Ինչպես Էյնշտեյնն ապացուցեց Աստծո գոյությունը…
Մի խելացի պրոֆեսոր մի օր համալսարանում մի հարց տվեց իր ուսանողներին.
-Այն ամենն ինչ գոյություն ունի Աստծո կողմից է ստեղծված?
Մի ուսանող խիզախորեն պատասխանեց.
-Այո,ամեն ինչ Աստված է ստեղծել:
-Միթե այն ամենն,ինչ կա աշխարհում Աստված է ստեղծել?
-Այո,պարոն,-պատասխանեց ուսանողը:
Այնուհետև պրոֆեսորը հարցրեց.
-Եթե Աստված ամեն ինչն է ստեղծել,ապա նա ստեղծել է նաև Չարիքը,քանզի այն գոյություն ունի: Համաձայն այն սկզբունքի,որ մեր արարքները սահմանում են մեր ով լինելը,ապա Աստված Չարիքն է:
Լսելով այս պատասխանը ` ուսանողը մի պահ լռեց: Պրոֆեսորը շատ գոհ էր ինքն իրենից,նա ևս մեկ անգամ հայտարարեց,որ Աստծո հավատքը լոկ միֆ է: Մեկ ուրիշ ուսանող բարձրացրեց ձեռքը և ասաց.
-Պրոֆեսոր,կարող եմ ձեզ մի հարց տալ?
-Ինչ հարց?Իհարկե կարող ես,համեցիր:
Ուսանողը ոտքի կանգնեց և պատասխանեց.
-Պրոֆեսոր,ցուրտը գոյություն ունի?
-Այդ ինչ հարց է,իհարկե գոյություն ունի: Դու երբեք չես մրսել միթե?
Ամբողջ լսարանը ծիծաղեց ուսանողի առաջին հայացքից անմիտ թվացող հարցի վրա: Երիտասարդը պատասխանեց.
-Իրականում, պարոն,ցուրտը գոյությունը չունի: Ֆիզիկայի օրենքների համաձայն,այն ինչ մենք համարում ենք ցուրտ,իրականում, տաքության բացակայությունն է: Բացարձակ զրոն(−273.15 աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի) տաքության իսպառ բացակայությունն է,երբ ամբողջ մարմինը դառնում է իներտ և անընդունակ փոխազդելու այլ մարմինների հետ այդ ջերմաստիճանի պայմաններում:
Ուսանողը շարունակեց.
-Պարոն,իսկ մթությունը գոյություն ունի?
-Իհարկե գոյություն ունի,-առանց վարանելու պատասխանեց պրոֆեսորը:
-Դուք այս անգամ էլ ճիշտ չեք,պարոն: Մթություն նույնպես գոյություն չունի: Մթությունն,իրականում,լույսի բացակայությունն է: Մենք կարող են ուսումնասիրել լույսը,բայց ոչ մթությունը: Մենք կարող ենք Նյուտոնի պրիզմայի օգնությամբ տարրալուծել լույսը և ուսումնասիրել ամեն գույնի ալիքի երկարությունը և այլ հատկություններ: Դուք չեք կարող չափել մթությունը: Լույսի ալիքը կարող է թափանցել մթության մեջ և ջեղքել այն: Ինչպես եք Դուք ի զորու իմանալ,թե ինչքան մութ է տարածությունը?Սակայն,Դուք կարող եք չափել լույսի առկայությունը տարածության մեջ: Մթության հասկացությունը մարդ օգտագործում է բնութագրելու համար լույսի բացակայության դեպքում տեղի ունեցող երևութների էությունը:
Վերջիվերջո,երիտասարդը հարցրեց.
-Պարոն,իսկ Չարիքը գոյություն ունի?
Այս անգամ անվստահորեն պրոֆեսորը պատասխանեց.
-Իհարկե,ինչպես ես արդեն ասել եմ: Մենք այն տեսնում ենք ամեն օր: Մարդկանց մեջ եղած դաժանությունը,բազմաթիվ հանցագործություններ և բռնությունը ամբողջ աշխարհով տարածված…Այս օրինակները ոչ այլ ինչ են,քան Չարիքի դրսևորումներ :
Ուսանողը պատասխանեց.
–Չարիքը գոյություն չունի,կամ գոնե գոյություն չունի Նրա համար: Չարիքը Աստծո բացակայությունն է: Այն նման է ցրտին ու մթությանը,բառ,մարդու կողմից ստեղծված`բացատրելու համար Աստծո բացակայությունը: Աստված չի ստեղծել Չարիքը: Չարիքը հավատը կամ սերը չէ,որը գոյություն ունի ինչպես լույսն ու ջերմությունը: Չարիքը մարդու սրտի աստվածատուր սիրո բացակայության արդյունքն է : Դա նման է ցրտին,որ գալիս է տաքության բացակայության դեպքում,կամ մթությանը,որ վրա է հասնում ,երբ չկա լույս…
Պրոֆեսորը նստեց:
Այդ ուսանողի անունն էր Ալբերտ Էյնշտեյն :
Տեր,արա այնպես, որ աղաչանքն իմ բարին լինի,
Եվ որ իմ սիրտը խռովքի պահին ինձ չմոռանա,
Աշխարհը գտնի անդրադարձը քո սիրո ակամա.
Տեր, արա այնպես, որ աղաչանքն իմ բարին լինի:
Իմ արյան հոսքը օրհնանքի հետ քո թող հարատևի,
Եվ թող բարձրյալդ անեծքիս լեզուն էլ չհասկանա,
Տեր, արա այնպես,որ աղաչանքն իմ բարին լինի,
Եվ որ իմ սիրտը խռովքի պահին ինձ չմոռանա
Իդեալական էշություն: Շատ գրավիչ էր խոսում Էյնշտեյնը, բայց աստված չկա Աստծուն մարդնա ստեծեեե մտածեք կհասկանաք
Inchpes chka Astvac Ayb amen@ inch@ du tesnom es Amenakarox Astco stexcagorcutyunn e
nereceq inc es nor em ays kayq@ tesnum ..xxxon chi kareli da hamarel eshuyun du ASTCO stexcagorcutyunn es …ayn amen@ inch@ shrjwpatjm e qez da ASTCO hrashali u zarmanali stexcagorcutyun e …mafd@ ir karj xelqov cher karox stexcrr ASTCUN ichan el uxenar ….ASTVAC E stexcel mez menq nra hianali gorceric mekn enq