Հախունց Տիգրանի Բլոգը

Կոելյո…Գրո՞ղ,թե գրագո՞ղ

Advertisements

Մի հետաքրքիր գրողի մասին եմ ուզում այսօր խոսել: Մեր օրերում երևի թե այդպիսի աղջիկ չես գտնի,որը կարդացած չլինի Կոելյոյի գրքերից գոնե մեկը: Բայց դե սովորաբար նրա մեկ գիրքը կարդալուց հետո աղջիկը սկսում է կարդալ նաև նրա մյուս գրքերը`ավելի խորանալով այս հեղինակի մտացածին աշխարհի մեջ: Շատ եմ կարդում պոստեր հայկական բլոգոլորոտում նրա մասին,գրեք գուգլում “կոելյո” և ինքներդ տեսեք ,թե ինչքան հայալեզու պոստեր կան: Եվ ինչն է հետաքրքրիր,որ բոլորը միաբերան նրան են գովերգում ,ու ասում մասնավորապես.

Ու հետևաբար մեկ մեջբերում էլ այս նույն գրքից. «…սեր, մահ, ուժ, ժամանակ:Անհրաժեշտ է սիրել, որովհետև մենք սիրում ենք Աստծու միջոցով:Անհրաժեշտ է գիտակցել մահվան անխուսափելիությունը, որպեսզի ավելի սուր զգանք կյանքը:Անհրաժեշտ է պայքարել, որպեսզի աճենք, բայց միևնույն ժամանակ չընկնենք իշխանության ծուղակի մեջ, որը կարող ենք ձեռք բերել այդ պայքարի ժամանակ, սակայն որը ոչինչ չարժե:Եվ վերջապես անհրաժեշտ է ընդունել, որ մեր հոգին, թեկուզ և այն անմահ լինի, իր բոլոր սահմանափակումներով և հնարավորություններով հանդերձ ժամանակի գերին է…»

Ինչպես Կոելյոյի յուրաքանչյուր գիրք,այնպես էլ այս մեկը շատ արագ և հեշտ կարդացվեց, իսկ կարդալուց հետո էլի լիքը մտորելու բան տվեց: Չեմ ուզում պատմել գրքի ամբողջ բովանդակությունը, դա կկարդաք ինքներդ, միայն կասեմ, որ գիրքն ավարտվեց ուրախ , բայց ինձ համար տխուր վերջաբանով: Չնայած այդ մասին չէ որ ուզում եմ գրել, այլ գրքի նախաբանի: Այն սկսվում է հին պարսկական առասպելով այն մասին, թե ինչպես է Ժամանակի աստվածը ստեղծում չարն ու բարին: Շատ հետաքրքիր էր. մինչ այդ չէի լսել: Հետո Կոելյոն անցնում է աստվածաշնչյան բոլորիս հայտնի լեգենդին` Եվայի և Ադամի ստեղծմանը և դրախտից վտարմանը…

Ահա թե ինչ են գրում նրա մասին: Իսկ հիմա Ձեզ համար մի գաղտնիք բացահայտեմ: Կոելյոն…ԳՐԱԳՈՂ է: Իր բոլոր “խելացի մտքերը” նա վերցրել է Աստվածաշնչից  կամ հիրավի մեծագույն գրողներից,ինչպիսիք են օրինակ Անտուան դե Սենթ-Էքզյուպերին,Բորխեսը,Չեխովը ու Դոստոևսկին : Նրա գրքերը համարյա ամբողջությամբ պլագիատ ու պոպսա են,ընդ որում դրանց մեջ գերակշռում է պաթոսը,դրանք ոչ-մի գեղարվեստական արժեք չեն ներկայացնում: Ասեմ նաև,որ գրողի հայրենի երկրում ` Բրազիլիայում,այնտեղ,որտեղ  հեղինակի գրքերը կարդում են օրիգինալով,այլ ոչ թե թարգմանությամբ,նա ցածրակարգ,անտաղանդ,առևտրային ու “դամսկի” գրող է համարվում: Նրա գրքերը արգելվել են մեր հարևան Իրանում,ինչը ինձ չի զարմացնում: Եթե Դուք մտածում եք,որ ես չեմ կարդացել Կոելյոյի գրքերը,ապա չարաչար սխալվում եք: Երբ ծանոթներս սկսեցին գովաբանել նրան,ես կարդացի նրա երկու ստեղծագործությունները ու ինքս ինձ խոսք տվեցի որ այլևս ոչինչ չեմ կարդա այս հեղինակից:

11 րոպե
Նախ սկսենք վերնագրից: Ըստ հեղինակի նորմալ սեռական ակտը տևում է 11 րոպե..բայց ո՞վ ասաց : Երևի իմպոտենտ հեղինակը ինքն իր փորձից է ասում: Սյուժեն կայանում է նրանում,որ մի հիմար աղջկա գլուխը մցնում են,թե նա մոդել կդառնա : Իրականում նա դառնում է պոռնիկ ու շինվում է հազարավոր տղամարդկանց հետ(Շինարարական ընկերություն է բացում,կարճ ասած): Հետո նա իր մոտ բացահայտում է “հոգեբանի” ձիրք և սկսում ցիտել մի շարք “խելոք մտքեր“: Հա ,ի դեպ,նա վերջում հանդիպում է իր “միակ և իսկական սիրուն”…Բայց ահա թե ինչ կասեմ Ձեզ հարգելիներս.”Եթե կինը վաճառել է իր սերը գեթ մեկ անգամ,ապա նա անկարող է կրկին իսկապես սիրել

Անցնենք հաջորդին.

Ալքիմիկոսը
Թերևս հեղինակի ամենահայտնի գիրքը,որն ամբողջովին քոփի-փասթ է: Հեղինակը վերցրել է հին հրեական առակը և ձևափոխել է այն իր ձևով:
Ահա առակի օրիգինալ տարբերակը,կարդացեք և գնահատեք Կոելյոյի անկրկնելի մտքի զորությանը.

После долгих лет нищеты раби Ицхаку, сыну Юкеля из Кракова приснилось, что ему следует поехать в Прагу, и искать там клад, зарытый под мостом, ведущим к королевскому дворцу.Мост охранялся день и ночь, и Ицхак не осмеливался там копать. Он просто приходил к мосту и смотрел на него с утра до вечера.Однажды начальник стражи спросил его, что он тут делает. Ицхак рассказал ему о своем сне, приведшем его сюда из далеких краев. Начальник только засмеялся: “И из-за этого, бедняга, ты стоптал свои башмаки? Если б я верил своим снам, то пошел бы в Краков, и стал бы искать клад в комнате какого-то еврея, Ицхака , сына Йoкеля. Могу себе представить, как бы я искал его дом в месте, где половина мужчин – Ицхаки, а половина Йoкели!”
Раби Ицхак поклонился, вернулся домой и достал сокровище из-под пола собственного дома…

Պարզվում է,մեր օրերում դեռ մնացել են գիտակից,իրատես մարդիկ,որոնք չեն տառապում կոելյոմանիայով: Նրանց կարելի է գտնել այստեղ: Ցիտում են նրանցից մեկի միտքը.
“Բայց էդ սաղ հեչ, ուղղակի արդեն տրաքվում եմ էն մարդկանցից, որ Կոելիոին նենց են պաշտպանում, ոնց որ իրանց հոպարին բան ասած լինես, ու քիչ ա մնում հենց տենց էլ ասեն. “Հա՛, ես Կոելիոի հետ համեմատած դեբիլ եմ”

Կարդացեք նաև`

Մոխրագույնի 50 երանգները կամ հիմարության գագաթնակետը

Advertisements