Archive

Archive for June, 2011

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն առաջին

June 5, 2011 Leave a comment

Հին ժամանակներից մարդիկ մեծ ուշադրություն էին դարձնում աչքերի գույնին:Արտաքին աշխարհից եկած ինֆորմացիայի մեծ մասը մենք ընկալում ենք մեր աչքերի միջոցով: Հոգեբանները հետևում են աչքերի շարժմանը խոսակցության ժամանակ պարզելու համար,թե ինչ է մտածում,ինչպես է մտածում,ինչ է ցանկանում թաքցնել մարդը:

Աչքի գույնը շատ բան կարող է ասել մարդու մասին.հակվածություններ,թերություններ,բնավորության գծեր և այլն: Քննարկենք աչքի գույները և դրանց նշանակությունները:

Սև աչքեր

Նկ.1 Սև աչքեր

Սև աչքեր ունեցող մարդիկ նախաձեռնող են,հասնում են այն ամենին,ինչ ցանկանում են կյանքում: Նրանք ունեն մեծ ինքնավստահություն և հսկայական  կամքի ուժ:Հավակնոտ և փառասեր են,միշտ ձգտում են աչքի ընկնել: Նրանք մեծ հաջողություն են վայելում հակառակ սեռի մոտ,մեծամասամբ ի շնորհիվ իրենց հայացքի,որի մեջ խորտակվում է նայողը: Սև աչքեր ունեցողները սիրատոչոր և կրքոտ բնավորություն ունեն: Սիրահարվելով այսպիսի մարդու դուք շրջապատված կլինեք սիրով և հոգատարությամբ: Նրանք կլանված են սիրով,և ոչ-մի խոչընդոտ չի կարող նրանց կանգնեցնել հասնել երկրպագության առարկային: Երբեմն նրանք կարող են առանց մտածելու անցնել ծառացած խնդրի լուծմանը,ինչը բացասական հետևանքների կբերի: Ուստի սև գույնի աչքեր ունեցողներին խորհուրդ է տրվում ավելի հանգիստ ընկալել կյանքն ու իրականությունը,զբաղվել սպորտով`ծախսելու համար էներգիայի հսկայական պաշարները,որով օժվտած են սև աչքեր ունեցող մարդիկ:

Կանաչ աչքեր

Նկ.2 Կանաչ աչքեր

Կանաչ աչքեր ունեցողներն զգայուն,կարեկից և մեծահոգի մարդիկ են:Նրանց սերը բոլոր դեպքերում իսկական և կրքոտ է,նրանք միշտ հավատարիմ են  իրենց երկրորդ կեսին,սակայն երբեք չեն ների անհավատարմությունը և վիրավորանքը`անգամ ամենամոտ մարդուն:Իսկակական ասպետները տարբերվում են աչքերի կանաչ գույնով:Նրանց սիրում են ընկերները հավատարմության և փափուկ բնավորության համար:Նրանք շատ համբերատար են,կարող են ժամերով լսել խոսակցին: Կանաչ աչքերով մարդիկ ունեն մի շարք դրական հատկանիշներ ի տարբերություն ուրիշ գույնի աչքեր ունեցողների:Ըստ հոգեբանների,կանաչ աչքերով մարդիկ ամենահաջողակն են,քանի որ նախընտրում են հանգստությունն ու կայունությունը,սակայն սիրում են ճախրել երազներում: Շատ դժվար է հասկանալ կանաչ աչքերով մարդկանց.նրանք կարող են լինել և լավ ընկերներ,և սկզբունքային ղեկավարներ,և հավատարիմ զուգընկերներ:Սակայն պետք չէ չարաշահել նրանց նրանց վստահությունը,այլապես նրանք կվերածվեն ուժեղ և խիստ թշնամու:

Երկնագույն(բաց կապույտ) աչքեր

Նկ. 3 Երկնագույն աչքեր

Անուղղելի ռոմանտիկ են երկնագույն աչքեր ունեցողները`պարզ,բայց ոչ պարզունակ բնավորությամբ:Նրանք ունեն իրենց ուրույն զգացմունքայնությունն ու հրապուրանքը: Կարող են ինքնամոռաց սիրահարվել և տրվել սիրեցյալին և հոգով,և մարմնով:Նրանք շատ շուտ են բորբոքվում և կորցնում են իրավիճակը սառը դատելու կարողությունը: Ունեն շատ լավ զարգացած պարտքի զգացողություն,երբեք չեն մոռանա արված լավությունը:Նրանք հիշաչար և հակասական մարդիկ են,միշտ պայքարում են ճշարտության համար,անգամ երբ սխալ են լինում:Անբեկանելի են որոշումներ ընդունելիս,երբեմն անգամ անընդունակ են հասկանալ դիմացինին: Երկնագույն աչքերով  մարդկանց խորհուրդ է տրվում սովորել երբեմն փոխզիճումների գնալ դիմացինի հետ:

Կարդացեք նաև

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն երկրորդ

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն երրորդ

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն չորրորդ

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Advertisements

Աֆորիզմներ Պալմիստրիայի մասին

June 3, 2011 Leave a comment

Եվ դրեց Աստված իր կնիքը ձեռքի վրա,որպեսզի բոլորը իմանան նրա(Աստծո) գործերի մասին:

Աստվածաշունչ

Մարդկային գերակայությունն ապահովվում է նրա ձեռքերի միջոցով:

Անաքսագորաս

Մարդկային ձեռքի գծերը առանց պատճառի չեն կերտվել.նրանք առաջացել են աստվածային ազդեցության և մարդու անհատականության փոխազդեցության շնորհիվ:

Արիստոտել

Բոլորը սիրում են բացահայտել ուրիշներին,սակայն ոչ-ոք չի սիրում բացահայտված լինել :

Ֆրանցուա դե Լարոշֆուկո

Ամեն մարդ պետք է այցելի պալմիստին առնվազն մեկ անգամ ամսեկան իմանալու համար ինչն է կարելի,ինչը`ոչ:Հետո մենք,անկասկած,կանենք հակառակը: Սակայն հաճելի է նախապես  իմանալ հետևանքների մասին …

Օսկար Ուայլդ

Ձեռքի վրա պատկերված է ոչ-թե Ճակատագիրը,այլ դրա տեսությունը: Պետք է կարծել,որ ուղեղը հաշվարկում է կյանքի ուղղու հնարավոր  տարբեր վարկածները,հաշվի առնելով, մարդու հակվածություններն ու բնավորության առանձնահատկությունները: Քանի որ,ուղղեղի և ձեռքի միջև գոյություն ունի կապ,ապա այդ ինֆորմացիան փոխանցվում է նշանների տեսքով: Պալմիստրիան լեզու է,որը մենք  պարզապես թարգմանում ենք:Մենք գիտենք այս լեզվի քերականությունը,սակայն քիչ բառերի ենք տիրապետում: Ահա թե ինչու ապագայի կանխատեսումները,որպես կանոն,ունեն ընդհանուր տեսք: Ընդհանուր կետերը տարբեր ձևերով կարող են մեկնաբանվել:

Պալմիստրիայում գլխավորը էթիկայի հարցն է: Իսկական պալմիստ դառնալու համար պետք է անցնել բարոյական կատարելագործման փուլերի միջով: Ոչ բոլորը կարող են զբաղվել պալմիստրիայով,ինչպես նաև,բոլորին չէ,որ պետք է ցույց տալ ձեռքը:  Դա պարզապես անվտանգ չէ: Քանզի խոսքը գնում է ամենակարևորի`մարդու ապագայի մասին:

Վլադիմիր Ֆինոգեև

Մարդու յուրաքանչյուր արարք,յուրաքանչյուր խոսք,անգամ անցյալի  յուրաքանչյուր միտք անքակտելիորեն կապված է  ապագայի հետ անտեսանելի թելերով: Եվ այս աշխարհում ամեն ինչի համար գալիս է հատուցումը: Մարդուն հասցված վնասի փոխհատուցումը կարող է անհամեմատ մեծ լինել հասցված վնասից:

Հ/Ս “Խիրոմանտը”

Պալմիստի շուրթերը պետք է ամուր սեղմված լինեն,ինչպես լուռ է խոստովանահայրը : Սակայն եթե նա խոսի,ապա կասի,որ ժպտերես մարդկանց կեսից ավելին լոկ ուրախության դիմակ են հագել,որի ետևում թաքնված են կոտրված սրտեր: Նա կհաստատի,որ այսպես կոչված ճշմարտությունները քողարկված ստեր են,որ երդվյալ վկայությունները միայն սրիկայություն են…

Կեյրո

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Կյանքի գիծ.Տեսակներն ու նշանակությունը.Մասն երկրորդ

June 3, 2011 Leave a comment

Սկիզբն այստեղ..

Նշաններ Կյանքի Գծի վրա

Նկ. 2 Նշաններ Կյանքի Գծի վրա

1.Կետ Կյանքի Գծի վրա

Կյանքի Գծի վրա գտնվող կետը կարող է ունենալ կարմիր կամ մուգ գույն:Կարմիր կետը ցույց է տալիս վտանգ բնությունից,իսկ մուգ կետը խոսում է հիվանդության պատճառով առողջության հետ կապված խնդիրների մասին:

2.Կղզյակ Կյանքի Գծի վրա

Կղզյակը ցույց է տալիս թույլ առողջություն,ուժերի պակաս,հոգնածություն նշանի գործունեոթյան ժամանակահատվածում: Եթե Կյանքի Գիծն ունի շղթայի տեսք և կազմված է բազմաթիվ կղզյակներից,ապա մարդու առողջությունը թույլ է,շատ է հիվանդանում:

3.Եռանկյունի Կյանքի Գծի վրա

Վտանգ կյանքի համար`դժբախտ պատահարի հնարավորություն:Սակայն վերջնական եզրակացություն կատարելու համար անհրաժեշտ է հետազոտել նաև մյուս գծերն ու նշանները:

4.Խալ Կյանքի Գծի վրա

Կյանքի Գծի վրա գտնվող խալը ցույց է տալիս անբարենպաստ իրադարձություն,որն ունի Ճակատագրական բնույթ:Որպես կանոն,այդ իրադարձությունը կապված է վատ առողջության կամ նյութական կորուստների հետ:

5.Խաչ  Կյանքի Գծի վրա

Խաչը ցույց է տալիս վտանգ սրտի համար,հնարավոր է առողջության վատթարացում կապված սրտի հետ:Այս նշանը հայտնաբերելիս անհապաղ անհրաժեշտ է նաև հետազոտել Սրտի գիծը:

6.Աստղ Կյանքի Գծի վրա

Աստղը վկայում է շատ վառ իրադարձության  մասին:Հնարավոր է նաև բացասական իրադարձություն,քանի որ բացասական իրադարձությունններն ավելի լավ են հիշվում:

7.Շրջան Կյանքի Գծի վրա

Շրջանը ցույց է տալիս խնդիրներ աչքերի կամ մեջքի հետ:Դիմեք ակնաբուժին:

Կրկնակի Կյանքի Գիծ

Նկ. 3 Կրկնակի Կյանքի Գիծ

Քիչ դեպքերում կարող ենք տեսնել Կրկնակի Կյանքի Գիծ,ինչն ունի մի շարք նշանակություններ: Գրականության մեջ այդ գիծը հայտնի է նաև “Մարսի Գիծ”,”Պահապան-հրեշտակի Գիծ” անվանումներով: Հնդկական Պալմիստրիայում այս գիծը կոչվում է “Ծնողների Գիծ”:

Արդեն անվանումների բազմացանությունն ասում է այս գծի բազմաթիվ հատկությունների մասին:Կրկնակի Կյանքի Գիծ ունեցող մարդիկ կարծես թե ունեն ինչ-որ մի վերերկրային ուժ,որ միշտ պաշտպանում և պահպանում է զանազան վտանգներից ու պատահարներից:Մի քանի անգամ հանդիպել եմ այս գիծը ավտովթարից կենդանի մնացած մարդկանց մոտ:Նույնիսկ մի աղջիկ կենդանի էր մնացել,մինչդեռ նրա հետ նույն մեքենայում հայնտված երեք ընկերները տեղում մահացել էին:

Կրկնակի Կյանքի Գիծ ունեցող մարդիկ քիչ են հիվանդանում ընդհանրապես,սակայն շուտ են ապաքինվում,նույնիսկ եթե լինում են միջին կարգի վնասվածքներ:

Հոդվածի բնօրինակը(ռուսերեն):
Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Կյանքի գիծ.Տեսակներն ու նշանակությունը.Մասն առաջին

June 1, 2011 Leave a comment

Կյանքի Գիծը,թերևս, ձեռքի վրա գտնվող ամենահայտնի գիծն է:Անգամ Պալմիստրիայից ամենահեռու մարդը լսել է այդ անվանումը:Սակայն քչերը գիտեն,որ Հնդկական Պալմիստրիայում այն ասոցացվում է հոր հետ:Կյանքի Գիծը ձեռքի երեք հիմնական գծերից  մեկն է:Իդալական Կյանքի Գիծը լինում է խորը,երկար,հարթ,առանց խզումների,հատումների կամ այլ խախտումների:

Սակայն այդպիսի Կյանքի Գիծ ՇԱՏ հազվապետ եմ հանդիպել պրակտիկայում:Սովորաբար հանդիպում են տարբեր տիպի խախտումներ Կյանքի Գծի վրա`խզումներ,հատումներ,կղզյակներ:Այդ նշանների ամեն մեկն ունի իր բացատրությունը`սկսած առողջության հետ կապված խնդիրներից,մինչ արմատական փոփխություններ կյանքում:

Լայն տարածված ԹՅՈՒՐ կարծիք կա,թե Կյանքի Գծի երկարությունը կապված է  մարդկային կյանքի տևողության հետ: Այս կարծիքը  բավականին սխալ է,բայց ճշմարտության ինչ-որ բաժին կա դրա մեջ:Մարդու մահը նշանակալի իրադարձություն է,և այն արտապատկերվում է նաև մյուս կարևոր գծերի վրա որոշակի նշանների տեսքով:Այսինքն,իրադարձությունը կրկնօրինակվում է տարբեր նշանների տեսքով,ուստի դատելով միայն կարճ Կյանքի Գծով անհնար է կյանքի տևողության մասին հստակ երզրակացություններ անել:

Կյանքի Գծի տարատեսակները

Նկ. 1 Կյանքի Գծի տարատեսակները

1.Չծածկվող խզում

Մարդու կյանքի պայմանների կտրուկ փոփոխություն,որը կարող է մի շարք դրդապատճառներ ունենալ:Պարզաբանելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել մյուս գծերը:

2.Կարճ Կյանքի Գիծ

Հակառակ տարածված կարծիքի կարճ Կյանքի Գիծը չի նշանակում կարճ կյանք,այլ ցույց է տալիս թույլ առողջություն և կեսնական էներգիայի պակաս:Այսպիսի մարդիկ շուտ են հոգնում,չեն սիրում ֆիզիկական աշխատանքը:

3.Ծածկվող խզում

Այսպիսի խզումը վկայում է կյանքում գլխավոր փոփոխության մասին:

4.Ինքնահատվող Կյանքի Գիծ

Այսպիսի նշանը արտահայտում է առողջական խնդիրներ տվյալ տարիքում:Պարզելու համար խնդրի տեսակը անհրաժեշտ է հետազոտել մյուս նշանները:

5.Ուղիղ Գլխի Գիծ

Այսպիսի գիծը ցույց է տալիս մարդու,ով իր կյանքի մեծ մասն անց է կացնում ճանապարհորդելով`տանից հեռու:Նաև այս գիծը ցույց է տալիս շատ մեծ կենսական էներգիա,այս տիպի մարդիկ կարծես ընդհանրապես չեն հոգնում:

6.Կյանքի Գծի բաց խզում

Վտանգ է ներկայացնում կյանքի համար,պետք է հետազոտել մյուս նշանները հաստատելու համար:

Նաև շատ կարևոր է Կյանքի գծի սկիզբը.արդյոք այն միացած է Գլխի Գծի հետ,թե առաձին սկիզբ ունի: Դրա մասին կարող եք կարդալ այստեղ:

Կարդալ շարունակությունը`

Կյանքի գիծ.Տեսակներն ու նշանակությունը.Մասն երկրորդ
Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter