Archive

Archive for August, 2011

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն չորրորդ

August 3, 2011 Leave a comment

Նկ.8 Մուգ-կապույտ աչքեր

Մուգ -կապույտ աչքեր

Մուգ-կապույտ գույնը օժտում է մարդուն որոշակի սառնությամբ և անտարբերությամբ: Որքան  ավելի մաքուր և պարզ է աչքերի գույնը,այդքան ավելի զուսպ է անձնավորությունը: Տաղանդավոր և անսովոր մարդկանց մեջ շատ են հանդիպում կապուտաչյաները:  Այս մարդիկ կարողանում են արագ որոշումներ կայացնել հանգամանքների փոխման ժամանակ: Նրանք պահանջկոտ են ոչ միայն իրենց,այլ նաև ուրիշների նկատմամբ: Նրանց շատ հաճախ չափից ավելի համեստությունն ու անտարբերությունը թույլ չի տալիս զուգընկերոջը հասկանալ նրանց անմեկին հոգին:
Կարդալ ավելին

Advertisements

Լեգենդ երկու գայլերի մասին

August 2, 2011 Leave a comment

Մի ծեր և իմաստուն գնչու մի օր ասած իր թոռնիկին.

-Ամեն մարդու մեջ  երկու գայլ է ապրում`սև և սպիտակ: Այդ գայլերը միշտ պայքարում են միմյանց դեմ: Նրանցից մեկը`սևը,խորհրդանշում է Չարիքը,նախանձը,խանդը,եսասիրությունն ու կեղծիքը: Իսկ մյուս գայլը`սպիտակը,ցույց է տալիս Բարիքը,խաղաղությունը,սերը,հույսը,ճշմարիտը,հավատարմությունը:

Պապիկի ազդեցիկ խոսքերից հետո թոռնիկը միամտորեն հարցրեց.

-Իսկ որ գայլն է վերջում հաղթում?Սպիտակը,թե Սևը?

Ծեր պապիկը ժպտաց և պատասխանեց.

-Միշտ հաղթում է այն գայլը,ում դու կերակրում ես…

Գնչուական լեգենդ

Կարդացեք նաև`

Ինչպես Էյնշտեյնն ապացուցեց Աստծո գոյությունը…

Լեգենդ բրահմանի,կովի և Կարմայի օրենքի մասին

Լեգենդ Արդար Կայսրի մասին

Առակ ծերուկի,տղայի և ավանակի մասին

Եզոպոս

Կիսվել

Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Ինչպես Էյնշտեյնն ապացուցեց Աստծո գոյությունը…

August 2, 2011 4 comments

Մի խելացի պրոֆեսոր մի օր համալսարանում մի հարց տվեց իր ուսանողներին.

-Այն ամենն ինչ գոյություն ունի Աստծո կողմից է ստեղծված?

Մի ուսանող խիզախորեն պատասխանեց.

-Այո,ամեն ինչ Աստված է ստեղծել:

-Միթե այն ամենն,ինչ կա աշխարհում Աստված է ստեղծել?

-Այո,պարոն,-պատասխանեց ուսանողը:

Այնուհետև պրոֆեսորը հարցրեց.

-Եթե Աստված ամեն ինչն է ստեղծել,ապա նա ստեղծել է նաև Չարիքը,քանզի այն գոյություն ունի: Համաձայն այն սկզբունքի,որ մեր արարքները սահմանում են մեր ով լինելը,ապա Աստված Չարիքն է:
Կարդալ ավելին