Հախունց Տիգրանի Բլոգը

Մաշկային հանգույցներ.Տեսակներն ու նշանակությունը.

Advertisements

Պալմիստրիայի այն բաժինը,որն ուսումնասիրում է մաշկային պատկերները և դրանց նշանակությունը,կոչվում է Դերմատոգլիֆիկա: Այս հոդվածում կուսումնասիրենք ափի մակերևույթին հանդիպող մաշկային հանգույցները`տեսակներն ու նշանակությունը: Առհասարակ,ափի վրա հնարավոր է գտնել 13 տարատեսակ հանգույցներ:

1.Հումորի հանգույց

Հումորի հանգույցը գտնվում է ճկույթի և մատնեմատի միջև: Բոլոր 13 հանգույցներից ամենից շատն է հանդիպում: Այն տալիս է տիրոջը անսովոր,յուրօրինակ հումորի զգացում: Հանգույցի բացակայությունը չի խոսում ընդհանրապես հումորի բացակայության մասին: Այսպիսի մարդիկ սիրում են հումորի պրոցեսը,փիլիսոփայորեն են վերաբերվում հումորին: Կյանքում կարողանում են ամեն ինչին հումորով մոտենալ,անգամ Ճակատագրի հարվածներին:

2.”Էգոյի” հանգույց

“Էգոյի”  հանգույցը նույնպես գտնվում է ճկույթի և մատնեմատի միջև,ուստի այն շատ են շփոթում Հումորի հանգույցի հետ: Սակայն հանգույցի մեծ մասը գտնվում է մատնեմատի տակ: Այս հանգույցն ունեցող մարդիկ միշտ վստահ են սեփական իրավացիության մեջ,սակայն զգայուն են : Որպես կանոն հեշտ է վիրավորել նրանց ինքնասիրությունը:

3.Լրջության կամ Առողջ դատողության հանգույց

Լրջության հանգույցը գտնվում է մատնեմատի և միջնամատի միջև: Այն ունեցողները միշտ մտածում են մի բան անելուց առաջ: Նրանք ունեն լավ զարգացած պատասխանատվության զգացում,սիրում օգնել մյուսներին: Ուստի այս հանգույցի շատ հաճախ անվանում են “բարի նպատակների հանգույց”: Այս մարդիկ սիրում են զգաբված լինել,չեն սիրում ժամանակ կորցնել:

4.Ռաջայի(առաջնորդի) հանգույց

Ռաջայի հանգույցը գտնվում է միջնամատի և ցուցամատի միջև: Այս հանգույցն ունեցող մարդիկ օժտված են յուրահատուկ խարիզմայով և գրավչությամբ,որ ձգում է մարդկանց: Սովորաբար նրանք մեծ հեղինակություն են վայելում և հաջողակ կարիերա են ստեղծում: Հնդկական Պալմիստրիայում հավատում են,որ այս հանգույցը տրվում է ազնվական ծագում ունեցող մարդկանց:

5.Արիության հանգույց

Արիության հանգույցը գտնվում է Մարսի թումբի վրա,բթամատի տակ`Կյանքի գծի սկզբում: Այն ունեցողները սովորաբար քաջ և անվախ մարդիկ են,որոնց չի վախեցնում նույնիսկ լուրջ վտանգը:Նրանք միշտ պատրաստել են տեր կանգնել իրենց ընտանիքին և ընկերներին: Նրանք սիրում են լսել պատմություններ ուրիշների քաջագործությունների մասին: Արիության հանգույցն ուժեղացնում է Մարսի թումբի դրական հատկանիշները:

6.Արձագանքի հանգույց

Արձագանքի հանգույցը գտնվում է Վեներայի թումբի վրա`բթամատի և դաստակի հիմքում: Այս նշանն ունեցող մարդիկ անմիջապես արձանգում են իրենց կողքին գնտվող մարդու զգացմունքներին: Եթե ինչ-որ մեկը տխուր են,ապա նրանք նույպես տխուր են,իսկ եթե ինչ-որ մեկն ուրախ է,նրան նույնպես ուրախ արձագանքում են: Այսպիսի մարդիկ շատ են կախված շրջապատից,ուստի նրան միշտ պետք է աշխատեն գնտվել լավ,դրական շրջապատում: Հետաքրքրական է այն փաստը,որ այս մարդիկ անտարբեր չեն հոգևոր երաժշտության հանդեպ::

7. Երաժշտության հանգույց

Երաժշտության հանգույցը սկսվում է դաստակի վրա`Վեներայի թումբի ներքևում: Այն ունեցողները սիրում են բարձրաճաշակ երաժշտությունը,և նրանք օժտված են երաժշտական տաղանդով:Ըստ այդմ,նրանք կարող են հասնել բարձունքների երաժշտության ասպարեզում`կատարողներ,կոմպոզիտորներ: Եթե անգամ տաղանդը չի զարգացրել մարդ,ապա սերը երաժշտության հանդեպ մեծ է:

8. Ոգեշնչման հանգույց

Ոգեշնչման հանգույցը գտնվում է ափի հիմքում`Նեպտունի թումբի վրա,որը տեղակայված է Վեներայի և Լուսնի թումբերի միջև: Այն ունեցողները ոգեշնչվում են յուրաքանչյուր ուժեղ տպավորությունից.դա կարող է լինել հետաքրքիր գիրք կամ երաժշտություն: Սովորաբար այսպիսի մարդիկ հավատացյալ են,պարտադիր չէ որևէ ավանդական կրոնի,ավելի շուտ ուրույն փիլիսոփայական հայեցակարգն ունեն: Նրանք ունեն ուժեղ ինտուիցիա և ստեղծագործական երևակայություն: Այս հանգույցը շատ հազվադեպ է հանդիպում,այն ունեցողները կարող են աշխարհը փոխել դեպի լավը:

9.Երևակայության հանգույց

Երևակայության հանգույցը գտնվում է Լուսնի թումբի վրա: Այս հանգույցն ունեցողներն ուժտված են յուրահատուկ,ունիկալ երևակայությամբ:Հաճախ երևակայական պատկերներ են տեսնում: Նրանք ունեն իրենց ուրույն ,անսովոր տեսլականի աշհարհի,որ տարբերվում է մյուսներից: Նրանք կյանքն ավելի շատ հիմնված է ենթագիտակցության,քան գիտակցության վրա:

10. Հիշողության հանգույց

Հիշողության հանգույցը գտնվում է ափի կենտրոնում`Գլխի գծի մոտ: Այս հանգույցը հիանալի հիշողության նշան է: Ինչքան երկար է հանգույցը,այդքան ավելի զարգացած է հիշողությունը: Նրանք շատ լավ հիշում են բոլոր մարդկանց,որոնց հանդիպել են իրենց կյանքում,անգամ հիշում են բոլոր ամսաթվերը:

11. Մարդասիրության հանգույց

Այս հանգույցը խիստ հազվադեպ է հանդիպում: Այն ունեցողներն իդեալիստներ են,որոնք երազում են կատարյալ աշխարհի մասին: Նրանք միշտ փորձում են փոխել շրջակա աշպարհը`դարձնել այն ավելի լավ և հաճելի: Նրանց շատ դժվար է ապրել այս աշխարհում:

12. Լարային երաժշտության հանգույց

Լարային երաժշտության հանգույցը օվալաձև,փոքր հանգույց է,որ գտնվում է Վեներայի թումբի կենտրոնում: Այն նույպես վկայում է երաժշտության հանդեպ սիրո մասին,ինչպես Երաժշտության հանգույցը: Սակայն այս դեպքում մարդ ավելի շատ հակված է դեպի լարային երաժշտությունը: Շատ հազվադեպ է հանդիպում:

13.Հիշողությունների հանգույց

Հիշողությունների հանգույցը գտնվում է Գլխի և Սրտի գծերի միջև`ճկույթի տակ: Այս հանգույցով օժտված մարդիկ լավ հիշողություն ունեն,հեշտությամբ վերհիշում են որոշակի ինֆորմացիան,երբ դրա կարիքն է զգացվում:

Ստորև ներկայացված են առավել հաճախ հանդիպող Լրջության և Հումորի հանգույցները:

Լրջության հանգույց

Հումորի հանգույց

Բնօրինակը կարդացեք այստեղ:

Կարդացեք նաև`

Ի՞նչ են ասում մատնահետքերը ձեր մասին…

Ի՞նչ են ասում մատնահետքերը ձեր մասին…Մասն երկրորդ

Գալար Լուսնի թումբի վրա

Կիսվել

Advertisements