Հախունց Տիգրանի Բլոգը

Հետաքրքիր մասնագիտության տեր ձեռքեր

Advertisements

Այսօր ընկերներիցս մեկը`լուսանկարիչ Կարեն Հովհաննիսյանը,հետաքրքիր ֆոտոշարքի հղում ուղարկեց : Ֆոտոշարքը կատարվել է հայտնի Esquire ամսագրի կողմից և պարունակում էր որոշակի մասնագիտության մեջ հմտացած մարդկանց ձեռքեր : Որոշ ձեռքեր հիրավի ուշադրության են արժանի: Ուստի  առանց ժամանակ կորցնելու անցնենք դրանց ուսումնասիրությանը :

Ձեռքեր,որոնք 8000 դիակ են հերձել

Ահասարսուռ է հնչում,բայց իրականում այս մարդը բավականին պրակտիկ մտածելակերպ ունի,սովոր է որոշակի մեխանիկական աշխատանքի,որը  չի պահանջում շատ մտավոր կարողություն և ջանք : Կոպիտ,բիրտ անձնավորություն է,շատ աշխատասեր է : Պետք է նաև նշել,որ այս անձնավորությունը եսասեր է,միշտ մտածում է իր իսկ մասին : Չի շտապում,անվրեպ անում է իր գործը:

Ձեռքեր,որոնք ավելի քան 5000 ջութակի համերգ են տվել

Առաջին հայացքից արդեն երևում է գերզգայուն կնոջ ձեռք`բազմաթիվ փոքր գծերով ծածկված ,փափուկ և թույլ մակերեսով ձեռք,կարծես թե նա ամեն մի նոտա իր ամբողջ հոգով է զգում և ջութակի միջոցով այդ զգացողությունները փոխանցում է ունկնդրողներին: Շատ իդեալիստ է,հավատում է մարդկային վեհ արժեքների գաղափարին : Ուշադրություն դարձրեք նաև Ճակատագրի գծին,որը սկսվում է Լուսնի թումբի վրա և ձգվում դեպի միջնամատը : Ինչպես գիտենք,այս նշանը ցույց է տալիս,որ կարիերան կախված է հասարակությունից,ինչը մեկ անգամ ևս ապացուցվում է տվյալ ձեռքերի օրինակով :Նշեմ նաև,որ տվյալ կինը շատ ուշադիր է ամեն ինչի նկատմամբ,յուրաքանչյուր աննշան թվացող իր կամ հանգամանք չի վրիպի նրա ամենատես հայացքից :

Ձեռքր,որոնք 33 տուն են կառուցել

Խոսքերն ավելորդ են`ուժեղ առնական ձեռքեր,լավ արտահայտվախ գծեր,հաստ մաշկ : Ինքնամփոփ,խոհեմ մարդ,որ բնությունից տրված ուժն ու եռանդը գործադրում է ուրիշների համար տանիք կառուցելու համար : Ուշագրավ է հեռավորությունը Կյանքի և Գլխի գծերի միջև,ինչը ցույց է տալիս մարդու անկախ,յուրօրինակ մտածելակերպն ու ինքնուրույն ապրելակերպը վաղ տարիքից : Ինքնուրույնությունը ընդգծում է ափի մեջտեղից սկսվող հաստ Ճակատագրի գիծը:

Կարդացեք նաև`

Օսամա բեն Լադենի ձեռքերը

Արքայական ձեռքեր.Արքայազն Վիլյամ և Քեյթ Միդլթոն

Ընդհատված թռիչք…Էմի Ուայնհաուսի ձեռքերը

Գլամուր վամպիր կամ Ռոբերտ Փեթինսոնի ձեռքերը

Սերիական մարդասպանի ձեռքերը

ԱՄՆ 10 նախագահների ձեռքերը

Քադդաֆիի ձեռքերը

Հանճարեղ ձեռքեր. Ալբերտ Էյնշտեյն

Կիսվել

Advertisements