Archive

Archive for May, 2011

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն առաջին

May 21, 2011 Leave a comment

Սրտի Գիծը կոչվում է այդպես,քանի որ բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն ցույց է տալիս տվյալ օրգանի գործունեությունը: Այն շատ կարևոր գիծ է,քանի որ կապված է կյանքի ապահովման կարևորագույն օրգանի հետ,որն իր հերթին ապահովում է արյան շրջանառությունը մարմնում,ինչն առավել ուժեղ ազդում է առողջության և բնավորության վրա:

Սրտի Գիծը հազվադեպ է բացակայում ափի վրա:Սակայն եթե այն բացակայում է,ապա դա խոսում է այն մասին,որ մարդու մոտ բացակայում է կարեկցանքը և սերը:Նա սառն է,անզգամ,ձգտում է անձնական հաջողության ի վնաս մյուսների:

Սրտի Գծի ուսումնասիրությունը հատկապես կարևոր է տղամարդ և կին հարաբերությունների համատեքստում: Սիրո և սեքսի բազմաթիվ հարցեր թաքնված են հենց Սրտի գծի մեջ: Հետաքրքիր է այն,որ Հնդկական Պալմիստրիայում Սրտի Գիծն անվանում են Կյանքի գիծ,քանի որ,ըստ իս,Հնդիկները չեն պատկերացնում իրենց կյանքը առանց սիրո: Չմոռանանք նաև որ հենց այդ երկրում է գրվել մեծագույն գիրքը սիրո մասին `Կամասուտրան:

Այս հոդվածում կուսումնասիրենք Սրտի Գծի և մարդու սիրո ընկալման կապը:

Նկ.1 Սրտի Գիծ

Գոյություն ունի Սրտի Գծի երկու հիմնական տեսակ ,որոնից ամեն մեկն ունի իր տարատեսակները: Սրտի գծի հիմնական տեսակները պատկերված են Նկ.1 ում: Նկ.1 ա-ում տեսնում ենք կոր գիծ,որը բնութագրում է զգացմունքային,էմոցիոնալ մոտեցում դեպի սերը: Իսկ բ-ում պատկերված է ուղիղ Սրտի Գիծը, որը բնութագրում է գաղտնի և քողարկված մոտեցում:

Դիտարկենք ուղիղ և կոր սրտի գիծ ունեցող երկու սիրահարված երիտասարդների վարքը:  Դիցուք, Արմանն ունի կոր սրտի գիծ,իսկ Գոռն`ուղիղ:

Արմանը ուրախ-ուրախ զբոսնում է ամբողջ օրը,ուրախանում,վայելում կյանքի ամեն մի վայրկայնը,մի քանի անգամ զանգահարում ընկերուհուն ամեն օր առանց որևէ պատճառի:Երբ նրանք միասին են,Արմանը կամ բռնում է ընկերուհու ձեռքը միշտ,զգում նրա շունչը և նրբագեղությունը:Նա պատմում է բոլոր ծանոթներին իր երջանկության մասին…

Գոռին նայելով միանգամից չես կռահի, որ նրա մոտ ինչ-որ արմատական փոփոխություններ են տեղի ունեցել:Նա սովորականի նման տեսք ունի,ուղղակի մի քիչ ցրված է:Նրա մտքերը այլևս զբաղված չեն աշխատանքով:Գոռը պարզել է իր ընկերուհու հետաքրքրությունները` ինչ երաժշտություն է լսում,ինչ կերակուրներ է սիրում:Հիմա նա պլաններ է կառուցում,թե որտեղ պետք է անցկացնի մոտակա կիրակին ընկերուհու հետ:

Այժմ մի պահ պատկերացնենք,թե ինչպես կդրսևորեն իրենց մեր հերոսները,եթե մի օր բաժանվեն իրենց սիրեցյալներից:

Կոր Սրտի Գիծ ունեցող Արմանը շատ ուժեղ կհիաստափվի:Հուզմունքից նա կարող է անգամ ջադուփշուր անել մեքենան,կամ անցորդներին վնասելով ազատություն տալ իր բարկությանը:Մի քանի շաբաթ անց Արմանը կվերգտնի ինքն իրեն և գուցե ուրիշ ընկերուհի գնտի իր համար:

Գոռը նույպես Արմանից  պակաս չէր վրդովվի,սակայն նրա վրդովմունքը այլ կերպ կարտահայտվեր:Ամենայն հավանականությամբ,նրան կհամակեր մռայլ,տխրադեմ տրամադրությունը:Նա չէր կարողանա քնել գիշերները,մահճակալում պառկած կհիշեր չստացված սիրավեպը:Մեկ տարի անց անգամ նա չէր մոռանա իր նախկին ընկերուհուն:

Ինչևէ,ամփոփենք:

Վառ արտահայտված կոր Սրտի Գիծ ունեցող մարդիկ`

1.Համարձակորեն սկսում են նոր հարաբերություններ:

2.Կապվածություն,ջերմություն,սեր և սեքս են փնտրում:

3.Պարզ ցուցադրում են իրենց զգացմունքները:

4.Լիդերի դեր են սիրում խաղալ ինտիմ կյանքում:


Վառ արտահայտված ուղիղ Սրտի Գիծ ունեցող մարդիկ`

1.Կարծում են,որ հարաբերությունները պետք է իրենք զարգանան:

2.Համատեղելիություն,կապվածություն, փոխըմբռնում են փնտրում:

3.Ողջամիտ են,խուսափում են իրենց զգացմունքները ցույց տալ:

4.Նախընտրում են կիսել պարտականություններն ավելի,քան լիդեր լինել:

Հատված Էնդրյու Ֆիտցհերբերտի «Պալմիստրիա» գրքից

Կարդացեք նաև`

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երկրորդ

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երրորդ

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Advertisements
Categories: Գծեր Tags: , ,

Գծեր.Դրանց դասակարգումն ու նշանակությունը

May 20, 2011 Leave a comment

Հիմնական գծերը

  1. Կյանքի գիծ
  2. Գլխի գիծ
  3. Սրտի գիծ
  4. Ճակատագրի գիծ
  5. Արևի(Ապոլոնի) գիծ
  6. Մերկուրիի(Առողջության) գիծ
  7. Վեներայի ճարմանդ

Համառոտ ներկայացնեմ գծերը:

1.Կյանքի գիծ

Այս գիծը ցույց է տալիս մարդու կենսական էներգիայի չափը:Ֆիզիկական էներգիայի ցուցանիշն է:

2.Գլխի գիծ

Այս գիծը ցույց է տալիս մարդու մտածելակերպը,մտածելու կարողությունը`ինտուիտիվ թե ռացիոնալ է մտածում մարդը:Մտավոր պոտենցիալի ցուցանիշն է:

3.Սրտի գիծ

Այս գիծը ցույց է տալիս մարդու էմոցիոնալ ներաշխարհը,սիրելու կարողությունը`ինքնամփոփ թե շփվող է մարդը: Սրտային հուզումների ցուցանիշն է:

4.Ճակատագրի գիծ

Այս գիծը ցույց է տալիս հասարակության ազդեցությունը մարդու վրա,նրա կարիերայի ցուցանիշն է: Կարող է բացակայել ձեռքի վրա:

5.Արևի(Ապոլոնի) գիծ

Այս գիծը ցույց է տալիս հաջողություն,փառք և երջանկություն:Մարդու ինքնաարտահայտման ցուցանիշն է: Կարող է բացակայել ձեռքի վրա:

6.Մերկուրիի(Առողջության) գիծ

Այս գիծը ցույց է տալիս առողջությունը:Ինֆորմացիոն հոսքը կլանելու և վերլուծելու կարողությունը:Կարող է բացակայել ձեռքի վրա:

7.Վեներայի ճարմանդ

Այս գիծը լինում է չափազանց էմոցիոնալ,դյուրագրգիռ մարդկանց մոտ:Նրանք շատ ռոմանտիկ են, և ունեն աշխարհի իրենց ուրույն ընկալումը: Կարող է բացակայել ձեռքի վրա:

Գծերի և դրանց նշանակության մասին առավել մանրամասն կխոսեմ հաջորդ հոդվածներում:

Երեխաների նշաններ ձեռքի վրա

May 19, 2011 Leave a comment

Նկ.1 Երեխաների նշաններ

Շատ վաղուց գիտակները հիանալի տեսնում էին երեխաների ձեռքերի վրա և նրանցից շատերը գրառումներ են թողել մեզ`հուսալով,որ մի օր մենք էլ կկարողանանք խորապես ուսումնասիրել այդ նշանները և տեսնել օրինաչափությունը:Մեր ժամանակների սակավաթիվ պալմիստներ են կարողանում ամբողջովին հասկանալ “երեխաների նշանները” ձեռքի վրա : Այս հոդվածում կներկայացնեմ բոլոր հայտնի երեխաների գծերը: Հուսով եմ որոշ ժամանակ անց դուք կկարողանաք անսխալ որոշել երեխաներին

1.Երեխաների դասական գծեր

2.Եղևնաձև նշան Սրտի գծի վերջում

3.Վեներայի թումբի հիմքի վրա գտնվող զուգահեռ գծեր

4.Ընտանիքի օղակներ

5.Սրտի գծի տակ գտնվող երեխաների գծեր

6.Ազդեցության կարճ գծեր

7.Զուհագեռ գծեր

8.Ուրախության գծեր

Հանգամանորեն ուսումնասիրենք նշանները:

1.Երեխաների դասական գծեր

Նկ. 2 Երեխաների դասական նշաններ

Մերկուրիի թումբի վրա գոյություն ունեն հարաբերության գծեր,որոնք դասավորված են Սրտի գծին զուգահեռ: Հարաբերությունների գծի վրա գտնվող ուղղահայց գծերը կոչվում են երեխաների գծեր դասական Պալմիստրիայում (Նկ.2):Երկար գծերը ցույց են տալիս տղայի ծնունդ,իսկ կարճ գծերը ` աղջկա:Եթե գիծը մոտ է ափի ծայրին,ապա երեխայն ավելի շուտ կծվնի:Ամենասիրելի երեխաների գծերը սովորաբար լինում են ավելի երկար:V-ձև նշանը վկայում է զույգերի ծննդի մասին: Աջ և ձախ ձեռքերի վրա երեխաների գծերը կարող են տարբեր լինել:Պասիվ ձեռքը արտահայտում է երեխաներ ունենալու պոտենցիալը,իսկ աջը պոտենցիալի իրագործումը:Եթե ,օրինակ, ձախի վրա կա երեք գիծ,իսկ աջի վրա երկու,ապա մարդը երեք երեխա ունենալու պոտենցիալով է օժտված,սակայն երկու երեխա է ունեցել:Պետք է նշել նաև,որ այս տիպի գծերը ավելի շատ լինում են կանանց ձեռքերի վրա,որովհետև կանայք են անմիջապես  ծնուդն տալիս երեխաներին,ուստի նրանց կապվածությունն ավելի ուժեղ է երեխայի հետ,ինչն էլ արտահայտվում է ձեռքերի վրա:Սակայն եթե ձեր ձեռքի վրա դուք չեք տեսնում այս նշանը,ապա մի վհատվեք.գոյություն ունեն երեխաների մասին վկայող մի շարք այլ նշաններ:

2.Եղևնաձև նշան Սրտի գծի վերջում

Սրտի գծի վերջում տեղակայված այս գծերը նույնպես վկայում են երեխաների մասին:Գծերի ամեն մեկն արտահայտում է մի երեխա:

3.Վեներայի թումբի հիմքի վրա գտնվող զուգահեռ գծեր

Վեներայի թումբի վրա գտնվող զուգահեռ գծերը երեխաներ են ցույց տալիս:Ուղիղ,հաստ,ուժեղ գծերը տղայի ծնունդ են մատնանշում,իսկ բարակ,հաճախ կրկնակի գծերը աղջիկ են ցույց տալիս:Պատառոտված,կիսաջնջված կամ ծուռ գծերև խոսում են աբորնտերի կամ անհաջող ծնունդի մասին:

4.Ընտանիքի օղակներ

Երեխաների քանակը որոշվում է ընտանիքի օղակում եղած կղզյակների քանակով:Իսկ եթե օղակը Նկ.1 ում պատկերված 9 գծով միանում է Կյանքի գծին,ապա կարող ենք նաև որոշել երեխայի ծննդյան տարին Կյանքի գծի օգնությամբ:Այս նշանը Հնդկական Պալմիստրիայում է օգտագործվում:

5.Մարսի թմբի վրա գտնվող զուգահեռ գծեր

Եվս մեկ երեխաներ որոշելու Հնդկական նշան :

6.Ազդեցության կարճ գծեր

Կյանքի գծից ներքև իջնող գծերը կոչվում են ազդեցության գծեր:Կարճ ազդեցության գծերը խոսում են երեխաների ազդեցության մասին երկու-երեք տարիների ընթացքում,երբ երեխան ծնողի կողմից անընդհան խնամքի կարիք ունի :

7.Զուհագեռ գծեր

Ճկույթի և  միջնամատի միջին ֆալանգների վրա գտնվող զուգահեռ գծերը ցույց են տալիս երեխաների քանակը կամ տղաների քանակը ըստ որոշ աղբյուրների:Օգտագործվում է Արևելյան Պալմիստրիայում:

8.Ուրախության գծեր

Կյանքի գծից վեր սլացող կարճ գծերը կոչվում են ուրախության գծեր:Նրանք վկայում են մարդու կյանքում հաճելի,ուրախալի ազդեցության մասին,ինչը կարող է լինել նաև երեխայի ծնունդը:

Հոդվածի սկզբնաղբյուրը:

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Ճկույթը և խնդիրներ հարաբերություններում

May 16, 2011 Leave a comment

Ինչպես արդեն ասել ենք նախորդ գրառման մեջ,ճկույթը պատասխանատու է մարդու և նրան շրջապատող մարդկանց միջև հարաբերությունների համար:Այս հոդվածում կուսումնասիրենք մի շարք հետաքրքիր խնդիրներ կապված ճկույթի հետ:Ճկույթը  պատասխանատու է նաև մարդու զգացմունքային և սեքսուալ աշհարհիի համար: Գոյություն ունեն երեք տիպի ճկույթ.

1.Կարճ ճկույթ

2.Ցածրադիր ճկույթ

3.Հեռադիր ճկույթ

Դիտարկենք այդ ճկույթների տեսակները և դրանց հետ կապված խնդիրները:

Նկ.1 Կարճ ճկույթ

1.Կարճ ճկույթ

Կարճ ճկույթ ունեցող մարդիկ բավականին հաճախ են հանդիպում:Անգամ մեծանալով նրան իրենց դեռահասների նման են պահում,դրանից մի շարք խնդիրներ են ծագում:Այդպիսի անհասությունը մի շարք արտահայտումներ կարող է ունենալ:Կարճ ճկույթով մարդիկ ավելի երիտասարդ են երևում,քան իրականում կան:Նրանք ձգտում են շատ սեռական զուգընկերներ ունենալ,սակայն նրանց անլրջությունը սիրային հարցերում անհնար է դարձնում երկար,կայուն հարաբերությունների կառուցումը:

Կարճ ճկույթներով մարդկանց խակությունը կարող է տարբեր ձևով արտահայտվել:Ամենատարածված խնդիրներից է բարդ,լարված հարաբերություններ ծնողների և երեխաների միջև:Եթե դուք ծնող եք և միշտ վիճում եք ձեր երեխաների հետ,ապա մի հայացք գցեք ձեր ճկույթին.եթե այն կարճ է,ապա պատճառը ձեր մեջ է կայանում:Հնարավոր է դուք դատարկ տեղը հուզվում եք,պետք է ավելի հանգիստ վերաբերվել առօրեական պրոբլեմներին:

Սակայն,պետք է նշեմ,որ կարճ ճկույթ ունեցող մարդիկ ունեն նաև մի շարք դրական հատկանիշներ:Նրանք միշտ կենսախինդ են,հոգով երիտասարդ,երբեք ձանձրալի չեն,միշտ գրավիչ,սրամիտ,թարմ հայացքներով կյանքի հանդեպ:


Նկ.2 Ցածրադիր ճկույթ

2.Ցածրադիր ճկույթ

Կարճ ճկույթը հեշտ է շփոթել ցածրադիր ճկույթի հետ,սակայն տվյալ երկու անոմալիաների հետ կապված խնդիրները շատ տարբեր են:Գերակշիռ դեպքերում ցուցամատի,միջնամատի և մատնեմատի հիմքերը մի գծի վրա են գտնվում,իսկ ճկույթը մի քիչ ցածր է տեղակայված ձեռքի մակերեսին:Բայց որոշ մարդկանց մոտ ճկույթն այնքան ցածր է տեղակայված,որ ծայրը չի հասնում մինչև մատնեմատի միջին ֆալանգի մեկ երրորդը:Առաջին հայացքից այդպիսի ճկույթը կարող է կարճ թվալ,բայց դա այդպես չէ:
Ճկույթի այդպիսի դասավորությունը ցույց է տալիս,որ տվյալ մարդը  մանկությունում լուրջ խնդիրներ է ունեցել ծնողներից որևէ մեկի  կամ երկուսի հետ էլ:Ծնողներից մեկի խիստ և ծանր բնավորությունը կարող է վնաս պատճառել երեխային:Հետաքրքիր է սակայն այն փաստը,որ այդպիսի երեխաները մեծանալով ամուսնանում են իրենց ծնողների նման ծանր բնավորություն ունեցող մարդկանց հետ:Երեխաները,ում ծնողները որոշակի նյարդային խանգարումներ են ունեցել,հավանական է կգնտեն նույն խանգարումներ ունեցող երկրորդ կես:

Ցածրադիր ճկույթ կանանց մոտ հանդիպում է ավելի հաճախ քան տղամարդկանց մոտ:Եթե դուք հանդիպել եք ցածրադիր ճկույթով մարդու,ապա համոզված եղեք ,որ ծնողների կամքը խորը  հետք է թողել այդ մարդկանց մեջ:Ցածրադիր ճկույթը կարող է փոխանցվել ժառանգաբար:Երեխաները աշխարհ են գալիս առանց որոշակիորեն տարբերակված ձեռքի ֆորմայի, այն ձևավորվում է մանկությունում,իսկ ծնողների ազդեցությունը հատկապես նշանակալի է հենց այդ ժամանակ:

Նկ.3 Մեծ հեռավորություն ճկույթի և մատնեմատի միջև

3.Հեռադիր ճկույթ

Դիտարկենք ճկույթի ևս մեկ  անոմալիա ,որր սակայն,ի տարբերություն մյուս երկուսի,կարող է վերանալ այդ անոմալիան ծնող խնդիրների լուծումից հետո: Մատնեմատի և ճկույթի միջև գոյություն ունի որոշակի հեռավորություն,բայց եթե այդ հեռավորությունը բավականին մեծ է,ապա այդպիսի ճկույթը կանվանենք հեռադիր: Եթե մարդն ունի հեռադիր ճկությ,ապա նրան տանջում են էմոցիոնալ կամ սեքսուալ խնդիրներ: Եթե մեծ հեռավորությունը ճկույթի և մատնեմատի միջև ակնհայտ է,ապա գործանակում ճշտորեն ախտորոշում կարելի է տալ: Բաժանում ապրած մարդկանց մոտ ճկույթը սովորաբար այդպիսի դիրք ունի,ինչպես նաև դժբախտ սիրահարների և տարբեր սեքսուալ ֆրուստրացիաներ ունեցած մարդկանց մոտ:

Երբ ընտանիքում մահանում է կինը կամ ամուսինը ,ապա էմոցիոնալ ցնցում ապրած մարդու ճկույթը դառնում է հեռադիր: Ճկույթը կարող է հեռադիր մնալ մի քանի ամիս կամ անգամ տարի`կախված էմոցիոնալ ցնցման տևողությունից տվյալ անձի մոտ:

Հեռադիր ճկույթ շատ է հանդիպում համասեռամոլների և լեսբուհիների մոտ: Համասեռամոլները շատ հաճախ են բախվում խնդիրների հետ անձնական կյանքում,որը արտապատկերվում է ճկույթի հեռադիրության տեսքով:

Վերոհիշյալ  նշաններից որևէ մեկի հայտնաբերման դեպքում,անհրաժեշտ է մանրակրկիտ ձևով ուսումնասիրել ամբողջ ձեռքը:Էմոցիոնալ խնդիրները սովորաբար կոմպլեքս ձևով են արտահայտվում,և կարող են ընդգրկել ոչ միայն մարդու կյանքի ինտիմ կողմը:Ինչևէ,զինվելով այս հոդվածում ստացած գիտելիքներով,դուք կարող եք օգնել մարդկան,ում ճկույթներն ունեն տվյալ անոմալիաները:

Հատված Էնդրյու Ֆիտցհերբերտի “Պալմիստրիա” գրքից

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Ճկույթ.Տեսակներն ու նշանակությունը

May 14, 2011 Leave a comment

Պալմիստրիայում ճկույթը կոչվում է Մերկուրիի մատ:Մերկուրին,ըստ դիցաբանության,հանդիսանում է աստվածների թևավոր պատվիրակը,հռետորների և առևտրականների հովանավորը:Մերկուրիի մատը ցույց է տալիս,թե ինչպես է մարդը շփվում,մարդու և նրա շրջակա մարդկանց փոխհարաբերությունները,մարդու և հասարակության  կապը,սոցիալական շրջանակում նրա դերը:

Նկ. 1 Ճկույթ

Եթե ճկույթն անցնում է մատնեմատի վերին հոդից,ապա այն համարվում է երկարԵրկար ճկույթով  մարդիկ ունեն շատ լավ խոսք,հարուստ բարապաշար,ինտելիգենտ,շփվող ու կարդացած են(Նկ.1 գ):Գերազանց տիրապետում են լեզվին,ճարտախոսությանը:Բոլոր հռետորները ունեն շատ երկար ճկույթ,նրանք կարող են ներազդել ժողովրդական զանգվածների վրա,օգտագործելով ամենաուժեղ զենքը`խոսքը:Երկար ճկույթ ունեցող մարդիկ շատ հաճախ օժտված են գրական տաղանդով:Շատ երկար ճկույթ է ունեցել հայտի գրող և երգիծաբան Մարկ Տվենը,որի ձեռքը կարող եք տեսնել այստեղ:

Եթե ճկույթը չի անցնում մատնեմատի միջին ֆալանգի կեսից,ապա այն համարվում է կարճ:Կարճ ճկույթ ունեցող մարդիկ չեն կարողանում արտահայտել իրենց մտքերն ու զգացմունքները,շատ դժվար են վստահում մարդկանց,հեշտ են ընկնում ազդեցության տակ,հանգիստ,ինքնամփոփ և ամաչկոտ են իրենց բնույթով(Նկ.1 ա):

Եթե ճկույթն անցնում է մատնեմատի միջին ֆալանգի կեսից,ապա այն համարվում է միջին:Միջին երկարության ճկույթ ունեցող մարդիկ կարողանում են արտահայտել իրենց զգացմունքները,ունեն իրենց ընկերների շրջանակը,միջին բառապաշար,սակայն նախանձելի լեզվական կարողություններով աչքի չեն ընկնում(Նկ.1 բ):

Նկ.2 Թեքված ճկույթ

Ճկույթն ուսումնասիրելիս,դուք կարող եք հանդիպել դեպի մատնեմատ թեքված ճկույթի:Այսպիսի ճկույթը շատ տարածված է ,և օժտում է տիրոջը մի շարք հատկանիշներով:Այսպիսի մարդիկ խորամանկ,ճարպիկ և հնարամիտ են:Նրանք լավ առևտրականներեն,քանի որ շատ լավ կարող են համոզ հաճախորդին գնել իրենց ապրանքը:Ֆինանսական դրամաշորթներն ունեն այսպիսի ճկույթ:Սակայն, արդարության դեմ չմեղանչելու համար,պետք է նշել նաև,որ այսպիսի ճկույթ ունեցող մարդը բարի,կարեկից և հասնող է: Կարող է լուծել ուրիշի խնդիրները:

Չնայած ճկույթը ամենակարճ մատն է,սակայն այն շատ մեծ ինֆորմացի է կրում իր մեջ:Այն կարող է բացահայտել մի շարք խնդիրներ,որոնց մասին կխոսենք հետագա գրառումներում:

Ճկույթի հետ կապված խնդիրների մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Կիսվել  Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Մատնեմատ.Տեսակներն ու նշանակությունը

May 13, 2011 Leave a comment

Պալմիստրիայում մատնեմատը կոչվում է Ապոլոնի(Արևի) մատ:Հիշենք,որ ըստ դիցաբանության,Ապոլոնը հանդիսանում էր արվեստի,նորարության և գեղեցիկի աստվածը,ուստի մատնեմատը պատասխանատու է ստեղծարարության,արվեստի,գեղեցիկի հանդեպ սիրո,ինքնաարտահայտման համար:Եթե մատնեմատի երկարությունը հավասար է ցուցամատի  երկարությանը և անցնում է միջնամատի վերին ֆալանգի կեսից,ապա այդպիսի մատնեմատի երկարությունը միջին է:

Միջին երկարության մատնեմատ ունեցող մարդիկ սիրում են գեղեցիկը,չափի մեջ արտիստիկ են:Սիրում են ինքնաարտահայտվել յուրօրինակ լինելու միջոցով:Դա կարող է լինել հագուստ,ոճ,մտածելակերպ կամ կենսակերպ:

Եթե միջնամատն ավելի երկար է քան ցուցամատը և անցնում է միջնամատի վերին ֆալանգի կեսից,ապա այն համարվում է երկար: Երկար մատնեմատ ունեցող մարդիկ օժտված են արվեստի բնագավառում,նրանք կարող են լինել դերասաններ,նկարիչներ,երաժիշտներ և այլն:Նրանք սիրում են լինել ուշադրության կենտրոնում,ձգտում են փառքի: Սակայն երկար մատնեմատով մարդիկ ունեն մեկ թուլություն`ռիսկը:Նրանք սիրում են ռիսկի դիմել.այդ զգացողությունը նրանց ապրեցնում է,տալիս անասելի զգացմունքներ,վառ գույներ է ներմուծում իրենց կյանքը:Երկար մատնեմատը նաև ցույց է տալիս օրգանիզմում տեստոստերոն հորմոնի մեծ քանակությունը(մանրամասնել):

Եթե միջնամատն ավելի կարճ է քան ցուցամատը և չի հասնում մինչև  միջնամատի վերին ֆալանգի կեսը,ապա այն համարվում է կարճ: Կարճ մատնեմատ ունեցող մարդիկ ամաչկոտ են, ցածր ինքնասիրություն ունեն,հակված են դեպի պրակտիկ մասնագիտությունները:

Ինչպես միջնամատի դեպքում,այնպես էլ մատնեմատի ուսումնասիրության համար կարևոր է թեքվածությունը:

1.Մատնեմատը թեքված է դեպի ճկույթը

1.Մատնեմատը թեքված է դեպի ճկույթը.

Մարդ թերագնահատում է իր ստեղծագործական ունակությունները:Չի գնահատում իր ստեղծած արժեքները,միշտ քննադատում է ինքն իրեն,ձգտում կատարելության:Միշտ ավելին է պահանջում ինքն իրենից:

2.Մատնեմատը թեքված է դեպի միջնամատը

2.Մատնեմատը թեքված է դեպի միջնամատը

Մարդ իդեալականացնում է իրեն շրջապատողներին:Նրանց մեջ տեսնում է միայն դրական կողմերը,գերագնահատում է նրանց հնարավորություններն ու մարդկային նկարագիրը:



Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Միջնամատ.Տեսակներն ու նշանակությունը

May 12, 2011 Leave a comment

Ինչպես արդեն գիտենք,Պալմիստրիայում միջնամատը կոչվում է Սատուրնի մատ:Միջնամատը շատ դեպքերում հանդիսանում է ամենաերկար մատը:Հազվադեպ է պատահում,երբ ցուցամատը կամ մատնեմատը գերազանցեն միջնամատին:Միջնամատը պատասխանատու է լրջության,մելամաղձության,միայնակության և ինքնամփոփության համար:Պարզելու համար միջնամատի երկարությունը,անհրաժեշտ է.

1.Կպցնել մատներն իրար

2.Համեմատել միջնամատի և ցուցամատի(մատնեմատի) երկարությունները

Եթե միջնամատը մոտավորապես կես ֆալանգի չափ երկար է քան ցուցամատը(մատնեմատը),ապա նրա երկարությունը միջին է համարվում:Մյուս բոլոր դեպքերում միջնամատը կլինի երկար կամ կարճ:

Միջին երկարության միջնամատ ունեցող մարդիկ ողջամիտ են,պատասխանատվության զգացում ունեն իրենց արարքների նկատմամբ:

Կարճ միջնամատ ունեցող մարդիկ անպատասխանատու են,պարտքի զգացում չունեն,անլուրջ են հարաբերություններում,աններդաշնակ են աշխարհի հետ,մանկամիտ են լինում հաճախ:Չեն գիտակցում իրենց տեղը հասարակությունում,ասոցիալ վարք են ցուցաբերում:

Երկար միջնամատ ունեցող մարդիկ վարում են փակ և խստակյաց ապրելակերպ:Վատատես և չափազանց սկեպտիկ են:Հավատում են Ճակատագրին,որ ամեն ինչ արդեն կանխորոշված է իրենց համար,հուսահատ են:

Միջնամատը ուսումնասիրելիս իմաստ ունի խոսել միջնամատի թեքվածության մասին,քանի որ այն շատ կարևոր նշանակություն ունի: Միջնամատը կարող է թեքված լինել դեպի մատնեմատը կամ ցուցամատը:

Նկ.1 Միջնամատը թեքված է դեպի ցուցամատը

1.Միջնամատը թեքված է դեպի ցուցամատը

Եթե միջնամատը թեքված է դեպի ցուցամատը(Նկ.1),ապա անձնավորությունն ունի ընկերակցության կարիք,ցանկանում է ընտանիք ստեղծել,լուրջ է,զսպում է իր էմոցիաները:Նա ցածր ինքնագնահատական ունի,չի հավատում իր ուժերին:Եթե նրանց չօգնեն և քաջալերեն ընկերները,ապա թերարժեքության բարդույթ կարող է ձևավորվել այսպիսի մարդկանց մոտ:

Նկ.2 Միջնամատը թեքված է դեպի մատնեմատը

2.Միջնամատը թեքված է դեպի մատնեմատը

Եթե միջնամատը թեքված է դեպի ցուցամատը(Նկ.2), ապա այսպիսի անձնավորությունը չի  կարողանում արտահայտել իր զգացմունքները,հակված է միայնակության հարաբերություններում:Սիրում է թողնել զգացմունքներն իր մեջ,չի պատմում ոչինչ իր կյանքից անգամ մտերիմներին և ընկերներին,փակվում է ինքն իր մեջ:




Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter