Archive

Archive for April, 2011

Արքայական ձեռքեր.Արքայազն Վիլյամ և Քեյթ Միդլթոն

April 30, 2011 4 comments

Արքայական ընտանիքի երեք սերունդների ձեռքերը

Եկեք խոսենք արքայազն Վիլյամի և նրա կնոջ` Քեյթ Միդլթոնի  մասին,որոնց ամուսնության վեհաշուք արարողությունը տեղի ունեցավ ապրիլի քսանիննին Վեստմինստրյան աբբայությունում:Այդ ամուսնությունը աշհարհի բոլոր երկրների ԶԼՄներն անվանեցին “Դարի ամուսնություն“…ուստի եկեք ուսումնասիրենք նրանց ձեռքերը:

Արձանագրենք հետաքրքիր փաստ `արքայազն Վիլյամը ձախլիկ է:Վիլյամի բթամատը երկար է,որը մեծ կամքի ուժի ցուցանիշ է: Նրա ցուցամատը  և ցուցամատն ընդգրկող թումբը (Յուպիտերի թումբ) շատ լավ զարգացած են,ինչը վկայում է նրա մեծ ինքնավստահության,բազմաթիվ հավակնությունների,լիդերի կարողությունների մասին:Նա միշտ ցանկանում է լինել ղեկին,ուղղորդել,հրամայել:Իսկ երկար ճկույթը վկայում է նրա կոմունիկատիվ ձիրքի մասին,նա կարող է լավ արտահայտել իր մտքերը,հույզերը,գերազանցապես տիրապետում է լեզվին:Այս ամենին եթե ավելացնենք գլխի գծի թեքվածությունը դեպի Լուսնի թումբ,ապա կստանանք ճարտախոսի:Ստացվում է,որ նրա մոտ կան և լիդեր լինելու ցանկություն,և այդ ցանկությունն իրագործելու միջոցներ`  կամբ ու խոսք:Ավելացնեմ նաև,որ նա շատ խելացի է,հոգեպես կայուն ու աննկուն,ինչով և տարբերվում է արքայական ընտանիքի մյուս ԲՈԼՈՐ անդամներից:

Քեյթի ձեռքի ափը և մատները  վկայում են էմոցիոնալության,փոփոխական բնավորության և երազկոտություն մասին:Ցուցամատը և մատնեմատը  բավականին երկար են,իսկ ցուցամատի և մատնեմատի երկարությունների հարաբերությունն արտահայտող 2D:4D մեծությունը,բավականին փոքր է կնոջ համար(ցածր քան 0.95):Իրականում,այս ցուցանիշը արտահայտում է տղամարդուն բնորոշ խառնվածք:Կկարողանա արդյոք Քեյթն իրեն վերահսկել ամուսնության ժամանակ?Ինչևէ,ժամանակը ցույց կտա:Սակայն,պետք  է նշել,որ արքայազնը մեծ ռիսկի է գնացել կնության առնելով պոդիումի թագուհուն,ով մի քանի տարի առաջ վեհորեն քայլում էր մեծ բեմի վրա ներքնազգեստով:

Քեյթը ներքնազգեստով

Աղբյուրն `այստեղ

Կարդացեք նաև`

Օսամա բեն Լադենի ձեռքերը

Ընդհատված թռիչք…Էմի Ուայնհաուսի ձեռքերը

Գլամուր վամպիր կամ Ռոբերտ Փեթինսոնի ձեռքերը

Հետաքրքիր մասնագիտության տեր ձեռքեր

Սերիական մարդասպանի ձեռքերը

ԱՄՆ 10 նախագահների ձեռքերը

Հանճարեղ ձեռքեր. Ալբերտ Էյնշտեյն

Կիսվել

Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Advertisements

Մատներ.Դասակարգումն ու նշանակությունը

April 30, 2011 2 comments

1.Բթամատ

Պալմիստրիայում բթամատը կոչվում է Վեներայի մատ,ով, ըստ հռոմեական դիցաբանության, հանդիսանում է մայրության,պտղաբերության,փարթամության և կենսածաղկման աստվածուհին: Այս մատը պատասխանատու է կամքի ուժի,տրամաբանության,խարիզմայի,ակտիվության համար:

2.Ցուցամատ

Պալմիստրիայում ցուցամատը կոչվում է Յուպիտերի մատ,ով, ըստ հռոմեական դիցաբանության, հանդիսանում է երկնքի և կայծակի աստվածը,բոլոր աստվածների հայրը:Այս մատը պատասխանատու է հպարտության,ինքնավստահության,ինքնագնահատականի,լիդերության համար:

3.Միջնամատ

Պալմիստրիայում միջնամատը կոչվում է Սատուրնի մատ,ով ,ըստ հռոմեական դիցաբանության, հանդիսանում է երկրաշարժի և ժամանակի աստվածը,Յուպիտերի հայրը:Այս մատը պատասխանատու է լրջության,իմաստության,մտածողության,կարիերայի  համար:

4.Մատնեմատ

Պալմիստրիայում մատնեմատը կոչվում է Ապոլոնի մատ,ով,ըստ, հռոմեական դիցաբանության, հանդիսանում է արևի ու լույսի,արվեստի ու գիտության,նորարության և բացահայտումների աստվածը:Այս մատը պատասխանատու է օժտվածության,տաղանդի,ձիրքի,ընտանիքի համար:

5.Ճկույթ

Պալմիտրիայում ճկույթը կոչվում է Մերկուրիի մատ,ով,ըստ հռոմեական դիցաբանության,հանդիսանում է առևտրի,շահույթի,խելամտության,ճարպկության,գողության,ճարտարախոսության աստվածը:Այս մատը պատասխանատու է խոսքի,ինքնաարտահայտման,ճկունության ու ճարպկության համար:

Մատները մեծ նշանակություն ունեն պալմիստրիայում:Ըստ օկուլտիկ պատկերացումների կենսական իմպուլսը կամ էներգիան,օրգանիզմ է մտնում մատների միջոցով,ուստի շատ կարևոր է մատների ուսումնասիրությունը: Մատը բաժանվում է երեք ֆալանգների:Վերին ֆալանգը պատասխանատու է մտածելակերպի և ոգեղենության համար,միջինը  `գործնականության և պրագմատիկության,իսկ ստորինը `նյութապաշտության և հաջույքների համար:

Պալմիստրիայում ուսումնասիրում է նաև մատների երկարությունը,թեքվածությունը,գույնը,հաստությունը,հոդերը և եղունգերը:Այս բոլոր առանձնահատկությունները կուսումնասիրենք հետագայում ամեն մատի համար առանձին-առանձին :

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Գլուխ տանսյոթերորդ կամ Ամերիկացի երգիծաբանը

April 28, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)
Մի երեկո իմ սրահ եկավ Մարկ Տվենը`հայտնի գրող և երգիծաբան,ով ինձ շատ լուրջ և խիստ անձնավորություն թվաց: Խոստովանեմ,այդ ժամանակ ես քիչ գիտեի Տվենի մասին ու չէի տեսել նրա նկարները թերթերում,ուստի նրան վերաբերվեցի սովորական հաճախորդի նման: Երբ, օգտագործելով իմ համակարգը ես սկսեցի պարզել կարևոր տարեթվերն ու իրադարձությունները,նա մի ակնթարթ կանգ առավ,ստուգեց իմ հիշատակած տարեթվերը,իսկ հետո խնդրեց ինձ բացատրել իրեն իմ մեթոդի մասին.

Մարկ Տվեն .1890թ

Ես ընդունում եմ,որ անցյալը կարող է հետքեր թողնել ձեռքի վրա,-ասաց նա,-Կարելի է պարզել բնավորության ամենաթաքնված գծերը ձեռքի միջոցով:Բայց ինչպես եք կարող դուք որոշել ապագան?Ես հիրավի չեմ հասկանում:

Ես ստիպված էի բացատրել նրան,որ մեր ենթագիտակցության մեջ ուղեղը վաղօրոք կարող է իմանալ ապագա ջանքերի,գործողությունների և հնարավոր անհաջողությունների մասին,որ Աստված աշհարում ամեն ինչ չի թողել կույր պատահականության վրա,որ մեր ամեն մի անհաջողություն անհրաժեշտ է զարգացման համար: Սակայն,գիտակցելով,որ իմ խոսքերի չեն համոզում հումորիստին,ես անցա ժառանգականության թեմաների,և ցույց տվեցի նրան մի քանի նկարներ իմ հավաքածուից:

Ես նրան ցույց տվեցի մոր և նրա հինգ դուստրերի ձեռքերի նկարները:Այնուհետև ես հրավիրեցի նրա ուշադրությունը այն փաստին,որ դստրերից մեկի աջ ձեռքի գծերը ամբողջովին նման  էին մոր աջի վրա եղած գծերին: Այս դեպքում մենք կարող ենք նաև գիտականորեն ապացուցել,որ աղջկա կյանքի ամեն մի գործողություն կլինի կլինի նրա մոր գործողությունների կրկնությունը:

Հատկանշական է,որ աղջիկն ունեցել է նմանատիպ հիվանդություններ,ինչ մայրը:Աղջիկը ամուսնացել է նույն տարիքում,ունեցել է հինգ երեխա,հետո այրիացել է `կրկնելով մոր ճակատագիրը:Այստեղից կարելի է հեռուն գնացող հետևություններ անել:Իմանալով մոր կյանքի իրադարձությունները և տեսնելով նմանատիպ գծեր դստեր ձեռքի վրա` փորձառու պալմիստը կարող է գուշակել իրադարձությունները,որոնք կպատահեն դստեր կյանքում:Իմ պատմությունն այնքան հետաքրքրեց Տվենին,որ նա մի քանի գրառում կատարեց նոթատետրում,և սկսեց խոշորացույցով ուսումնասիրել մոր և դստեր մատնահետքերը:Մենք հայտնաբերեցինք,որ նույնիսկ նրանց մատների շրջանաձ գծերն են համընկնում:

Հեռանալից Տվենը ,ինչպես միշտ, կատակեց.

-Գիտեք ինչն է ամենածիծաղելին այս իրադրությունում?Չնայած ես սեփական հիմարությամբ մեծ գումար կորցրեցի,դուք ինձ պատմության միտք տվեցիք:Պատմություն,որ ինձ կվերադարձնի այդ գումարը:

Մի քանի տարի անց նա հրատարակեց «Պարզամիտ Վիլսոնը»`պատմություն բթամատի մատնահետքի հետ կապված:Այն մեծ հաջողություն ունեցավ:

Հեռանալուց առաջ ես խնդրեցի նրան գրառում թողնել հուշամատյանում:Այդ գրառումը հետո ծիծաղեցնում էր բազմաթիվ մարդկանց:

“Կեյրոն վիրավորական ճշտությամբ նկարագրեց իմ բնավորությունը:Ես այժմ չեմ կարող ընդունել նրա խոսքերի ճշմարտացիությունը,բայց մի օր  դա կանեմ ”

Տվենի աջը

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

(շարունակելի)

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն չորրորդ

April 26, 2011 Leave a comment

xaler

Նախորդ երեք մասերում խոսել ենք խալերի գտնվելու վայրի և նշանակության մասին:Այս անգամ կքննարկենք խալերի գույնը ու չափը

Խալերի Չափը

Որպես կանոն,ինչքան մեծ է խալը,այնքան ավելի մեծ է նրա ազդեցությունը:Դա նշանակում է,որ մեծ խալի ազդեցությունը ավելի ուժեղ է քան փոքրինը,սակայն վերջինիս ազդեցությունը չարժե անտեսել: Որոշ մոլեոսոֆներ հակված են կարծելու,որ փոքր խալերը խորհրդանշում են դրականը,իսկ մեծերը անհաջողության և դժբախտության նշան են:Եթե խալր փոքր է և նման է գծի,ապա տվյալ անձնավորության ապագան խոստումնալից է:Եթե խալը մեծ է և նման է կիսալուսնի,սա ասում է անմիտ բնավորության մասին,որ բազմաթիվ դժբախտություններ է բերում:

Խալերի գույնը

Լինում են մուգ և բաց խալեր:Ինչքան բաց է խալը,այնքան ավելի “վարդագույն” է տիրոջ բնավորությունը և Ճակատագիրը:Քննարկենք մարմնական խալերի գերակշռող գույները:

Վարդագույն խալ-Այսպիսի գույնը բնութագրում է պոզիտիվ մարդու:Այն ասում է ինտելեկտուալ կարողությունների,հանգիստ ընտանեկան հարաբերությունների և հաջողության մասին:Տղամարդը կունենա հուսալի կին ,որը կլինի նաև հոգատար մայր երեխաների համար:Կինը կունենա վստահելի ամուսյին,ում վրա կարող է վստահել կինը,ով լավ հայր կլինի երեխաների համար,ցույց կտա կյանքի ճիշտ ուղին:Այսպիսի մարդիկ վայելում են իրենց կողքին գտնվող մարդկանց սերն ու հարքանգը,որոշակի հեղինակություն ունեն: Նրանք սիրում են բարեգործությամբ զբաղվել,կարեկցող ու սատարող են:Իրականում մարդկանց այսպիսի տեսակը շատ հազվադեպ է,կամ ընդհանրապես բացակայում է:Չպետք է նաև մոռանալ,որ եթե խալը մեծ է,ապա նրա չափսը չեզոքացնում է գույնի դրական ազդեցությունը:

Դարչնագույն խալ-Դրական խալ է,որ խոստանում է տիրոջը հաջողություն և բարգավաճում:Այսպիսի մարդիկ չեն վախենում ծանր աշխատանքից,նրանք քրտնաջան,արդար աշխատում են,և գիտեն ինչպես օգտագործել:Նրանք ուրախանում են կյանքում,վայելում են այն:Սիրում են ճանապարհորդել աշխարով և նոր մարդկանց հանդիպել:Իրենց բնատուր տաղանդի շնորհիվ շատ լավ “տեսնում” են մարդկանց,կարողանում են ընտրել լուրջ,նպատակասլաց անհատների,որոնց հետ գործ են ունենում կյանքում:Նրանք հստակ գիտակցում են ինչ են ցանկանում,արտահայտում են իրենց կարծիքը վճռականորեն:

Կարմրավուն խալ-Այսպիսի խալով մարդիկ ինտելեկտուալներ են,որոնք հիմնականում հետաքրքրվում են հետազոտական աշխատանքներով:Նրանց չեն հետաքրքրում առորեական հոգսերը:Նրանց սխալ կլինի շփվող կոչելը,քանզի նրանք ընկերներ ձեռք բերելու համար ջանքեր չեն գործադրում:Նրանց մոտ ընկերներն են հանդիսանում նրանց աշխատավայրի կոլեգաները,որոնց վերաբերվում են մեծագույն ակնածանքով:Նրանք կարեկից չեն իրենց բնույթով,կարիք չունեն իրենց հոգին բացելու ինչ-որ մեկի առջև:Նրանք բավականին փակ մարդիկ են,և միանգամայն ինքնուրույն են ընդունում որոշումները:Նրանց համառ բնույթն այնպիսին է,որ մեկ անգամ որոշում ընդունելու հետո տեղից չեն շարժվի:Միայն երկար տրամաբանական դատողությունների ճանապարհով է հնարավոր նրանց համոզել:

Սև խալ-Ամենավատ խալն է բոլորից:Ասում է այն մասին,որ այսպիսի մարդկանց կյանքը հեշտ չէ: Նրանց Ճակատագիրը դժվար է:Նրանց մանկությունը ծանր է,վատառողջ են,դրամական խնդիրներ ունեն գրեթե միշտ:Նրանց այդքան էլ լավ չեն վերաբերվում հասարակության մեջ,քանի որ նրան խորշում են մարդկանցից:Նրանք զուրկ են առողջ դատողությունից,իրենց սխալների մեջ միշտ ուրիշներին են մեղադրում,լավ օրինակ չեն ծառայում իրենց երեխաների համար:Ինքնավստահության բացակայությունը թույլ չի տալիս ընդունել որևէ քննադատությւն իրենց անձի նկատմամբ:

Կարդացեք նաև

Անգլերենի ԱՆՎՃԱՐ դասեր Պերիսկոպում

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն առաջին

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն երկրորդ

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն երրորդ

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն հինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ կամ Զուտ ամերիկյան դրամա

April 25, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Կեյրոն հաջողությամբ կարդացել է քաղաքապետի,քրեական իրավաբանի,դոկտոր Մեյերի և այլոց ձեռքերը…

Ես հագնվեցի և դուրս իջա.աստիճանների վրա հավաքված էր մարդկանց մի հոծ բազմություն`տարբեր տարիքի,գույնի ու տիպի:Ամերիկացիները նման չեն այս աշխարհի վրա ապրող մյուս մարդկանց, եթե մի միտք մտնում է նրանց ուղեղը,ապա նրանք անմիջապես իրականացնում են այն: Ինչ-որ տղամարդ ստանձնեց լիդերի դերը .

-Մենք կարդացել ենք ձեր հոդվածը թերթում,-ասաց նա,-Ուստի դուք գիտեք,թե մենք ինչ ենք ցանկանում:

Կարծում եմ ճիշտ վարվեցի` ասելով.

-Այսոր կիրակի է և ըստ կրոնական հավատամքի, այս օրը հանգստի համար է նախատեսված:Եթե ցանկանում եք,կարող եք գալ երկուշաբթի` առավոտյան ժամը իննից սկսած :

Կարծում եմ` այս մերժումն էլ ավելի բարձրացրեց իմ վարկանիշը,քանզի ամերիկացիները ամենաշատը գնահատում են անկախությունը:Ամբողջ օրը հաճախորդներ էին գալիս,և նրանց բոլորին տրվում էր նույն պատասխանը:Իսկ երբ եկավ երկար սպասված երկուշաբթին, իմ քարտուղարը երկու ամսվա դիմումներ ուներ:

Մի երեկո սրահ եկավ մոտ քառասունհինգ տարեկան վայելչագեղ տղամարդ ,և քանի որ ես զբաղված չէի,միանգամից գործի անցա:

Այս մարդը շատ մեծ հավակնություններ ուներ,սիրո և զգացմունքայնության նշույլ անգամ չնկատեցի,այս երկու գործոնները նրա կյանքում իսպառ բացակայում էին:Ես տեսա աղքատություն վաղ տարիքում,այնպիսի վատ շրջապատ,որ նույնիսկ դժվար է պատկերացնել:Այդպիսի բեռը կրելու համար երկաթե կամք է պետք:

Ես պատմեցի նրան դժվար մանկության և զարհուրելի միջավայրից ազատվելու նրա գերմարդկային ճիգերի մասին: Հետո քսան տարեկանում նա ամուսնանում է ուղղակի աջակցություն գտնելու համար:Մի քանի տարի անց տեղի է ունենում ողբերգություն`կնոջ մահը:Նա տեղափոխվեց այլ վայր,բայց կրկին հանդիպեց զրկանքների ու աղքատության:Երեսուն տարեկանում առաջնային դարձան իշխանությունն ու հավակնությունները:Նա գտավ իր ուղին:Նրան հարգում էին ամեն քաղաքում,որ նա ոտք էր դնում: Քառասունհինգ տարեկանում ես նշեցի մի իրադարձություն,որ կապված էր նրա վաղ տարիքի ամուսնության հետ.

-Ձեր հաջողության ժամին դու կտեսնեք մի բան,որ կփոխի ձեր պլանները:Վախենում եմ,որ այս իրադարձությունը ոչ միայն կկործանի ձեր ճակատագիր,այլև կզրկի ձեզ կյանքից:

-Լռեք ի սեր Աստծո,-բղավեց նա:

Ես նայեցի հաճախորդի վրա,և իմ սիրտը սասանվեց նրա երեսի տառապանքը տեսնելով:Իմ առջև նստած էր վշտաբեկ մի անձնավորություն:Արցունքի մեծ կաթիլներ էին սահում նրա առնական դեմքի վրա:Ես խղճացի այդ տղամարդուն,սեղմեցի ձեռքը `ասելով.

-Կներեք,ես հիշեցրի ձեզ ձեր բազմաթիվ վշտերը:Մոռացեք իմ խոսքերը:Ես կարող եմ սխալվել,ինչպես բոլոր մարդիկ այս աշխարհում:

-Ոչ,ձեր խոսքերը միանգամայն ճիշտ են,-լացակումաց ասաց նա,-Ես խնդրում եմ ձեզ ուղարկեք քարտուղարին ընդունարան և լսեք ինձ:Դուք կարող եք օգնել ինձ:

-Դուք իրավացի էիք իմ մանկության միջավայրի առումով:Ես ծնվել եմ Սան-Ֆրանցիսկոյում,և մինչ տասնհինգ տարեկան կարդալ-գրել չգիտեի:Մայրս գող էր,հորս երբեք չեմ ճանաչել:Գրաճանաչ դառնալու համար ես գաղտնի կիրակնօրյա դպրոց էի հաճախում:Ես սկսեցի գրախանութում աշհատել և գիշերները բազմաթիվ գրքեր կարդալով `լրացրեցի ուսուցումս:Քսան տարեկանում ես փոքր խանութ կարողացա բացել,սակայն խանութի զարգացման համար կապիտալ էր անհրաժեշտ:Այդ ժամանակ ես մի կնոջ հանդիպեցի,ով հավաստում էր,որ կայուն կապիտալ ուներ:Ես ամուսնացա նրա հետ,բայց ավաղ…Դա վատ գործարք էր:Նա ամուսնացավ ինձ հետ`օգտվելով իմ փառասիրությունից:Ամեն ինչ լավ կլիներ,եթե նա ազնիվ կին լիներ:Դժբախտաբար ես կապեցի կյանքս հարբեցող անառակի հետ:Մեր ընտանեկան կյանքը անտանելի էր:

Մի անգամ աշխատանքից վերադառնալիս ես նրան ուրիշ տղամարդու հետ գտա:Զայրույթը կուրացրեց ինձ ,և ես սպանեցի նրանց :Այնուհետև այրեցի նրանց մարմինները ներնքնահարկում `վերացնելով բոլոր ապացույցները:Ես լքեցի քաղաքը և, տեղափոխվելով Չիկագո, նոր անուն վերցրեցի:Մի քանի տարվա ծանր աշխատանքը տվեց իր պտուղները:Ես լավ բիզնեց ձեռնարկեցի:Երեսուն տարեկան հասակում ես հողատարածք գնեցի, և գրասենյակային շինություններ կառուցեցի:Քառասուն տարեկանում հարուստ և հարգանք վայելող անձնավորություն էի:

Մի քանի շաբաթ անց ես քառասունհինգ տարեկան դարձա:Առավոտյան նստած էի գրասենյակումս,երբ լուսամուտից այն կողմ տեսա մի մարդու…ես ճանաչեցի նրան:Նա իմ հանգուցյալ կնոջ եղբայրն էր,կնոջ, ում ես սպանել էի:Ես եկա Նյու-Յորք ձեզ մոտ,և դուք ինձ պատմեցիք իմ Ճակատագրի վրա այդ ողբերգության ազդեցության մասին:

Ես փորձեցի սփոփել նրան:Խորհուրդ տվեցի գնալ Եվրոպա:Ինձ թվաց,թե ծովային ճանապարհորդությունը կօգնի նրան մոռանալ այդ սարսափը:Հաջորդ օրը ես նրան ճանապարհեցի Անգլիա առաջին իսկ մեկնող շոգենավով:

Որոշ ժամանակ անց ես արդեն մոռացել էի այդ դեպքի մասին.երբ հանկարծ նա հայտնվեց իմ սրահում:Տղամարդը հիանալի տեսք ուներ և լավ հոգեվիճակ:Նա պատմեց ինձ իր ուղևորության մասին:Նրան այնքան էր դուր եկել Եվրոպան,որ նա մի կալվածք էր գնել Լոնդոնի մոտ և ցանկանում էր այնտեղ անցկացնել կյանքի մնացաց օրերը:

-Բայց ինչու եք դուք վերադարձել?,-հարցրեցի ես:

-Ես պետք է անշարժ գույք վաճառեմ Չիկագոյում,-պատասխանեց նա,-Չեմ սիրում ուրիշին վստահել իմ բիզնեսը:Մի քանի օրից ես ընդմիշտ կմեկնեմ Եվրոպա:

Դրանից հետո ես այլևս նրան չտեսա:Բայց երբ նա գնացք նստելիս ձեռքով արեց ,ես վատ կանխազգացում ունեցա:Երեք օր անց ես թերթում կարդացի.

Տարօրինակ Ճակատագրական պատահար

Պարոն N-ը,ճանաչված գործարար Չիկագոյից,տուն գալիս մեջքից հրազենի երկու հարված է ստացել և տեղափոխվել մոտակա հիվանդանոց: Ապաքինման հնարավորությունները քիչ են:Ըստ ոստիկանության հաղորդագրության,պարոնը պատահական գնդակից է տուժել,որ արձակվել է մոտակա հրաձգարանից:

Եևս երկու օր անց ես ստացա մատիտով գրված հետևյալ նամակը

Հարգելի Կեյրո,չեմ կասկածում,որ դուք կարդացել եք հոդվածը:Ոստիկանությունը,ինչպես միշտ,սխալ հետքով է գնացել:Ես ուզում եմ մեկ անգամ ևս ձեզ շնորհակալություն հայտնել:Բժիշկները չեն կարողանում կանգնեցնել ներքին արյունահոսությունը,ինձ մի քանի ժամ է մնացել:Ոստիկանությանը ճիշտ ուղին ցույց չտաք:Ինչպես տեսաք,Ճակատագիրը դրեց իր վերջին խաղաքարտը...”

(շարունակելի)
Կիսվել` Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն երրորդ

April 22, 2011 2 comments

(սկիզբն այստեղ)

Այս հոդվածում կխոսենք ձեռքի ափի վրա գտնվող խալերի մասին:Ափի վրա տեղակայված խալերը, ի տարբերություն մարմնի մյուս մասերում գտնվող խալերի, հիմնականում նեգատիվ իմաստ ունեն:Նրանք կարող են հայտվել և անհայտանալ կյանքի որոշակի ժամանակահատվածում`մատնանշելու կարմիկ խնդիրներն ու հարցերը:Եթե խալը գտնվում է ձախ ձեռքի ափի մեջ,ապա նեգատիվ իրադարձությունը անջնջելի հետք է թողել տվյալ մարդու հիշողության մեջ:Իսկ եթե այն գտնվում է աջի ափի մեջ,ապա իրադարձությունը տեղի է ունենում ներկայում,կամ տեղի կունենա ապագայում:

Ուսումնասիրենք խալերի նշանակությունը ամեն մի թումբի վրա առանձին-առանձին:

1.Յուպիտերի թումբի վրա
Կարդալ ավելին

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն երկրորդ

April 21, 2011 Leave a comment

xal
Այս հոդվածում կխոսենք տղամարդկանց խալերի նշանակության մասին:

Գլխի մազածածկ մակերևույթի վրա

Այսպիսի խալեր լինում եմ այն մարդկանց մոտ,որոնք մտավոր ծանր աշխատանք են կատարում:

Ճակատի վրա

Փառք և երջանկություն:

Ականջների վրա

Դուք չափազանցնում եք ձեր արժանիքները և մոռանում թերությունները:

Այտի վրա

Եթե գտնում է աջ այտի վրա `աշխուժություն,օրիգինալություն:Դուք մարդկանց հետ շփվելու տաղանդ ունեք,հիանալի հիշողություն:

<!–more Կարդալ ավելին–>

Վզի վրա

Եթե խալը կողքից է,ապա Ձեզ դժվար կյանք է սպասվում:Եթե խալը գտնվում է մեջտեղում,ապա կունենաք գլխապտույտ կարիերա:

Կզակի վրա

Դուք վայելում եք ձեր կողքին գտնվող մարդկանց հարգանքը:

Ծնոտի վրա

Վատ առողջության կամ անկանոն կենսակերպի նշան,հատկապես եթե ծննդանշանը  ձախ կողմից է:

Ուսերի վրա

Ձեր կյանքը լի է դժվարություններով,սակայն դուք ձեր աշխատասիրության շնորհիվ կհաղթահարեք դրանք:

Արմունկի վրա

Այսպիսի մարդիկ սիրում են ճանապարհորդել

Կրծքի վրա

Եթե ձախ կրծքի վրա է,ապա դուք ռոմանտիկ տղամարդ եք:Եթե աջի տակ`վեհանձն:Սակայն եթե պտուկի տակ կան շատ խալեր,ապա տվյալ անձնավորությունը կարող է դավաճանել սիրելի կնոջը,խաբել ընկերներին:Սակայն դա ՄԻԱՅՆ այն դեպքում,երբ խալերի քանակը տասից շատ է:

Կողի վրա

Աջ կողմից`անվճռականություն:Դուք ձեզ հաճախ ոչ ադեկվատ եք պահում:Ձախ կողմից`ձեր հումորի զգացումը կոմպենսացնում է վերոհիշյալ հատկանիշները:

Մեջքի  վրա

Դու պարզ,բարի,բարեսիրտ,առատաձեռն մարդ եք,սիրում եք  խորհուրդներ տալ և բողոքել:

Սեռական օրգանի վրա

Սեռական հակում,ակտիվ սեռական կյանք:

Ծնկների վրա

Անվճռականություն:

Ոտքերի վրա

Եթե երկու ոտքերի վրա էլ խալեր ունեք,ապա դուք սիրում եք ճանապարհորդել:Եթե միայն աջի վրա,ապա աշխարհ տեսնելու ձեր երազանքը իրականություն չի դառնա:Եթե ձախ ոտքի վրա ունեք ,ապա դուք երազկոտ ու սրամիտ եք:

Կարդացեք նաև`

Անգլերենի ԱՆՎՃԱՐ դասեր Պերիսկոպում

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն առաջին

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն երրորդ

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն չորրորդ

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն հինգերորդ