Archive

Archive for April, 2011

Գլուխ իններորդ կամ Աշխարհահռչակ դերասանուհին

April 14, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Իհարկե,այս դեպքից հետո անմբողջ Լոնդոնն իմ մասին խոսեց, և հաճախորդների հոսքը իսկապես չէր դադարում,մարդիկ հերթագրվում էին ընդունման շաբաթներ առաջ:

Մի երեկո ինձ այցելեց անծանոթ պարոն և խնդրեց իր հետ գնալ մի տիկնոջ մոտ,ում ձեռքերն,ըստ պարոնի,ինձ մոտ մեծ հետաքրքրություն պետք է առաջացնեն:Ես համաձայնվեցի և պարոնն ինձ ուղեկցեց Սուրբ Ջոնի անտառի մոտ գտնվող մի տուն:Մտնելով տուն`մեզ դիմավորեց մի կին,որի ձեռքերը և դեմքը ծածկված էին շժարշով: Նա դրեց իր ձեռքերը մետաքսե բարձի վրա:

Այո,հիրավի դրանք հրաշալի ձեռքեր էին:Դրանց գծերը և նշանները կախարդեցին ինձ,ես բառեր չունեին նկարագրելու դրանք:Կինն անդադար ասում էր «Mon Dieu,comme c’est bien vrai».(Աստված իմ,այդ ամենն իսկապես ճիշտ է)Նկարագրելով  նրա լուսապայծար փառքն ու հաջողությունը,վերելքները և բազմաթիվ հաղթահարված դժվարությունները `ես պատմեցի նրան բազմաթիվ հույսերի և լույսերի մարման մասին,հավակնությունների բլուրից դանդաղ անկման և ողբերգական ավարտի մասին :

Սարա Բեռնարի կախարդիչ հայացքը

Նա ետ քաշեց  սպիտակ ձեռքերը,լսվեցին խուլ  հեկեկանքներ: Բացվեց շժարշը ,և ես ճանաչեցի մեծն Սարային : Նրա երազկոտ աչքերն ուղիղ ինձ էին նայում..

-Սա իմ կյանքի ամենահրաշալի պահերից մեկն է,ես անգամ չեմ հավատում:Գուցե սա երազ է…?

Այդ պահին ես մտածեցի որ սպեկտիկ հասարակությունը երբեք չի հավատա իմ խոսքերին Եվ որպես ապացույց այն բանի,որ ինձ բախտ է վիճակվել տեսնել մեծն Սարային,ես համոզեցի նրան գրառում թողնել իմ հուշամատյանում:Իրեն հատուկ ձեռագրով նա գրեց հետևյալը.

«Քանզի Աստված մեր ձեռքերի մեջ տեղադրել է մեր ապագայի և անցյալի մասին վկայող գծեր ու նշանները,ապա ես միայն ափսոսում եմ նրա համար,որ մենք այդ գծերով չենք կարող իմանալ բարեկամների Ճակատագրի մասին,ում կարող էինք տեղեկացնել սպասվող խնդիրների և դժբախտությունների մասին: Այստեղ նույպես Արարիչն իմաստուն է վարվել,թող այդպես լինի:Ամէն:

Սարա Բեռնար»

Սարայի գնալուց առաջ ես վերցրեցի նրա ձեռքի հետքը: Ես այժմ կներկայացնեմ ձեռքի կրճատ նկարագրությունը,որն անշուշտ կհետաքրքրրի կարդացողներին:

Բեռնարի աջը

Սկսենք հենց ձեռքի ձևից.կիսաշրջանաձև ափի տեսակ և սրածայր մատներ,ինչը վկայում է արտիստիկ,իմպուլսիվ և  դյուրագրգիռ բնույթի մասին:Այժմ դիտարկենք գծերը,որոնք խորն և ուղիղ են,ինչը վկայում է ուժեղ և վճռական անհատականության մասին:Նրա երկու գծերը,որոնք բարձրանում են դաստակից դեպի համապատասխանաբար միջնամատը և մատնեմատը,հազվադեպ են լինում այսպես հստակ տեսանելի: Միջնամատի մոտ գնացող գիծը կոչվում է Ճակատագրի(Անհատականության) գիծ(1),իսկ մատնեմատի մոտ գնացող գիծը կոչվում է Արևի(Ապոլոնի) գիծ(3),որը բնութագրում է գիծն ունեցողի վառ անհատականությունը,փառքը և հաջողությունը:Բազմաթիվ ձեռքերի վրա այդ գիծն իսպառ բացակայում է,որոշների վրա այն արտահայտված է ոլորապտույտ,կոտրակված կամ անորոշ ձևով:Բայց եթե այդ գիծն ուղիղ և խորն է,ապա այդպիսի մարդուն սպասում է փառք ու հաջողություն,հայտնիություն:

Կենտրոնական,հորիզոնական գիծը,որն անցնում է ամբողջ ձեռքով կոչվում է Գլխի(Մտքի) գիծ(2):Եթե այն,տիկին Բեռնարի դեպքի նման,ուղիղ և պարզ է,ապա ցույց է տալիս ուժեղ միտք և ակտիվ,վճռական կամք:Եթե գիծը կտրում անցնում է ամբողջ ափը,ապա դա վկայում է նրա մեծ հանճարի բազմակողմանիության մասին բոլոր ոլորտներում,որին անդրադարձել է Սարան:

1.Ճակատագրի գիծ 2.Գլխի գիծ 3.Արևի գիծ

արունակելի)

Advertisements

Գլուխ ութերորդ կամ Մայր ու դուստր

April 13, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Հրեա ընկերոջս հետ պայմանագիրը խզելուց հետո հաճախորդների հոսքը շատացավ.տասնյակ կանայք և տղամարդիկ գալիս էին լսելու,թե ինչ կասեմ ես նրանց :Մարդիկ միմյանց խորհուրդ էին տվել ինձ մոտ գալ և,առաջին մի քանի ամիսն իմ գործը ծաղկում էր:

Մի անգամ ինձ այցելեց գոռոզամիտ մի տիկին,որն եկել էր  իր գեղեցիկ դստեր  հետ,ով սկսնակ,սակայն,արդեն հայտնի դերասանուհի էր:Տիկինը հրաշալի ապագա էր պլանավորել իր փխրուն և առաջին հայացքից անբիծ թվացող աղջկա համար: Ես միշտ կոնսուլտացիաներ եմ անցկացնում հաճախորդի հետ միայն,սակայն գոռոզ կինն անգամ լսել չցանկացավ.

-Ես չեմ կարող մեն մենակ թողնել երիտասարդ աղջկան տղամարդու հետ ,-հայտարարեց նա,-Ինչ կմտածեն մարդիկ?

Ես փորձում էի վստահեցնել կնոջը,որ ինձ միայն աղջկա ձեռքերն են հետաքրքրում: Ապարդյուն: Վերջիվերջո ես համաձայնվեցի կնոջ ներկայությանը և նա,իր հերթին խոստացավ լռել և չմիջամտել կոնսուլտացիայի ընթացքին:Ես շատ նյարդայնացած էի,փորձից հայտնի էր ինձ,որ անգամ ամենամոտ մարդիկ հազվադեպ էին ճանաչում իրենց բարեկամների իսկական դեմքը:Ծնողները սովորաբար ընդհանրապես չգիտեին իրենց զավակների բնավորությունը:

Աղջիկը կարծես Մադոննայի մարմնացումը լիներ…Նա դրեց բարձիկի վրա նրբագեղ ձեռքերը: Ես մի պահ հայացք գցեցի խճճված գծերի բարդ լաբիրինթոսին,այնուհետև զարմանքով նայեցի այդ տասնիննամյա աղջկա հանգիստ և ինքնահավան դեմքին: Եվ այստեղ ես սխալվեցի…

Կարծելով,թե մայրը գիտի իր դստեր խնդիրների մասին, և դուստրն եկել է ինձ մոտ խորհրդի համար`ես խանդավառությանբ պատմեցի դստեր և սիրեցյալի հետ վերջերս պատահած խզման մասին, և զգուշացրեցի նրանց վրա կախված խայտառակության մասին: Ամոթն ու խղճահարությունը ստիպեցին ինձ լռել և թաքցնել այս պատմության բոլոր մանրամասները,քանզի եթե շարունակեի,մայրը կարող էր հանկարծամահ լինել:Տեսնելով տիրուհու զայրույթից կարմրած  դեմքը`ես հասկացա իմ սխալը և կարեկցանքով նայեցի աղջկան:Սակայն վերջինս հանգիստ հագնելով ձեռնոցները քամահրաբար ասաց.

-Մայրիկ!Դուք ինձ ինչ-որ խաբեբայի մոտ եք բերել:

Մի պահ ես իսկապես հավատացի նրա խոսքերին:Այնուհետև կայծակը որոտաց ,և մեծապատիվ մայրն ասաց այն ամենը,ինչ մտածում էր իմ ու իմ արվեստի մասին: Հետո նա մրրիկի պես լքեց սենյակը..

Այդ օրն ուժասպառ էի: Ես չէի կարող սխալվել գծերի մեկնության մեջ,սակայն իմ բացթողումը կայանում էր հաճախորնդերի թերագնահատման մեջ:Այդ կանայք կարող էին վատ ռեպուտացիա ստեղծել ինձ :Այսուհետ ամեն մի տանը,դեղատանը կամ խանութ,որտեղ այցելեր մեծարգո տիկինը `պետք է մեղադրեր ինձ իր աղջկան զրպարտելու մեջ:

Մի քանի օր անց թերթում հաղորդագրության հայտնվեց այն մասին,որ այդ հաճելի աղջկան,այդ բավականին հայնտի դերասանուհուն,ձերբակալել են չեկերի կեղծման համար:Խայտառակված ամուսինը հեռացել էր Անգլիայից`թողնելով աղջկան Ճակատագրի քմահաճույքին…

(շարունակելի)

Գլուխ յոթերորդ կամ Պայմանագրի այրումը

April 12, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

-Նայիր,-բղավեց նա մատնացույց անելով ինձ հոդվածը,-Ես կորած եմ…

Հոդվածում գրված էր պալմիստրիայի մոդայի մասին,որը ես ներմուծում էի Լոնդոն:Ուզենալով ցույց տալ իր տեղեկացվածությունն այս բնագավառում`լրագրողը ցիտում էր պառլամենտի որոշումը,որը սահմանում էր նման գործունեությունը ապօրինի: Այդ որոշումն ընդունվել էր Հենրի VIII–ի օրոք: Հավանաբար,”ուրախ միապետը” չէր ցանկանում ,որ իր բազմաթիվ կանայք օգնություն գտնեն պալմիստների և աստղագուշակների մոտ ու իմանային իրենց դժբախտ Ճակատագրի մասին:

Պառլամենտի որոշումն ասում էր .” Ցանկացած անձ կամ անձանց խումբ,որոնք զբաղվում են պալմիստրիայով,աստղագուշակությամբ,կախարդությամբ կամ այլ նմանատիպ սատանայական գործունեությամբ,կճանաչվեն խաբեբաներ և սրիկաներ:Նրանց պատկանող շարժական և անշարժ գույքը կբռնագրավվի,նրանք կպատժվեն նաև անարգության սյան մոտ մեկ տարի կանգնելով,որին կհետևի երկրից աքսոր կամ ցմահ բանտարկություն”:

Եղիզաբեթ թագուհու օրոք այս որոշումը ժամանակավորապես կասեցվել էր,որը բացատրվում է թագուհու համակրանքով դեպի Ջոն Դին: Պատմությունը վկայում է այն մասին,որ այս առեղծվածային մեծն աստղագուշակը և պալմիստը ավելի քան քսան տարի եղել է թագուհու խորհրդականը և,գուցե,Անգլիայի ներկա վեհությունը բացատրվում է նրանով,որ թագուհին օգտվում էր Ջոն Դիի օկուլտիկ գիտելիքով:

Գեորգ III-ի օրոք,որի անունը կապվում է Ամերկայի կորստի հետ,այս որոշումը նորից վերականգնվեց ,և դատարանները մեղադրեցին մի քանի մարդկանց վհուկության մեջ: Ինչևէ,այս որոշումը ամբողջովին չէր արգելվել ,և  այս «խելացի» օրենքը պահպանվել էր մինչ օրս:Ահա թե ինչու էր իմ հրեա ընկերն այդքան ահաբեկված.

-Սիրելի երիտասարդ,ես սննկացած եմ,-դողացող ձայնով նա ասաց,-Ես պետական ծառայող եմ և  մի քանի տարի հետո պետք է թոշակի անցնեմ: Եթե ինչ-որ մեկն իմանա իմ օժանդակության մասին մի մարդու,ով խախտել է պառլամենտի որոշումը,ես ամեն ինչ կկորցնեմ: Դուք պետք է վերադարձնեք ինձ իմ փողերը,որից հետո մենք կպատռենք պայմանագիրը ու կայրենք այն: Իսկ եթե ձեզ մոտ հարցեր առաջանան,ապա երբեք չհիշատակեք իմ անունը,և ոչ-ոքի չասեք,որ մենք երբրէ ծանոթ ենք եղել:

Հինգ րոպե անց մենք այրեցինք պայմանագիրը, սեղմեցինք ձեռքերը`հաջողություն մաղթելով միմյանց:

Ես նորից ազատ մարդ դարձա…

(շարունակելի)

Գլուխ վեցերորդ կամ Կեյրոյի հայնտությունը

April 11, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Այդ իսկ օրը ես քաջություն հավաքեցի և սկսեցի փնտրել Վեստ-Էնդում սենյակ,որտեղ  կարող էի ապրել և զբաղվել իմ արհեստով: Պարզվեց` դա շատ դժվար գործ է: Տանտերերի մոտ իմ գիտությունը ասոցացվում էր գնչուների և ինչ-որ վատ ու ապականված բանի հետ: Երբ ես հայտնում էի, թե ինչ նպատակով եմ ցանկանում վարձակալել տարածքը, միանգամից ստանում էի դաժան մերժում, որը երբեմն ուղեկցվում էր սատանայական գայթակղությունների մասին խրատներով:

Վերջապես ես հանդիպեցի մի կալվածատեր շոտլանդուհու, ով օրինակելի կաթոլիկ էր մեծ դրամապանակով և թոքախտավոր ամուսնով:Սակայն նրա խիղճը հանգստացնել չհաջողվեց. երբեմն ես ականատես էի լինում այն փաստին,թե ինչպես է այդ կինն ամեն առավոտ և երեկո օծում իմ ընդունարանի դուռը սուրբ ջրով…Սակայն ինձ ուրիշ բան էր անհանգստացնում. ես նախկինի պես չունեի պատշաճ անուն,որով կարող էի ներկայանալ հանրությանը: Իմ հայրը դեռ կենդանի էր և ես չէի ցանկանում օգտագործել իմ իրական ազգանունը: Հրեա ընկերս ամեն օր առաջարկում էր ինձ նորանոր աստվածաշնչյան անուններ և հատկապես Սողոմոն անունը: Բարեբախտաբար, նա վերջերս բաժանվել էր,և այդ միապետի անունն իրեն հիշեցնում էր Կին անունով գաղտնիքների պահեստի մասին: Վերջիվերջո, նա որոշեց, որ այդպիսի նշանակալի անունը շատ ռիսկային էր ինձ նման երիտասարդ մարդու համար:

Օրերն անցնում էին, բայց իրավիճակը չէր փոխվում: Հրեան արդեն սկսում էր անհանգստանալ, և իմ ձգձգվող փնտրտուքներն անհիմն քմահաճույք էր անվանում: Սակայն երբ ես ինձ համար անուն ընտրեցի, նա մինչև վերջին պահն իսկ չէր ցանկանում ընդունել այն:

Մի երեկո մտքում բազմաթիվ անուններ էի տեսակավորում,երբ իմ աչքերի առաջ հայտնվես «Կեյրո» անունը անգլերեն և հունարեն լեզուներով:Հաջորդ առավոտ ես հայտարարեցի հրեային մտքիս փայլատակման մասին: Նա մի քանի անգամ կրկնեց այդ անունը բարձրաձայն, իսկ հետո  հավելեց  , որ ես պարզապես հիմար եմ: Ըստ հրեայի` այդ անունն անիմաստ էր, միանգամայն անօգուտ: Իզուր էին իմ բոլոր ճիգերը նրան բացատրելու, որ «կեյր» բառը հունարեն նշանակում է «ձեռք», որ կիրթ մարդիկ Կեյրոյին կընունեն որպես պալմիստի  և ձեռքի գծերը մեկնողի:Վախենալով, որ հրեան նորից խոսակցություն կսկսի իր սիրելի Սողոմոնի մասին`ես գնացի մոտակա տպարան և «Կեյրո» անունով աֆիշաներ պատվիրեցի:

Մի շաբաթ անց ինձ մոտ արդեն գալիս էին հաճախորդներ, իսկ մեկ ամիս անց իմ ընկերը ստացավ տարածքի վարձակալության համար ինձ տրված գումարը: Դրանից բացի, ես նրան տվեցի եկամտիս կեսը պայմանագրի համաձայն: Նա շատ բավարարված էր և միշտ ուրախ էր իր «օկուլտիկ ներդրումով» : Բայց նրա ուրախությունը երկար չտևեց: Մի երեկո նա  իմ աշխատասենյակ ներխուժեց բավականին ջղաձգված ու առջևս դրեց թերթը…

(շարունակելի)

Գլուխ հինգերորդ կամ Հրեա նյութապաշտը

April 10, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Մի օր  տուն վերադառնալիս ես տեսա հրեական արտաքինով պարոնի,որն ուշադիր զննում էր ինձ: Զարմանալի է,ինչով եմ ես այդքան հետաքրքրել այդ պարոնին?Հրեաները ինձ մոտ միշտ ասոցացվել են փողի հետ:

Հրեաները միշտ անլուծելի մի հանելուկ էին ինձ համար: Դեռ դպրոցում ես մանրամասն ուսումնասիրել էի նրանց պատմությունը: Օկուլտիկ հարցերի պատասխանը փնտրելիս շատ հաճախ ստիպված էի ուսումնասիրել հուդայականությունը: Ես անքուն գիշերներ էի անցկացնում,կարդալով մեծ Քաբալլայի հրաշքների մասին,բայց երբեմն ինձ հարց էի տալիս,ինչու է այդ ազգն ամենասկեպտիկն ու նյութապաշտը…?

Այդ միտքը նորից ինձայցելեց: Ազգ,որին  Աստված սովորեցրել է Օկուլտիզմը,որի պատմական իրադարձությունները կանխագուշակվել էին շատ դարեր առաջ,որի այբուբենի տառերը կապված էին թվերի և դրանց օկուլտիկ նշանակության հետ…Ես միշտ գուշակում էի,թե ինչու են այդ ազգն անվանում «Աստծո կողմից ընտրյալ»?Սուրբ Գրքի ոչ-մի էջում ես այդ մասին վկայություն չգտա,և եկա այն համոզման,որ նրանք ընտրվել են որպես մի ազգ,որի միջոցով Արարիչը բացատրում է ամբողջ մարդկության օկուլտիկ նշանակությունը: Նրանք Ճակատագրի երեխաներն են,որոնք հաղորդեցին Աստծո նպատակները մյուս բոլոր ազգերին:

Հանկարծ մտքերիս այս ամբողջ հոսքն ընդհատվեց ուսիս հպումով:Ես շրջվեցի և տեսա այդ նույն հրեային,ով ինձ հետևում էր:

Կներեք,-ասաց նա,-Դուք հիշում եք ինձ?

-Ոչ,-խոստովանեցի ես

Թույլ տվեք ինձ հիշեցնել:Եգիպտոսում Դուք կարդացել եք իմ ձեռքի վրա եղած նշանները:Այն ամենն ինչ ասացիք ճիշտ էր,ներառյալ կնոջս հետ ապահարզանը,որ տեղի ունեցավ անցյալ ամիս :

-Կարծում եմ Դուք գոհ եք արդյունքից?

-Արդյունքն ինձ համար կարևոր չէ,-ասաց նա,-Ես ամեն դեպքում երբեք չեմ հավատա ճշգրիտ գուշակությունների հնարավորությանը:Դուք կարող եք ինքներդ Ձեր ապագան ստեղծել: Եթե Դուք դեմ չեք,ես կցանկանայի Ձեզ ցանոթացնել իմ ընկերների հետ:Դուք համաձայն եք?

-Այո: Ես հիմա ազատ եմ:Միայն պետք է մի  տասնյակ հոդվածներ գրեմ թերթերի համար:

-Թողեք այդ գործը անտաղանդ ապուշներին,-ժպտալով պատասխանեց նա:

Մենք ուղևորվեցինք նրա գրասենյակ,որի պատերից կախված էին բորբոսնած նկարներ: Իմ նոր ընկերը պետական ծառայող էր,բայց փող էր վաստակում ձեռքի տակ ընկած ամեն բանից:Կես ժամ անց ես դուրս եկա նրա աշխատասենյակից`ստորագրելով իմ պրոֆեսիոնալ գործունեության սկիզբը Լոնդոնում ազդարարող պայմանագիրը ձեռքումս: Այդ պայմանագիրն ինձ պարտավորեցնում էր  նրան տալ իմ եկամտի հիսուն տոկոսը տասներկու տարվա ընթացքում…

(շարունակելի)

Գլուխ չորրորդ կամ Ստեղծագործական կյանքի ավարտը

April 9, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Իստ-Էնդում տեղի ունեցավ հանելուկային սպանություն.մարդասպանը, դռան վրա թողնելով իր ձեռքի արյունոտ հետքը, հեռացել էր հանցանքի վայրից: Ես առաջարկեցի իմ օգնությունը ոստիկանությանը,և արյունոտ հետքի գծերի վերլուծությունը ինձ հուշեց,որ սպանությունը կատարել է զոհի բարեկամը:Իմ կարծիքը հաշվի առնվեց,և ոստիկանությունը որոշ ժամանակ անց ձերբակալեց հանգուցյալի հորեղբոր որդուն,որին անուղղակիորեն կասկածվում էին սպանության մեջ:Որոշ ժամանակ անց,հարցաքննության ժամանակ,նա խոստովանում է հանցանքը:

Սակայն ես այդժամ չէի ցանկանում կիրառել պալմիստրիան պրոֆեսիոնալ մակարդակով:Ավելի ճիշտ,ես դեռ պատրաստ չէի այդ աշխատանքին, և զբաղվում էի սիրելի գործով ազատ ժամանակ` նորանոր օրինակներով հարստացնելով ձեռքերի հետքերի հավաքածուս,որն ունեի դեռահասությունից սկսած:

Շուտով իմ գրական տաղանդը սպառվեց: Ես այլևս չէի կարող բատաստեղծություններ գրել թերթերի համար: Կյանքն ինձանից ավելին էր պահանջում:Ընթերցողները իմ պոտենցիալի անկում նկատեցին, և սկսեցին վերադարձնել գործերս`պոեմները և հոդվածները,որոնք առաջ մեծագույն ուրախությամբ տպագրում  էին: Իրենց նամակներում խմբագիրները ափսոսանքի խոսքեր էին հայնտում կամ պարզապես գրում.”Ձեր ոճը փոխվել է և այլևս չի բավարարում մեր պահանջներին”:

Մի գորշ հոկտեմբերյան առավոտ ես վերադառնում էի Ֆլիթ փողոց միանգամայն մռայլ տրամադրությամբ կրոնական թերթի խմբագրի հետ տեղի ունեցած հարցազրույցից հետո: Այս մարդը միշտ ցուցաբերում էր ակնհայտ հետաքրքրություն իմ և իմ ստեցծագործական գործունեության հանդեպ: Հարգարժան Դ.-ն թերևս ամենաբարի խմբագիրն էր,որի հետ երբևէ բախտ է վիճակվել հանդիպել: Ի զարմանս ինձ, նա մոտեցրեց աթոռն ու խոսեց հետս հոր նման:Նա մատնանշեց նոր հոսանքները,որոնք առաջացել էին բանաստեղծություններիս մեջ,որոնք սակայն չէին համապատասհանում նրա`իմ մասին ունեցած կարծիքին: Ծերունու աչքերում ես մի պատանի էի,ով ընտրել էր «ճիշտ ուղին» կամ «լայն ճանապարհը»: Պարոն Դ.-ն իր պարտքն էր համարում տեղեկացնել ,որ ես հայտնվել եմ ընտրության առջև.ընտրություն,որն,ըստ պարոն Դ.-ի,կորոշի իմ հետագա կյանքը: Նա համարյա արցունքներն աչքերին ավելացրեց.

-Տղաս,դու հիմա կանգնած ես նեղ,փշածածկ արահետի վրա: Ընկնելով լայն ճանապարհից` դու քայլում ես նեղ շավղի վրա,որ հասանելի է միայն որոշ ոչ-ադեկվատ մարդկանց…

(շարունակելի)

Գլուխ երրորդ կամ Հինավուրց քաղաքակրթությունների կանչը

April 9, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Մի որոշ ժամանակ անց ինձ մոտ ցանկություն առաջացավ գտնվելու հեռավոր երկրներում:Առանց երկար մտածելու ես դարձա Հնդկաստան գնացող առևտրական նավի ուղևոր, և մի ամսից նավը ժամանանեց լեգենդար Բոմբեյ քաղաքը: Այնտեղ ինձ հաջողվեց ծանոթանալ հատուկ խմբին պատկանող բրահմանների հետ,որոնց նախնիները մեր թվարկությունից հազարավոր տարիներ առաջ ստեղծել և զարգացրել էին «Սամունդրիկան»`մարմնի տարբեր մասերը մեկնաբանելու գիտությունը:

Հնդկաստանում հատուկ ուսուցում անցնելուց  հետո ես վերադարձա Լոնդոն,որտեղ պարզվեց ,որ ժառանգել եմ մեծ կարողություն իմ մահացած բարեկամնից: Այսպես Ճակատագիրն ինձ հնարավորություն ընձեռեց զբաղվել իմ ամենասիրելի գործով.ես այցելում էի հիվանդանոցները և քրեակատարողական հիմնարկները`հավաքելով տարբեր խավի,տեսակի և նախասիրությունների մարդկանց ձեռքերի հետքեր:

Սակայն, արևելյան երկրներ ճանապարհորդելու նկատմամբ իմ կիրքը, և Հնդկաստանում ձեռք բերած խորշանքս անհետաքրքրիր արևմտյան կենսակերպի հանդեպ ուղղեցին իմ հայացքը դեպի մեկ այլ առեղծվածային երկիր`հազարամյա Եգիպտոս:Հասնելով այնտեղ`ես մի որոշ ժամանակ հետազոտում էի քանդված տաճարները ու դամբարանները և այցելում էի այն վայրերը,որտեղ Օկուլտիզմը ստեղծողները կառուցել էին իրենց հիասքանչ բուրգերը:

Գալով Կահիրե` ես տեղեկացա,որ Լոնդոնում իմ վստահված անձը մսխել է ամբողջ կարողությունս ` թողնելով  ինձ առանց գրոշի:Այստեղ ես առաջին անգամ ստիպված էի օգտագործել պալմիստրիան արևտրական նպատակներով, և իմ հյուրասենյակում ընդունելով մեծաթիվ հաճախորդների` ինձ հաջողվեց Լոնդոն վերադառնալու գումար վաստակել:

Լոնդոնում ակնհայտ դարձավ,որ իմ ողջ կարողությունը հօդս է ցնդել,իսկ ինձ սննանկացրած մարդը հեռացել է կյանքից ինքնասպանության դռնով:

Գիտակցելով իմ ողորմելի իրավիճակը` ես վերանայեցի իմ հնարավորությունները.ունենալով բնատուր գրական կարողություն` որոշեցի օգտագործել այն որպես ապրուստի միջոց: Ինչ-որ ժամանակ իմ տաղանդն ինձ իսկապես օգնում էր ապրել և անգամ վայելել պարզ,առօրեական հաճույքները:

Յոթհարկանի տան ձեղնահարկում ինձ ոչ-ոք չէր անհանգստացնում: Այդ ժամանակ ես դեռ չունեի ոչ իսկական թշնամիներ, ոչ էլ հավատարիմ ընկերներ,որոնք նեղ աստիճաններով կբարձրանային իմ կացարանը:Սակայն մի քանի ամիս անց ինձ նորից պետք եկան ձեռքեր կարդալու իմ գիտելիքները….

(շարունակելի)