Հախունց Տիգրանի Բլոգը

Հանճարեղ ձեռքեր. Ալբերտ Էյնշտեյն

Advertisements



Ալբերտ Էյնշտեյնի մասին խոսքերն ավելորդ են: Բոլորն էլ գիտեն նրան,որպես ֆիզիկայի բնագավառում հեղափոխություն առաջացրած տեսության հեղինակի: Նա նաև հայտնի է որպես ամենաուժեղ մտքի տեր մարդկանցից մեկը: Նույնիսկ “Էյնշտեյն” արտահայտությունը հանճարեղ բառի հոմանիշ է դարձել մեր օրերում: Այսօր կփորձենք ուսումնասիրել նրա ձեռքերը: Ինչպես երևում է այս նկարից ,Էյնշտեյնը աջլիկ է եղել:
Առաջին հայացքից միանգամից առանձնացան կարճ մատները: Մատների կարճությունն արագացնում է մտածողությունը և թույլ է տալիս իրար կապել մի շարք մտքեր տարբեր բնագավառներից`էներգիա,տարածություն,ժամանակ: Լավ զարգացած և արտահայտիչ տեսք ունի բթամատը`ուժեղ և վառ արտահայտված անհատականություն: Մատներից հատկապես հիշարժան է ճկույթը և ցուցամատը: Ցուցամատը որոշակի հեռավորության վրա գտնվում մյուս մատներից,ինչը ևս մեկ անգամ խոսում է անկախության և յուրօրինակության մասին: Ճկույթը շատ երկար է,ինչը խոսում է մեծ բառապաշարի,լեզվական հզոր ունակությունների մասին,հասարակությունում որոշակի բարձր դիրքի մասին:
Ինչպես երևում է ձախ  կողմի նկարից,Էյնշտեյնի մատների դերմատոգլիֆիկ պատկերը նույնպես հետաքրքիր է`7 գալար և 3 ուլնար հանգույց: Գերակշռող մատնահետքը գալարներն են,գալարներ ունեցող մարդիկ սովորաբար շատ զգայուն և խոցելի են: Նրանք ունեն բացառիկ հիշողություն,վերացական մտածողություն և զարգացած ենթագիտակցություն : Նաև կնշեի բնածին ինքնավստահությունը,մեծ հավակնությունները,ինքնասիրությունը,օրիգինալություն և միայնակ աշխատելու ունակությունը:
Սրտի գիծը ուղիղ է,սկսվում է Յուպիտերի թումբի վրա: Էմոցիոնալ առումով կայուն բնավորություն: Մարդ,ով չի սիրում ցույց տալի իր տրամադրությունը,այլ խնամքով տաքցնում է իր զգացմունքները:
Գլխի և Կյանքի գծերը առանձնացված են: Ինչը կրկին ընդգծում է անկախ մտածելակերպը: Հենց այդ մտածելակերպի շնորհիվ Էյնշտեյնը սկսեց կասկածի տակ առնել ֆիզիկայի բոլոր հիմնարար հասկացությունները,և դրանց միջև եղած կապերը,ինչն էլ ,ի վերջո, նպաստեց հարաբերականության ընդհանուր տեսության ստեղծմանը: Գլխի գիծը թեքված է դեպի Լուսնի թումբը`երևակայական աշխարհը,որտեղ նա անցկացնում էր իր ժամանակի մեծ մասը`կտրվելով առօրեական խնդիրներից: Այն կտրում անցնում է ամբողջ ձեռքի երկայնքով որպես լույսի մի շող,որ լուսավորելով մթությունը պարզություն և լույս է սփռում բազմաթիվ անլուծելի հարցերի վրա:
Ճակատագրի և Երջանկության գծերը վառ արտահայտված են երկու ձեռքերի վրա էլ: Էյնշտեյնին վիճակված էր այս կյանքում դառնալ հանրահայտ,ճանաչված և երջանիկ: Այսպիսի մարդկանց ես միշտ անվանում եմ “Ճակատագրի գերիներ“(չշփոթել անմիտ սերիալի հետ),քանի որ այս տիպի մարդկանց համար Ճակատագիրն արդեն ամեն ինչ նախագծել և պլանավորել է,նրանց միայն մնում է հետևել այդ ուղուն:
Երկար կարելի է խոսել այս մարդու և ձեռքերի մասին,սակայն կսահմանափակվեմ այսքանով:

Օսամա բեն Լադենի ձեռքերը

Արքայական ձեռքեր.Արքայազն Վիլյամ և Քեյթ Միդլթոն

Ընդհատված թռիչք…Էմի Ուայնհաուսի ձեռքերը

Գլամուր վամպիր կամ Ռոբերտ Փեթինսոնի ձեռքերը

Հետաքրքիր մասնագիտության տեր ձեռքեր

Սերիական մարդասպանի ձեռքեր

ԱՄՆ 10 նախագահների ձեռքերը

Քադդաֆիի ձեռքերը

Advertisements