Հախունց Տիգրանի Բլոգը

Մտորումներ ուղեղի աղտոտման մասին

Advertisements

Բոլորս էլ գիտենք ֆիզիկական վարժությունների,մարմնամարզության կամ յոգայի օգտակարության մասին,մարդիկ հասկանում են իրենց ֆիզիկական մարմնին հետևելու անհրաժեշտությունը: ՍԱԿԱՅՆ,ինչու մարդիկ չեն հասկանում իրենց այսպես կոչված “եթերային մարմնին” հետևելու խնդիրը?Չնայած,սկի մեծամասնությունը ֆիզիկական մարմինն են բարձիթողի արել,ուր մնաց “եթերայինը”:

Ձեզ մոտ տրամաբանական հարց է առաջանում,ինչ է “եթերային մարմինը”?Ասեմ.

Եթերային մարմինը մեր բոլոր զգացմունքներն ու էմոցիաներն են: Մարդկանց ճնշող մեծամասնությունը ունակ չէ կառավերելու իր զգացմունքային վիճակը: Զգացմունքները պետք է կառավարել,պետք է սովորել կառավարել զգացմունքները:
Մարդիկ հոգ չեն տանում իրենց մտավոր տարածության մաքրության մասին,այն մտքերի մասին,որոնք իրենց այցելում են: Հիմար մտքերը տարածված են ամբողջ հեռուստատեսությամբ մեկ,որտեղ հերթական հակամարտության արյունալի տեսարանները խառնվում են սերիալի հերոսների քնարա-էպիկական ստահակությանը: Այս ամբողջը աղտոտում է մտավոր տարածությունը: Որտեղ գնաս,մի մարդ կգտնվի ու կհարցնի”Բա չտեսար ինչ եղավ Աննայի հետ”?Կամ էլ կսկսեն խոսել խորհրդարանի ընդունած “հանուն ՀՀ քաղաքացու բարօրության” ծառայող վերջին օրենքի վերաբերյալ: Ախր այ հայեր ջան,միթե Դուք չեք հասկանում,որ դրանով ավելի եք ուժեղացնում տիրող մաՌազմի աստիճանը,որ այս պրովոկացիաների “կուտը ուտում եք”:
Հիմա էլ հեսա բոլորը ԿՐԿԻՆ կխոսեն կրիզիսի մասին…Կրիզիսն իրականում ոչ ԱՄՆ-ում է,ոչ էլ էկոնոմիկայում,կրիզիսը մարդկանց ուղեղներում է: Էլեմենտար մեմի օրինակ է սա: Եթե մարդուն ասեն,որ նա ՁԻԱՀի վարակակիր է,ապա նա հաստատ մի քանի ամսից “վարի կգնա”: Ահա անալիզի արդյունքները,ահա թուղթը,տակը գլխավոր բժշկի ստորագրությունը,գոհ ես?Դե գնա մեռի(արի սիրեմ) եղբայր ջան: Բայց դե իհարկե,քո փողերի հաշվին մենք կարող ենք պայքարել քո կյանքի համար,փողերը տուր,մենք կպայքարենք,սակայն ոչ-մի երաշխիք չկա: Մենք ամեն ինչ կանենք,գործի կդնենք հայրենական ավանդական բուժումն ու օտարերկրա բժշկության վերջին նորամուծությունները,եկեղեցում մոմ կվառենք քո շուտ ապաքինման համար,հեքիմ կբերենք հեռու երկրներից: Բայց դե մեկ է,դու վերջում կսատկես,այս հիվանդությունի դեռ ոչ-մի կենդանի արարած չի բուժվել….
Այ այս կարգի հիմար կտերը մարդիկ ուտում են ու իրենց ուղեղն աղտոտում են:
Շատ քիչ եմ հանդիպում մարդկանց ,ովքեր շատ թե քիչ առողջ ու ադեկվատ պատկերացումներ ունեն  շրջապատող աշխարհի ու իրականություն կոչվող հասկացության մասին: Ես անպիսի մարդ չեմ հանդիպել,ով կարողանա հստակ բացատրել,որը որից հետո է գալիս կոպիտ ասած:
Բոլոր կարգի ու տեսակի հիվանդությունները գալիս են մեր ուղեղից,քանի որ ապագան մեր մտքերի մատերիալ շարունակությունն է: Ուղեղի աղտոտումից փրկվելու համար մի քանի պարզ,բայց շատ արդյունավետ եղանակներ կան: Մտքերը կարգի բերել,մեդիտացիայով զբաղվել,անջատել հեռուստացույցը`հատկապես առաջատար ռեյտինգով ալիքները, ստահակ սերիալներ կամ դատարկաբան հաղորդումներ նայելու փոխարեն թերթել դասականներին: Կամ ել պարզապես հայ բնաշխարհի բազմադարյա գոհարները վայելել…
Հ.Գ. Վերջերս գնացել էինք վրանային արշավ ընկերներով,որոնցից մեծամասնությունը արտասահմանցիներ էին: Հիանալի ժամանակ անցկացրինք,սակայն վերջում հիշողությանս մեջ մնաց օտարեկրացիներից մեկի հռետորական հարցը
“Ախր Դուք այսքան հրաշալի բնություն ունեք,ինչու չեք վայելում նրա ընձեռած բարիքները?”

Advertisements