Հախունց Տիգրանի Բլոգը

Սերիական մարդասպանի ձեռքեր

Advertisements

Չիտակիլոյի Ձեռքերը(սեղմեք նկարի վրա խոշորացնելու համար)

Այս անգամ ևս կխոսենք մեկ զույգ հետաքրքիր ձեռքերի մասին : Սակայն այս անգամ մեր  “հերոսն ” է Անդրեյ Չիկատիլոն : Ինչևէ,երկար չեմ խոսի այս անձնավորության “քաջագործությունների” մասին,այլև կնշեմ նրա վերաբերյալ առավել կարևոր փաստերը:
Պատմության մեջ ամենահայտնի սերիական մարդասպաններից մեկն է :
Կատարել է 53 ապացուցված սպանություն,սակայն օպերատիվ տվյալների համաձայն զոհերի թիվը կազմում է 65 հոգի:
Նրա գործողությունների զոհերն են մասնավորապես.

  1. 21 տղա`7ից 16 տարեկան հասակի
  2. 14 աղջիկ`9ից 17 տարեկան
  3. 17 չափահաս կանայք և աղջիկներ

Նշեմ նաև,որ եղել են բռնաբարության և մարդակերության դեպքեր այս մարդու կողմից իրագործված :

Չիկատիլոյի աջը

Երևի այսքանից հետո խոսքերը կամ մեկնաբանություններն ավելորդ են, սակայն ես,սովորությանս համաձայն, կփորձեմ ուսումնասիրել և գտնել այս ամենի պատճառը,ինչն է ստիպել այս մարդուն այսքան գազանային և տմարդի արարքներ գործել: Ինչպես միշտ դիմենք ձեռքերի օգնությանը : Սկսեցինք :

Ձեռքի ձևը պատկանում է պարզ, պրիմիտիվ մարդու, միանգամից աչքի է զարնում ձեռքերի կոպտությունն ու անխնամ տեսքը : Այսպիսի ձեռքեր ունեցող մարդկանցից լավ աշխատողներ են դուրս գալիս`հիմնականում տեխնիկական ուղղվածության : Առաջին հայացքից այս ձեռքը ոչնչով չի տարբերվում, այսպիսի ձեռքերով հազարավոր մարդկանց կարելի է տեսնել ամեն օր փողոցով շտապելիս, կամ երթուղայինի մեջ : Սակայն որոշ նշաններ վկայում են, որ մեր առաջ մի ահարկու տեսարան է. մի մարդ ահավոր կյանքով և սահմռկեցուցիչ Ճակատագրով :
Նախ ուշադրություն դարձրեք միջնամատի տակ` Սատուրնի թումբի վրա գնտվող X նշանին, դա նշանակում է , որ մարդ ի զորու չէ փոխել իր Ճակատագիրը : Ճակատագրի գիծը սկիզբ է առնում Կյանքի գծից,ինչը խոսում է այն մասին, որ ընտանիքի ազդեցությունը մեծ է անհատի բնավորության և հայացքների ձևովորման վրա, ինչպես հայտնի է Չիտակիլոն բնավորության մի շարք գծերով նման է եղել իր մայրիկին, մասնավորապես սառնասրտությամբ, դաժանությամբ ու անողոքությամբ (Մանուկ Անդրեյը գիշերամիզությամբ է տառապել, ինչի պատճառով բազմաթիվ անգամ ծեծի է ենթարկվել մոր կողմից) : Ճակատագրի գիծն, ի դեպ,սկսում է 42 տարեկան հասակում (նայում ենք Կյանքի գծով), դա այն տարիքն է, երբ Չիկատիլոն արել է իր առաջին սպանությունը, այդ տարիքում է սկսվել մարդասպանի արյունոտ ուղին կամ “կարիերան” : Ուշադրություն դարձրեք նաև մատնեմատի տակ` Ապոլոնի թումբի վրա և կտեսնեք Y տառին նմանվող նշան, ինչը վկայում է ներքին անբավարարվածության մասին, այս մարդը հեռու է ընտանիքից և ասոցիալ է իրականում :
Չիկատիլոն ունի նաև բավականին երկար և լավ արտահայտված ճկույթ, ինչն ասում է ուժեղ լեզվական և կոմունիկատիվ կարողությունների մասին : Նախաքննության արդյունքում պարզվել է, որ նա իր զոհերի մեծամասնության հետ ծանոթանում էր դրսում և զբոսնելով ուղեկցում էր մոտակա անտառ, որտեղ և օրեր անց հայտնաբերվում էին այդ մարդկանց անշնչացած դիերը :
Ընդհանրապես, բոլոր մատները թեքված են դեպի բթամատը, նա ներքուստ տառապում էր սեփական ոչնչությունն ու դատարկությունը գիտակցելով, դատարկություն, որ նա պետք է մարդկային կորսված կյանքերով ու տառապանքով լցներ :
Սրտի գիծը սկսվում է Յուպիտերի թումբի վրա`մարդն իդեալիստ է իր բնույթով,հեշտ է վիրավորել նման մարդուն : Սպանություններից մեկը Չիկատիլոն կատարել է, երբ անչափահաս աղջիկը վիրավորել է նրա տղամարդկային արժանապատվությունը (Չիկատիլոն իմպոտենտ է եղել) :
Հատկանշական է նաև մեկ ուրիշ փաստ,Կյանքի գիծը շատ հաստ է, մինչդեռ Գլխի գիծը բարակ է : Տվյալ նշանը առաջ է բերում ներքին անհավասարակշռություն: Կենսական էներգիան ուղղակի դուրս է հորդում այս մարդուց, ըստ Կյանքի գծի հաստության, սակայն միտքն ու գիտակցությունը ի զորու չէ կառավարել էներգիայի նման ահագնոցող հոսքը, Գլխի գծի բարակության հետևանքով, արդյունքում ստանում են այն դաժանությունը, որով մարդասպանը հաշվեհարդար էր տեսնում իր զոհերի հետ : Անհավասարակշռության մասին է նաև վկայում դերմատոգլիֆիկ ասիմետրիան, երբ մի ձեռքի մատների վրա առկա գալարների քանակը հավասար չէ մյուս ձեռքի մատների վրա առկա գալարների քանակին : Չիկատիլոն ունի շատ հազվագյուտ դերմատոգլիֆիկ ասիմետրիա:
Որպես վերջաբան ասեմ իմ անձնական և սուբյեկտիվ կարծիքը այս մարդու Ճակատագրի մասին : Աջ և ձախ ձեռքերի համեմատությունը ցույց է տալիս, որ դրանք միմյանցից շատ քիչ են տարբերվում` թե գծերը` նրանց բնույթն ու ընթացքը, թե մատները`ուղղությունն ու երկարությունը: Ինչը բերում է այն եզրահանգմանը, որ Չիկատիլոն եկել էր այս աշխարհ, հենց այդ առաքելությունը կամ միսսիան իրականացնելու համար: Այլ կերպ ասած,մարդասպանի բնույթը նրա մեջ բնության կողմից է դրված եղել ի ԾՆԵ : Եվ նա  հրաշալիորեն կատարել է Ճակատագրի կողմից իր վրա դրված պարտականությունը :
Հոդվածի պատրաստման համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ Ֆեյսբուքյան  ընկերներից մեկին`հնդկաստանաբնակ պալմիստ Սասվաթային և ուրիշ այլ հետազոտողների, որոնք ինձ օգնել են հասկանալ Չիկատիլոյի ֆենոմենը :

Կարդացեք նաև`

Օսամա բեն Լադենի ձեռքերը

Արքայական ձեռքեր.Արքայազն Վիլյամ և Քեյթ Միդլթոն

Ընդհատված թռիչք…Էմի Ուայնհաուսի ձեռքերը

Գլամուր վամպիր կամ Ռոբերտ Փեթինսոնի ձեռքերը

Հետաքրքիր մասնագիտության տեր ձեռքեր

ԱՄՆ 10 նախագահների ձեռքերը

Քադդաֆիի ձեռքերը

Հանճարեղ ձեռքեր. Ալբերտ Էյնշտեյն

Կիսվել

Advertisements