Archive

Archive for May, 2011

Ցուցամատ.Տեսակներն ու նշանակությունը

May 10, 2011 Leave a comment

Ինչպես արդեն խոսել ենք այս հոդվածում,Պալմիստրիայում ցուցամատը անվանում են Յուպիտերի մատ:Ցուցամատը պատասխանում է  հպարտության,լիդերության,ինքնագնահատականի,հավակնությունների  համար,կառավարելու ձգտման և պատասխանատվության համար:Ընդհանրապես ցուցամատը պետք է հասնի մատնեմատի առաջին ֆալանգի  կեսի և երկու երրորդի միջև:Նրա երկարությունը պետք է հավասար լինի մատնեմատի երկարությանը(Նկ.1):

Նկ.1 Միջին երկարության ցուցամատ

Այսպիսի մարդը հավասարակշռված է:Իրատեսորեն է  գնահատում կյանքը,իրադրությունը:Նա ոչ շատ եսասեր ու հավակնոտ է,ոչ էլ ամաչկոտ և անվստահ:Նա ի զորու է օգնել մյուսներին,հասկանալ նրանց:Ինքնուրույն որոշումներ է կայացնում,սակայն պատրաստ է համագործակցել  ուրիշների հետ ի բարորություն ընդհանուր նպատակների:

Նկ.2 Երկար ցուցամատ

Եթե ցուցամատն ավելի երկար է քան մատնեմատը և անցնում է միջնամատի առաջին ֆալանգի երկու երրորդից,ապա այն համարվում է երկար(Նկ.2): Երկար ցուցամատով մարդն օժտված է բարձր ինքնագնահատականով,հպարտությամբ,ծնված է կառավարելու,հրամայելու համար:Նա սիրում է գերիշխող լինել ամեն իրադրությունում,միշտ ձգտում է իր ետևից տանել ամբոխը,լինել նրանց լիդերն ու ուղղորդողը:Սովորաբար երկար ցուցամատ ունեն քահանաները և քաղաքական գործիչները:Մարդիկ,որոնք հանդիսանում են օրենքի մարմնացումը և իրականացնում են ինչ-որ առաքելություն:Շատ երկար ցուցամատ է ունեցել մեծն առաջնորդ,զորավար և կայսր Նապոլեոն Բոնապարտը:Ասում են,նրա ցուցամատը հավասար է եղել միջնամատին:

Նկ.3 Կարճ ցուցամատ

Եթե ցուցամատն ավելի կարճ է քան մատնեմատը և չի հասնտում անգամ միջնամատի առաջին ֆալանգի երկու երրորդին,ապա այն համարվում է կարճ(Նկ. 3): Կարճ ցուցամատ ունեցող մարդիկ հնազանդ,զիջող,անվստահ,ցածր ինքնագնահատական ունեն,չեն հավատում իրենց ուժերին,միշտ ինչ-որ մեկի կարիքն ունեն,ով հենարան կհանդիսանա իրենց համար:Հստակ չեն պատկերացնում իրենց նպատակն ու առաքելությունը կյանքում: Նրանց ինքնագնահատականը մեծապես կախված է ուրիշներից,չեն հանդուրժում քննադատությունն իրենց հասցեին:Նրանց հեշտ է կառավարել և բանեցնել:

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Advertisements

Բթամատ.Տեսակներն ու նշանակությունը

May 8, 2011 1 comment

Բթամատի ուսումնասիրությունը մեծ տեղ է գրավում Պալմիստրիայում: Հնդկական Պալմիստրիան մասնավորապես հիմնած է բթամատի հետազոտության վրա:Մարդն, ինչպես գիտենք, կանգնած է էվոլյուցիոն սանդղակի վերին աստիճանի վրա,դա մեծապես ի շնորհիվ մարդու լավ դիֆերենցված և զարգացած բթամատի:Բթամատը խորհրդանշում է մարդու անհատականությունը,յուրօրինակությունն ու անկրկնելիությունը:Ինչպես յուրաքանչյուր մարդ ունի իր յուրահատուկ ժառանգական ինֆորմացիան կրող ԴՆԹ կոդը,նույն ձևով յուրաքանչյուր մարդ օժտված է իրեն հատուկ բթամատով:Այս հոդվածում կուսումնասիրենք բութ մատի տեսակներն ու առանձնահատկությունները,իսկ բթամատի գծերի մասին կխոսենք մեկ ուրիշ հոդվածում:

1.Բթամատի երկարությունը

Նկ.1 Բթամատի երկարությունը

Ինչքան ավելի երկար է բթամատը,այնքան ավելի զգալի հաջողության կարող է հասնել մարդը:Նկ. 1(3) ում պատկերված է երկար բթամատ:Այսպիսի բթամատ ունեցեղ մարդիկ պատրաստ են ստանձնել առանջնորդի դերը ցանկացած իրավիճակում,քանզի նրանք  ունեն մեծ կամքի ուժ,խելացի ու վճռական են:

Կարճ բթամատ ( Նկ. 1(1) ) ունեցող մարդկանց մոտ բացակայում է կամքի ուժը,նրանք հաճախ կարող են համառ լինել,սակայն անհիմն և անիմաստ:

Միջին երկարության բթամատ ( Նկ. 1(2) ) ունեցող մարդիկ   ինքնուրույն են: Առողջ դատելու կարողություն և զգալի կամքի ուժ ունեն:

2.Բթամատի ֆալանգները

Նկ.2 Բթամատի ֆալանգներ

Բթամատի առաջին ֆալանգը (Նկ.2(1) ),որի վրա աճում է եղունգը,ցույց է տալիս   մարդու կամքը,իսկ երկրորդը( Նկ.2(2) )` տրամաբանությունը:Երբ ֆալանգները հավասար են,ապա մարդ հավասարապես օժտված է կամքով և տրամաբանությամբ:Նա կարող է լավ միտք ծնել,և ունի անհրաժեշտ կամք այդ միտքը կյանքի կոչելու համար:

Եթե առաջին ֆալանգն ավելի երկար է քան երկրորդը, դա ցույց է տալիս կամքի ուժի գերակայությունը տրամաբանության նկատմամբ:Այսպիսի մարդիկ շատ մեծ կամքի ուժ ունեն,աննկուն ու նպատակասլաց են:Նրանք պատրաստ են քրտնաջան աշխատել,գիշերները չքնել,գերմարդկային ճիգեր գործադրել իրենց նպատակին  հասնելու համար:

Մարդկանց մեծամասնության մոտ երկրորդ ֆալանգն ավելի երկար է քան առաջինը,դա ցույց է տալիս տրամաբանության գերակայությունը կամքի նկատմամբ:Այսպիսի մարդը շատ  մտքեր և պլաններ ունի,սակայն չի կարող իր մեջ ուժ գտնել իրականացնելու դրանք:Նա մտածում է,մտածում,մտածում….ու էլի մտածում: Նա ունի ամեն ինչ,բացի կամքից և մոտիվացիայից:

3.Բթամատի անկյունը

Նկ. 3 Բթամատի անկյունը

Հաճակ բթամատը 45 աստիճանի անկյուն է կազմում ցուցամատի հետ: Դա նշանակում է,որ մարդ շփվող է, բարի,կարեկից և առատաձեռն:Բթամատի և ցուցամատի անկյունը երբեմն նաև կոչում են “առատաձեռնության անկյուն”:

Եթե այդ անկյունը 45 աստիճանից փոքր է,ապա մարդ եսասեր է,դաժան,ինքնահավան և անգութ:

Իսկ եթե այդ անկյան արժեքը 45ից մեծ է,ապա մարդ շատ բաց է,առույգ,բարեսիրտ,օժտված է կողակիցներին գրավելու հատկությամբ և դրական էներգիայով:

4.Գործնականության անկյունը

Նկ.4 Գործնականության անկյուն

Այս անկյունը բթամատի և ափի միացման անկյունն է,այլ կերպ ասած, բթամատի և ափի միացման ոսկորի մեծությունը(Նկ.4): Որքան ավելի մեծ է այդ ոսկորը,հետևաբար նաև անկյունը,այդքան ավելի պրակտիկ է մարդը:Ասպիսի մարդկանց անվանում են “ոսկե ձեռքեր” ունեցող վարպետներ:Այսպիսի անկյուն կարելի է տեսնել ատաղծագործների,քարտաշների,ոսկերիչների և ուրիշ այն մասնագիտության տեր մարդկանց մոտ,որոնց գործունեությունն անմիջապես կապված է ձեռքի աշխատանքի հետ:Մեծ ոսկոր ունենում են նաև նկարիչները և քանդակագործները:

Հատված Ռիչարդ Վեբստերի “Ձեռքեր կարդալու ուղեցույց” գրքից

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Քյառթու ձեռքեր

May 7, 2011 Leave a comment

Երթուղայինում նստած ինչպես միշտ հայացքով ուսումնասիրում էի կողքիս նստած մարդկանց ձեռքերը:Երբ  լսեցի դիմացս նստած երկու տղաների` քյառթերի ցեղի երկու  կարկառուն ներկայացուցիչների խոսակցությունը,ակամայից  ամբողջ ուշադրությունս նրանց սևեռեցի ու սկսեցի ուսումնասիրել նրանց ձեռքերը: Այդ դեպքից հետո ես հետազոտեցի շատ քյառթերի ձեռքեր: Այդ հետազոտությունների արդյունքում բացահայտեցի մի շարք բնավորության գծեր և խառնվածքի առանձնահատկություններ,որոնք արտահայտվում են ձեռքերի վրա որոշակի նշանների տեսքով: Սույն հոդվածում կխոսեմ այդ նշանների մասին,որոնք  կօգնեն ձեզ պարզել,արդյոք ձեր կողքինը քյարթ է,թե ոչ:

Նկ. 1

1.Ափի վրա կան միայն երեք հիմնական գծերը
Ինչպես տեսնում եք Նկ.1 ում ձեռքի վրա կան միայն հիմնական երեք գծերը`սրտի,գլխի և կյանքի:Սովորաբար այսպիսի մարդիկ չունեն կյանքում ինչ-որ կոնկրետ նպատակ,Ճակատագրից նվերներ և պարգևներ են սպասում,սակայն ապարդյուն: Այսպիսի մարդկանց կյանքը մեծապես կախված է հենց իրենցից:

Նկ.2

2.Կարճ եղունգներ.
Նկ. 2 ում պատկերված են կարճ եղունգներ: Եթե եղունգի լայնությունը ավելի մեծ է քան եղունգի երկարություն,ապա այդպիսի եղունգը կոչվում է կարճ: Կարճ եղունգներ ունեցող մարդիկ անհամբեր,դյուրագրգիռ են լինում: Նրանք ունեն կրիտիկական մտածելակերպ,սիրում են քննադատել և բողոքել: Եթե ձեռքի գույնը վառ կարմիր է և  եղունգները կարճ են,ապա այդպիսի մարդը սիրում է վիճաբանել,պնդել իրենը,երբեմն դա կարող է վերածվել քաշքշուքի կամ անգամ կռվի:

Նկ.3

3.Մարսի մեծ թումբ
Նկ. 3 ում բաց գույնով ներկված է Մարսի թումբը:Եթե ձեր կողակիցն ունի նկարում պատկերված Մարսի թումբը,ապա նա շատ ագրեսիվ է,ինքնասածի և անուղղելի:Նման մարդիկ տաքարյուն են:Եթե մարդու եղունգները կարճ են և Մարսի թումբն էլ լավ արտահայտված,ապա նա անհավասարակշիռ է:Նա չի կարողանում իրեն տիրապետել,ջղայնության պահին անկառավարելի նեգատիվ  էներգիայի ժայթքում է տեղի ունենում,ինչը բերում է բռնության և ագրեսիայի արտահայտման տվյալ անձի կողմից:

Նկ. 4

4.Կարճ գլխի գիծ
Նկ. 4 կարմիր գույնով պատկերված է գլխի գիծը,որն ,ինչպես տեսնում եք, բավականին կարճ է:Այսպիսի կարդիկ պրակտիկ մտածելակերպ ունեն,միշտ շարժվում են իրենց ուրույն ուղղով,սովորում են միայն իրենց սխալների վրա,չեն լսում իրենց ընկերների և բարեկամներին:Նրանք արագ որոշումներ են կայացնում,քիչ հետո զղջում են արածի համար..բայց ավաղ արդեն ուշ է լինում:

Կիսվել  Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Մատանիներ.Դրանց նշանակությունն ու օգտակարությունը

May 5, 2011 1 comment

Մատանիներ կրելը տարածված երևույթ է,սակայն սովորաբար մարդիկ չեն մտածում,թե որ մատի վրա են մատանի կրում: Բայց մատանիները ոչ միայն զարդարանք  են,նրանք զգալիորեն ազդում են կրողի վրա`ուժեղացնելով այս կամ այն բնավորության գծերը,կախված թե որ մատի վրա են կրում:

Մատանիներ

1.Մատնեմատի վրա

Կրելով մատանի մատնեմատի վրա`մարդ սովորաբար ցանկանում է ուժեղացնել երջանկության զգացողությունն ու ներքին ջերմությունը,քանի որ, ինչպես նշել եմ,մատնեմատը Պալմիստրիայում  կոչվում է Ապոլոնի մատ,որն իր հերթին արևի աստվածն է:Մատնեմատն անմիջապես կապված է երջանկության,արվեստի և ճանաչման հետ:Մարդու ստեղծարար կարողությունները,գեղեցիկի նկատմամբ սերն ու հիացմունքը ուժեղանում են:Իսկ եթե մարդ կրում է մեկից ավելի մատանի մատնեմատի վրա ,ապա նա ենթագիտակցորեն զգում է նշյալ հատկանիշների պակասը և ցանկանում է ուժեցաղնել դրանք:

2.Ճկույթի վրա

Ընտրելով այս մատը մատանի կրելու համար`մարդ ձգտում է ուժեղացնել իր ինքնաարտահայտումը,մարդամոտությունն ու հաղորդակցման հմտությունները:Կարող են անգամ ուժեղանալ առեւտրային գործունեության ծավալելու կարողությունները:

3.Միջնամատի վրա

Այս ընտրությունը թերևս լավագույնն է`ներդաշնակեցնողը.բնավորության բացասական գծերը չի ուժեղացնում և ցուցադրում,իսկ  չափազանց վառ արտահայտված գծերը` հարթեցնում :Միջնամատի վրա մատանի կրողը դառնում է ավելի հանգիստ,զուսպ և հավասարակշռված: Չնայած,երկար կրելը կարող է զարգացնել միայնակության ձգտում և ինքնամփոփություն:

4.Ցուցամատի վրա

Առավել արտահայտիչ է ցուցամատի վրա մատանի կրելը:Մատանու առկայությունը այս մատի վրա զգալիորեն ավելացնում է ինքնավստահությունը`դարձնելով մարդուն հպարտ:Այս հատկանիշերն ավելի են զարգանում անընդհատ կրելու դեպքում,դա հանգեցնում է եսամոլության,ինքնահավանության,շատ մեծ կարծիքի իր անձի նկատմամբ,սանձարձակության:

5.Բթամատի վրա

Բթամատը զարդարող մատանի շատ քիչ է հանդիպում: Այսպիսի մարդը ցանկանում է առանձնանալ ամբոխից,լինել յուրօրինակ և անկրկնելի:Մատանին ուժեղացնում է անհատականությունը,էներգիան,զարգացնում է տրամաբանական մտածողություն,սակայն,թուլացնում է կամքը:Շատ հաճախ եմ տեսել բթամատի վրա մատանի կրող այսպես կոչված  սուբկուլտուրաների բազմաթիվ  ներկայացուցիչների`էմոներ,գոթեր,ռոքերներ և այլն:Նման ձևով նրանք փորձում են ինքնաարտահայտվել և յուրօրինակ երևալ:

Որոշ մարդիկ զարդարում են իրենց մատները բազմաթիվ մատանիներով,որը նույպես հետաքրքիր տարբերակ է:Պետք է միշտ հիշել,որ մատանիները ուժեղացնող գործոն են հանդիսանում:Ուստի  այս կամ այն հատկությունն ուժեղացնելու համար  կարող եք կրել մատանի համապատասխան մատին:

Աղբյուր

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Դավաճանող մատը

May 4, 2011 Leave a comment

Ջիակոմա Կազանովա

Գիտնականների հետազոտությունները պարզել են ,որ հնարավոր է պարզել անհավատարիմ տղամարդուն ձեռքի միջոցով : Դուք կհարցնեք ինչպես? Շատ հեշտ:Ինչպես նշել էի նախորդ գրառման մեջ,մատնեմատի երկարությունը ուղիղ համեմատական է արյան մեջ տեստոստերոն հորմոնի քանակին:Ինչքան երկար է մատնեմատը,ուստի այդքան ավելի շատ տեստոստերոն կա արյան մեջ:Ինչքան երկար է մատնեմատը,այդքան տղամարդն ավելի շատ է ձգտում նոր սեռական զուգընկեր ունենալ,ուստի առավել մեծ է դավաճանելու հավանականությունը:

Հատկանշական է նաև այն հանգամանքը,որ բոլոր ժամանակների ամենահայտնի սիրահար Ջիակոմո Կազանովան շատ երկար մատնեմատ է ունեցել:

Աղբյուր:

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Օսամա բեն Լադենի ձեռքերը

May 4, 2011 Leave a comment

Մի քանի օր առաջ աշխարհը ցնցեց ԱՄՆ վարչակազմի տարածած տեղեկությունն այն մասին,որ սպանվել է աշհարհի համար մեկ ահաբեկիչ Օսամա բեն Լադենը: Նրա “սխրանքների” մասին երկար խոսելու կարիք չկա,քանի որ բոլորն էլ գիտեն,որ նա հանդիսանում է Ալ Քաիդա ահաբեկչական խմբավորման հիմնադիրը և բազմաթիվ տեռորիստական գործողությունների անմիջական պատասխանատուն: Սակայն որոշ աղբյուրներ տեղեկացնում են ,որ նա կենդանի է …Թողնենք այս  և այլ կողմնակի հարցերը քաղաքականությամբ հետաքրքրվողներին և ուսումնասիրենք նրա ձեռքերը,որոնք թույլ են տալիս նոր փաստեր բացահայտել բեն Լադենի մասին:

Օսամա բեն Լադենի աջը

1.Օսամայի բթամատը երկար և սրածայր է,ինչը նշանակում է կատարելության ձգտում ամեն ոլորտում:Բթամատի վերին ֆալանգի երկարությունը վկայում է անբեկանելի  և վճռական մարդու մասին:

2.Ճկույթի երրորդ ֆալանգն ավելի երկար է քան ճկույթի մյուս ֆալանգները,ինչը վկայում է խորամանկ մարդու մասին,որը գործածում է իր ճարպկությունը թե ընկերների հետ,թե թշնամիների դեմ:Նա լավ բիզնես է վարում:Ի զորու է  ամեն իրավիճակից օգուտ քաղել և “ջրից չոր դուրս գալ:”

3.Բոլոր մատները դիտարկելիս`տեսնում ենք, որ երրորդ ֆալանգները ամենահաստն ու երկարն են,ինչը խոսում է այն մասին,որ Օսաման սիրում է կյանքի նյութական կողմը`բարեկեցություն,ավտոմեքենաներ,կանայք և այլ մատերիալ հաճույքներ:

4.Վեներայի թումբը լավ զարգացած է,ինչը վկայում է կենսունակության և տեկոնության մասին:

5.Սրտի գիծը սկսվում է միջնամատի տակ,ինչն ասում է եսակենտրոն,եսամոլ անձնավորության մասին:Սրտի գիծը չունի ճյուղեր,դա նշանակում է,որ Օսաման կապվածություն չունի որևէ մեկի հանդեպ,սառնասիրտ և ողջամիտ  է:

6.Լավ արտահայտված Լուսնի թումբը օժտում է Օսամային հիանալի երևակայությամբ,նորարար մտքով:

7.Մարսի թումբը նույնպես զարգացած է,ինչը նշանակում է,որ Օսաման համառ է:Կարող է համառության շնորհիվ հասնել իր ուզածին:

Կարդացեք նաև`

Արքայական ձեռքեր.Արքայազն Վիլյամ և Քեյթ Միդլթոն

Ընդհատված թռիչք…Էմի Ուայնհաուսի ձեռքերը

Գլամուր վամպիր կամ Ռոբերտ Փեթինսոնի ձեռքերը

Հետաքրքիր մասնագիտության տեր ձեռքեր

Սերիական մարդասպանի ձեռքերը

ԱՄՆ 10 նախագահների ձեռքերը

Քադդաֆիի ձեռքերը

Հանճարեղ ձեռքեր. Ալբերտ Էյնշտեյն

Կիսվել

Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Ցուցամատ և մատնեմատ.Դրանց երկարություների հարաբերությունը

May 1, 2011 Leave a comment

Ուսումնասիրությունները ցույց են տալիս,որ հղիության ժամանակ տեստոստերոն հորմոնը մեծ ազդեցություն է ունենում պտղի մարմնի և ուղեղի զարգացման վրա: Տեստոստերոնի քանակությունը արյան մեջ որոշվում է 2D:4D կոչվող մեծությամբ,որն իրենից ներկայացնում է երկրորդ(ցուցամատ) և չորրորդ(մատնեմատ) մատների երկարությունների հարաբերությունը: Տղամարդիկ սովորաբար ունեն ավելի երկար մատնեմատ քան ցուցամատ,ուստի 2D:4D փոքր է 1ից,իսկ կանայք `1ից մեծ:

Հաշվելու համար 2D:4D մեծությունը պետք է.

1.Ակտիվ ձեռքի  մատները սեղմել իրար:

2.Քանոնի օգնությամբ  հիմքից սկսած հաշվել ցուցամատի և մատնեմատի երկարությունները ու գրանցել արդյունքները:

3.Երբ արդեն գրանցել եք չափումների արդյունքները,բաժանեք ցուցամատի երկարությունը մատնեմատի երկարության վրա:

Օրինակ

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել 2D:4D մեծության կապը տարբեր ֆիզիկական և վարքագծային գործոնների հետ: Այդ մասին կխոսենք հաջորդ գրառումներում:

Մատնեմատի երկարության և տղամադու անհավատարմության կապի մասին կարող եք կարդալ այստեղ :

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter