Հախունց Տիգրանի Բլոգը

Գալար Լուսնի թումբի վրա

Advertisements

Գալար Լուսնի թումբի վրա

Լուսնի թումբի վրա գտնվող գալարը ամենահանելուկային նշաններից մեկն է,որը սակայն շատ հազվադեպ է հանդիպում ձեռքի վրա : Կխոսենք այս նշանի դրական և բացասական հատկությունների մասին : Այս նշանը հազվադեպ է հանդիպում նորմալ(առողջ) մարդկանց մոտ`1%,սակայն այն շատ է հանդիպում որոշակի հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ : Օրինակ Դաունի հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ այս նշանը լինում է 10.2%ի մոտ :  90% հավանականությամբ հանդիպում է փսիխոզ ունեցող երեխաների մոտ : Աուտիզմով տառաpող մարդկանց շրջանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել հետևյալ արդյունքները.

25 աուտիստ տղամարդկանցից 2ի մոտ հայտնաբերվել է գալար Լուսնի թումբի վրա



5 աուտիստ կանանցից  1ի մոտ հայտնաբերվել է գալար Լուսնի վրա

Ամփոփելով արդյունքները,տեսնում ենք ,որ 30 աուտիստ մարդկանցից 3ի մոտ,ինչը կազմում է 10%, նկատվում է հետևյալ նշանը : Բավականին հետաքրքիր արդյունքներ են :

Այժմ խոսենք Լուսնային գալարի նշանակության մասին առողջ մարդկանց մոտ : Այս նշանն ունեցող մարդիկ կարծես կախված են Լուսնից`լուսնային ռիթմերից : Նրանց զգացողությունն ու տրամադրությունը շատ փոփոխական է և կախված է միջավայրի պայմաններից : Նրանք զգում են դիմացիններին,և շատ հաճախ շրջապատի տրամադրությունը փոխանցվում է նրանց : Լուսնային գալար ունեցող մարդկանց կարևոր հատկություններից է յուրօրինակ երևակայությունը : Նրանք երևակայական պատկերներ են տեսնում,երազներ,որոնք հետո իրականություն են դառնում : Այս մարդիկ հոգևոր մեծ ներաշխարհ ունեն`անբացատրելի և անմեկին : Նրանք եկել են այս աշխարհ ուսուցանելու,թե ինչպես կապ հաստատել հոգևոր աշխարհի հետ …

Կարող եք գտնել  Լուսնային գալարը այս նկարի վրա?

Լուսնային գալար

Աղբյուր

Կարդացեք նաև`

Մաշկային հանգույցներ.Տեսակներն ու նշանակությունը

Ի՞նչ են ասում մատնահետքերը ձեր մասին…

Ի՞նչ են ասում մատնահետքերը ձեր մասին…Մասն երկրորդ

Կիսվել

Advertisements