Home > Աչքի գույներ > Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն երկրորդ

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն երկրորդ

Նկ.4 Դարչնագույն աչքեր

Դարչնագույն աչքեր

Դարչնագույն աչքեր ունի Հայաստանի բնակչության մեծամասնությունը,սակայն սխալ է կարծել,թե բոլոր դարչնագույն աչքերով մարդիկ բնավորության նույն գծերն ունեն:Դարչնագույնն ունի շատ երանգներ,ուստի դրանց նշանակությունը փոխվում է երանգի հետ կապված:Դարչնագույն աչքերը սովորաբար պատկանում են գրավիչ և զգացմունքային մարդկանց,որոնց մեջ միացած են ջերմությունն ու մեղմությունը: Դարչնագույն աչքերով մարդիկ իրենց խառնվածքով տաքարյուն են և սիրառատ,սակայն այդ սիրահարվածությունը կարող է արագ մարել:Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ քմահաճ են լինում ,ինչը թերևս  հանդիսանում նրանց միակ բացասական կողմը:Նրանց անհավասարակշիռ պահվածքը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել,սակայն այսպիսի մարդիկ հիշաչար չեն և մոռանում են պատահածը:Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ կոմունիկատիվ և մարդամոտ են,նրանք երբեք խնդիրներ չեն ունենում շփման մեջ,կարող են լոզու գտնել տարբեր տեսակի և հայացքների մարդկանց հետ:

Բաց-դարչնագույն աչքերով մարդիկ ամաչկոտ են,սիրում են միայնությունը:Նրանք իրականում պրագմատիկ մարդիկ են,որոնք ամեն սկսած գործ հասցնում են տրամաբանական ավարտին:Այս մարդիկ ընդհանրապես չեն հանդուրժում շրջապատողների կողմից գործադրվող ճնշումը.նրանք ինքնուրույն որոշումներ են կայացնում և կատարում բոլոր առաջադրանքները:

Նկ. 5 Մոխրագույն աչքեր

Մոխրագույն աչքեր

Շատ աշխատասեր են մոխրագույն աչքեր ունեցողները: Այսպիսի մարդկան գլխավոր հատկանիշներն են զգուշությունը,կշռադատելու կարողությունը  և անսպառ հետաքրքրասիրությունը:Նրանք երբեք չեն հիասթափեցնում իրենց գործընկերներին,կարող են ցուցաբերել ուշագրավ համբերություն և հետևողականություն: Կենցաղը նրանց համար կարևոր չէ,նրանք հազվադեպ են նեղանում կամ ափերից դուրս գալիս: Նրանց կյանքը պլանավորված և նախագծված է,երբեմն թվում է անգամ,որ այս մարդիկ սառնասիրտ և անզգամ են:Նրանց չորության վերածվող զգաստությունը պայմանավորված է աչքի պիգմենտի առանձնահատկությամբ:Այսպիսի մարդիկ զգացմունքային չեն,թաքցնում են իրենց ներքին աշխարհը,սակայն հավատարիմ և հոգատար  են իրենց սիրելիների նկատմամբ:Նրանք հեշտորեն հաղթահարում են բոլոր դժվարությունները ի շնորհիվ արագ կողմնորոշվելու հատկության և անալիտիկ մտածողության:Երբեմն կարող են առաջանալ դժվարություններ այն խնդիրների լուծման մեջ,որոնք պահանջում են ֆիզիկական ուժ կամ զգացմունքային մոտեցում:

Ավելի վճռական, ուժեղ ու համառ են  մուգ-մոխրագույն աչքերով մարդիկ:Նրանք անվիճել սեփականատերեր են,որոնք չեն հանդուրժում ոչ-մի տարակարծություն:  Նրանք մեծ կամքի ուժ ունեն, սակայն պահանջում են  հնազանդության մյուսներից: Եթե ​​իրենց սիրելին համակերպվի նման բնավորթյան գծերի հետ, ապա ձեռք կբերի  նվիրված կյանքի ընկեր, ով ի վիճակի չէ դավաճանության:

Կարդացեք նաև

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն առաջին

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն երրորդ

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն չորրորդ

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: