Home > Մատներ, Պալմիստրիա > Բթամատ.Տեսակներն ու նշանակությունը

Բթամատ.Տեսակներն ու նշանակությունը

Բթամատի ուսումնասիրությունը մեծ տեղ է գրավում Պալմիստրիայում: Հնդկական Պալմիստրիան մասնավորապես հիմնած է բթամատի հետազոտության վրա:Մարդն, ինչպես գիտենք, կանգնած է էվոլյուցիոն սանդղակի վերին աստիճանի վրա,դա մեծապես ի շնորհիվ մարդու լավ դիֆերենցված և զարգացած բթամատի:Բթամատը խորհրդանշում է մարդու անհատականությունը,յուրօրինակությունն ու անկրկնելիությունը:Ինչպես յուրաքանչյուր մարդ ունի իր յուրահատուկ ժառանգական ինֆորմացիան կրող ԴՆԹ կոդը,նույն ձևով յուրաքանչյուր մարդ օժտված է իրեն հատուկ բթամատով:Այս հոդվածում կուսումնասիրենք բութ մատի տեսակներն ու առանձնահատկությունները,իսկ բթամատի գծերի մասին կխոսենք մեկ ուրիշ հոդվածում:

1.Բթամատի երկարությունը

Նկ.1 Բթամատի երկարությունը

Ինչքան ավելի երկար է բթամատը,այնքան ավելի զգալի հաջողության կարող է հասնել մարդը:Նկ. 1(3) ում պատկերված է երկար բթամատ:Այսպիսի բթամատ ունեցեղ մարդիկ պատրաստ են ստանձնել առանջնորդի դերը ցանկացած իրավիճակում,քանզի նրանք  ունեն մեծ կամքի ուժ,խելացի ու վճռական են:

Կարճ բթամատ ( Նկ. 1(1) ) ունեցող մարդկանց մոտ բացակայում է կամքի ուժը,նրանք հաճախ կարող են համառ լինել,սակայն անհիմն և անիմաստ:

Միջին երկարության բթամատ ( Նկ. 1(2) ) ունեցող մարդիկ   ինքնուրույն են: Առողջ դատելու կարողություն և զգալի կամքի ուժ ունեն:

2.Բթամատի ֆալանգները

Նկ.2 Բթամատի ֆալանգներ

Բթամատի առաջին ֆալանգը (Նկ.2(1) ),որի վրա աճում է եղունգը,ցույց է տալիս   մարդու կամքը,իսկ երկրորդը( Նկ.2(2) )` տրամաբանությունը:Երբ ֆալանգները հավասար են,ապա մարդ հավասարապես օժտված է կամքով և տրամաբանությամբ:Նա կարող է լավ միտք ծնել,և ունի անհրաժեշտ կամք այդ միտքը կյանքի կոչելու համար:

Եթե առաջին ֆալանգն ավելի երկար է քան երկրորդը, դա ցույց է տալիս կամքի ուժի գերակայությունը տրամաբանության նկատմամբ:Այսպիսի մարդիկ շատ մեծ կամքի ուժ ունեն,աննկուն ու նպատակասլաց են:Նրանք պատրաստ են քրտնաջան աշխատել,գիշերները չքնել,գերմարդկային ճիգեր գործադրել իրենց նպատակին  հասնելու համար:

Մարդկանց մեծամասնության մոտ երկրորդ ֆալանգն ավելի երկար է քան առաջինը,դա ցույց է տալիս տրամաբանության գերակայությունը կամքի նկատմամբ:Այսպիսի մարդը շատ  մտքեր և պլաններ ունի,սակայն չի կարող իր մեջ ուժ գտնել իրականացնելու դրանք:Նա մտածում է,մտածում,մտածում….ու էլի մտածում: Նա ունի ամեն ինչ,բացի կամքից և մոտիվացիայից:

3.Բթամատի անկյունը

Նկ. 3 Բթամատի անկյունը

Հաճակ բթամատը 45 աստիճանի անկյուն է կազմում ցուցամատի հետ: Դա նշանակում է,որ մարդ շփվող է, բարի,կարեկից և առատաձեռն:Բթամատի և ցուցամատի անկյունը երբեմն նաև կոչում են “առատաձեռնության անկյուն”:

Եթե այդ անկյունը 45 աստիճանից փոքր է,ապա մարդ եսասեր է,դաժան,ինքնահավան և անգութ:

Իսկ եթե այդ անկյան արժեքը 45ից մեծ է,ապա մարդ շատ բաց է,առույգ,բարեսիրտ,օժտված է կողակիցներին գրավելու հատկությամբ և դրական էներգիայով:

4.Գործնականության անկյունը

Նկ.4 Գործնականության անկյուն

Այս անկյունը բթամատի և ափի միացման անկյունն է,այլ կերպ ասած, բթամատի և ափի միացման ոսկորի մեծությունը(Նկ.4): Որքան ավելի մեծ է այդ ոսկորը,հետևաբար նաև անկյունը,այդքան ավելի պրակտիկ է մարդը:Ասպիսի մարդկանց անվանում են “ոսկե ձեռքեր” ունեցող վարպետներ:Այսպիսի անկյուն կարելի է տեսնել ատաղծագործների,քարտաշների,ոսկերիչների և ուրիշ այն մասնագիտության տեր մարդկանց մոտ,որոնց գործունեությունն անմիջապես կապված է ձեռքի աշխատանքի հետ:Մեծ ոսկոր ունենում են նաև նկարիչները և քանդակագործները:

Հատված Ռիչարդ Վեբստերի “Ձեռքեր կարդալու ուղեցույց” գրքից

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

  1. Sofia
    May 9, 2011 at 4:55 am

    kayf..shat lav el grvac er…

  1. No trackbacks yet.

Leave a comment