Home > Աչքի գույներ > Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն չորրորդ

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն չորրորդ

Նկ.8 Մուգ-կապույտ աչքեր

Մուգ -կապույտ աչքեր

Մուգ-կապույտ գույնը օժտում է մարդուն որոշակի սառնությամբ և անտարբերությամբ: Որքան  ավելի մաքուր և պարզ է աչքերի գույնը,այդքան ավելի զուսպ է անձնավորությունը: Տաղանդավոր և անսովոր մարդկանց մեջ շատ են հանդիպում կապուտաչյաները:  Այս մարդիկ կարողանում են արագ որոշումներ կայացնել հանգամանքների փոխման ժամանակ: Նրանք պահանջկոտ են ոչ միայն իրենց,այլ նաև ուրիշների նկատմամբ: Նրանց շատ հաճախ չափից ավելի համեստությունն ու անտարբերությունը թույլ չի տալիս զուգընկերոջը հասկանալ նրանց անմեկին հոգին:

Այսպիսի մարդիկ երիտասարդ տարիքում սովորաբար երազում են հեքիաթային արքայազների և արքայադուստրերի մասին: Նրանք գերզգայուն ու փխրուն հոգի ունեն,ինչի հետևանքով կարող են վիրավորվել ամեն մի չնչին բանից և երկար չեն կարող ներել վիրավորողին:

Նրանք շատ են նյարդանանում և զայրանում,տրամադրությունը շատ փոփոխական է: Տրամադրության նման կտրուկ փոփոխությունները կարող են հանգեցնել անհետևողականության:

Նկ. 9 Մոխրականաչ աչքեր

Մոխրականաչ աչքեր

Դուք մոխրականաչ աչեր ունեք? Ուրեմն Դուք աշխատասեր,հոգատար,զգույշ և խելամիտ անձնավորություն եք: Դուք օժտված եք համբերությամբ,հաստատակամությամբ և վստահությամբ :

Որոշում կայացնելիս Դուք լսում եք ոչ միայն գիտակցությանը,այլ նաև սրտի ձայնին: Լավ զարգացած ինտուիցիա ունեք : Դուք կարող եք աջակցել մարդկանց: Ուշադիր եք ընկերների նկատմամբ,կարող եք կիսել վիշտն ու դառնությունը:  Ունեք այնպիսի բնավորության գծեր,ինչպիսիք են մեղմությունը,զգայունությունը,կշռադատելու կարողությունը և անսահման բարությունը:

Կարդացեք նաև`

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն առաջին

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն երկրորդ

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն երրորդ

Կիսվել

Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Advertisements
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: