Home > Գծեր > Ճակատագրի գիծ.Տեսակներն ու նշանակությունը

Ճակատագրի գիծ.Տեսակներն ու նշանակությունը

Ճակատագրի գիծը կոչվում է նաև Սատուրնի գիծ: Այն ցույց է տալիս մարդու կյանքի ուղին նյութական հաջողության տեսանկյունից: Ցույց է տալիս,թե արդյոք մարդն ինքն է իր կյանքի տերը,կունենա արդյոք նա դժվար ժամանակներ,թե ամեն ինչ համեմատաբար հեշտ կտրվի նրան: Այս գծի վրա արտապատկերված են նաև մարդու կենսագործունեության առավել բեղուն տարիները: Երբ Սատուրնի գիծն ուժեղ է,ապա մարդու մոտ արտահայտվում են Սատուրնին բնորոշ գծերը`լրջությունը,խոհեմությունը,իմաստնությունը: Սակայն,Ճակատագրի գիծը երբեմն կարող է բացակայել: Այն մարդիկ,ում ձեռքերին բացակայում է Ճակատագրի գիծը “իրենք իրենց են ստեղծել” : Այսպիս մարդիկ պետք է հույսները միայն իրենց վրա դնեն,հաճելի պատահականություններ կամ «Ճակատագրի ընծաներ» սպասելը առնվազն անմտություն է նրանց կողմից:

Այսպիսի իրավիճակ ես նկատել եմ այն մարդկանց մոտ,ովքեր սկսել են համեստ դիրքերից և միայն ի շնորհիվ իրենց աշխատասիրության ու կամքի հասել են հաջողության կյանքում: Ճակատագրի գիծը որոշելիս միշտ պետք է հիշել մեկ կանոն.

“Որտեղից էլ սկսվի Ճակատագրի գիծը այն միշտ ուղղված է դեպի Սատուրնի թումբը`միջնամատի տակ”:

Նկ.1 Ճակատագրի գծի տեսակները

1.Ճակատագրի գիծը սկսվում է Լուսնի թումբի վրա

Շատ մեծ է ընկերների և շրջապատի ազդեցությունը մարդու Ճակատագրի վրա:Այսպիսի Ճակատագրի գիծ ունեն այն մարդիկ,որոնց գործունեությունը մեծապես կախված է հասարակությունից:

2.Ճակատագրի գիծը սկսվում է Նեպտունի թումբի վրա

Կյանքը և Ճակատագիրը կախված են միայն մարդուց: Անկախ և ինքնասածի մարդ է,ով գիտի,թե ինչ է ուզում և հասնում է իր նպատակին: Ուժեղ ինտուիցիա ունի:

3.Ճակատագրի գիծը սկսվում է Կյանքի գծից

Ընտանիքի ազդեցությունը մարդու կյանքում նշանակալի է: Ընտանիքը որոշում է մարդու կյանքն ու մտածելակերպը,հայացքները: Սովորաբար այս նշանի հետ մեկտեղ կարող եք ձեռքի վրա տեսնել միացած Կյանքի և Գլխի գծերը: Այս մարդիկ սովորաբար ընտանեկան բիզնեսն են շարունակում ու զարգացնում:

4.Խզում Ճակատագրի գծի վրա

Եթե խզումից հետո Ճակատագրի գիծն ուղղվում է դեպի Մերկուրիի կամ Ապոլոնի(Արևի) թումբ,ապա մարդու կյանքում տեղի է ունենում աշխատատեղի փոփխություն,ապրելու վայրի փոփոխություն,շրջապատի փոփոխություն:

5.Խզում Ճակատագրի գծի վրա

Եթե խզումից հետո Ճակատագրի գիծն ուղղվում է դեպի Սատուրնի կամ Յուպիտերի թումբ,ապա մարդ զբաղվում է ինքնազարգացմամբ,ինքնակատարելագործմամբ,ինքնաճանաչմամբ:

6.Կրկնակի Ճակատագրի գիծ

Որոշ դեպքերում կարող ենք հանդիպել կրկնակի Ճակատագրի գիծ: Այսպիսի դեպքերում մարդ կարող է միաժամանակ երկու կարիերա ունենալ: Օրինակ,լինել լավ տնտեսագետ և միաժամանակ լավ ատաղծագործ: Լավ նշան է,հաջողություն և լավ կարիերա է սպասվում մարդուն:

Նշաններ Ճակատագրի գծի վրա

Նկ. 2 Նշաններ Ճակատագրի գծի վրա

1.Եռանկյուն Ճակատագրի գծի վրա

Հաջողություն մարտի մեջ,լավ զինվորական կարիերա:

2.Քառակուսի Ճակատագրի գծի վրա

Պահպանող նշան է: Պաշտպանում է մարդուն անհաջողությունների,դժբախտություններից և նյութական կորուստներից:

3.Խաչ Ճակատագրի գծի վրա

Հազվագյուտ նշան է: Արմատական փոփխություններ կյանքում և կարիերայում:

4. Շրջան Ճակատագրի գծի վրա

Շրջանը հազվադեպ է պատահում Ճակատագրի գծի վրա: Որոշակի նշանակություն չկա :

5.Աստղ Ճակատագրի գծի վրա

Ճակատագրական նշան է:Ըստ որոշ հետազոտողների ավտովտար:Անհրաժեշտ է հետազոտել նաև մյուս գծերը:

6.Կղզյակ Ճակատագրի գծի վրա

Անհաջող նշան է: Ցույց է տալիս ֆինանսական պրոբլեմներ տվյալ ժամանակահատվածում:

Կիսվել

Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: