Home > Կեյրոյի Մեմուարները > Գլուխ վեցերորդ կամ Կեյրոյի հայնտությունը

Գլուխ վեցերորդ կամ Կեյրոյի հայնտությունը

(սկիզբն այստեղ)

Այդ իսկ օրը ես քաջություն հավաքեցի և սկսեցի փնտրել Վեստ-Էնդում սենյակ,որտեղ  կարող էի ապրել և զբաղվել իմ արհեստով: Պարզվեց` դա շատ դժվար գործ է: Տանտերերի մոտ իմ գիտությունը ասոցացվում էր գնչուների և ինչ-որ վատ ու ապականված բանի հետ: Երբ ես հայտնում էի, թե ինչ նպատակով եմ ցանկանում վարձակալել տարածքը, միանգամից ստանում էի դաժան մերժում, որը երբեմն ուղեկցվում էր սատանայական գայթակղությունների մասին խրատներով:

Վերջապես ես հանդիպեցի մի կալվածատեր շոտլանդուհու, ով օրինակելի կաթոլիկ էր մեծ դրամապանակով և թոքախտավոր ամուսնով:Սակայն նրա խիղճը հանգստացնել չհաջողվեց. երբեմն ես ականատես էի լինում այն փաստին,թե ինչպես է այդ կինն ամեն առավոտ և երեկո օծում իմ ընդունարանի դուռը սուրբ ջրով…Սակայն ինձ ուրիշ բան էր անհանգստացնում. ես նախկինի պես չունեի պատշաճ անուն,որով կարող էի ներկայանալ հանրությանը: Իմ հայրը դեռ կենդանի էր և ես չէի ցանկանում օգտագործել իմ իրական ազգանունը: Հրեա ընկերս ամեն օր առաջարկում էր ինձ նորանոր աստվածաշնչյան անուններ և հատկապես Սողոմոն անունը: Բարեբախտաբար, նա վերջերս բաժանվել էր,և այդ միապետի անունն իրեն հիշեցնում էր Կին անունով գաղտնիքների պահեստի մասին: Վերջիվերջո, նա որոշեց, որ այդպիսի նշանակալի անունը շատ ռիսկային էր ինձ նման երիտասարդ մարդու համար:

Օրերն անցնում էին, բայց իրավիճակը չէր փոխվում: Հրեան արդեն սկսում էր անհանգստանալ, և իմ ձգձգվող փնտրտուքներն անհիմն քմահաճույք էր անվանում: Սակայն երբ ես ինձ համար անուն ընտրեցի, նա մինչև վերջին պահն իսկ չէր ցանկանում ընդունել այն:

Մի երեկո մտքում բազմաթիվ անուններ էի տեսակավորում,երբ իմ աչքերի առաջ հայտնվես «Կեյրո» անունը անգլերեն և հունարեն լեզուներով:Հաջորդ առավոտ ես հայտարարեցի հրեային մտքիս փայլատակման մասին: Նա մի քանի անգամ կրկնեց այդ անունը բարձրաձայն, իսկ հետո  հավելեց  , որ ես պարզապես հիմար եմ: Ըստ հրեայի` այդ անունն անիմաստ էր, միանգամայն անօգուտ: Իզուր էին իմ բոլոր ճիգերը նրան բացատրելու, որ «կեյր» բառը հունարեն նշանակում է «ձեռք», որ կիրթ մարդիկ Կեյրոյին կընունեն որպես պալմիստի  և ձեռքի գծերը մեկնողի:Վախենալով, որ հրեան նորից խոսակցություն կսկսի իր սիրելի Սողոմոնի մասին`ես գնացի մոտակա տպարան և «Կեյրո» անունով աֆիշաներ պատվիրեցի:

Մի շաբաթ անց ինձ մոտ արդեն գալիս էին հաճախորդներ, իսկ մեկ ամիս անց իմ ընկերը ստացավ տարածքի վարձակալության համար ինձ տրված գումարը: Դրանից բացի, ես նրան տվեցի եկամտիս կեսը պայմանագրի համաձայն: Նա շատ բավարարված էր և միշտ ուրախ էր իր «օկուլտիկ ներդրումով» : Բայց նրա ուրախությունը երկար չտևեց: Մի երեկո նա  իմ աշխատասենյակ ներխուժեց բավականին ջղաձգված ու առջևս դրեց թերթը…

(շարունակելի)

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: