Archive

Archive for April, 2011

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն առաջին

April 20, 2011 4 comments

Երևի ամեն մարդ իր մարմնի վրա ունի խալեր: Հին ժամանակներից մարդիկ ուսումնասիրում են `փորձելով պարզել դրանց նշանակությունը և իմաստը: Որոշ մարդիկ պնդում են,որ խալերով հնարավոր է գուշակել բնավորության գծերը և Ճակատագիրը:Խալերն ուսումնասիրող գիտությունը կոչվում է Մոլեոսոֆիա:Սկզբից խոսենք կանանց խալերի նշանակության մասին:

Խալեր կան մարմնի բոլոր մասերում,սակայն կանանց մոտ ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում դեմքի վրա գտնվող խալերը:


Կարդալ ավելին

Advertisements

Գլուխ տասնհինգերորդ կամ Արյունոտ դոկտոր Մեյեր

April 20, 2011 1 comment

(սկիզբն ասյտեղ)
Ես բնակարան վարձեցի  Հինգերորդ ավենյուի` Նյու Յորքի ամենահետաքրքիր փողոցի վրա: Սակայն առանց երաշխավորագրերի և ազդեցիկ ընկերների քաղաքում հայտնի դառնալը շատ դժվար է :Հնարավորությունն եկավ հետևյալ կերպ:

Ես արդեն հուսալքվել էի և մտածում էի լքել երկիրը,երբ մի երեկո ինձ զանգահարեց մի համարձակ կին ու առաջարկեց.
-Ես Նյու Յորք Ուորլդ թերթի լրագրող եմ: Ինձ ձեզ մոտ են ուղարկել ստուգելու համար ձեր հմտությունները:Եթե դուք ընդունեք մեր առաջարկությունը և ձեզ լավ դրսևորեք փորձի ժամանակ,ապա դուք կստանաք ձեր կյանքի լավագույն գովազդը:Բայց եթե դուք մերժեք կամ անհաջողություն կրեք,ապա կարող  եք մոռանալ ձեր կարիերայի մասին:
-Այդ ինչ ստուգում է?,-հարցրեցի ես:
-Դուք պետք է բնութագրեք մարդկանց,առանց իմանալու նրանց անունները և արցեր տալու:Մենք ձեզ կտանք նրանց ձեռքերի հետքերը թղթի վրա:Դա միանգամայն բավարար է:Հիմա ասեք,դուք ընդունում եք մեր առաջարկը?
-Այո,ես ընդունում եմ:
-Ես գիտեի,որ դուք նման հիմարություն կանեք,-ասաց կինը,-Հաշվենք,թե մենք համաձայնության եկանք:
Մի քանի օր անց նա եկավ ինձ մոտ մի թղթապանակով,որտեղ ձեռքերի հետքերն էին:Նա վերցրեց իր տետրն ու գրիչը,սկսեց գրել այն ամենն ինչ ես ասում էի: Մենք ամբողջ երեկո աշխատեցինք: Խոստովանեմ,ես շատ էի հուզված: Ձեռքերի հետքերը վատն էին,նրանք անօրակ թղթի վրա էին արված:Իմ “քննիչը” ինքնատիպ էր,բայց ոչ այնքան հաճելի: Իմ միտքը կերտում էր մարդկանց պատկերները, և բնութագրում նրանց հատկանիշերն այնպես,կարծես ես անձամբ ճանաչում էի նրանց: Այնուհետև վրա հասավ կրիտիկական պահը .դա հինգերորդ կամ վեցերորդ նկարն էր,որ նա դրեց իմ դիմաց:
Այս ձեռքի վրա կան այնպիսի անսովոր նշաններ,որ ես հրաժարվում եմ դրանք մեկնաբանել առանց ձեռքերի տիրոջ համաձայնությունը հաստատող գրության:
-Մենք ունենք այդ բոլոր մարդկանց համաձայնությունները,-պատասխանեց կինն ու ցույց տվեց նամակը,որ հաստատում էր այն բոլոր մարդկանց համաձայնությունը,որոնց ձեռքերը ես կարդում էի:
Ստանալով այդպիսի հաստատում `ես շարունակեցի գործս: Այդ վերջին ձեռքը մարդասպանի ձեռք էր:Ես չէի կարող սխալվել: Ձախի վրա գծերը խորն էին ու լավ զարգացած,ինչը վկայում էր գիտակից,խելացի մարդու մասին:Սակայն աջ ձեռքի գծերու ցույց տվեցին,որ այդ մարդն օգտագործում է իր ինտելեկտը հանցավոր ճանապարհով գումար ստանալու համար:Կյանքի գիծն ասում էր,որ նրան կկործանի ինքնավստահությունը ,և վաղ թե ուշ ոստիկանությունը նրան կձերբակալի:
-Կարևոր չէ,թե քանի ոճրագործություն է նա կատարել,-նկատեցի ես,-Քառասունչորս տարեկան հասակում նա սպանության փորձ կանի,բայց կձերբակալվի և կդատապարտվի:Նրան կդատապարտեն մահապատժի էլեկտրական աթոռով ,և որոշ ժամանակ մահվան վտանգը կախված կլինի նրա վրա: Սակայն նա մահապատժի չի ենթարկվի,այլ կանցկացնի մնացյալ օրերը բանտում:

Մեյերի աջը

Իմ խոսքերը ճիշտ էին: Հանցագործը,որին կոչում էին “Արյունոտ դոկտոր Մեյեր” ապահովագրում էր Չիկագոյի բնակիչների կյանքը: Հետո տարբեր պարվակներով սկսում էր «հոգալ» նրանց առողջության մասին`թունավորելով նրանց,տիրանում ապահովագրությանը: Դոկտոր Մեյերի դատալսման ժամանակ իմ եզրակացությունը կցված էր գործին:Երկար,աղմկահարույց դատավարությունից հետո,որտեղ նա ամեն կերպ փորձում էր արդարանալ,նրան դապատարտեցին մահապատժի:Բայց էլեկտրական աթոռն ինչ-որ տեխնիկական անսարքություն ուներ,ուստի դատավճիռը փոխարինեցին ցմահ բանտարկության…
Կնոջ գնալուց հետո ես ինձ գերհոգնած զգացի:Նա անգամ չակնարկեց իմ խոսքերի իրավացիության վերաբերյալ:Միայն ասաց,որ կիմանամ արդյունքները մի շաբաթից:Հաջորդ բոլոր օրերը ես անհանգիստ սպասման մեջ էի:Շաբաթ գիշերը ինձ ընդհանրապես չհաջողվեց աչք փակել: Առավոտյան ժամը իննին իմ սևամորթ ծառան թակեց դուռս և արթնացրեց ինձ `ասելով.
-Վեր կացեք պարոն:Աստիճանների վրա մոտ հարյուր մարդ է կանգնած:Նրանք ուզում են տեսնել Ձեզ:
Ծառաս ձեռքի մեջ բռնել էր կիրակնօրյա «Նյու Յորք Ուրլդի» թողարկումը,որի առաջին էջը ամբողջությամբ ինձ էր նվիրված…
(շարունակելի)
Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Գլուխ տասնչորսերորդ կամ Ամերիկյան երազանք

April 19, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Ես ուզում էի հաղթել մի քանի մարտադաշտերում միանգամից,ուստի որոշեցի ԱՄՆ ուղևորվել: Երկու շաբաթ անց  ընկերներս ինձ ճանապարհում էին Վաթերլոյի նավամատույցից:Նրանց մեջ էին երկու իմ ընկեր բժիշկները,Բլանոշ Ռուզվելտը և տասնյակ այլ ծանոթներ: Այնտեղ նա ինձ ծանոթացրեց տիկին  Լիլիան Նորդիկայի հետ,ով նույն նավով մեկնում էր ԱՄՆ: Ինձ միայն տխրեցնում էր այն,որ ես մեկնեցի Ամերիկա առանց երաշխավորագրերի`չճանաչելով ոչ մի ամերկացու և չիմանալով նրանց կենսակերպը: Իմ գլխավերևում ծածանվում էր Յունիոն Ջեքը,և ես միշտ մտածում էի,արդյոք այն ազդում է հազարավոր մարդկանց վրա,որոնք Անգլիայից Ամերիկա են գնում…Մտքումս հաջողություն մաղթեցի Անգլիային:

Լիլիան Նորդիկա

Օրեցօր շոգենավն ավելի մեծ արագություն էր հավաքում,կարծես մի արագընթաց գնացք լիներ,որ սլանում էր ալիքներով: Մի քանի օր անց տիկին Նորդիկան ինձ իր նավախուց հրավիրեց թեյ խմելու: Հրավիրվածների մեջ էր նաև հայտնի տենոր Պերուջինին: Թեյից հետո մենք խոսեցինք  պալմիստրիայի մասին ,և տիկին Նորդիկան ինձ խնդրեց կարդալ պարոն տենորի ձեռքերը: Նա ցանկանում էր իմանալ,արդյոք պետք է երգչին լքել մեծ բեմը ու նվիրվել կրոնին,ինչպես պլանավոր էր երգիչը: Պատկերացրեք նրանց զարմանքը,երբ ես հայտարարեցի,որ Պերուջինի շուտով կամուսնանա նույն մասնագիտության կնոջ հետ:Նրանց կշնորհավորեն բոլոր ծանոթ-բարեկամները,բայց կես տարուց նրանց ամուսնությունը կձախողվի,իսկ մի տարուց նրանք կամուսնալուծվեն:

-Շատ արագ է այդ ամենը,նույնիսիկ նահանգների համար,-կատակելով ասացին նրանք:

Սակայն ամեն ինչ այդպես էլ եղավ:Նա սկսեց երգել կազինոյում,այնուհետև ամուսնացավ հրաշալի պրիմադոննայի հետ,ով այդ ժամանակ ամերիկյան բեմի աստվածուհին էր:Մոտավորապես վեց ամիս անց,նրանց ամուսնությունն ավարվեց,իսկ մի տարի հետո էլ զույգը դատարանով ամուսնալուծվեց:Նրանց կարճատև ամուսնական կյանքը իմ անունը հայտնի դարձրեց Նյու Յորքում: Բայց իմ պրոֆեսիոնալ գործունեության սկիզբն Ամերիկայում անհավանական դժվար  և բարդ էր..

(շարունակելի)
ԿիսվելAdd to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Գլուխ տասներեքերորդ կամ Պարոն Ժուրնալիստը

April 18, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Մի օր ինձ հրավիրեցին կոնսուլտացիայի պարոն  Ու.Տ.Սթիդի  մոտ նրա գրասենյան,որ գտնվում էր Մոուբրի Հաուզ փողոցի վրա;Ես ինձ ջղաձգված էի զգում զգում,քանի որ գիտեի,թե ով է նա: Այդ հանրաճանաչ անձնավորությունը  գտնվում էր հասարակական ուշադրության կենտրոնում,և ցանկացած անցորդ նրա մասին լսում եմ տասնյակ անգամ ամսական,քանզի բոլոր անգլիական թերթերը հիշատակում էին նրան:Կոնսուլտացիան սկսելուց առաջ ես նրան բացատրեցի իմ բարդույթի մասին,նա ըմբռնումով ինձ մոտեցավ:Ես վերցրեցի նրա աջ ձեռքի հետքերը և բացատրեցի նրան տարբեր նշանների նշանակությունը`համեմատելով դրանք ուրիշ հայտնի մարդկանց մոտ առկա նշանների հետ:

Ու.Տ.Սթիդ,Բրիտանացի ժուրնալիստ.հետախուզական ժուրնալիստիկայի հիմադիրներից մեկը.

Տարիներ անց մենք հանդիպեցինք Փարիզում:Այդ ժամանակ ես իմ փառքի գագաթին էի: Պարսից շահի կոնսուլտացիայի ժամանակ էր դա:Ես նախազգուշացրի շահին նրա վրա տեղի  ունենալիք մահափորձի մասին:Անսալով իմ խոսքերին նա հրամայեց գլխավոր վեզիրին ուժեղացնել իր թիկնազորը և համալրել նրանց կազմը,ինչն էլ փրկեց նրա կյանքը:

Մենք նստած էինք Կապուցիների պուրակին հարակից սրճարանում: Պարոն Սթիդը նոր էր վերադարձել Ռուսաստանի ցարին կատարած այցելությունից,ում նա  ծանոթացրել էր «Դեպի Աշխարհը» աշխատության հետ: Պարոն Սթիդը հետաքրքրված էր թվերի իմ տեսությամբ,և նա ինձ խնդրեց բացատրել,թե ինչպես եմ աշխատում կարևոր ու նշանակալի թվերի հետ: Երբ ես նրան պատմում էի վերոհիշյալ շահի մահափորձի ամսաթվի մասին`պարոնը խնդրեց պատմել, թե ինչպես են առանցքային թվերը բացահայտում մարդկանց բնավորությունը և կյանքի իրադարձություները: Հետո նա ինձ տվեց իր որդիների ծննդյան ամսաթվերը,և իմ նկարագրությունից հետո ընդունեց,որ ես ճիշտ եմ նշել նրանց բնավորության գծերը:Ասեմ ավելին,երբ մենք տասը տարի անց կրկին հանդիպեցինք,ես  հաճույքով լսեցի,որ իմ կողմից Փարիզում կանխագուշակված իրադարձությունները,ամբողջովին կատարվել են:

Սթիդի աջը

(շարունակելի)

Գլուխ տասներկուերորդ կամ Օսկարադրամա

April 17, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Օսկար Ուայլդ

Ինձ զարմացրեց աջ և ձախ ձեռքերի տարբերությունը:Չիմանալով,թե ում հետ եմ խոսում,ես բացատրեցի խոսակցիս,որ ձախ ձեռքն արտահայտում է ժառանգական հակումները, մինչդեռ աջը ցույց է տալիս զարգացումը և անձնական ձեռքբերումները: Բայց աջ ձեռքի վրա նրա կարիերան կոտրվում և կործանվում էր որոշակի ժամանակահատվածում: Համարյա մոռանալով,թե որտեղ եմ գտնվում,ես ամփոփեցի իմ դիտումները հետևյալ նախադասությամբ.

-Ձեր ձախ ձեռքն արքայի ձեռք է,բայց աջ ձեռքն ասում է,որ արքան աքսորում է ինքն իրեն: Ձախ ձեռքը վառ ապագա և անվերջանալի հաջողություններ է խոստանում,մինևդեռ աջն ասում է, որ ամեն ինչ ավարտվելու է մեկ չարաբաստիկ օր:

Ձեռքերի տերը չծիծաղեց իմ ասածից.

-Կարող եք ինձ ասել այդ ժամանակահատվածը?,-հարցրեց նա:

-Մի քանի տարուց,հաշված այս օրվանից,-պատասխանեցի ես,-Քառասունմեկ և քառասուներկու տարիների միջև:

-Սա կատակ է:ԿԱՏԱԿ: Օսկար ՈՒայլդը և ողբերգական ավարտ?,-լսվեց ինչ-որ մեկի ձայնը:

Ես նոր հասկացա,որ խոսում եմ Օսկար ՈՒայլդի հետ:Սակայն վերջինս, առանց որևէ բառ ասելու,դուրս եկավ:Բլանշը` զայրնալով ինձ վրա, խնդրեց լքել իր տունը,ասելով.

-Դուք փչացրեցիք ճաշկերույթը `վանելով երեկոյի ամենաանվանի մարդուն…

Ես տեսա Ուայլդին դատալսումից առաջ.դատալսում, որ պետք է ճակատագրական լիներ նրա համար: Առաջին լսումից առաջ նա եկավ ինձ մոտ և հարցրեց, թե արդյոք խզումը նույն տեղում է գտնվում? Ես հաստատեցի ճգնաժամի մոտեցումը,նաև նշեցի,որ նրա Ճակատագիրը չի կոտրվի:Նա լուռ շնարհակալություն հայտնեց ,և հեռանալիս ասաց.

Իմ բարի ընկեր,դուք ինքներդ շատ լավ գիտեք,որ Ճակատագիրը չունի մարդիկ,որոնք կնորոգեն իր ուղին…

Մեր հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ մի քանի տարի անց` 1900 թվականի ամռանը Փարիզում: Ես ընկերներիս հետ նստած էի սրճարանում,երբ կողքովս անցավ մի վտիտ տղամարդ, և նստեց ետին սեղանի շուրջ: Ես նրան չէի ճանաչի,սակայն ընկերներից մեկը բացականչեց.

-Աստված իմ!Նայեք:Նա Օսկար ՈՒայլդն է:

-Ես պետք է նրա հետ խոսեմ,-իսկույն ասացի ես:

Եթե դուք անեք այդ,-նախազգուշացրեց ինձ ընկերներիցս մեկը,-Ապա այլևս չվերադառնաք մեր սեղանի մոտ:

Չանսալով նրա խոսքերին ես մոտեցա Օսկարին: Հասարակությունից մերժված և անտեսված Ուայլդը հուզվեց իմ արարքից,անգամ արտասվեց.

-Իմ  հաճելի ընկեր,դուք այնքան բարի եք,-ասաց նա,-Հիմա բոլորն ինձ թունավորում և պարսավում են:Ձեր կողմից շատ վեհանձն քայլ էր ինձ մոտենալը:Ես ամեն ինչ զգացել եմ իմ մաշկի վրա.սխալներ,ձերբակալում,աքսոր,ազատ արձակում:Ինձանից երես են թեքել բոլոր ընկերներս:Նրանց գոռոզությունը ու արհամարհանքը ինձ հուսահատության անդունդն է նետել…

Մենք երկար  ժամանակ խոսում էինք մինչև հանգեցին բոլոր լույսերը,լռեց երաժշտությունը,մարդկանց ձայները դադարեցին ,և սրճարանն ընկղմվեց խավարի մեջ:

Անիմաստ էր որևէ հույսեր ներշնչել նրան:Նրա վեհ ուղեղը միանգամից կմերժեր դա: Նա ճանաչեց կյանքի դառն իրականությունը` այն բիրտ ճշմարտությունը,որ Ճակատագիրը պատրաստել էր նրա համար:

-Ես ուրախ եմ որ դուք օգնեցիք ինձ հաղթահարել դեպրեսիան:Դուք հիշում եք այն գիշերը տիկին Բլանշի տանը?Երբ ես իմ փառքի գագաթնակետին էի գտվում:Դուք այն ժամանակ կանխագուշակեցիք իմ անկումը:Ինչու ես ձեր խոսքերը լուրջ չընդունեցի?Այսօր դուք մեկ անգամ ևս ինձ օգնեցիք վերգտնել ինքս ինձ: Բայց ես պետք է հեռանամ այժմ:Հուսով եմ,մենք մեկ անգամ ևս կհանդիպենք:

Դժբախտաբար,մենք այևս չհանդիպեցինք: Մի քանի ամիս անց ես այն սակավաթիվ մարդկանցից էի,որոնք ուղեկցում էին նրա դագաղը գերեզմանատուն…

(շարունակելի)

Գլուխ տասնմեկերորդ կամ Ճակատագրական գեղեցկուհին

April 16, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Մի անգամ սրահ մտավ գայթակղիչ կին: Նա առաջին հաճախորդն էր այդ օրը,և ես նրան բավականին երկար ժամանակ նվիրեցի:Երբ նա հեռացավ,վտանգ զգացի ու մտքի մեջ նորից վերհիշեցի,թե ինչ էի նրան ասել քիչ առաջ: Իմ ներքին հայացքն ուղղված էր դեպի բոլոր ամսաթվերն ու իրադարձությունները,որոնք պետք է կատարվեին նրա հետ:

Իմ սիստեմն ինձ թույլ էր տալիս որոշել սպասվող իրադարձության ժամանակը`մինչև իսկ կոնկրետ  ժամը:Հանկարծ ես հասկացա,որ իմ այցելուին լուրջ վտանգ է սպառնում կրակի հետ կապված `հենց այդ իսկ երեկոյան:Հնարավոր է,որոշ մարդիկ այդպիսի կանխազգացումն անվանեն պայծառատեսություն,բայց ըստ իս,փորձված և պատրաստված միտքը կարող է որսալ “սպասվող իրադարձությունների ստվերը”:

Ես որոշեցի անհապաղ հանդիպել այդ կնոջը և զգուշացնել նրան սպասվող վտանգի մասին:Սակայն չգիտեի կնոջ անունը,քանի որ միշտ այցելուներիս անհայտ մնալու հնարավորություն էի տալիս: Բարեբախտաբար  հեռանալիս ` նա խնդրել էր քարտուղարիս կառապանին փոխանցել հյուրանոցի հասցեն: Բնականաբար,ես անմիջապես այնտեղ մեկնեցի:

Բնութագրելով դռնապանին կնոջ արտաքինը` ես իմացա նրա համարը: Սկզբից նրան թվաց,թե ես խելքս թռցրել եմ:Նա այդպես էլ ասաց ինձ:Տեղի տալով իմ համառությանը`նա վերջապես համաձայնվեց լքել համարը և օրվա մնացած մասն անցկացնել իմ ընկերներից մեկի տանը:

Այստեղ սկսվում է տարօրինակությունը: Ոչ-մի հրդեհ էլ տեղի չի ունենում: Բայց կնոջ սիրելի շնիկը,որին նա մոռացել  էր համարում գիշերը,շնչահեղձ էր լինում գազի արտահոսքից: Այսպիսի անսովոր ձևով ես ծանոթացա հայտնի և հրաշալի Բլանշ Ռուզվելտի հետ:

Բլանշ Ռուզվելտը կարծես Հալլեի գիսավոր լիներ,որ հարյուր տարին մեկ է երևում երկրագնդի հորիզոնում: Այս ամերիկուհուն սիրահարվում էին բոլորը`փողոցային թափառաշրջիկը,բարոն կամ դուքս,պալատում ապրող արքայազն:Նրան բոլորը կոչում էին Բլանշ,որ ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է սպիտակ,քանի որ ուրիշ ոչ-մի տիտղոս չէր համապատասխանում նրան ինչպես այդ պարզ անունը:Աստվածների սիրելի այդ օժտված կինը գրում էր վեպեր և բանաստեղծություններ:Նրա գեղեցկությունը,հմայքը,տաղանդը և անմեղ արտաքինը գրավում էին հարյուրավոր տղամարդկանց և կանանց:

«Հրդեհի» հետ կապված դեպքից որոշ ժամանակ անց` նա կազմակերպեց ճաշկերույթ,որտեղ ես պետք է խորհրդատվություն անցկացնեի հյուրերի հետ:Ինձ նստեցրեցին վարագույրի ետևում,որպեսզի ես չիմանամ,թե ում հետ եմ խոսում: Սեանսն ավարտելուց հետո ինձ ծանոթացրին մի շարք բարձրաստիճան այրերի և կանանց հետ:

Իմ  առանձնահատուկ հաջողությունը այդ երեկոյան ես կապում եմ Օսկար Ուայլդի հետ,ով այդ ժամանակ իր փառքի գագաթին էր:Երբ ես տեսա նրա հաստ ձեռքերը բարձիկի վրա,ես անգամ չէի կարող մտածել,որ դրանք պատկանում են այդ մեծ անձնավորությանը:Դրանք ոչնչով աչքի չընկնող ձեռքեր էին…

(շարունակելի)

Գլուխ տասներորդ կամ “Բժիշկ”-իրավաբանը

April 15, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Լոնդոնը կրկին խոսեց իմ մասին այս անգամ շատ աղմկոտ: Մի քանի թերթեր,որոնք բացառիկ հաճույք են ստանում ցածրացնելով և չարախոսելով,իմ գրասենյակ ուղարկեցին իրենց լրագրողներին: Վերջիններս իմ հասցեին սպառնալիքներ հնչեցրին և կրկին հիշեցրին ինձ  Հենրի VIII-ի որոշման մասին: Այդ ամենից ես խորը հոգեկան վնասվածք ստացա:

Հաջորդ երկուշաբթի մամուլում հայտնվեցին երկու խայթող հոդվածներ. զգալով ուժեղ դեպրեսիա`ես խնդրեցի իմ քարտուղարին այլևս չընդունել պատվերներ մինչ շաբաթվա վերջ:Ամբողջ այդ շաբաթը ես ջանասիրաբար աշխատում էի,քանզի ըստ իմ որոշման,հետևյալ շաբաթ օրը Կեյրոյի կարիերան պետք է վերջանար:Սակայն Ճակատագիրը,ինչպես միշտ, միջամտեց, և դեպքերը միանգամայն այլ կերպ ընթացան:

Ենթադրյալ վերջին հաճախորդը մի տիկին էր,ով սեանսն ավարտելոց հետո ,ասաց.

-Այսոր երեկոյան իմ տուն կժամանեն հետաքրքիր մարդիկ:Չեք համաձայնվի գալ ինձ մոտ և ցուցադրել ձեր արվեստը?Ինչ հոնորար դուք կպահանջեք դրա համար?

-Ոչինչ,-պատասխանեցի ես,-Բացարձակապես ոչինչ,քանզի այսօր ժամը վեցից Կեյրոն այլևս գոյություն չի ունենա:Այնուամենայնիվ եթե դուք պնդում եք,ես մեծ հաճույքով կմատուցեմ ձեզ այդ ծառայությունը,քանի որ ուզում եմ համոզել ինտիլիգենտ մարդկանց,որ իմ պրոֆիլի մասնագետները խաբեբաներ և սրիկաներ չեն:

-Շնորհակալություն,-ասանց նա,-Դուք այսօր կունենաք այդ հնարավորությունը:Ահա Ձեզ իմ այցեքարտը “Տիկին Ուոլթեր Փալմեր,Բրուք փողոց”:Սպասում եմ Ձեզ երեկոյան ժամը իննին:

Հյուրերը կանգնած էին աստիճանների վրա `զրուցում և ծիծաղում էին: Առաջին մարդը,ում նրանք ուղարկեցին ինձ մոտ,մի տարեց պարոն էր,որին բոլորը կոչում էին “բժիշկ“:”Բժիշկը”  լուռ և հանգիստ համաձայնվեց այդ “տանջանքին”,և մի քանի րոպե անց ես կրճատ նկարագրեցի իր կարիերայի առանցքային կետերը,ինչպես նաև  ամսաթվերն ու տարիները,երբ նա որոշակի կարևոր քայլեր է կատարել իր կյանքում:

Ջորջ Լյուիս

-Թող իմ գիտությունը Ձեզ համար սխալ մնա,բայց ես կասեմ,որ դուք բժիշկ չեք:Դուք ավելի շուտ Լուսնից իջած մարդ եք,քան բժիշկ:

-Իսկ ինչ են ասում ձեռքիս գծերը իմ մասնագիտության մասին?,-քմծիծաղով հարցրեց նա.

-Միայն մեկ բան,-պատասխանեցի ես,-Դուք իրավաբան եք,ավելի ճիշտ քրեական իրավաբան:

Հանելով գրպանից այցեքարտը` նա ասաց.

-Այժմ Դուք իսկապես կարող եք իմանալ իմ մասնագիտությունը:

Այցեքարտի վրա գրված էր քաջ հայտնի անուն Ջորջ Լյուիս:

Այնուհետև “դաժան փորձությունն” անցան պարոն Հերբերտ Գլադստոնը,Հենրի Իրվինգը և էլի տասնյակ հայտնի մարդիկ: Ժամը երեքի մոտ տիկին Փալմերն իր կառքով ինձ տուն ուղեկցեց`խոստանալով  կրկին այցելել ինձ:

Հաջորդ օրն իսկ նա եկավ գրասենյակ և հայտնեց բարձր հասարակության շրջանում իմ փայլուն  հաջողության մասին :

-Դուք ոչ-մի դեպքում չպետք է թողնեք այս զբաղմունքը,-համոզում էր ինձ գրավիչ տիկինը:

Ես ցույց տվեցի նրան թերթերում հայտնված հոդվածները,որոնցում խոսվում էր պառլամետնի որոշման  և դրա արգելքների մասին:Նա իսկույն ցնծությամբ պատասխանեց.

Դուք երեկ մեծ ազդեցություն թողեցիք պարոն Ջորջ Լյուիսի վրա:Ես կհարցնեմ նրա կարծիքը ու կվերադառնամ:Սպասեք ինձ:

Վերադառնալով` նա ասաց.

-Պարոն Լյուիսի կարծիքով ձեր գործունեությունը միանգամայն տարբերվում է խաբեբայությունից,որը նվում է որոշման մեջ:Դուք այդ օրենքի իրավասության մեջ չեք գնվում,եթե որևէ հարցեր առաջանան,այդ գործի ընթացքը փոխանցեք պարոն Լյուիսին:Նա կպաշտպանի Ձեր շահերը դատարանում:

Հաջորդ առավոտյան ես վերսկսեցի իմ պրոֆեսիոնալ գործունեությունը,և այլև չէի անհագստանում ասեկոսեների,հոդվածների և այդ հնացած որոշման համար:

(շարունակելի)