Հախունց Տիգրանի Բլոգը

Ընդհատված թռիչք…Էմի Ուայնհաուսի ձեռքերը

Advertisements

Երեկ ամբողջ աշխարհը ցնցվեց բրիտանացի հանրահայտ երգչուհի Էմի Ուայնհաուսի մահվան լուրից : Քսանյոթամյա երգչուհու մահվան պատճառը,ինչպես հայնտում են հավաստի աղբյուրները,թմրանյութերի ու ալկոհոլի չարաշահումն է:Ինչևէ,մի կողմ թողնենք երգչուհու կյանքի ու մահվան  մանրամասները  լրագրողների ու դեղին մամուլի համար, ու անդրադառնանք նրա ձեռքերին: Փորձենք ուսումնասիրել նրա կենսակերպը,բնավորությունն ու գործունեությունը ձեռքերի օգնությամբ:
Հիրավի տխուր պատկեր ենք տեսնում. սառը հայացք,ոչինչ չասող աչքեր և ընկճվածություն: Երկար փնտրելուց հետո ինձ հաջողվեց նաև գտնել նրա աջ ձեռքի խոշորացված պատկերը,որը ստորև ներկայացնում եմ ձեր ուշադրությանը:

Էմի Ուայնհաուսի աջը

Ուշադրություն դարձրեք ձեռքի գույնին և տեսքին: Տարօրինակ,գորշ,անառողջ գույն ունի ձեռքը,ինչը վկայում է առողջական խնդիրների մասին:

Առավել հետաքրքրական է Գլխի գիծը,ինչպես տեսնում ենք այն թեքված է դեպի Լուսնի թումբը, ինչը նշանակում է,որ Էմին շատ վառ երևակայություն է ունեցել: Այսպիսի մարդիկ ապրում են իրենց իսկ ստեղծած երևակայական աշխարհում,իրականության հետ կապը շատ թույլ է արտահայտվում նման մարդկանց մոտ: Ամերիկացի պալմիստ Բենհամի գրքում այս նշանը մեկնաբանվում է որպես ինքնասպանության հակում: Այսպիսի մարդկանց մոտ շատ հաճախ լինում են խորը դեպրեսիաներ,էմոցիոնալ անկայունություն և կենսակերպ,որ տանում է դեպի ինքնակործանում: Կյանքի գիծը շղթայի տեսք ունի,ինչը մեկ անգամ ևս ցույց է տալիս անկայուն,փոփոխական և անկանխատեսելի կյանք,որը նույնքան անկանխատեսելի վերջաբան ունեցավ…

Կարդացեք նաև`

Օսամա բեն Լադենի ձեռքերը

Արքայական ձեռքեր.Արքայազն Վիլյամ և Քեյթ Միդլթոն

Գլամուր վամպիր կամ Ռոբերտ Փեթինսոնի ձեռքերը

Հետաքրքիր մասնագիտության տեր ձեռքեր

Սերիական մարդասպանի ձեռքերը

ԱՄՆ 10 նախագահների ձեռքերը

Քադդաֆիի ձեռքերը

Հանճարեղ ձեռքեր. Ալբերտ Էյնշտեյն

Կիսվել

Advertisements