Home > Լեգենդներ և Ավանդազրույցներ > Ինչպես Էյնշտեյնն ապացուցեց Աստծո գոյությունը…

Ինչպես Էյնշտեյնն ապացուցեց Աստծո գոյությունը…

Մի խելացի պրոֆեսոր մի օր համալսարանում մի հարց տվեց իր ուսանողներին.

-Այն ամենն ինչ գոյություն ունի Աստծո կողմից է ստեղծված?

Մի ուսանող խիզախորեն պատասխանեց.

-Այո,ամեն ինչ Աստված է ստեղծել:

-Միթե այն ամենն,ինչ կա աշխարհում Աստված է ստեղծել?

-Այո,պարոն,-պատասխանեց ուսանողը:

Այնուհետև պրոֆեսորը հարցրեց.

-Եթե Աստված ամեն ինչն է ստեղծել,ապա նա ստեղծել է նաև Չարիքը,քանզի այն գոյություն ունի: Համաձայն այն սկզբունքի,որ մեր արարքները սահմանում են մեր ով լինելը,ապա Աստված Չարիքն է:

Լսելով այս պատասխանը ` ուսանողը մի պահ լռեց: Պրոֆեսորը շատ գոհ էր ինքն իրենից,նա ևս մեկ անգամ հայտարարեց,որ Աստծո հավատքը լոկ միֆ է: Մեկ ուրիշ ուսանող բարձրացրեց ձեռքը և ասաց.

-Պրոֆեսոր,կարող եմ ձեզ մի հարց տալ?

-Ինչ հարց?Իհարկե կարող ես,համեցիր:

Ուսանողը ոտքի կանգնեց և պատասխանեց.

-Պրոֆեսոր,ցուրտը գոյություն ունի?

-Այդ ինչ հարց է,իհարկե գոյություն ունի: Դու երբեք չես մրսել միթե?

Ամբողջ լսարանը ծիծաղեց ուսանողի առաջին հայացքից անմիտ թվացող հարցի վրա: Երիտասարդը պատասխանեց.

-Իրականում, պարոն,ցուրտը գոյությունը չունի: Ֆիզիկայի օրենքների համաձայն,այն ինչ մենք համարում ենք ցուրտ,իրականում, տաքության բացակայությունն է: Բացարձակ զրոն(−273.15  աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի)  տաքության իսպառ բացակայությունն է,երբ ամբողջ մարմինը դառնում է իներտ և անընդունակ փոխազդելու այլ մարմինների հետ այդ ջերմաստիճանի պայմաններում:

Ուսանողը շարունակեց.

-Պարոն,իսկ մթությունը գոյություն ունի?

-Իհարկե գոյություն ունի,-առանց վարանելու պատասխանեց պրոֆեսորը:

-Դուք այս անգամ էլ ճիշտ չեք,պարոն: Մթություն նույնպես գոյություն չունի: Մթությունն,իրականում,լույսի բացակայությունն է: Մենք կարող են ուսումնասիրել լույսը,բայց ոչ մթությունը: Մենք կարող ենք Նյուտոնի պրիզմայի օգնությամբ տարրալուծել լույսը և ուսումնասիրել ամեն գույնի ալիքի երկարությունը և այլ հատկություններ: Դուք չեք կարող չափել մթությունը: Լույսի ալիքը կարող է թափանցել մթության մեջ և ջեղքել այն: Ինչպես եք Դուք ի զորու իմանալ,թե ինչքան մութ է տարածությունը?Սակայն,Դուք կարող եք չափել լույսի առկայությունը տարածության մեջ:  Մթության հասկացությունը մարդ օգտագործում է բնութագրելու համար լույսի բացակայության դեպքում տեղի ունեցող երևութների էությունը:

Վերջիվերջո,երիտասարդը հարցրեց.

-Պարոն,իսկ Չարիքը գոյություն ունի?
Այս անգամ անվստահորեն պրոֆեսորը պատասխանեց.
-Իհարկե,ինչպես ես արդեն ասել եմ: Մենք այն տեսնում ենք ամեն օր: Մարդկանց մեջ եղած դաժանությունը,բազմաթիվ հանցագործություններ և բռնությունը ամբողջ աշխարհով տարածված…Այս օրինակները ոչ այլ ինչ են,քան Չարիքի դրսևորումներ :
Ուսանողը պատասխանեց.
Չարիքը գոյություն չունի,կամ գոնե գոյություն չունի Նրա համար: Չարիքը Աստծո բացակայությունն է: Այն նման է ցրտին ու մթությանը,բառ,մարդու կողմից ստեղծված`բացատրելու համար Աստծո բացակայությունը: Աստված չի ստեղծել Չարիքը: Չարիքը հավատը կամ սերը չէ,որը գոյություն ունի ինչպես լույսն ու ջերմությունը: Չարիքը մարդու սրտի աստվածատուր սիրո բացակայության արդյունքն է : Դա նման է ցրտին,որ գալիս է տաքության բացակայության դեպքում,կամ մթությանը,որ վրա է հասնում ,երբ չկա լույս…
Պրոֆեսորը նստեց:
Այդ ուսանողի անունն էր Ալբերտ Էյնշտեյն :

Կարդացեք նաև`

Լեգենդ բրահմանի,կովի և Կարմայի օրենքի մասին

Լեգենդ երկու գայլերի մասին

Լեգենդ Արդար Կայսրի մասին

Առակ ծերուկի,տղայի և ավանակի մասին

Եզոպոս

Կիսվել

Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

  1. August 18, 2012 at 4:32 pm

    Տեր,արա այնպես, որ աղաչանքն իմ բարին լինի,
    Եվ որ իմ սիրտը խռովքի պահին ինձ չմոռանա,
    Աշխարհը գտնի անդրադարձը քո սիրո ակամա.
    Տեր, արա այնպես, որ աղաչանքն իմ բարին լինի:
    Իմ արյան հոսքը օրհնանքի հետ քո թող հարատևի,
    Եվ թող բարձրյալդ անեծքիս լեզուն էլ չհասկանա,
    Տեր, արա այնպես,որ աղաչանքն իմ բարին լինի,
    Եվ որ իմ սիրտը խռովքի պահին ինձ չմոռանա

  2. x x x
    August 10, 2014 at 10:45 am

    Իդեալական էշություն: Շատ գրավիչ էր խոսում Էյնշտեյնը, բայց աստված չկա Աստծուն մարդնա ստեծեեե մտածեք կհասկանաք

    • Meri Karapetyan
      January 31, 2015 at 4:02 pm

      Inchpes chka Astvac Ayb amen@ inch@ du tesnom es Amenakarox Astco stexcagorcutyunn e

    • Meri Karapetyan
      January 31, 2015 at 8:21 pm

      nereceq inc es nor em ays kayq@ tesnum ..xxxon chi kareli da hamarel eshuyun du ASTCO stexcagorcutyunn es …ayn amen@ inch@ shrjwpatjm e qez da ASTCO hrashali u zarmanali stexcagorcutyun e …mafd@ ir karj xelqov cher karox stexcrr ASTCUN ichan el uxenar ….ASTVAC E stexcel mez menq nra hianali gorceric mekn enq

  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: