Հախունց Տիգրանի Բլոգը

Գլամուր վամպիր կամ Ռոբերտ Փեթինսոնի ձեռքերը

Advertisements



Այսօր որոշեցի ուսումնասիրել բազմաթիվ աղջիկների կուռք հանդիսացող,”Մթնշաղ” կինոյում “գլամուր վամպիրի” դերակատար Ռոբերտ Փեթինսոնի ձեռքերը : Միանգամից ասեմ,որ բավականին զարմացա ,չտեսա այն ինչ սպասում էի : Իրականում առաջին հայացքից նրա բնավորությունը կատարյալ է թվում,սակայն մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս,որ Ռոբերտը,ինչպես բոլոր մարդիկ այս աշխարհում,անթերի չէ : Ինչևէ սկսենք :

Ռոբերտը բավականին ճկուն անձնավորություն է,հեշտ “լեզու” է գտնում մարդկանց հետ : Սակայն,նա կարող է նաև ընկնել ուրիշի ազդեցության տակ,քանի որ միշտ բաց է նոր մտքերի համար : Իդեալիստ է իր բնույթով : Մատները հարթ են,ուստի նա կարող է քայլեր անել առանց երկար-բարակ մտածելու : Բավականին զգացմունքային է տղամարդու համար,տպավորվող է :
Հետաքրքիր է ,որ Ռոբերտը բավականին ինքնամփոփ է իր բնույթով : Նա շատ լուրջ է(լավ զարգացած Սատուրնի թումբ),երբեմն կարող է նաև լինել մռայլ և մելամաղձոտ(գերզարգացած Լուսնի թումբ) : Շատ դժվարությամբ է վստահում մարդկանց,կարելի է ասել,գրեթե ոչ-ոքի չի վստահում այս կյանքում : Ընդհանուր առմամբ,նրա ձեռքերը ցույց են տալիս ,որ նա սիրում է գտնվել իր սակավաթիվ,ամենամոտ ընկերների շրջապատում ,այլև ոչ-թե բազմաթիվ մարդկանց ուշադրության կենտրոնում(ինչպես ես ակնկալում էի):
Նա շատ խելացի և ընդունակ է,ունի ուժեղ կամք,առողջ բանականություն և լավ զարգացած տրամաբանություն :Բթամատը ցույց է տալիս,որ նա պահպանողական և զգույշ անձնավորություն է :
Նրա ,թերևս,ամենալավ հատկանիշներից է իր սխալները տեսնելը և դրանք շտկելը : Նրա ցուցամատը ցուցյ է տալիս նրա ղեկավարելու կարողությունը և հմտությունը : Մեկ բառով ասաց,նա ավելին է,քան պարզապես դերասան :

Կարդացեք նաև`

Օսամա բեն Լադենի ձեռքերը

Արքայական ձեռքեր.Արքայազն Վիլյամ և Քեյթ Միդլթոն

Ընդհատված թռիչք…Էմի Ուայնհաուսի ձեռքերը

Հետաքրքիր մասնագիտության տեր ձեռքեր

Սերիական մարդասպանի ձեռքերը

ԱՄՆ 10 նախագահների ձեռքերը

Քադդաֆիի ձեռքերը

Հանճարեղ ձեռքեր. Ալբերտ Էյնշտեյն

Կիսվել

Advertisements