Home > Լեգենդներ և Ավանդազրույցներ > Լեգենդ բրահմանի,կովի և Կարմայի օրենքի մասին

Լեգենդ բրահմանի,կովի և Կարմայի օրենքի մասին

Պատմությունը մի երիտասարդ սանյասիի(հոգևորական) մասին է: Նա շատ երիտասարդ և գեղեցիկ էր: Եվ ինչպես ամեն մի սանյասի նա ճանապարհորդում էր և բացահայտում աշխարհը,փնտրում պատասխաններ հարցերին:

Ահա մի օր նրան հյուրընկալեց գյուղացին, ցույց տվեց սանյասիին սենյակը,իսկ գյուղացու կինը լվացավ սանյասիի ոտները,և երիտասարդը քուն մտավ: Սակայն գիշերը նա զգում է,որ ինչ-որ մեկն իրեն հրում է,և արթնանում է քնից: Արթնանալով տեսնում է իր դիմաց կանգնած գյուղացու կիսամերկ կնոջը:

-Գիտես,Սիրո Աստվածն ինձ հանգիստ չի տալիս..Երբ ես լվանում էի քո ոտքերը,սիրո նետը խոցեց իմ սիրտը:Ես փորձում էի դիմադրել,փորձեցի քնել,բայց ամենը զուր էր…Դու գիտես որ հանգստանալու  համար,պետք է ձերբազատվել բոլոր նյութական ցանկություններից: Խնդրում եմ քեզ,ազատիր ինձ այս նյութեղեն ցանկությունից:

Երիտասարդն այլայլվեց,մտածեց մտքում”Աստված իմ,ինչ անել?”,իսկ հետո պատասխանեց.

-Ինչ ես դու ցանկանում?Դու խախտում ես բոլոր օրենքները: Դու դավաճանում ես քո ամուսնուն,իսկ ես չեմ կարող դրժել իմ խոտումը: Խնդրում եմ,ետ կանգնիր քո ցանկություններից:

Սակայն Կաման(Կիրքը) ամբողջովին տիրացել էր կնոջը,նա չէր կարող ոչինչ անել,ցանկասիրությունը կուրացրել էր նրա միտքը:Երբ նա հասկացավ,որ իր ցանկությունը երբեք չի իրականանա,նա լցվեց ատելությամբ,շրջվեց և հեռացավ:Քիչ անց դժբախտ սանյասին   զարհուրելի  ճիչեր  լսեց սենյակից: Նա ներս մտավ և տեսավ,որ կինը զայրույթից սպանել էր ամուսնուն: Կինը սկսեց աղաղակել,գոռալ և կանչել գյուղի բոլոր բնակիչներին: Երբ բոլորը հավաքվեցին նա ասաց.

– Հապա նայեք այս տխմարին,այս սանյասիին:Նա օգտվեց մեր հյուրընկալությունից,նա մեր տուն եկավ,իսկ երբ վրա հասավ գիշերը`նա որոշեց գայթակղել ինձ: Նա սպանեց իմ ամուսնուն,որ չխանգարի իրեն իրագործելու իր մեղսավոր ցանկությունը: Այժմ դատեք նրան,և արեք ինչ ուզում եք:

Դժբախտ սանյասիին բռնեցին և տարան գյուղի կառավարչի մոտ: Ըստ օրենքի սանյասիին չի կարելի սպանել,ահա թե ինչու կառավարիչը խորհրդակցեց գյուղի տարեցների հետ և որոշեց կտրել նա ձախ ձեռքը,որպեսզի բոլորը տեսնեն,որ նա սխալ արարք է կատարել:

Եվ ահա երիտասարդի ձախ ձեռքը կտրում են,և նա շարունակում է իր ուղին: Որոշ ժամանակ նա լուռ քայլում է գլխահակ,մտածում Կրիշնայի մասին,իր հետ պատահած տխուր և անհավանական միջադեպի մասին: Իր աչքերի առջև անծանոթ կինը ցանկանում էր իրեն,հետո սպանություն տեղի ունեցավ,հետո հնչեց մեղադրանքը  և նա զրկվեց ձախ ձեռքից: Նա ոչինչ չէր կարողանում հասկանալև սկսեց աղոթել Կրիշնային.

Կրիշնա,հնարավոր է այս ամենը իմ անցած մեղքերի հետևանքն է,սակայն ես ոչ մի կերպ չեմ  կարող հասկանալ ինչու այսպես կատարվեց…Աղաչում եմ Քեզ ,բացատրիր ինձ,թե ինչու այսպես կատարվեց:

Այսպես նա ամբողջ օրը քայլում էր և աղոթում Կրիշնային,իսկ երբ մթնշաղը վրա հասավ ,նա քնեց և երազ տեսավ:

Այս երազում նա ինքն իրեն տեսավ ուրիշ մարմնում: Նա տեսավ,թե ինչպես է մաքրում կատարում գետում : Մաքրումից հետո նա աղմուկ է լսում անտառից,թփերի միջից դուրս է վազում ահաբեկված կովը,անցնում է գետը և անհետանում գետի մյուս կողմի ծառերի մեջ: Քիչ անց անտառից դուրս է գալիս տղամարդ- մսագործը `կացինը ձեռքին,և  տեսնելով բրահմանին,հարցնում է.

-Հեյ բրահման,դու տեսել ես կովին,որ քիչ առաջ վազեց?Դա իմ զոհն է,ես ուզում եմ  սպանել դրան:

Եվ այստեղ բրահմանը հայտվնում է անհարմար իրավիճակում,քանզի չգիտեր ինչ անել:

Ասել ճշմարտությունը, թե ստել?

Ցույց տալ, որտեղ է փախել կովը,թե խախտել տված ճշմարության երդումը?Եվ նա մտածեց.

Ամեն դեպքում սա կենդանի արարածների կարման է`մսագործի և կովի  կարման: Եթե կովին վիճակված է սպանվել մսագործի ձեռքից,ապա նա ամեն դեպքում կմեռնի: Ես չպետք է խախտեմ իմ երդումը:

Եվ այսպես նա իր ձեռքով ցույց տվեց,թե որտեղ է փախել կովը: Այդ պահին նա արթնացավ:
Եվ երբ նա արթնացավ,ապա իսկույն հասկացավ,որ կովն այս կյանքում այն կնոջ տեսքով է ծնվել,ում նա հանդիպեց,իսկ մսագործը դարձել է նրա ամուսինը,ում կինը կյանքից զրկեց: Իսկ այն բրահմանը,ով իր ձախ ձեռքով ցույց է տվել,թե ուր է փախել կովը,զրկվել է դրանից:

Հնդկական լեգենդ

Կարդացեք նաև`

Կարմիկ Պալմիստրիա

Լեգենդ երկու գայլերի մասին

Ինչպես Էյնշտեյնն ապացուցեց Աստծո գոյությունը…

Լեգենդ Արդար Կայսրի մասին

Առակ ծերուկի,տղայի և ավանակի մասին

Եզոպոս

Կիսվել

Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: