Հախունց Տիգրանի Բլոգը

Արդեն Հայաստանում…Սեքսուալ հեղափոխություն

Advertisements

Հայ կանայք ռեկորդ են սահմանում հղիության արհեստական ընդհատումների քանակով: Ւնչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է մանկաբարձ-գինեկոլոգ Դոնարա Ալագյոզյանը, «կան կանայք, որոնք անցանկալի հղիության ընդհատման համար ավելի քան 20 արհեստական վիժում են կատարում»: «Աբորտը կնոջ համար մեծ սթրես է, ոչ բոլոր մարզերում են անհրաժեշտ միջոցներ ստեղծում արհեստական վիժումից հետո կնոջ օրգանիզմի վերականգնման համար»,-ասել է նա:

Ահա թե ինչ է ասում Panarmenian.net կայքը:
Չնայած դա ինձ չի զարմացնում բնավ,քանի որ եթե մի երևույթ շատ արագ ու չտեսավարի է արվում,այդպիսի տխուր հետևանքներ են լինում:
Օրինակ.Հիմա Եվրոպան հայտնվել է քաոսում Հունաստանի պատճառով,իսկ պատճառն ինչն է? Այն է,որ եվրոն միանգամից,կտրուկ մուտք գործեց Հունաստանի նման խղճուկ տնտեսություն ու ծույլ ժողովուրդ ունեցող երկիր,և ահա հետևանքները…
Բայց դե խոսքը եվրոյի մասին չէ,ուստի “վերադառնանք մեր ոչխարներին”:
Սովետական միությունը փլուզվեց ու եվրոպա-ամերիկյան ինֆորմացիոն ամբողջ հոսքը ներխուժեց բոլոր ԱՊՀ երկրները,որոնց շարքին է դասվում նաև մեր հազարամյա Նաիիյան երկիրը: Ներխուժեց նաև “սեքս” տերմինը,որից հետո(կամ առաջ) եկավ նաև սեքսուալ հեղափոխությունը`սկզբից գաղափարապես,այժմ նաև գործնականորեն,ինչպես վկայում են նորությունները: Սեքսուալ հեղափոխությունը փոքրինչ պատկերավոր տերմին է, որն արտահայտում է ժամանակաշրջանի փոփոխություն, այսինքն` սեռական մտածելակերպի առումով պապենական, ավանդական հայացքներից անցում դեպի ավելի ազատամիտ հասարակություն: Սեքսուալ հեղափոխությունը Ամերիկայում ու Եվրոպայում տեղի է ունեցել 60-70-ական թվականներին, և հիմա այնտեղ արդեն սեքսուալ կոնսերվատիզմ է տիրում:
Հայաստանում հիմա այդ սեքսուալ հեղափոխության սկզբնա­կան շրջանն է. դեռ մի քանի տարի է, ինչ այն առկա է մեզ մոտ: Սեքսուալ հեղափոխությունն ունի որոշակի չափանիշներ` սեռական կյանքի վաղ սկիզբ:
Ըստ վիճակագրության` սեռական կյանքն ավելի վաղ են սկսում դեռահասները: Տարիքային առումով, եթե այն ժամանակ սեռական հարաբերություններ էին ունենում 18 տարեկանից, ապա հիմա` 14-ից, նույնիսկ 12-ից: Դեռևս 10 տարի առաջ մարդիկ փշերով էին ընդունում առանց խորը հոգեբանական փոխհարաբերությունների անկանոն, պատահական սեռական հարաբերությունները, երկու սերունդների` ծնողների և զավակների միջև առկա էր սեռական հարցերի վերաբերյալ ճեղքվածք, չկար հանդուրժողականություն միասեռականության նկատմամբ:
Հիմա մեր հասարակության մեջ հետաքրքիր միտում է նկատվում: Հասարակությունը պայմանականորեն բաժանվել է երկու մասի.
Ավանդապաշտներ`մարդիկ,որոնք պահպանում են ավանդույթները և այսպես կոչված “կարմիր խնձոր” հասկացությունը:
Ազատամիտներ`մարդիկ,որոնց համար կարևոր չէ “կարմիր խնձոր” կոչվածը:(“Քո կարմիր խնձորը իմ տանձին չի“)
Ի պաշտպանություն ավանդապաշտների կարող եմ առաջարկել կարդալ տելեգոնիայի մասին պոստը: Ի պաշտպանություն ազատամիտների կարող եմ ասել,որ մինչամուսնական սեռական հարաբերություններ ունենալը ևս ունի իր դրական կողմերն այն առումով, որ մարդիկ իրար ավելի լիարժեք են ճանաչում և’ սեքսուալ առումով, և’ ֆիզիկապես, և’ հոգեպես, ինչը նրանց թույլ է տալիս հասկանալ` կարո՞ղ են արդյոք միասին ապրել, թե` ոչ..Ուստի ամեն մարդն ինքը արդեն պետք է ընտրի իր ուղղին հիմնվելով իր անձնական փորձի,աշխարհայացքի կամ հասարակական կարծիքին:
Այս ամբողջ պատմության մեջ ,սակայն, ամենատխուրը հղիության ընդհատման փաստն է: Դեռ նոր զարգացման ուղին բռնած պտղի կյանքի գիծն ընդհատվում է,դեռ նոր նշմարվող լույսի շողերը մարում են համատարած մեգի մեջ…

Advertisements