Home > Հայտնի Ձեռքեր > Քադդաֆիի ձեռքերը

Քադդաֆիի ձեռքերը

October 21, 2011 Leave a comment Go to comments



Մի քանի օր առաջ ամբողջ աշխարհն իմացավ Լիբիայի նախկին առաջնորդ Քադդաֆիի մահվան մասին : Ամբողջ բլոգորտը բուռն քննարկում է այս մարդու կյանքը,մահը և նրա սոցիալ-քաղաքական բազմամյա գործունեության դրական կամ բացասական կողմերը: Ինչևէ,համացանցում երկար փնտրտուքներից հետո ինձ հաջողվեց գտնել Քադդաֆիի ձեռքերի որակյալ լուսանկարներ,որոնք էլ կուսումնասիրենք սույն գրառման մեջ:
Ձեռքի ափը քառակուսի է,մատները երկար`կրակի տարերքի դասական օրինակ: Կրակի տարերքի մարդիկ գործունյա են,աշխատասեր,բռնկուն բնավորություն ունեն: Կարող են սիրել,փայփայել տաքացնել ինչպես կրակ,սակայն կարող են նաև այրել ու տառապանքներ պատճառել:
Աջ ձեռքի վրա առավել ակնհայտ է ճկույթը: Այն երկար և ուղիղ է,ինչն ասում է լեզվական հզոր կարողությունների մասին: Հստակ երևում է նաև Մերկուրիի գիծը,որը միանալով ճկույթի հետ,տալիս է համոզելու ունակությունը: Ինչպես արդեն նշել ենք,Մերկուրիի գիծը պատասխանատու է մարսողական պրոցեսների համար`թե ֆիզիկական,թե ինֆորմացիոն տեսանկյունից: Այս մարդը հիանալի գիտակ է իր գործի և ստեղծագործական մոտեցում է ցուցաբերում ամեն հարցում: Կյանքի և Գլխի գծերը միացյալ են հանդես գալիս,ինչը խոսում է Քադդաֆիի պահպանողական հայացքների և ավանդապաշտության մասին: Պետք է նաև հիշատակել նրա Գլխի գծի մասին,որն ընդգրկում է ամբողջ ձեռքը: Այս փաստը վկայում է Քադդաֆիի հանճարեղության,բազմակողմանի զարգացվածության և արագ որոշումներ կայացնելու ունակության մասին: Լավ արտահայտված Ճակատագրի գիծը,որն ասում է այն առաքելության մասին,որ Քադդաֆին պետք է իրագործեր այս կյանքում,և ,ըստ իս, նա հիանալիորեն է իրագործել այդ առաջադրանքը: Ճակատագրի գծից սկիզբ է առնում Ապոլոնի(Փառքի գիծը): Այս փաստը խոսում է այն մասին,որ  կարիերայում ունեցած հաջողությունները հռչակ են բերել տվյալ մարդուն: Ինչն իրականում ճիշտ է Քադդաֆիի դեպքում: Այդ կետը համապատախանում է 27-29 տարիքին: Այս տարիքում ինչպես հայտնի է Մուամար Քադդաֆին իշխանության գլուխ եկավ տապալելով Իդրիս արքային:
Ինչ վերաբերվում է առաջնորդի մահվանը,ապա ինձ ԽԻՍՏ կասկածելի է թվում այդ հանգամանքը,քանի որ բոլոր հիմնական գծերի վրա չկան որևէ բացասական նշաններ,որոնք կարող են խոսել բռնի մահվան մասին: Այսպիսի ձեռքեր ունեցող մարդիկ,սովորաբար մահանում են մեծ տարիքում…

Հ.Գ Ամերիկացիները ևս մեկ երկիր ոչնչացրեցին հանուն “լիբերալիզմի” հզոր գաղափարների իրագործման:Ցուցակում հաջորդը մեր հարևան Իրանն է:

Կարդացեք նաև`

Օսամա բեն Լադենի ձեռքերը

Արքայական ձեռքեր.Արքայազն Վիլյամ և Քեյթ Միդլթոն

Ընդհատված թռիչք…Էմի Ուայնհաուսի ձեռքերը

Գլամուր վամպիր կամ Ռոբերտ Փեթինսոնի ձեռքերը

Հետաքրքիր մասնագիտության տեր ձեռքեր

Սերիական մարդասպանի ձեռքեր

ԱՄՆ 10 նախագահների ձեռքերը

Հանճարեղ ձեռքեր. Ալբերտ Էյնշտեյն

  1. October 21, 2011 at 8:17 pm

    Շատ հետաքրքիր էր, ինձ դուր եկավ:Այն ժամանակ երբ նա գրում էր իր “Կանաչ գիրքը” մուսուլմաններին կանաչ դրոշի ներքո հավաքվելու կոչերով, տեսնես ով կպատկերացներ, որ նման վախճան է սպասվում այս մարդուն:

    • October 22, 2011 at 4:11 pm

      Դե ամերիկացի մասոնները գլուխը կերան Դիանա ջան..Դա անխուսափելի էր,բախտներս բերել ա էներգակիրներ չունենք,թե չէ մեզ էլ կսպասեր նույն վախճանը ինչ Լիբիային

  2. October 22, 2011 at 8:32 pm

    Mer mot et vaghchan@ eghel e der 1999 hoktemberi 27-in!!!

    • October 22, 2011 at 8:39 pm

      Այդ չէի մտածել Արման ջան: Բայց դե մեզ մոտ արտաքին թշնամին չէր դեպքերի մեղավորը,այլ ներքին ոսոխը:

  1. No trackbacks yet.

Leave a comment