Home
> Պոետիկ իրողություն > Ճերմակ վարդեր
Ճերմակ վարդեր
Ճերմակ վարդեր,անուշ վարդեր
Զարդարեք Դուք ճամփան մեր
Ծլեք ծաղկեք,շատացեք,
Ճերմակ վարդեր,անուշ վարդեր :
Ճերմակ վարդեր,Ճերմակ սրտեր
Ամուսնության Դուք պարգևներ
Սպիտակ,քաղցր ակնթարթներ
Ճերմակ վարդեր,ճերմակ սրտեր :
Ճերմակ վարդեր,անուշ հետքեր,
Միության սուրբ ընծաներ,
Երեխաներ բազմաշատ,առողջ ուժեղ և շնորհաշատ,
Ճերմակ վարդեր,անուշ հետքեր:
Ճերմակ վարդեր,փայլուն վարդեր
Միասին եք ամեն տեղ
Ուրախություն,վիշտ,ծիծաղ թե լաց
Դուք քայլում եք համընթաց
Ճերմակ վարդեր,փայլուն վարդեր:
Ճերմակ վարդեր,սպիտակ վարդեր
Միշտ թարմ հանգչում եք Դուք այստեղ
Ուղեկցում եք հոգիներին բարի
Մինչև Դուռը Դրախտի
Ճերմակ վարդեր,սպիտակ վարդեր
Զարդարեք լուսե հիշողությունը մեր…
Advertisements
Categories: Պոետիկ իրողություն
ճերմակ վարդեր
Comments (0)
Trackbacks (0)
Leave a comment
Trackback