Հախունց Տիգրանի Բլոգը

Մտորումներ հանրախանութների մասին

Advertisements

Հայաստանը հիրավի մի դրախտավայր է եղել: Երկրամաս,որտեղ ըստ Աստվածաշնչի,Նոյը բնակություն է հաստատել սփռելով իր զարմը…Բազմաթիվ գիտնականներ հայկական բնաշխարհը դրախտ էն համարում և դրա համար նրանք լուրջ հիմքեր ունեն:
Իսկ Դուք տեսել եք թե ինչի է վերածվել այս տարածքը վերջերս? Միայն ցածր զարգացում և ուղեղի պարզագույն կառուցվածք ունեցող մարդիկ կարող էին վերցնել այս դրախտային անկյունը,այս Էդեմի օրորոցը և վերածել այն մի հսկայական ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ: Իրար հետևից,ամեն մի կիլոմետրի վրա,փոքր խանութ կամ սուպերմարկետ,կապ չունի..Սուպերմարկետների միջև կան փոքր խանութներ,փոքր խանութների միջև կան լցակայաններ,խորովածանոցներ,ֆասթ ֆուդեր և այլն:
Մարդկանց երևի դա դուր չի գալիս?Ընդհակառակը
Մենք սիրում ենք մեր երկիրը,պաշտում ենք: Մենք սիրում են մեծ առևտրի կենտրոնները,քանզի այդտեղ մարդ կարող է բավարարել իր ամենանվիրական,կարևորագույն և կյանքի նշանակություն ունեցող երկու ցանկությունները`ուտելը և շոփինգ անելը: Ընդ որում,մեծ առևտրի կենտրոններում մարդ կարող է անել այդ երկու գործողությունները միաժամանակ:
Ամեն օր հազարավոր մարդիկ գնում ենք այդ հսկայական սուպերմարկետները ուտելու և գնումներ անելու: Հատկապես ուտելու ընդ որում,մենք շատ շատ ենք սիրում ուտելը,անկասկած`քյաբաբ,խորոված,հոթ-դոգ,փարդա,չիզբուրգեր,ՊԻՑՑԱ,իքիբիր…այդ ցուցակը կարելի է անվերջ շարունակել: Եթե փայտի վրա կղկանք կպցնեն ու վաճառքի հանեն,հաստատ ուտող կգտնվի,հատկապես եթե մի քիչ կետչուպ վրան ավելացնեն:
Այս ամենի հետևանքով մարդիկ դառնում են գեր,դժվարանում են կենսական պրոցեսները,սիրտ-անոթային հիվանդություններն են շատանում: Հատկանշական է գերություների երիտասարդների շրջանում: Երբ տեսնում եմ իմ տարիքի մի տղայի կամ աղջկա մեկուկես ցենտներ քաշով,հիրավի դա ինձ չի ուրախացնում: Մարդկանց մոտ երևի 20 կիլոգրամի չափ ավել քաշ կա հաստատ: Սակայն ամենաէպիկական պահը գալիս է ամռանը,երբ վերոհիշյալ գեր մարդիկ որոշում են հագնել շորտեր կամ կիսաշրջազգեստ ու իրենց պարտքն են համարում “Փառքի շրջայց” կատարել Հյուսիսային պողոտայում`էժանագին բեմում:…
Վերջերս շատ են շատացել տարատեսակ բութիկները: Բառն արդեն ամեն ինչ ասում է “ԲՈՒԹիկ”,այսինքն բութերի համար նախատեսված խանութ,քանզի մենակ բութ ու անմիտ մարդը կարող է գնալ այնտեղ և գումար վատնի ինչ որ նորաոճ զրթազիբիլների վրա: Ինչպես գիտենք,այդ բութիկների հիմնական հաճախորդներն են հայ երիտասարդ աղջիկների մի հետաքրքիր ստվար շերտ,որոնց ես անվանում եմ `գլՅամուր հավիկներ: Նրանք գնում են այդ բութիկները,առնում են տարատեսակ անպետք իրեր`կոշիկ,վեչեռնի շոր,թիթիզիկ ձեռնոցներ: Եվ այդ ամենը ինչի համար կհարցնեք Դուք?Պատաստախնեմ`ուշադրություն գրավելու համար: Այս աղջիկներին դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինել,նրանց դուր է գալիս սեռաքաղց տղաների մերկացնող հայացքները: Նրանք տանչում,փափագում ու ձգտում  են դառնալ այդ տղաների սեռական ֆանտազիաների ՄԻԱԿ գլխավոր հերուսուհին: Նրանք սիրում են,երբ տղան իրենց հետևից է ընկնում,լիքը կռիվներ է անում հանուն “վեհ սիրո”,ծաղիկներ է նվիրում: Այդ ամենը սնուցում է նրանց էգոն,որը տասնյակ անգամ գերազանցում է նրանց ուղեղը…
Բութիկների այդ խավարչտին օվկիանում սակայն մեկ-մեկ նշմարվում են գրախանութները: Այդ գրախանութներն այնքան քիչ են քաղաքում,որ դրանց քանակը կարելի է ձեռքի մատների վրա հաշվել,իսկ երբ մտնում ես այդ գրախանութը, այցելուների քանակը հազիվ երկու ձեռքերի մատների վրա հաշվես: Սակայն այս դեպքում մեկ ուրախացնող հանգամանք կա.գրքերը դարձել են էժան ու հասանելի: Ցանկացած գիրք կարելի է գտնել և բավականին էժան գնել `վայելելու համար այդ գրքի ընձեռած հոգևոր բավարարվածությունը…

Կարդացեք նաև`

Մտորումներ տղամարդկության և արժեհամակարգի մասին/a>

Մտորումներ Երրորդ Համաշխարհայինի մասին…

Advertisements