Հախունց Տիգրանի Բլոգը

Ապրեք էրեխեք,բայց մեզ պես չապրեք

Advertisements

Իմացա,որ հոկտեմբերի 1-ը ծերերի միջազգային օրն է…Ու չգիտես ինչու հիշեցի որոշ ժամանակ անց Հովեմի մոտ կարդացածս գրառումը մի պապիկի մասին…

Պապն օրերով դրսում է անցկացնում: Անցնում է քաղաքի կենտրոնական փողոցներով ու փորձում վաճառել ձեռքին ունեցած լոտոներն ու ծամոնները:Ծերացած դեմքի կնճիռներն անհնար է հաշվել: Այդ դեմքի վրա խորագույն վշտի դրոշմ կա: Ինչ կյանք է ապրել “ծերունին” ու հիմա ինչի է հասել օր ծերության: Ամեն օր մի քանի անգամ հանդիպում եմ նրան քաղաքում: Անբացատրելի ու աներևակայելի ցավ եմ զգում` տեսնելով Պապին: Արցունքները խեղդում են աչքերս: Ցավն ավելի շատ առաջանում է ոչ թե Պապի անօգնական վիճակից, այլ շրջապատի կողմից նրան ցուցաբերած վերաբերմունքից: Հայրենական պորճերը, քամակները հաստացրած, անցնում են անտարբեր և լավագույն դեպքում ուշադրություն չեն դարձնում: Չտեսորեն պճնված հայուհիները հոգեկան ֆետիշիզմի նոպաներ են ունենում` հանդիպելով “խփնված բիձուն”: Թութակի նոր տեսակ հիշեցնող հայ “պարմանիները”, պապայական էքստազից արբեցած, “ընկերաբար” խորհուրդ են տալիս Պապին “չդնել” և “իրա համար մի տեղ անժաժ լռվել”:
Պապն ապրում է Չարբախում: Շաբաթվա ընթացքում հաշված ժամեր է անցկացնում “իր տուն” կոչվածում: Մեծ մասամբ գիշերում է քիչ թե շատ ոչ բանուկ փողոցների “տաքուկ մայթերին”…

Կցանկանամ առողջություն մեր պապիներին ու տատիներին,միշտ մեր կողքին լինեն,իրենց խոսքով աջակցեն մեզ ու կյանքի օրենքները բացատրեն…Նաև լինեն միշտ ուրախ ու ժպտերես ինչպես այս տեսահոլովակի հերոս Սևանաբնակ պապիկը…

Advertisements