Home > Պալմիստրիա > Սեքսուալության Գաղտնիքները.Մասն երկրորդ

Սեքսուալության Գաղտնիքները.Մասն երկրորդ

Ուսումնասիրենք նաև գծերը,քանի որ նրանք նույպես մեծ ինֆորմացիա են պարունակում սեքսուալության մասին:

Սրտի գիծը կարևորագույնն է այս հարցում:

Այս գիծն ուսումնասիրելիս պետք է ուշադրություն դարձնել դրա սկզբի և տեսակի վրա: Միշտ սակայն պետք է հիշել մեկ կարևոր կանոն.

Գիծը կարող է ունենալ միաժամանակ և դրական,և բացասական հատկանիշներ:

ՆԿ. 1Երկար կոր Սրտի գիծն առանց ճյուղավորումների և կղզյակների ,որը սկսվում է Յուպիտերի թումբի վրա,խոսում է սիրառատության,խանդի,սեփականատիրական վերաբերմունքի մասին դեպի սիրեցյալը: Կարծես թե շատ է սերը,բայց այդ սերը իդալիստիկ է,ինչպես սերը հայրենիքի կամ սիրած թիմի հանդեպ,սիրո առարկան կուռք է դառնում կարծես: Ամեն ինչ լավ է,սակայն այդպիսի սերը հավերժ չէ.հաճախ վարդագույն ակնոցներն ընկնում են, և սիրո առարկան դառնում է ատելության առարկա:  Այլևս չեն կարող վերադարձնել սերը…Այս մարդիկ սիրում են ծայրահեղություններ`կամ ուժեղ սիրում են,կամ էլ իսկապես ատում: Այս մարդկանց ճկունություն է պակասում հարաբերություններում.նրանք չեն զիջում և չեն ներում երբեք: Թեպետ այս մարդիկ շատ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ են սիրում շփվել,սակայն իրենց բնույթով մոնոգամ են: Քնքուշ կամ հաճելի բառեր չես լսի այսպիսի մարդուց

 Նաև շատ է հանդիպում,երբ կոր Սրտի գիծը  սկսվում է ցուցամատի և միջնամատի միջև:  Այս տարբերակը նման է նախորդին,սակայն ունի մեկ նշանակալի տարբերություն.այս մարդը կարող է սիրել և ավելի ճկուն է,սակայն սիրում է այնպես,ինչպես հարմար է գտնում:”Ինքս ինձ համար իդեալ եմ հորինել և նրան սիրում եմ այնպես,ինչպես ուզում եմ“: Որպես կանոն այսպիսի մարդ ավելի շատ խոսում և պրոպագանդում է սերը,քան իրականության է վերածում խոսքերն ու ցանկությունները: Նրանց համար սեքսը նպատակը չէ,այլ երկրորդական նշանակություն ունի ընդհանրապես: Իսկ առաջին տեղում է հարգանքը,վերաբերմունքը դեպի իրենց անձը,սիրում են լինել սիրված և գնահատված: Նրանց սեքսը միատեսակ և պրիմիտիվ է: Նաև նշեմ,որ նրանք ավելի շատ սիրում են հաճույք ստանալ,քան պատճառել:

Ուղիղ Սրտի գիծ բազմաթիվ կղզյակներով,որը սկսվում է Սատուրնի թումբի վրա, ունի մի շարք հետաքրքիր կողմեր:
Մի կողմից  ցույց է տալիս էգոիզմ,եսասիրություն,ոգեղենության կորուստ,անգամ անուշադրություն: Այս մարդիկ հաճախ չեն կարողանում հավասարակշռել իրենց ցանկություններն ու հնարավորությունները,միշտ ավելին են ուզում,միշտ ինչ-որ նոր զգացմունքներ են փնտրում,սիրում են էքսպերիմենտներ իրենց սեքսուալ կյանքում: Դժվար է նրանց բավարարել,ուրախացնել կամ երջանկացնել:

Մյուս կողմից այս մարդիկ տարբերվում են բարձր կրքոտությամբ,սեքսուալությամբ,գրավչությամբ և կրեատիվությամբ: Ամուսնական պարտքի կատարման պրոցեսը նրանց համար կարող է վերածվել անմոռանալի,խենք և անկրկնելի իրադարձության: Նրանց երկար համոզել պետք չէ,քանի որ միշտ պատրաստ են,քանի ու ֆիզիկական մերձեցումը նրանց համար առավել կարևոր է քան պլատոնական զգացմունքները:

Կյանքի և Գլխի գծերը առանձին են,ապա այսպիսի մարդը անկախ է:Նա չի լսում զուգընկերոջը,միշտ իրենն է անում,իրենն է առաջ տանում:Ռոմտանտիկայից զուրկ են,սեքսի մեջ կարող են լինել կոպիտ,համառ և միատեսակ:
Կյանքի և Գլխի գծերը միասին են գնում,ապա մարդ միշտ լսում է զուգընկերոջը,ցանկանում է կատարել նրա ցանկությունները: Սեքսի մեջ ռոմանտիկ են,քնքուշ,անգամ ամաչկոտ երբեմն…
(Շարունակելի)

Կարդացեք նաև`

Սեքսուալության Գաղտնիքները.Մասն առաջին

Սեքսուալության Գաղտնիքները.Մասն երրորդ

Կիսվել

Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: