Home > Մտորումներ > Մտորումներ Երրորդ Համաշխարհայինի մասին…

Մտորումներ Երրորդ Համաշխարհայինի մասին…

January 16, 2012 Leave a comment Go to comments

Այսօր կխոսենք Երրորդ Համաշխարհային պատերազմի մասին:
Այն արդեն սկսվել է,եթե Դուք  չեք նկատում,ապա առնվազն կույր եք կամ մուգ-վարդագույն ակնոցներով եք նայում աշխարհին: Պատերազմ ասելով մարդիկ սովորաբար պատկերացնում են ռազմաճակատ,պատերազմող կողմեր,զինվորներ,ռազմական տեխնիկա և այլն:Սակայն այս պատերազմն ուրիշ է: Տարիներ առաջ մարդիկ հասկացան,որ կարելի է մեկ այլ երկրի պարտության մատնել առանց պատերազմի: Ում են պետք զոհեր,զախսված միլիարդներ,պայթուցիկ նյութեր,տանկեր,կործանիչներ?Կարելի է առանց այս դաժան մեթոդների էլ հաղթանակի հասնել: Երրորդ համաշխարհային պատերազմում գոյություն ունեն ուրույն,մինչ այժմ չկիրառված մի շարք հետաքրքիր “զենքեր”: Սույն հոդվածում կխոսենք դրանց մասին:
1.Տնտեսական գործիքներ
Վերջերս կարդում էի ամերիկացի տնտեսագետ Ջոն Փերքինսի “Տնտեսական մարդասպանի խոստովանությունը” գիրքը: Գրքի հեղինակն իր պնդմամբ ժամանակին աշխատել ամերիկյան որոշակի գաղնտի կազմակերպության վրա,որի հիմնական նպատակն է հարուստ ռեսուրսներ և էներգակիրներ ունեցող երկները հպատակեցումը և կցումը ամերիկյան համաշխարհային կայսրությանը: Ահա ձեզ այդ մեխանիզմի պարզագույն օրինակը.
Սկզբում տնտեսական մարդասպանը (այսուհետ ՏՄ)հանդիպում է ունենում որևէ երկրի էլիտայի հետ և նրանց է ներկայացնում այդ  երկրի զարգացման որոշակի ծրագիր: Ծրագրի ընդունման դեպքում կազմակերպությունը այդ երկրին պարտքով գումար է տրամադրում ինֆրակառուցվածքի զարգացման,արագընթաց ճամփաների կառուցման,օդանավակայանների տեխնոպարկերի շինարարության համար: Պարտքի տրամադրման կարևորագույն պայմաններից է ,սակայն,որ հիշյալ շինարարական աշխատանքերը պետք է կատարեն ՄԻԱՅՆ ամերիկայն ընկերությունները: Չնայած այն հանգամանքին,որ,դրամական միջոցների զգալի մասը նույնիսկ չի էլ լքում ամերիկայի սահմանները,պատք վերցնող երկիրը պետք է մարի այն`տոկոսներով: Եթե ՏՄին հաջողվում է կատարել իր առաջադրանքը,ապա պարտքն այնքան մեծ է լինում,որ պարտապանը մի քանի տարուց անընդունակ կլինի մարել պարտքը և կհայտնվի դեֆոլտում:Իսկ հետո ամերիկացիները կառաջարկեն պարտքի մարման “ալտերնատիվ” տարբերակ: Պարտապան երկիրը պետք է քվեարկի ամերիկայի առաջարկած նախագծերի համար ՄԱԿում,թույլ տա ամերիկային տեղադրել իր ռազմական բազաները այդ երկրի տարածքում,թույլատրի ամերիկացիներին ձեռք գցել այդ երկրի օգտակար հանածոներին`օրինակ նավթին կամ Պանամայի ջրանցքին:Ընդ որում,պարտապանը շարունակում է պարտապան մնալ.ահա մեկ երկիր էլ միացավ գլոբալ կայսրությանը:
Այդ մեխանիզմին առավել մանրամասն տեղեկանալու և ՏՄի կյանքի պատմությանը ծանոթանալու համար ուղղակի փնտրեք այս գիրքը համացանցում:
2.Ինֆորմացիոն պատերազմ
Վերջին տասնամյակում երևան եկավ “ինֆորմացիոն պատերազմ“(այսուհետ ԻՊ) հասկացությունը: Ինչ է իրենցից ներկայացնում ԻՊները?ԻՊը իրենից ներկայացնում է որոշակի դեզինֆորմացիա տարածում մի երկրի կողմից մեկ այլ երկրում`վերջինիս ժողովրդից պատմական իսկությունը թաքցնելու և հետագայում հեշտ նվաճման համար: ԻՊը օրինակները շատ են հատկապես մեր օրերում: Արցախյան պատերազմում պարտված Ադրբեջանը ամեն տարի մի քանի տասնյակ միլիոն նավթադոլլարներ է ծախսում ամեն տեսակ սխալ,թյուր և կործանարար ինֆորմացիա տարածելու համար ամբողջ համացանցում և միջազգային հարթակներում:ԻՊը կիրառվում է անգլոսաքսերի կողմից Ռուսաստանի դեմ: Հիշում եք մի տարի առաջ երբ ամբողջ Ռուսաստանում սկսվեցին միտինգներ և բողոքներ ուղղված Կովկասցիների դեմ?Ահա ևս մեկ ԻՊի օրինակ: Մի շարք թերթերի խմբագրություններ մեծ գումարներ էին ստանում արտասահմանից ազգամիջյան լարվածությունները էլ ավելի թեժացնելու համար:Այստեղ գործում է անգլոսաքսերի հայտնի նշանաբանը “Բաժանիր և տիրիր”: Հայնտի է,որ ավելի հեշտ է բաժան-բաժան անել մեկ ազգը և ապա մաս-առ-մաս նվաճել այն: Նրանք լավ հիշում են,թե ինչպես Երկրորդ Համաշխարհային պատերազմում փառապանծ Կարմիր Բանակը,որի կազմում ուս-ուսի կռվում էին բազմաթիվ ազգերի ներկայացուցիցչներ,հաղթեց նացիստներին…
3. Բարոյալքում(Դեմորալիզացիա)
Բարոյալքման հարցը նույնպես շատ լուրջ է դրված մեր օրերում: Հիշենք,որ Երկրորդ պատերազմում հաղթեցին բարոյական վեհ իդեալներ ունեցող զինվորներ: Նրանք հավատում էին իրենց հաղթանակին,ապավինում էին սեփական ուժերին,միավորված էին այդ պատերազմում: Իսկ ինչ ենք տեսնում մեր օրերում? Բոլոր հեռուստաալիքներով հակաբարոյական,հակաէսթետիկ հաղորդումներ են ցուցադրում,գնահատում են թյուր արժեքներ,պրոագանդվում են ապուշացնող ու հիմարացնող մտքեր: Մարդկանց միջից վերացվել է հավատը,մատերիալիզացվել է մեր կեցությունը: Համոզվելու համար անհրաժեշտ չէ երկար փնտրել ապացույցներ: Ուղղակի քայլեք փողոցով և ականջ դրեք երկու տղաների կամ աղջիկների խոսակցությանը,դուք կլսեք մոտավորապես այսպիսի մի մենախոսություն.
Բրատ ջան,էն օրը նենց էին հարբել արա նատուռի:Տղեքով հավեսով Թաթուլին քոքել էինք ու տժժում էին բրատ ջան: Ախպեր հետո տղեքից մեկը նագլի վադացավ,գնաց զուգարան բորշեց եկավ: Նենց վաԴ էի,չեմ էլ հիշում սկի ոնց եմ տուն հասել
Կամ այպիսի.
Վայ լսի,առավոտ հելա մազերս կաՇմաՌ էր: Տենց գնացի հետո վարսավիրանոց,հետո էլ ընգերուհիներով իջանք քաղաք ֆռֆռալու: Լսի կյանքս, ԲՈՒԹիկում նենց սիրուն կոշիկներ եմ տեսել մամա ջաաաաաաաաան: Վերջնա: Հեսա նստեմ են Պռադո քշող Արայիկի ականջներին ,որ առնի ինձ:
Մարդիկ մտածում են սիրուն հագուստի,մոդայիկ կոշիկի ու զանազան այլ զրթազիբիլների մասին: Մտածում են,թե որտեղ կարելի է գնալ խմել/հարբերլ/բորշել: Կարճ ասած մատերիալ,սին ու անցողիկ արժեքները դոմինանտ են դարձել մարդկանց մոտ: Մեծամասնության մոտ կյանքի գաղափարախոսությունն է բացակայում,ուրիշի կողմից թելադրված կյանքով են ապրում,իսկ հետո հասուն տարիքում մեկ հայացք են գցում անցյալին և զարմանում “Ինչի համար ես ապրեցի,ուրիշի համար,ուրիշին ինչ-որ բան ապացուցելու ցույց տալու համա?Ինչ անմտություն է այս ամենը…”


Կարդացեք նաև`

Մտորումներ տղամարդկության և արժեհամակարգի մասին

Մտորումներ հանրախանութների մասին

Մտորումներ ֆեմինիզմի մասին…

Մտորումներ գրքերի մասին…

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: