Հախունց Տիգրանի Բլոգը

Սրբազան առաջնորդի հասարակ ձեռքերը

Advertisements


Վերջերս ամբողջ աշխարհն իմացավ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Իլի մահվան լուրը: Ահա այս տեսահոլովակում երևում է,թե ինչպես է ամբողջ երկիրը մեկ մարդու նման ողբում նրա մահը: Ինչևէ,հաշվի առնելով այդ երկրում տիրող դիկտատուրան այս հանգամանքը չի զարմացնում: Սակայն այս գրառումը վերաբերվում է  ոչ թե Հյուսիսային Կորեայի ներքին քաղաքականությանը,այլ հանգուցյալին,ավելի ճիշտ նրա ձեռքերին:

Սրբազան առաջնորդը ողջունում է իր ժողովրդին

Սկսենք:
Նախ և առաջ նշենք ձեռքի առանձնահատկությունները`քառաքկուսի ափ և կարճ մատներ,ինչը վկայում է ,որ Կիմի ձեռքը պատկանում է Երկրի տարրին: Այս տիպի մարդիկ ամուր կանգնած են ոտքերի վրա: Այս տարերքը խորհրդանշում է ֆիզիկական մարմինը և մատերիան: Այսպիսի մարդու մոտ բարեկեցությունը կապված է նյութական հարստության ,ֆիզիկական անվտանգության և կայունության հետ: Այսպիսի մարդիկ ձգտում են կոնկրետ,շոշափելի արդյունքների,ինչը կարելի է տեսնել,վայելել և զգալ: Այսպիսի մարդկանց համար առավել քան կիրառելի է “իմ խոսքը գործ է” ասացվածքը: Նրանք սիրում են կարգ ու կանոն ամեն ինչում,նույնիսկ մտքերում և իղձերում:
Սրտի գիծը ուղիղ է,սկսվում է միջնամատի տակ`Սատուրնի թումբի վրա: Ահա թե ինչ է ասում ավստրալացի պալմիստ Ֆիտցհերբերտը այս նշանի մասին.

Այսպիսի Սրտի Գիծը խոսում է բարձր սեքսուալության մասին,հատկապես եթե ձեռքը մեծ և կոպիտ է:Այս դեպքում մարդու բոլոր մտքերն ուղղված են դեպի սեքսը:Այսպիսի Սրտի Գիծ հանդիպում է այն տղամարդկանց մոտ,որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դեպի ինտիմ կյանքը

Նաև ավելացնեմ,որ այս նշանը խոսում է ինքնամփոփ,ինքնասածի և եսասեր մարդու մասին:
Գլխի և Կյանքի գծերը բավականին երկար ժամանակ միացած են սկզբում,ինչը խոսում է անձնավորության պահպանողական,ավանդապաշտ հայացքների մասին: Գլխի գիծը կոր տեսք ունի`ուղղված դեպի Լուսնի թումբը,ինչը(ինչպես բազմիցս նշել եմ) խոսում է լավ զարգացած երևակայության մասին,ուստի այս մարդը ամեն ինչին ստեղծագործաբար է մոտեցել:
Հետաքրքիր է սակայն այն հանգամանքը,որ Կիմի ձեռքերի վրա բացակայում է Ճակատագրի և Ապոլոնի(երջանկության) գծերը,ինչը խիստ հետաքրքրական է տվյալ դեպքում:Այսպիսի ձեռք կարող էր ունենալ նաև հասարակ բանվոր,տաքսու վարորդ կամ այլ շարքային քաղաքացի,այլ ոչ-թե մի ամբողջ երկրի առաջնորդ: Սա խոսում է այն մասին,որ Ճակատագրով այս մարդուն նախանշված չէր առաջնորդ դառնալ կամ ունենալ բաղձալի կարիերա,ուստի մարդ ամեն ինչի հասել է իր իսկ ուժերով:
Հիրավի,Պալմիստրիան թույլ է տալիս հետաքրքիր փաստեր իմանալ մարդկանց մասին:
Հ.Գ Ֆիտցհերբերտի “Պալմիստրիա” գիրքը կարող եք ներբեռնել Պալմիստրիայի Գրքեր  բաժնում:

Օսամա բեն Լադենի ձեռքերը

Արքայական ձեռքեր.Արքայազն Վիլյամ և Քեյթ Միդլթոն

Ընդհատված թռիչք…Էմի Ուայնհաուսի ձեռքերը

Գլամուր վամպիր կամ Ռոբերտ Փեթինսոնի ձեռքերը

Հետաքրքիր մասնագիտության տեր ձեռքեր

Սերիական մարդասպանի ձեռքեր

ԱՄՆ 10 նախագահների ձեռքերը

Քադդաֆիի ձեռքերը

Հանճարեղ ձեռքեր.Ալբերտ Էյնշտեյն

Advertisements