Home > Խիրոմանտի Օրագիր > Դիահերձարանում…

Դիահերձարանում…

November 26, 2011 Leave a comment Go to comments

Հավանաբար շատերը ձեզանից նայած կլինեն ռուսական արտադրության “Խիրոմանտ” հեռուստասերիալը:(Մի քանի ամիս առաջ հայրենական ալիքներից մեկը ցույց էր տալիս, ի դեպ): Բավականին հետաքրքիր հեռուստասերիալ,որ սերտ կապ ունի խիրոմանտիայի հետ,մասնավորապես պատմում է մի տղայի մասին,ով հոր մահից հետո ժառանգություն է ստանում խիրոմանտիայի մասին մի հինավուրց գիրք և դրանով իսկ փոխվում է կյանքը: Ինչևէ,հետագա իրադարձությունների զարգացումը չեմ պատմի,սակայն մի հատված բավականին օգտակար էր թվում,մասնավորապես իմ համար…Սերիալի հերոսը իր փորձն ու գիտելիքներն ավելացնելու համար պարբերաբար գնում էր մորգ և կարդում էր հանգուցյալների ձեռքերը: Հետևելով նրա օրինակին ես էլ որոշեցի գնալ մորգ և ստուգել իմ կուտակած փորձն ու գիտելիքները:
Սկսեցի բոլորին հարցուփորձ անել, ցանկանալով գտնել ծանոթ մարդ ,ով աշխատում է մորգում: Շատ ընկերներ ասում էին.”Դե գնա մորգ ասա բժշկականի ուսանող ես,կթողնեն կմտնես”: Բայց դե չգիտես ինչու այդ տարբերակը չէի ցանկանում իրագործել: Այս իրադրությունում ինձ օգնության հասավ մեր կուրսիՄերին,ով վաղուց արդեն գիտեր իմ տարօրինակ հոբբիի մասին : Նա ասաց,որ իր հարևանը աշխատում է հիվանդանոցում(դիտմամբ չեմ ցանկանում նշել հիվանդանոցի անունը) և կարող է ինձ օգնել այս հարցում: Դե ես էլ չհապաղեցի,ու միանգամից սնիԿԵՐսեցի…Այսինքն. գործի անցա:
Հաջորդ իսկ օրն առավոտյան գնացի այդ հիվանդանոցի դիմաց կանգնեցի,զանգահարեցի Մերիին,իսկ վերջինս կապնվեց այդ հարևանի հետ: Ինձ մոտեցավ հաճելի գեղեցիկ դեմքով սպիտակ խալաթը հագին մի վայելչակազմ կին: Նրա տեսքը միանգամից վստահություն ու ուրախություն էր ներշնչում,մի պահ մտածեցի “Եթե այս կնոջ նման լինեին բոլոր բժիշկները,թերևս մարդիկ վիրահատական միջամտության կարիք երբևէ չէին ունենա :”
Նա սկզբից կասկածանքով ինձ հարցնում էր,միթե ես իսկապես զբաղվում եմ ձեռքեր կարդալով: Ստանալով դրական պատասխան,նա ինձ խնդրեց հագնել սպիտակ խալաթը և ցույց տվեց մորգի ճանապարհը: (Ի դեպ,ասեմ նաև որ սպիտակ սավանը ինձ բավականին սազում էր,անգամ հիշեցի որ,փոքր ժամանակ ցանկանում էի բժիշկ դառնալ,թե ինչ տիպի բժիշկ,երևի կգուշակեն ինձ ճանաչողները🙂 ): Մերիենց հարևանը ինձ չուղեկցեց,խոստովանելով,որ չի ցանկանում տեսնել հանգուցյալ մարմիններ:
Ես հետևեցի նրա մատնանշած ճանապարհով և իջա ներքև: Բացելով դուռը միանգամից զգացի շատ տհաճ հոտ`դիահոտ: Չնայած օդորակիչն աշխատում էր,սակայն դա չէր օգնում, ակնհայտ է: Ներսում կար երկու դուռ :

Այստեղից սկսվում են դաժան տեսարանները: Սրտից ու նյարդերից թույլ մարդկանց կամ հղի կանանց խնդրում եմ չկարդալ:

Մեկը չէր բացվում,մյուսը բացեցի և ուղիղ աչքերիս առաջ տեսա երկու զարամյալ կնոջ մարմին: Մի կինը բավականին վտիտ,նիհար մարմին ուներ և դեմքը ծածկված էր պիտակ շխարշով: Երկրորդ կինը ամբողջովին մերկ և բավականին գեր էր:
Ներս մտա նայեցի աջ և տեսա մոտ 35-40 տարեկան մի կնոջ`առնական ու արտահայտիչ դեմքով,սակայն վերջինս բարեբախտաբար կենդանի էր: Դիահերձողն էր: Նայելով իմ վրա նա ասաց.
-Բժշկականից ես?
-Հա(Բա խոմ չէի ասելու կիրառականից եմ?)
-Առաջին անգամ ես մորգում?
-Հա
Այս ամբողջ ժամանակ նա երկու ձեռքերով սրում էր Թուր Կեծակիի մեծության հասնող բժկական դանակը ու նայում էր ուղիղ աչքերիս մեջ:(Այո,այո…Էն վախենալու կինոների մեջ եղած դեմքերի նման)
Ես մոտեցա առաջին կնոջը,ու հարցրեցի դիահերձողին.
-Ինչն է մահվան պատճառը?
-Ինֆարկտ,-հազիվ լսելի ձայնով պատասխանեց կինը:
Միանգամից մտքովս անցավ դիտել Սրտի գիծը: Ասեմ,որ հանգուցյալի ձեռքը սառն էր,իսկ մատներն իրար սեղմված էին: Ուստի մի կերպ բացելով ձեռքի ափը սկսեցի ուսումնասիրել Սրտի գիծը: Բավականին երկար էր,ուղիղ,լավ արտահայտված ու հասնում էր մինչ Յուպիտերի թումբը: Մի պահ պատկերացրեցի բարի,ժպտերես մի տատիկի ,ով միշտ քաղցրավենիք է հյուրասիրում երեխաներին: Թերևս ամեն բակում էլ կան այդպիսի տատիներ: Ցավոք,ես երբեք չեմ իմանա այդ կնոջ իսկական բնավորությունն ու կերպարը…Նեգատիվ նշաններ չտեսա,թերևս անուշադիր էի: (Դիահոտը խեխտում էր:)
Շրջվելով դեպի աջ,ես տեսա մի ահասարսուռ տեսարան…

Դիահերձողը մխրճեց դանակը գեր կնոջ արևահյուսակի մեջ և իջեցրեց մինչ գոտկատեղը,երևան հանելով ամբողջ ներքին օրգանների բազմությունը…

Այդ պահին իսկապես սիրտս խառնեց ,արագ դուրս եկա դիահերձարանից,սկսեցի արագ,խորը շնչել արտաշնչել: Քիչ անց,լավացավ վիճակս…
Հ.Գ Հարգելի ընթերցող,եթե Դու ունես ծանոթ կամ ընկեր,ով աշխատում է մորգում,խնդրում եմ դիմիր ինձ:

Կարդացեք նաև`

Հեռուստացույցով…

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: