Հախունց Տիգրանի Բլոգը

Աֆորիզմներ ընտանիքի մասին

Advertisements

Բոլոր ամուսնությունները նման են իրար,իսկ ամունսալուծությունները յուրովի հետաքրքիր են:

Ուիլ Ռոջերս

Տղամարդն իրեն զգում է յոթ տարով ավելի մեծ ամուսնության հաջորդ օրը:

Ֆրենսիս Բեկոն

Ընտանիքը բնության հրաշքներից մեկն է:

Ջորջ Սանտայանա

Իմաստուն է այն հայրը,ով գիտե իր զավակին:

Ջեյմս Ջոյս “Ուլիսես”

Երջանիկ է այն մարդը,ով երջանիկ է իր ընտանիքում:

Անանուն Հեղինակ

Եթե վախենում ես միայնությունից,ապա ավելի լավ է մի ամուսնացիր:

Անտոն Չեխով


Չեմ կարծում թե այս աշխարհում կա մի տղամարդ,ով հավատարիմ է իր կնոջը:

Ջոն Քենեդի

Ես չգիտեի,թե ինչ է երջանկությունը մինչ ամուսնանալը:Իսկ հետո արդեն ուշ էր:

Մաքս Կաուֆման

Ամուսնանալը բնավ դժվար չէ:Դժվար է ամուսնացած լինելը:

Ունամունո

Ցանկացած տղամարդու ավելի հաճելի է տեսնել բացված սեղանը և արդուկած հագուստը,քան լսել,թե ինչպես է իր կինը խոսում լատիներեն:

Անանուն Հեղինակ

Սիրուց կորցնում են խելքը,իսկ ամուսնության մեջ նկատում են այդ կորուստը:

Մորից Սաֆիր

Առանց երեխաների և կնոջ ապրած օրն անիմաստ է:

Անանուն հեղինակ

Պետք է միշտ սիրահարված լինել:Ահա թե ինչու երբեք չարժէ ամուսնանալ:

Օսկար Ուայլդ

Սերը հայրենիքի նկատմամբ սկսվում է ընտանիքից:

Ֆրենսիս Բեկոն

Երբեք մի ամուսնացիր այն կնոջ հետ,ում հետ կարելի է ապրել:Ամուսնացիր այն կնոջ հետ,առանց ում հնարավոր չէ ապրել:

Անանուն Հեղինակ

Ամուսնացիր ամեն դեպքում: Եթե լավ կին պատահի բացառություն կլինես,իսկ եթե վատը`կդառնաս փիլիսոփա:

Սոկրատես

Կարդացեք նաև`

Անգլերենի ԱՆՎՃԱՐ դասեր Պերիսկոպում

Աֆորիզմներ կյանքի մասին

Աֆորիզմներ սիրո մասին

Աֆորիզմներ պատերազմի մասին

Աֆորիզմներ կանանց մասին

Աֆորիզմներ միայնության մասին

Աֆորիզմներ ճշմարտության մասին

Աֆորիզմներ լռության մասին

Աֆորիզմներ բնության մասին

Աֆորիզմներ իմաստության մասին

Աֆորիզմներ քաջության մասին

Աֆորիզմներ ըստ Դալայ-Լամայի

Advertisements