Հախունց Տիգրանի Բլոգը

Ի՞նչ են ասում մատնահետքերը ձեր մասին…

Advertisements

Մարդու մաշկային պատկերների առանձնահատկություններն ուսումնասիրող գիտությունը կոչվում է Դերմատոգլիֆիկա(derma – մաշկ, glyphe –պատկեր) :Մաշկային պատկերները այնքան առանձնահատուկ և անկրկնելի են որքան մարդու ԴՆԹ կոդը: Ահա թե ինչու արդեն մեկ հարյուրամյակ է ,որ մատնահետքերը ուսուսմնասիրում են քրեական փորձագետները հանցագործներին բացահայտելու համար :

Դերմատոգլիֆիկայի հայրն է համարվում անգլիացի Ֆրենսիս Գալտոնը(Չարլզ Դարվինի հորեղբորորդին): Մատնահետքերի ունիկալության նրա հայտնագործությունը թույլ տվեց կազմել հանցագործների բազան հիմնված նրան մատնահետքերի վրա: Ի տարբերություն ձեռքի գծերի մատնահտքերը չեն փոխվում: Ըստ որոշ ուսումնասիրությունը մատնահետքերն առաջանում են պտղի մոտ հինգերորդ շաբաթվա ընթացքում և մնում են անփոփոխ ողջ կյանքի ընթացքում:

Մեզ համար հետաքրքրություն է ներկայացնում այն ինֆորմացիան, որը մենք կարող ենք ստանալ մատնահետքերի միջոցով: Պարզվում է,որ մատնահետքերը շատ բան կարող են ասել մարդու բնավորության և նրա նյարդային համակարգի առանձնահատկությունների մասին: Մատնահետքերի վերլուծության շնորհիվ հնարավոր է պարզել`

Կարդացողների լայն շրջանակի համար առավել հետաքրքիր է  սակայն դերմատոգլիֆիկայի այն մասը,որը զբաղվում է մարդու բնավորության և կարողությունների ուսումնասիրությամբ:Մատների վրա առհասարակ կարելի է պարզորոշել տարբեր նախշեր,սակայն նրանք իրականում բաժանվում են հիմնական երեք տեսակների`կամարներ,հանգույցներ և գալարներ:

Հանգույցները լինում են Ուլնար`ուղղված դեպի ճկույթը,և Ռադիալ`ուղղված դեպի բթամատը:

Նկ,1 Հանգույցներ

Կամարները լինում են պարզ և բաղադրյալ:

Նկ.2 Կամարներ

Գալարները լինում են սիմետրիկ,պարուրաձև և բարդ գալարներ(կրկնակի հանգույց):

Նկ.3 Գալարներ

Ի՞նչ է հայտնի մեզ մատնահետքի և հոգեբանական առանձնահատկության կապի մասին: Դերմատոգլիֆիկայում կա մի շատ կարևոր օրենք.

Ինչքան ավելի բարդ է պատկերը,այդքան ավելի բարդ է նյարդային համակարգը,այդքան ավելի զարգացած է մարդու հոգին և ոգին :Ինչքան ավելի պարզ է պատկերը,ապա մարդու մոտ այդքան ավելի զարգացած է ֆիզիկական բաղկացուցիչը`բնազդային բնորոշումը:

Կամարը արագությունն է,մաքսիմալ իրականացումը մինիմալ ժամանակահատվածում: Այսպիսի մարդիկ հաջողակ են այն բնագավառներում,ինչպիսիք են թեթև ատլետիկա,հոկկեյը,հարձակվողի դերը ֆուտբոլում: Մի խոսքով այնպիդի բնագավառ,որտեղ անհրաժեշտ է արագ,ակնթարթային արձագանքում :Այսպիսի մարդիկ պարզ մտածելակերպ ունեն,խնդրի լուծումը միշտ ուղիղ են տեսնում:

Հանգույցը հիմնականում ամենատարածված պատկերն է,և իր բարդությամբ զբաղեցնում է միջին դիրք կամարի և գալարի միջև: Նրանք սովորաբար հետաքրքրությունների լայն շրջանակ ունեն,սակայն չունեն նույն խորությունն ու մտածելակերպը ինչ “գալարներով” մարդիկ: Հանգույցը կարծես կապող օղակ է հանդիսանում կամարի և գալարի միջև: “Հանգույցներով” մարդիկ կարող են հղկել “գալարներով” մարդկանց խենթ և յուրօրինակ մտքերը և “կամարներով”  մարդկանց շնորհիվ մատերիայի վերածել այդ մտքերը:

Գալարը հսկայական դիմադրություն,դժվար կոորդինացված գործունեության հարմարվողականություն: Հնարավոր պատկերներից ամենաբարդն է:Դարպասապահներ,շախմատիստներ,պաշտպաններ..այս մարդկանց մոտ գերակշռում է գալարաձև մատնահետքերը:Նրանք շատ բարդ և անկանխատեսելի են,երբեմն իրենք իրենց լավ չեն ճանաչում և չգիտեն ինչի են ընդունակ:Բարդ են մտածում և գործում,նույնիկս չեն կարողանում երբեմն ընտրել լուծումներից պարզագույնը:

Բնօրինակն այստեղ:

Կարդացեք նաև`

Ի՞նչ են ասում մատնահետքերը ձեր մասին…Մասն երկրորդ

Մաշկային հանգույցներ.Տեսակներն ու նշանակությունը

Գալար Լուսնի թումբի վրա

Կիսվել

Advertisements