Հախունց Տիգրանի Բլոգը

Աֆորիզմներ կյանքի մասին

Advertisements

Մենք բոլորս դատապարտված ենք կյանքի`ուղղակի տարբեր ժամանակահատվածներով :
Անանուն Հեղինակ

Ավելի լավ է ապրել մեկ տարի վագրի նման,քան հարյուր տարի ոչխարի նման :

Մադոննա

Պետք է սիրել կյանքն ավելի շատ,քան կյանքի իմաստը :

Ֆ.Դոստոևսկի

Ինչքան շատ ես ապրում,կյանքդ այդքան ավելի կարճ է թվում :

Անանուն Հեղինակ

Ապրի և սխալվիր…Սա է կյանքը

Ռ.Օլդինգտոն

Հետևիր քո մտքերին,դրանք դառնում են բառեր :Հետևիր քո բառերին,դրանք դառնում են արարքներ : Հետևիր քո արարքներին,դրանք դառնում են սովորություն : Հետևիր քո սովորություններին,դրանք դառնում են բնավորություն :Հետևիր քո բնավորությանը,այն սահմանում է քո կյանքը ..

Անանուն Հեղինակ


Ուրախ կյանքը հետքեր չի թողնում

Անանուն Հեղինակ

Ամեն ոք ինքն իր համար է էգոիզմի այս օվկիանում,որ կյանք է կոչվում:

Ստենդալ

Հեշտ ապրելը,շատ դժվար է:

Անանուն Հեղինակ

Կյանքը ընտրություն չէ,այլ հնարավորություն է :

Ա.Բորիսով

-Դու գիտես,որ գիծն է ուղիղ: Ինչի է դա քեզ պետք,եթե դու կյանքում ուղիղ ճանապարհ չգիտես :

Սենեկա

Ապրիր քո կյանքի ամեն օրն այնպես,կարծես ողջ կյանքդ այդ օրվա համար ես ապրել :

Վ.Ռոզանով

Կյանքն այն է,ինչ պատահում է քեզ հետ,երբ դու ուրիշ պլաններ ես կառուցում :

Ջ.Լենոն

Կյանքը հիասքանչ է,երբ ինքդ ես այն կերտում :

Ս.Մարսո

Քանի դեռ ուշ չէ,մի մոռացեք,որ կյանքի ամենակարևոր գործը հենց կյանքն է :

Բ.Ֆորբս

Ոմանք ապրում են ըստ սովորությունների,ոմանք սովորում են ապրել :
Երբ ապրելու ժամանակ չկա,կրկնակի են ապրում :

Ստենդալ

Երբ դու ծնվեցիր,դու լացում էիր,իսկ ամբողջ աշխարհը ծիծաղում էր: Ապրիր այնպես,որ մահանալիս`դու ծիծաղես,իսկ ամբողջ աշխարհը լացի :

Հնդիկ բրահման

Կյանքի իմաստն այն է, թե ինչ մարդ ինքն է իմաստավորում `բացահայտելով իր կարողությունները:

Է.Ֆրոմ

Անձրևը միշտ բաժանում է բոլորին ըստ արդարության:

Հ.Մուրակամի

Ինչ եղել է,այն էլ կլինի :Ինչ կատարվել է,այն էլ կկատարվի ,և չկա ոչ-մի նորություն այս աշխարհի վրա :

Էկլեզիաստ

Ամեն նոր քայլ սխրանք է :

Լաո-Ցզի

Կյանքում կան շատ բաներ,որ ինձ պետք չեն :

Սոկրատես

Կարդացեք նաև`

Անգլերենի ԱՆՎՃԱՐ դասեր Պերիսկոպում

Աֆորիզմներ կանանց մասին

Աֆորիզմներ սիրո մասին

Աֆորիզմներ պատերազմի մասին

Աֆորիզմներ միայնության մասին

Աֆորիզմներ ճշմարտության մասին

Աֆորիզմներ լռության մասին

Աֆորիզմներ բնության մասին

Advertisements