Home > Լեգենդներ և Ավանդազրույցներ > Լեգենդ Արդար Կայսրի մասին

Լեգենդ Արդար Կայսրի մասին

Շատ տարիներ առաջ երկիրը կառավարում էր բարի կայսրը,ով հինգ տարին մեկ շրջայց էր կատարում ամբողջ երկրով մեկ,հավաքում էր ժողովրդական բանահյուսության գոհարները`դրանց բովանդակության վրա հիմնվելով իմանալու համար իր երկրի ժողովրդի ապրելակերպը : Ինչքան անարդար դատավճիռներ է վերացրել կայսրը,ինչքան անմեղ մարդկանց է փրկել,ինչքան արցունք է չորացրել..միայն Տերը գիտե: Բայց չի կարող մարդ ապրել առանց սխալների,կայսրը նույնպես բացառություն չէր.կարող էր արդարացնել ճարտախոս մեղավորին,կարող էր դատապարտել պաշտպանվել չկարողացող անմեղին: Եվ տանջվում էր անդադար կայսրը,քանի որ լավ խորհրդական չուներ…
Կայրսը նաև մի կին ուներ`այնպիսի գեղեցկուհի,որի գեղեցկությունն աշխարհն էր տիրում: Շատ էր սիրում նրան կայսրը : Մտածում էր կայսրը,որ կնոջից ավելի լավ մարդ չկա աշխարհում:
Սակայն օձն էլ կարող է գեղեցիկ մաշկ ունենալ :
Կայսրուհին մեծ բարեկամություն ուներ,շուտով այդ բարեկամները ամբողջ կայսրությունով մեկ կարևոր պաշտոններ զբաղեցրին : Եվ ամբողջ երկիրը արտասվեց չարիքից և անարդարությունից:
Մի օր կայսրն իմացավ,որ հեռվում`սարերի գրկում,ապրում է մտքով իմաստուն և սրտով պարզ մի մարդ,որի անունն էր Ի,ով իր ողջ կյանքում ոչ-մի անարդարություն թույլ չի տվել: Ուրախացավ կայսրը,ահա թե ով էր նրան հարկավոր : Կայսրը իր ծառաներին ուղարկեց նրա ետևից և շուտով բարեպաշտ Ին արդեն մայրաքաղաքում էր:
Ուրախացավ կայսրը,քանի որ գտել էր մի անձնավորության,ով երբեք արդարության դեմ չի մեղանչի: Կայսրը Իին գլխավոր խորհրդականի կոչում շնորհեց և տեղ հատկացրեց իր արքունիքում :

Մի անգամ կայսրը ասում է Արդար Իին.
– Վախենում եմ,որ ամբողջ ճշմարտությունը ինձ չի հասնում,ոչ բոլոր վիրավորվածներին են թողնում ինձ մոտ պաշտոնյաները:Այսպես է,թե ոչ?
-Այո,պարոն,այդպես է:
-Ինչպես կարելի է շտկել իրավիճակը?
-Հրամայեք,պարոն,ձեր պալատի դիմաց մի մեծ արկղ և թմբուկ տեղադրել: Թող ամեն մի վիրավորված գա,արկղի մեջ գցի իր բողոքի թուղթը և հարվածի թմբուկին: Դուք կլսեք թմբուկի ձայնը,կկարդաք բողոքը,մեղավորները կպատժվեն,արդարություն կտիրի կրկին:
Կայսրը այնպես էլ արեց,նա նույնիսկ հրամայեց թմբուկ և արկղ տեղադրել յուրաքանչյուր նահանգապետի ապարանքի առջև: Ամբողջ երկրում տարածվեց կայսեր բարության և կարեկցանքի մասին լուրը,մարդիկ օրհնում և երկար կյանք էին մաղթում արդար խորհրդականին:
Առավոտ կանուխ մարդկանց մի հոծ բազմություն էր հավաքվում կայսերական պալատի առջև,բոլորը փորձում էին տեղ հարթել դեպի բաղձալի արկղն ու թմբուկը: Աղմուկ-աղաղակ էր ամեն օր պալատի դարպասների մոտ…
Կայսրուհին հոգնեց այդ ամենից մի օր և հրամայեց պալատական պահակախումբին յուրաքանչյուր բողոք նետողին հիսուն բամբուկե փայտի հարվածի ենթարկել: Բողոքների թիվը տասն անգամ պակասեց:
Իմացավ այդ ամենի մասին Արդար Ին և ասաց կայսրին.
-Լավ բան չի անում կայսրուհին,պարոն: Նա քշում է ժողովրդին:
Տխուր կայսրը մոտեցավ կայսրուհուն և հաղորդեց նրան իմաստունի խոսքերը:
-Ոչ,իմ հարգելի ամուսին և տիրակալ,-պատասխանեց կայսրուհին,-Ձեր Ին այս անգամ սխալվել է : Հիշեք,թե ինչպիսի աղմուկ էր պալատի առջև: Դուք ամբողջ օրը`առավոտից մինչ ուշ գիշեր,բողոքներն էիք քննարկում և այնքան էիք հոգնում ,որ այլևս ոչինչ չէիք կարող անել: Եվ այս ամենը այն դեպքում,երբ բողոքների մեծ մասն ահիմն էին: Իսկ հիմա բողոքների քանակը տասն անգամ քչացել է,Դուք ժամանակ ունեք այլ արքունական գործերով զբաղվելու,անհիմն բողոքներ գրեթե չկան: Արդարադատությունը դրանից չի տուժում : Ամեն մարդ,որ ուզում է ապացուցել իր ճշմարտացիությունը,կհամաձայնվի ենթարկվել այս չնչին մարմնական փորձությանը: Այժմ ինքներդ դատեք,ով է արդար,ես թե խորհրդական Ին?
Այս բառերը շատ համոզիչ էին հնչում և ուղեկցվում էին այնպիսի մեղմ հայացքով,որ անհնար էր դրանց չանսալ: Հայցման նոր կարդը ուժի մեջ մնաց ի հեճուկս Արդար Իի բողոքների :
Շուտոց Ին սկսեց այլ ճանապարհներով բողոքներ ստանալ :Իի օգնությամբ կայսրը ազատեց և պատժեց բոլոր վատ պաշտոնյաներին,որոնց մեծամասնության համար կայսրուհին էր բարեխոսել: Չգիտեր կայսրը,որ իր կողմից բոլոր պատժվածները կայսրուհու ցեղից էին: Ահա թե ինչու,բոլոր նեղացված մարդիկ ուղիղ ճանապարհով վախենում էին ձայն բարձրացնել իրենց հանդեպ տեղի ունեցած անարդարության մասին :
Ատում էր կայսրուհին Արդար Իին,սակայն ոչինչ չէր կարող անել.շատ էր հարգում և ակնածում կայսրը Արդարին:
Ամեն ինչ,կարծես թե,լավ էր ընթանում : Սակայն կայսրը մի ցավ ուներ իր հոգու սրտում : Այդ ցավը չէին կարող բուժել ոչ ժողովրդի երախտագիտությունը,ոչ Իի իմաստությունը,ոչ էլ կայսրուհու սերը: Այդ ցավը թագաժառանգի բացակայությունն էր:
Երկար ժամանակ կայսրը վիշտը պահում էր իր մեջ,սակայն մի օր որոշեց խորհրդակցել Իի հետ.
-Պարոն,-պատասխանեց Ին,-և օրենքը,և ավանդույթը,և առողջ բանականությունը մի բան են ասում.եթե կավե տունը ամուր չէ,պատրաստեք տունը քարից;եթե ձեր պարտեզում մի ծառը պտուղ չի տալիս,փնտրեք այդ պտուղը ուրիշ ծառի վրա:
-Ես ինքս էլ է այդ մասին մտածում,-պատասխանեց կայսրը,-սակայն չէի ցանկանում վշտացնել կասրուհուն:
-Ձերդ Մեծությունը,ժամանակ տվեք կայսրուհուն,և եթե նա ժամանակն ավարտվելուց հետո Ձեզ հույս չտա,ապա կայսրուհուն օգնական գտեք :
Հայտնի չէ ինչպես,բայց կայսրուհին իմացավ իմատունի խորհուրդի մասին և ավելի ատեց Արդար Իին : Սակայն շուտով Ճակատագիրը ժպտավ կայսրուհուն.նա սկսեց քաշ հավաքել … Ուրախացավ կայսրը,քանի որ նա իսկապես անկեղծ և խորապես սիրում էր կնոջը:
Ընտանեկան գործերը լավ էին ընթանում,սակայն մի անհանգստություն տանջում էր կայսրին.միգուցե նա դուստր ունենա? Անհանգստությունը ավելի էր ահագնանում,երբ նա որոշեց ծառաներին ուղարկել Մեծն Բժշկի մոտ,ով զարկերակային ճնշման օգնությամբ կարող էր ցանկացած հիվանդություն ախտորոշել : Ապա երեխայի սեռը որոշելը նրա համար դժվարություն չէր ներկայացնի:
Բժիշկը ժամանեց : Կայսրուհին պատրաստվում էր նրան ընդունել իր սենյակում իր մի քանի նաժիշտների շրջապատում: Կայսրը ցանկանում էր րոպե առաջ իմանալ ապագա երեխայի սեռը,ուստի նա,առանց որևէ մեկին ասելու, գաղտնի ճանապարհով գնաց կայսրուհու սենյակը: Սենյակում կար մի փոքր պատուհան`ծածկված բազմաթիվ նախշերով,որտեղից նա կարող էր տեսնել ,թե ինչ է կատարվում սենյակում: Նայելով պատուհանից հետաքրքիր պատկեր բացվեց նրա աչքերի առջև:
Կայրուհու հագուստ հագած բազմել էր կայսրուհու նաժիշտներից մեկը : Նա իր ձեռքը տվեց բժշկին : Մի քանի րոպե անց բժիշկը վերջացրեց քննությունը :Այնուհետև կայսրուհու հագուստ հագած կինը հրամայեց բժիշկին հետազոտել իր նաժիշնտերից մեկի ձեռքը նույնպես : Այդ նաժիշտը հենց կայսրուհին էր: Բժիշկը վերցրեց ձեռքը,մատը դրեց զարկերակին,ինչ-որ բան շշնջաց և հեռացավ:
Կայսրը վերադարծավ իր սրահը և հրամայեց բժշկին իր մոտ ներկայանալ.
-Դեհ,մեծանուն բժիշկ,ինչպես է կայսրուհու առողջությունը?
-Ձերդ Մեծություն,կասկած չկա որ մի քանի ամիս հետո Դուք հայր եք դառնալու:
-Եվ ինչ սեռի է իմ ապագա երեխան?
-Տեր իմ,ես կարող եմ սխալվել սակայն կարծում եմ,որ դա աղջիկ է:
Ի զարմանս բժշկի այդ լուրը այդքան չվշտացրեց կայսրին: Նա հանգիստ հարցրեց բժշկին.
-Իսկ կայսրուհուց բացի Դուք որևէ մեկին չեք հետազոտել?
-Այո,Տեր իմ,կայսրուհու խնդրանքով ես հետազոտեցի ևս մեկ կնոջ ձեռք,ով պատրաստվում էր շուտով մայրանալ:
-Եվ ինչ պարզեցիք?
-Անկասկած,պարոն,այդ տիկինը չարաչար սխալվում էր: Նա չափազանց մեծ լյարդ ունի,ուստի երբեք չի կարող երեխա ունենալ:
Կայսրը մեծամեծ ընծաներ ճանապարհ դրեց բժշկին,մինչդեռ ինքը երկար ժամանակ մտամոլոր ու տխուր զբոսնում էր իր հսկա պալատում : Հայտնի չէ,թե ինչ ասաց կայսրը իր կնոջը,բայց դրանից հետո կայսրուհին դադարեց քաշ հավաքել : Դրանից հետո ատելությունը դեպի Ին ամբողջությամբ տիրեց կայսրուհուն: Քանի որ,իմաստունից բացի,ով կարող էր հայտնել կայսրին,որ կայսրուհին պատրաստվում է խաբել կայսրին …
Դադարեց թագուհին զբոսնել,սկսեց քիչ ուտել ու վատ քնել,հաճախ արտասվել և ծեծի ենթարկել իր ծառաներին`ջարդուփշուր անելով արքունի թանկարժեք սպասքը:
Կայսրն անհանգստացավ և ցանկացավ կրկին մարդ ուղարկել բժշկի հետևից,սակայն կայսրուհին կտրականապես մերժեց այս առաջարկը: Գալիս էին շատ ուրիշ բժիշկներ և իմաստուններ,փորձում էին բուժել կայսրուհուն,բայց ամենն ապարդյուն: Ոչինչ չէր օգնում,կայսրուհու վիճակը օր օրի ավելի էր վատթարանում: Եվ ահա մի օր կայսրուհին ասաց կայսրին.
-Ես ուզում եմ հրաժեշտ մաղթել,քանի որ շուտով կհամանամ :
Կայսրը հուսահատության մեջ էր :
-Միթե ոչ-ոք իմ հսկայածավալ կայսրության եջ չգիտի,թե ինչպես բուժել այդ հիվանդությունը:
-Ոչ,կա մի եղանակ,բայց Դուք չեք ցանկանա այն կիրառել :
-Ես ամեն ինչ կանեմ այս աշխարհում հնարավոր և անհնար քեզ նորից առողջ տեսնելու համար :
-Դե լավ,-պատասխանեց կայսրուհին,-ես գիտեմ ,որ Դուք չեք դավաճանի ձեր խոսքերին: Երեկ ես երազ տեսա`Մեծն Ոգին էր ինձ այցելել : Նա ասաց “Եթե ցանկանում ես առողջ լինել,դու պետք է խմես Արդար Իի սրտի արյունը”: Ես գիտեմ և զգում եմ,պարոն,որ եթե դուք ինձ տաք այդ սիրտը ես իսկույնևեք կլավանամ,իսկ եթե չտաք`ես կմեռնեմ մի քնաի օրից:
Լուռ կայսրը հեռացավ կնոջ սենյակի,իր մոտ հրավիրեց Արդարին,որին նա շատ բարձր էր գնահատում,սիրում և ակնածում,ու պատմեց նրան այն ամենը,ինչ կայսրուհին էր ասել:
-Ձերդ Մեծություն,-հանգիստ պատասխանեց Արդարը,-եթե իմ սիրտը կարող է օգուտ բերել տիրուհուն,ապա վերցրեք այն :
Երկար էր տատանվում կայսրը,բայց տեսնելով կայսրուհու մարող պատկերը իր աչքերի առջև,նա որոշում կայացրեց : Արդարի սիրտը կտրեցին ,և այն դեռևս տաք-տաք ու դողացող բերեցին թագուհուն…Եվ իսկապես.թագուհին միանգամից լավացավ և դարձավ ավելի ուրախ,գեղեցիկ և ժպտերես քան առաջ:
Իսկ Արդարը?Նա չմահացավ: Ճիշտ է,այդ պահից ի վեր նրան երբեք այլևս չտեսան մայրաքաղաքում: Սակայն Չանբայշան լեռներում,ասում են,նրան հաճախ են տեսել,չնայած նա առանց սիրտ էր: Շատերին էր նա օգնում,ովքեր նրան էին դիմում.մեկին շատ,մեկին քիչ: Իսկ ոմանց կտրականապես մերժում էր խորհրդի հարցում,այն դեպքում,երբ նրանք անարժան էին:Այս ամենը Արդարն անում էր ավելի ճիշտ,ավելի դիպուկ, ավելի արդար քան առաջ, երբ ապրում էր մայրաքաղաքում :
Մահացավ կայսրուհին,մահացավ նաև անժառանգ կայսրը: Բոլորը մոռացան նրանց մասին…Իսկ Իի դրած թմբուկները մինչ հիմա էլ կարելի է տեսնել ապարանքերի դարպասների առաջ,սակայն այժմ դրանք պատրաստվում են պիրկ քարից,որպեսզի աղմուկը շատ չանհանգստացնի անցորդներին:
Դուք կհարցնեք,իսկ ինչու Ին դարձավ ավելի արդար,քան առաջ?Որովհետև.

Կատարյալ արդարադատությունը կարող է գոյություն ունենալ միայն սրտի բացակայության դեպքում:

Չինական լեգենդ

Աղբյուր:

Կարդացեք նաև`

Լեգենդ բրահմանի,կովի և Կարմայի օրենքի մասին

Ինչպես Էյնշտեյնն ապացուցեց Աստծո գոյությունը…

Լեգենդ երկու գայլերի մասին

Առակ ծերուկի,տղայի և ավանակի մասին

Եզոպոս

Կիսվել

Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: