Home > Տղամարդ և Կին > Սիրային Աստղագուշակ.Մասն երկրորդ

Սիրային Աստղագուշակ.Մասն երկրորդ

ԱՌՅՈՒԾ.Առյուծի համար կյանքը հենց ինքնին սիրո մարմնացումն է: Նրանք ռոմանտիկ են,տենչում են լինել սիրված և դառնալ երկրպագության առարկա: Հանուն սիրո պատրաստ են անցնել թույլատրելի բոլոր սահմանները:Կին-առյուծները սեքսուալ և գրավիչ են: Տղամարդ-առյուծները իդեալական սիրահարներ են`կրքոտ,մեծահոգի,հմուտ,ուշադիր,սիրում են նվերներ մատուցել: Դժվար է դիմագրավել տղամարդ-առյուծի գայթակղությանը: Առյուծները զգացմունքային են,սիրում են նվիրել ծաղիկներ,գրել սիրային նամակներ:Կին-առյուծը մի անգին գոհար է`պատասխանատու,հավատարիմ,լավ տնային տնտեսուհի:Ամուսին-առյուծը շատ հավատկնոտ և խանդոտ է:Առյուծները սիրում են հասարակությունը,ուստի դժվար է նրանց պատկերացնել տանը`բուխարու դիմաց նստած:

Լավ զուգընկերներն են`Կույս,Կծեռք,Աղեղնավոր,Խոյ,Երկվորյակ և Խեցգետին:

Վատ զուգընկերներն են` Ջրհոս և Ցուլ:

ԿՈՒՅՍ.Ամենաանհասկանալի Կենդանակերպի նշանը: Կույսերը երկակի և հակասական են:Մի կողմից սառն են,մյուս կողմից ջերմ,գրավիչ:Նրանք ,թերևս,շատ վերլուծական վերաբերմունք ունեն սիրային հարցերում: Նրանք շատ հաճախ բախվում են սխալ հասկացվելու խնդրի հետ,քանի որ ,ինչպես արդեն նշել էի,նրանք շատ հակասական են: Վախենում են քննադատությունից ,քանի որ զգայուն են:Կին-կույսը հիանալի կյանքի ուղեկից է`հուսալի և սրամիտ: Ամուսին-կույսերը չափից շատ են մտածում իրենց առողջության մասին,սիրում են անթերի մաքրություն տանը: Կույսերը անուղղելի լավատեսներ են: Կույսերն ավելի քիչ են հետաքրքրվում ամուսնության սեքսուալ կողմով,նրանց համար առավել կարևոր է զուգընկերոջ կարեկցանքը,սերը:

Լավ զուգընկերներն են`Կշեռք,Ցուլ,Կարիճ,Այծեղջյուր,Խեցգետին,Առյուծ:

Վատ զուգընկերներն են`Աղեղնավոր,Ձկներ,Երկվորյակներ:

ԿՇԵՌՔ.Հմայիչ և սքանչելի են:Նրանց կարելի է սիրահարվել առաջին հայացքից: Նրանք հմուտ են սիրո մեջ: Նրանք սովորաբար քիչ հետաքրքրություններ են ունենում,սակայն վարպետ են իրենց գործի մեջ: Զգացմունքային են,սիրում են միշտ ինչ-որ սիրո հուշ թողնել : Կշեռքը սիրո համաստեղություն է: Նրանք հակված են վաղ ամուսնանալ և հրաշալի ընտանիք ստեղծել:Կին-կշեռքները հիանալի մայրեր են,իսկ տղամարդ-կշեռքները մեծ փորձ ունեն սիրային հարցերում: Սիրում են դասական երաժշտություն,արվեստ,լավ շրջապատ: Իրենց գրավչությամբ Կշեռքներին հեշտ է նվաճել զուգընկերոջ սիրտը,սակայն երբեմն դժվար է համատեղ կյանքը,քանի որ Կշեռքները մեծ պահանջներ ունեն զուգընկերոջից`սեր,ուշադրություն,հանգիստ:

Լավ զուգընկերներն են`Կարիճ,Աղեղնավոր,Ջրհոս,Երկվորյակներ,Առյուծ,Կույս:

Վատ զուգընկերներն են`Այծեղջյուր և Խոյ:

ԿԱՐԻՃ.Կարիճը սեքսի արքան է: Դինամիկ և կրքոտ,գրավիչ ինչպես մագնիսը: Բայց,չնայած այս ամենին,կարող է ունենալ հրաշալի ընտանիք,եթե որոշի ամուսնանալ: Կարիճը չի սիրում թեթև սիրախաղ,նա տրվում է ամեն սիրավեպին ամբողջ հոգով և սրտով:Նրանք ենթագիտակցորեն զգում են կեղծ ու իրական զգացմունքները,հետևաբար հազվադեպ են սխալ ընտրություն կատարում զուգընկեր ընտրելիս: Տղամարդ-կարիճները սովորաբար սիրում են իրենց ընտանիքը,սակայն կարող են լինել համառ և էգոիստ:Եթե դուք տվել եք ձեր սիրտը կարիճին,ապա ԻՄԱՑԵՔ,որ նրանք չեն սիրում կիսվել իրենց մտքերով,խանդոտ սեփականատերեր են:

Լավ զուգընկերներն են`Աղեղնավոր,Այծեղջյուր,Ձկներ,Խեցգետին,Կույս,Կշեռք:

Վատ զուգընկերներն են`Ջրհոս,Ցուլ:

Կարդացեք նաև`

Անգլերենի ԱՆՎՃԱՐ դասեր Պերիսկոպում

Ցինիզմը և դրա օգտակարությունն առօրյա կյանքում

Սիրային Աստղագուշակ.Մասն առաջին

Սիրային Աստղագուշակ.Մասն երրորդ

Անվտանգության աստղագուշակ 2012թվ

Ալկոհոլային աստղագուշակ

  1. June 12, 2011 at 3:06 am

    Շատ գեղեցիկ է գրել մինչեւ.

  2. June 12, 2011 at 3:10 am

    Շատ հետաքրքիր և բովանդակալից է գրված :

  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: