Հախունց Տիգրանի Բլոգը

Խիրոմանտիան Եվրոպայում

Advertisements


Ինչպես խիրոմանտիան հայտնվեց Եվրոպայում? Իմանալու համար ետադարձ հայացք գցենք անցյալին:
Արիստոտելը`Ալեքսանդր Մակեդոնացու ուսուցիչը,մեծագույն մտածողը,փիլիսոփան և իմաստասերը Եգիպտոսով ճանապարհորդելիս,գտել է մի հինավուրց պապիրուս,որտեղ տրվում էր ձեռքի վրա առկա թումբերի և տարբեր նշաների բացատրությունը: Այս պապիրուսը շատ հետաքրքրեց Արիստոտելին և վերջինս հրամայեց այն ուղարկել Ալեքսանդրին`վրան գրելով “Այս ոսկե մագաղաթի մեջ շղթայված գիտելիքները արժանի են քո ուշադրությանը“: Ալեքսանդրի հրամանով այս պապիրուսը թարգմանվեց հունարեն: Իր ուսուցչի պատվին նա անվանեց գիրքը “Chiromancia Aristoteles”(Արիստոտոլի Խիրոմանտիան):Այս գիրքը լայն ընթերցողների բազմություն ունեցավ և տարածվեց ամբողջ հունական կղզիներում: Ի միջի այլոց,այս գիրքն այժմ իր արժանի տեղն է գտել Լոնդոնի Ազգային Գրադարանում:
Մ.Թ.Ա երկրորդ դարում աստղագիտության հիմնադիր Հիպպարքոսն ապացուցեց,որ մոլորակների և մարդկային հոգու միջև գոյություն ունի փոխադարձ կապ և այն արտահայտվում է մարդու ձեռքի վրա: Նա մատներին և թումբերին տվեց մոլորակների անուններ:
Խիրոմանտիան բուռն զարգացում ունեցավ Իտալիայում կամ ավելի ճիշտ Սրբազան Հռոմեական Կայսրությունում,դրա մասին է վկայում Պլինիոս Ավագը: Հենց ինքը`Հուլիոս Կեսարը,բավականին լավ տիրապետում էր խիրոմանտիային,ասում են անգամ,որ նա չի ընդունել մի արքայազնի միայն նրա համար,որ վերջինիս ձեռքի վրա չկար համապատասխան ազնվական ծագման մասին վկայող նշան:
Հռոմում մեծ ճանաչում վայելող բժիշկ Հալենը գրել է ավելի քան 500 բժշկական գրքեր 250 տարբեր հարցերի վերաբերյալ,որոնց մեջ կային նաև երազների բացատրության և խիրոմանտիայի մասին աշխատություններ:
Հռոմեական կայսրության անկումից հետո խիրոմանտիան մոռացվեց: Այդ ժամանակ կառավարում էր կաթոլիկությունը իր ամենահզոր զենքով`ինկվիզիցիայով.երբ մարդու ամեն մի ճիգ բացահայտելու սեփական ապագան դատժվում էր խառույկի վրա: Այնուամենայնիվ,կաթոլիկ բարձրաստիճանները գաղտնի դիմում էին էզոթերիկ գիտությունների օգնությանը…

Ինչպես դառնալ խիրոմանտ 7 օրում.Պրակտիկ ուղեցույց

Խիրոմանտիայի վաղ պատմություն

Կարմիկ Պալմիստրիա

Պատմական ակնարկ

Աֆորիզմներ Պալմիստրիայի մասին

Խիրոմանտիան Միջնադարում

Advertisements