է անձնական հաջողության ի վնաս մյուսների:
Սրտի Գծի ուսումնասիրությունը հատկապես կարևոր է տղամարդ և կին հարաբերությունների համատեքստում: Սիրո և սեքսի բազմաթիվ հարցեր թաքնված են հենց Սրտի գծի մեջ: Հետաքրքիր է այն,որ Հնդկական Պալմիստրիայում Սրտի Գիծն անվանում են Կյանքի գիծ,քանի որ,ըստ իս,Հնդիկները չեն պատկերացնում իրենց կյանքը առանց սիրո: Չմոռանանք նաև որ հենց այդ երկրում է գրվել մեծագույն գիրքը սիրո մասին `Կամասուտրան:
Այս հոդվածում կուսումնասիրենք Սրտի Գծի և մարդու սիրո ընկալման կապը:

Նկ.1 Սրտի Գիծ
Գոյություն ունի Սրտի Գծի երկու հիմնական տեսակ ,որոնից ամեն մեկն ունի իր տարատեսակները: Սրտի գծի հիմնական տեսակները պատկերված են Նկ.1 ում: Նկ.1 ա-ում տեսնում ենք կոր գիծ,որը բնութագրում է զգացմունքային,էմոցիոնալ մոտեցում դեպի սերը: Իսկ բ-ում պատկերված է ուղիղ Սրտի Գիծը, որը բնութագրում է գաղտնի և քողարկված մոտեցում:
Դիտարկենք ուղիղ և կոր սրտի գիծ ունեցող երկու սիրահարված երիտասարդների վարքը: Դիցուք, Արմանն ունի կոր սրտի գիծ,իսկ Գոռն`ուղիղ:
Արմանը ուրախ-ուրախ զբոսնում է ամբողջ օրը,ուրախանում,վայելում կյանքի ամեն մի վայրկայնը,մի քանի անգամ զանգահարում ընկերուհուն ամեն օր առանց որևէ պատճառի:Երբ նրանք միասին են,Արմանը կամ բռնում է ընկերուհու ձեռքը միշտ,զգում նրա շունչը և նրբագեղությունը:Նա պատմում է բոլոր ծանոթներին իր երջանկության մասին…
Գոռին նայելով միանգամից չես կռահի, որ նրա մոտ ինչ-որ արմատական փոփոխություններ են տեղի ունեցել:Նա սովորականի նման տեսք ունի,ուղղակի մի քիչ ցրված է:Նրա մտքերը այլևս զբաղված չեն աշխատանքով:Գոռը պարզել է իր ընկերուհու հետաքրքրությունները` ինչ երաժշտություն է լսում,ինչ կերակուրներ է սիրում:Հիմա նա պլաններ է կառուցում,թե որտեղ պետք է անցկացնի մոտակա կիրակին ընկերուհու հետ:
Այժմ մի պահ պատկերացնենք,թե ինչպես կդրսևորեն իրենց մեր հերոսները,եթե մի օր բաժանվեն իրենց սիրեցյալներից:
Կոր Սրտի Գիծ ունեցող Արմանը շատ ուժեղ կհիաստափվի:Հուզմունքից նա կարող է անգամ ջադուփշուր անել մեքենան,կամ անցորդներին վնասելով ազատություն տալ իր բարկությանը:Մի քանի շաբաթ անց Արմանը կվերգտնի ինքն իրեն և գուցե ուրիշ ընկերուհի գնտի իր համար:
Գոռը նույպես Արմանից պակաս չէր վրդովվի,սակայն նրա վրդովմունքը այլ կերպ կարտահայտվեր:Ամենայն հավանականությամբ,նրան կհամակեր մռայլ,տխրադեմ տրամադրությունը:Նա չէր կարողանա քնել գիշերները,մահճակալում պառկած կհիշեր չստացված սիրավեպը:Մեկ տարի անց անգամ նա չէր մոռանա իր նախկին ընկերուհուն:
Ինչևէ,ամփոփենք:
Վառ արտահայտված կոր Սրտի Գիծ ունեցող մարդիկ`
1.Համարձակորեն սկսում են նոր հարաբերություններ:
2.Կապվածություն,ջերմություն,սեր և սեքս են փնտրում:
3.Պարզ ցուցադրում են իրենց զգացմունքները:
4.Լիդերի դեր են սիրում խաղալ ինտիմ կյանքում:
Վառ արտահայտված ուղիղ Սրտի Գիծ ունեցող մարդիկ`
1.Կարծում են,որ հարաբերությունները պետք է իրենք զարգանան:
2.Համատեղելիություն,կապվածություն, փոխըմբռնում են փնտրում:
3.Ողջամիտ են,խուսափում են իրենց զգացմունքները ցույց տալ:
4.Նախընտրում են կիսել պարտականություններն ավելի,քան լիդեր լինել:
Հատված Էնդրյու Ֆիտցհերբերտի «Պալմիստրիա» գրքից
Կարդացեք նաև`
Կիսվել 

