Հիշիր ինձ…

November 13, 2011 Leave a comment Go to comments

Շատ անգամ եմ ծանոթ աղջիկներից լսել այս ֆիլմի մասին,ու հետաքրքիրն այն է,որ մեծամասնությունը միաբերան գովաբանում են այս ֆիլմը,ինչպես Կոէլյոյի դեպքում: Իսկ ես գիտեմ,որ եթե մի կինոն կամ գիրք գովաբանում են աղջիկները ,ապա այդ ֆիլմը կամ գիրքը միանգամայն ապուշություն է: Այս անգամ էլ իմ թեորիան աշխատեց 100%ով: Ես դիտեցի այդ կինոնկարը և այժմ կկիսվեմ Ձեզ հետ իմ մտորումներով :
Նախքան բուն սյուժեի քննարկմանն անցնելը,ասեմ որ ֆիլմը նկարահանվել է ԱՄՆում ու այստեղ առավել քան ակնհայտ երևում են ամերիկյան “լուսե” հասարակությունը`ֆեմինիզմի,հոմոսեքսուալության ու լիբերալիզմի արգասիքը:
Ֆիլմում հենց սկզբից մենք ականատես ենք լինում մի “սրտաճմլիկ” տեսարանի,որտեղ փոքրիկ աղջնակի աչքերի առաջ վատ տղաները սպանում են մորը: Ինչպես ցույց է տալիս դեպքերի հետագա զարգացումը,այսպիսի “սրտաճմլիկ” տեսարանները ֆիլմում շատ են.խճճված ընտանեկան հարաբերություններ;հարուստ,սակայն իր ընտանիքի ճակատագրի հանդեպ անտարբեր հայր;կյանքի իմաստի փնտրումների մեջ հայնտված 22 ամյա տղա,տաղանդաշատ աղջնակ,որին, սակայն, բոլորը ծաղրում են դասարանում;ինքնասպանություն գործած մեծ եղբայր,որի կերպարը ֆիլմում հայնտվում է “Օրագրի հերոսի” շրջանակներում: Ֆիլմն ամբողջությամբ հիմնված է էմոցիաների ու զգացմունքների վրա,ֆիլմը ռեծիսորը նպատակ է ունեցել միանգամայն անջատել դիտողի գիտակցությունը,ինչը նրան մասնակի հաջողվել է:
Ես իսկապես զարմանում եմ,թե ինչպես է գլխավոր հերոսը դուր գալիս աղջիկներին`ֆիզիկապես ու հոգեպես թույլ,հիստերիկ,չհավասարակշռված,բռնկուն ու կանացի նուրբ դիմագծեր ունեցող 22 ամյա երիտասարդը,որին փայլուն կերպով մարմնավորել է Գլամուր Վամպիրը նույն ինքը Ռոբերտ Փեթինսոնը: Հիրավի պետք է գլուխ խոնարհել Փեթինսոնի առջև,նա կարողանում է աշխարհի կանանց  ու աղջիկներին տղամարդ ընտրելու ճաշակ ձևավորել:
Ֆիլմում նրա մարմնավորած կերպարը միշտ հիշում է իր ինքնասպանություն գործած ավագ եղբորը և գրում իր “խելացի մտքերը” օրագրում: Այդ ավագ եղբայրը,ըստ իս,զգացմունքային,թուլակամ էգոիստ էր,ով չէր գնահատում մերձավորներին,անպատասխանատու էր: Կյանքինց ինքնակամ հեռանալը թույլ արարք է,քանի որ մնալն ու պայքարելը հաստատ ավելի դժվար է: Բոլոր մարդիկ էլ այս կյանքում ունեն խնդիրներ,սակայն անգամ ամենալուրջ պրոբլեմներ ունեցող մարդիկ ձեռքերը չեն իջեցնում և պայքարում են: Կյանքից նման ձևով կարող էր հեռանալ լոկ ամենավերջին էգոիստը:
Սյուժեն առավել քան ակնհայտ է,երկու “դժվար ապրուստ” ունեցող երիտասարդներ հանդիպում են իրար ու սիրահարվում,նրանք միմյանց հետ խաղում են,միմյանց վրա ջուր ցայտում,սեքսով են զբաղվում իրար հետ,և ընկղմված խոսում են ոչմիբանի մասին:
Ռեժիսորը ֆիլմի վերջում ցանկանում է լիակատար կատարսիսի ենթարկել դիտողին,հարվածելով ամերիկացիների Աքիլեսյան գարշապարին` զույգ երկնաքերերին: Ռեժիսորը դիմել է շատ տմարդի,կեղծավոր և անմարդկային քայլի հենց ամերիկացիների նկատմամբ: Նրա արարքը սպեկուլյացիայի է նման ավելի շատ,քան դրամատիկ ավարտի:
Վերջաբան Հիմար,անիմաստ պսեվդո-ռոմանտիկ կինոնկար որի վրա չարժի ժամանակ վատնել: Սակայն եթե տղա եք և ցանկանում է դիտել մի ֆիլմ աղջկա հետ,ապա այս մեկը հենց Ձեզ համար է: Աղջիկը կստանա իրեն սնոցող էմոցիաներ,իսկ Դուք էլ լավ տպավորություն կգործեք նրա վրա,որպես իր մասին մտածող տղա:

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: