Հախունց Տիգրանի Բլոգը

Մի դատիր,որ չդատվես…

Advertisements

Մի ամիս է արդեն ամբողջ հայալեզու հասարակությունը քննարկում է դերասանուհի Անժելա Սարգսյանի սեռական կյանքը,որը ծամոն դարձած պտտվում է ժողովրդի աղբահոտ բերանի մեջ ու բազում բանավեճերի պատճառ դառնում: Սակայն թողնենք այդ սկանդալի հետ կապված բոլոր հարցերը քննադատասեր հասարակությանը,և անդրադառնանք այս հարցի մարդկային կողմին:

Եվ ի՞նչ.  հեռուստատեսությունը աշխատանքից ուզում է հեռացնել նրան,ամուսինը բաժանվում է Անժելայից, երեխային էլ մոր ձեռքից առնում: Իսկ կոլեգաներն էլ հրաժարվում են նկարահանվել Անժելայի հետ: Բայց Անժելան մնաց անպաշտպան` լքված կոլեգաներից ու ամուսնուց, աշխատանքից հեռացված ու հիմա հաստատ հոգեկան շատ ծանր վիճակում է:


Հիրավի,բոլորը նրան անբարոյական են անվանում ,մարդուն վիրավորելու,բանսարկելու կամ գանահարելու գործում մեր հասարակությունը լիդեր է: Կարծես թե մեր հասարակության ճնշող մեծամասնությունը ծանոթ է գերմանացի փիլիսոփա Նիցշեի “փայլուն” մտքերից մեկին,այն է “Ընկնողին հրիր“,բայց դե դժվար թե “քուչում պպզող” ավստրալոպիտեկի կենսաժառանգներից մեկը լսած լինի Նիցշեի անունը,ուր մնաց “Զրադաշտի”: Ուղղակի այս մարդը շարժվում է հասարակության թելադրած օրենքներով ու բարոյա-էթիկա-էսթետիկական նորմերով և կորցրել է գիտակցելու հատկությունը,ինչով մարդը տարբերվում է կենդանի հսկայանական աշխարհի մյուս բոլոր ներկայացուցիչներից: Ընկերներիցս մեկի հետ բանավիճում էինք այս թեմայի շուրջ,ու նա մի հիանալի միտք արտահայտեց.

Իսկ միթե անբարոյական չեն այն մարդիկ,ովքեր ընկածին խփում են, զուտ նրա համար, որ իրենք լավը երևան այդ ֆոնի վրա, չնայած նրան, որ միգուցե շատ կարճ ժամանակ առաջ ընկեր էին համարվում: Իսկ դա նույն պահվածքն է ինչ ունենում են քարանձավային պիտեկանտրոպային մտածելակերպ ունեցող մարդիկ, այսինքն` “Խփի’ քո կողմնակիցներին(բնականաբար ոչ ուժեղներին կամ ամուր գետնին կանգնածներին, որ հետադարձ հարված գա, այլ ընդհակառակը…), որ մյուսները վախենան ու հարգեն: Իմ համար ավելի անբարոյական են այն մարդիկ ովքեր պայքարում ստոր միջոցներ են կիրառում…
Վերը նշված պիտեկանտրոպային վարքը ՆՈՐՄԱ է համարվում, դրա համար էլ մեդալի այդ մի կողմը ոչ ոք չի նկատում, որովհետև այդ նորմալ է…

Սկանդալին նման մեծ նշանակություն ու աղմուկ են հաղորդում հատկապես ԶԼՄները,որոնք գոմաղբային բզեզների նման կարծես հավաքվել են այս արտաթորանքի շուրջ ու սնվում են դրանով`տարածելով զազրելի գարշահոտը(թե գարշելի զազրահոտը): Մեր օրերում քիչ եմ հանդիպում լավ լրոգրողների,մեծամասնությունը միշտ պատրաստ է քննադատելու,իսկ մի նոր բան ստեղծելու,երկնելու(վերջապես) ավաղ պատրաստ չեն: Մեկել կտեսնես թե ինչպես է կարճ շրջազգեստով ու դրանից ԷԼ կարճ ուղեղով մի ոմն լրագրողՈՒՀԻ քննադատում անվանի արվեստագետին ու երաշժտին,մեկն էլ ասի թե այլ վայ-Չլրագրող,դու ինչ ես քեզանից ներկայացնում,որ քննադատում ես այս կամ այն մարդուն….
Ցանկանում եմ ավարտել գրառումս բիբլիական հավերժական մտքերից մեկով
“Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք. որովհետև ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվեու. և ինչ չափով, որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար…”
Համել վերջիվերջո եկեք թարգենք այս թեման,լիքը չլուծված հարցեր կան մեր երկրում…

Թարմացում

Այս ամենի հանգուցալուծումը


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=o7nFjIak670

Կարդացեք նաև`

Էլիտար պՕրճի ու նեմեց էլիտայի տարբերությունը

Ուղեղի աղտոտում

Advertisements