Հախունց Տիգրանի Բլոգը

Աֆորիզմներ կանանց մասին

Advertisements


Ամեն կին մի գաղտնիք է`քողարկված զգեստով :

Անանուն Հեղինակ

Կնոջ համար գեղեցկությունն ավելի կարոր է ,քան միտքը ,քանի որ տղամարդուն ավելի հեշտ է նայել,քան մտածել:

Մարլեն Դիտրիխ

Աստված տվեց կնոջը գեղեցկությունը,իսկ Սատանան`խելք:

Անանուն Հեղինակ

Եթե աշխարհում չլինեին կանայք,աշխարհի բոլոր փողերն իմաստ չէին ունենա :

Արիստոտել Օնասիս

Կարելի է ապացուցել կնոջը,որ նա ճիշտ չէ :Սակայն անհնար է համոզել նրան :

Անանուն Հեղինակ 

Կինն ընկերներ չունի : Նրան կամ սիրում են,կամ `ոչ :

Գաբրիել Շանել :


Կնոջ G կետը գտնվում է SHOPPING բառի վերջում :

Անանուն Հեղինակ

Կինն ամենաթույլն է,երբ սիրում է,իսկ ամենաուժեղն է,երբ սիրված է :

Էրիխ Օստերֆելդ

Կանայք մահանում են տղամարդկանցից ուշ,քանի որ նրանք միշտ ուշանում են :

Անանուն Հեղինակ

Կանայք միտ ոգեշնչում են տղամարդկանց մեծ գործերի,սակայն միշտ խանգառում են դրանք ի կատար ածել :

Օսկար Ուայլդ

Ամեն կին պետք է ունենա չորս ընտանի կենդանի.ջրաքիս`զգեստապահարանում,յագուար`ավտոտնակում,վագր` մահճակալում և ավանակ,որ այս ամենի համար վճարի :

Փերիս Հիլթոն

Մորն անհրաժեշտ է քսան տարի,որ որդուն տղամարդ դարձնի,իսկ մեկ ուրիշ կին քսան րոպեում նրան ապուշ կդարձնի :

Անանուն Հեղինակ

Ինչքան քիչ բան կարող ենք ասել կնոջ մասին,երբ երջանիկ ենք : Եվ այնքան շատ բան,երբ դժբախտ ենք :

Էրիխ Մարիա Ռեմարկ

Կնոջ երազանքն է երազանքի կին լինելը :

Էդուարդ Սևրուս

Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին,քան թե հավատա կնոջ երդումին:

Ավետիք Իսահակյան “Աբու Լալա Մահարի”

Տեղամարդը ներում և մոռանում է,կինը ներում է,սակայն չի մոռանում :

Մարիա Պորոշինա

Երբ կինը նման է հրեշտակի,զգուշացիր և իմացիր,որ նրա մեջ սատանա է թաքնված:

Չինական ասույթ

Տղամարդիկ միշտ ճիշտ են,իսկ կանայք երբեք չեն սխալվում :

Էլզասյան ասացվածք

Մաթեմատիկական տրամաբանությունն ուսումնասիրում են մեկ տարի,իսկ կանացի տրամաբանությունը ամբողջ կյանքի ընթացքում :

Անանուն հեղինակ

Կնոջ հետ անցկացրած ժամանակը չի կարելի կորած համարել :

Անդրե Մորուա

Շատ բան կարելի է սովորել անփորձ աղջիկներից :

Ջակոմո Կազանովա

Ամուսնացիր ամեն դեպքում: Եթե լավ կին պատահի,բացառություն կլինես : Իսկ եթե վատը`կդառնաս փիլիսոփա :

Սոկրատես

Եթե ուզում եք իմանալ ինչ կա իրականում կնոջ մտքին,նայեք նրա վրա,բայց մի լսեք :

Օսկար Ուայլդ

Կինը միաժամանակ և խնձոր է,և օձ :

Հենրիխ Հայնե

Կին չեն ծնվում,այլ դառնում են :

Սիմոն դե Բովուար

Գիշերը փայլ է հաղորդում աստղերին և …կանանց :

Բայրոն

Կինը`չհաջողված տղամարդն է :

Ջեկ Լոնդոն

Կարդացեք նաև`

Անգլերենի ԱՆՎՃԱՐ դասեր Պերիսկոպում

Աֆորիզմներ կյանքի մասին

Աֆորիզմներ սիրո մասին

Աֆորիզմներ պատերազմի մասին

Աֆորիզմներ միայնության մասին

Աֆորիզմներ ճշմարտության մասին

Աֆորիզմներ լռության մասին

Աֆորիզմներ բնության մասին

Advertisements