Home > Կեյրոյի Մեմուարները > Գլուխ տասնմեկերորդ կամ Ճակատագրական գեղեցկուհին

Գլուխ տասնմեկերորդ կամ Ճակատագրական գեղեցկուհին

(սկիզբն այստեղ)

Մի անգամ սրահ մտավ գայթակղիչ կին: Նա առաջին հաճախորդն էր այդ օրը,և ես նրան բավականին երկար ժամանակ նվիրեցի:Երբ նա հեռացավ,վտանգ զգացի ու մտքի մեջ նորից վերհիշեցի,թե ինչ էի նրան ասել քիչ առաջ: Իմ ներքին հայացքն ուղղված էր դեպի բոլոր ամսաթվերն ու իրադարձությունները,որոնք պետք է կատարվեին նրա հետ:

Իմ սիստեմն ինձ թույլ էր տալիս որոշել սպասվող իրադարձության ժամանակը`մինչև իսկ կոնկրետ  ժամը:Հանկարծ ես հասկացա,որ իմ այցելուին լուրջ վտանգ է սպառնում կրակի հետ կապված `հենց այդ իսկ երեկոյան:Հնարավոր է,որոշ մարդիկ այդպիսի կանխազգացումն անվանեն պայծառատեսություն,բայց ըստ իս,փորձված և պատրաստված միտքը կարող է որսալ “սպասվող իրադարձությունների ստվերը”:

Ես որոշեցի անհապաղ հանդիպել այդ կնոջը և զգուշացնել նրան սպասվող վտանգի մասին:Սակայն չգիտեի կնոջ անունը,քանի որ միշտ այցելուներիս անհայտ մնալու հնարավորություն էի տալիս: Բարեբախտաբար  հեռանալիս ` նա խնդրել էր քարտուղարիս կառապանին փոխանցել հյուրանոցի հասցեն: Բնականաբար,ես անմիջապես այնտեղ մեկնեցի:

Բնութագրելով դռնապանին կնոջ արտաքինը` ես իմացա նրա համարը: Սկզբից նրան թվաց,թե ես խելքս թռցրել եմ:Նա այդպես էլ ասաց ինձ:Տեղի տալով իմ համառությանը`նա վերջապես համաձայնվեց լքել համարը և օրվա մնացած մասն անցկացնել իմ ընկերներից մեկի տանը:

Այստեղ սկսվում է տարօրինակությունը: Ոչ-մի հրդեհ էլ տեղի չի ունենում: Բայց կնոջ սիրելի շնիկը,որին նա մոռացել  էր համարում գիշերը,շնչահեղձ էր լինում գազի արտահոսքից: Այսպիսի անսովոր ձևով ես ծանոթացա հայտնի և հրաշալի Բլանշ Ռուզվելտի հետ:

Բլանշ Ռուզվելտը կարծես Հալլեի գիսավոր լիներ,որ հարյուր տարին մեկ է երևում երկրագնդի հորիզոնում: Այս ամերիկուհուն սիրահարվում էին բոլորը`փողոցային թափառաշրջիկը,բարոն կամ դուքս,պալատում ապրող արքայազն:Նրան բոլորը կոչում էին Բլանշ,որ ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է սպիտակ,քանի որ ուրիշ ոչ-մի տիտղոս չէր համապատասխանում նրան ինչպես այդ պարզ անունը:Աստվածների սիրելի այդ օժտված կինը գրում էր վեպեր և բանաստեղծություններ:Նրա գեղեցկությունը,հմայքը,տաղանդը և անմեղ արտաքինը գրավում էին հարյուրավոր տղամարդկանց և կանանց:

«Հրդեհի» հետ կապված դեպքից որոշ ժամանակ անց` նա կազմակերպեց ճաշկերույթ,որտեղ ես պետք է խորհրդատվություն անցկացնեի հյուրերի հետ:Ինձ նստեցրեցին վարագույրի ետևում,որպեսզի ես չիմանամ,թե ում հետ եմ խոսում: Սեանսն ավարտելուց հետո ինձ ծանոթացրին մի շարք բարձրաստիճան այրերի և կանանց հետ:

Իմ  առանձնահատուկ հաջողությունը այդ երեկոյան ես կապում եմ Օսկար Ուայլդի հետ,ով այդ ժամանակ իր փառքի գագաթին էր:Երբ ես տեսա նրա հաստ ձեռքերը բարձիկի վրա,ես անգամ չէի կարող մտածել,որ դրանք պատկանում են այդ մեծ անձնավորությանը:Դրանք ոչնչով աչքի չընկնող ձեռքեր էին…

(շարունակելի)

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: