Home > Մտորումներ > Մտորումներ տղամարդկության և արժեհամակարգի մասին

Մտորումներ տղամարդկության և արժեհամակարգի մասին

January 23, 2012 Leave a comment Go to comments


Մի պահ  նայեք այս նկարին!Հավանաբար բոլորդ ճանաչեցիք ձախ կողմում գնտվող երիտասարդին,սակայն քչերը կճանաչեն աջ կողմից մեզ նայող այդ վսեմ,բարի,ազնվաբարո դեմքով հայորդուն: Նա Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Թաթուլ Կրպեյանն է,ով  90ականների սկզբին շատերի նման մեկնեց Արցախ` պաշտպանելու համար հայրենի լեռների անդորրը…
Սակայն մեր օրերում ով է խոսում ԻՍԿԱԿԱՆ  հերոսների մասին?Պոպսագլամուրային ճահճացած միգամածում չեն հիշի հայրենի նահատակներին,սակայն բոլորը չգիտես ինչու խոսում են գողական սերիալների “հերոսների” մասին: Ցավալի է ,սակայն,որ ունենալով հերոսներ մի հսկայական զորաբանակ,ամբողջ օրը տեսնում ենք հեռուստաէկրանների վրա և համացանցում վխտացող պսևդոհերոսների,որոնք սփռում են համատարած տգիտություն ու անմտություն: Միթե չի կարելի սերիալ նկարահանել ազատամարտիկների մասին?Ցույց տալ նրանց ծանր կյանքի մանրամասները,նրանց հաղթանակը գյավուրների բազմաշատ բազմության հանդեպ?
-Իհարկե ՈՉ:
Քանի,որ այդպիսի կինոնկարները ռեյտինգ չեն ապահովի:ՌԵՅՏԻՆԳ: Ախ այդ ռեյտինգի ստրուկները,խղճալ կարելի է դրանց: Մարդիկ,որոնք մի կաթիլ փառքի ու ռեյտինգի մի գարշահոտ չափաբաժնի համար սեփական մորը սեռական շահագործման կհանձնեն`առանձ խղճի խայթ զգալու:
Սակայն,կարդացողը կարող է առարկել` ասելով, օրինակ. “Մեր եթերում կա մի սերիալ,որ միանգամայն տարբերվում է մյուսներից, և պատմում է հայկական բանակի մասին: Բոլորի կողմից սիրելի  Զինվորներ հեռուստասերիալը:” Միթե մարդ այդքան միամիտ կարող է լինել?Ինչպես կարող է այդ անբանների,անմիտների ու հիմարների բազմությունը ՀԱՅ զինվոր կոչվել? Հայ զինվորը պետք է առաջին հերթին լինի ՀԱՅ`բազմադարյա պատմամշակութային արժեքների կրողը,ցեղակրոնության ջահակիրը, իր մոր,քրոջ և կնոջ վստահության ապավենը: Միթե  կարող են Համբարձումի,Մելոյի կամ Սամոյի նման կերպարանքները պաշտպանել հայրենիքի սահմանները?(Մտածեք ինքներդ)
Ցավալի է նաև մեկ այլ հանգամանք: Փոխվել է հայ տղամարդու կերպարը: Շատ եմ հանդիպում հատկապես ամռանը,երբ քայլում եմ սիրելի քաղաքիս փողոցներով և տեսնում եմ ամեն տեսակ զզվելի և զազրելի այսպես կոչված “մետրոսեքսուալներ“`երկար մազերով,կիպ ջինսե տաբատներով և դեմքի կեսը ծածկող ակնոցներով,որի հետևանքուվ մարդկային դեմքը մի տեսակ սին,կապկային տեսք է ստանում: Տխուր է տեսնել,թե ինչպես են սրանց նման գարշանքները քայլում փողոցներով և իրենց պարտքը համարում արտահայտություններ թողել քայլող-գնացող աղջիկների հասցեին: Այս կարգի մարդկային արտաթորանքերը հատկապես շատ են Հյուսիսային պողոտայում,որն իրենից ներկայացնում է պոդիում`մի հրապուրիչ գոմաղբ,որի մեջ գոմազբային բզեզների նման թրև  են  գալիս մետրոսեքսուալներն և գլամուր հավիկները…
Գրառումն ավարտում եմ Թաթուլ Կրպեյանի հիանալի բանաստեղծությամբ.

Ազգիս գահին բազմեցին…
Կարծեցեալ սրբերը այդ,
Արեան անմեղ լճակի մէջ
Ուրախ խնջոյք սարքեցին:

Իսկ ուր էին ազգերը մեծամեծ,
Մի՞թէ համր էին ու անկար,
Մեռնում էր մի ազգ բանաստեղծ,
 Եւ արդեօ՞ք փրկութեան ելք չկար:

Կարդացեք նաև`

Մտորումներ Երրորդ Համաշխարհայինի մասին…

Մտորումներ հանրախանութների մասին

Հ.Գ. Գրառումը նվիրվում է Հայոց Բանակի 20 ամյակին:

  1. January 24, 2012 at 9:29 am

    Ամեն սերունդ իր ստանդարտները ունի: Հնարավոր է, որ մի քսան տարի հետո վերադառնանք ավելի կոպիտ, կարճ սանրվածքներով, դասական հագուստով տղամարդկանց “ստանդարտին”, կանայք էլ` համարժեք դասական հագուստով…
    Ուղղակի մեր դեպքում մի ծայրահեղությունից մյուսն ենք ընկնում:

  2. Դավիթ
    January 24, 2012 at 11:18 am

    Լրիվ համաձայն եմ, հատկապես տղամարդու կերպարի հետ կապված։ Ճիշտն ասած ես մի փոքր չեմ հասկանում, թե ոնց են նմանատիպ պիժոնները (մետրոսեքսուալները) Հայ հասարակության մեջ ապրում։ Ամենազարմանալին իմ համար այն է, որ հենց նույն պահպանողական և անհանդուրժող սև հագնված մեծամասնությունը ինքն էլ է ընդունում այդ պիժոնությունը, մասնավորապես խոսքը գնում է սև, մարմնին կիպ կպչող սպորտային համազգեստ կրելու մասին։ Շատ էլ, որ մի երկու մոդա քարոզող համասեռամոլ ասում են, որ պետք ա քո հետույքը հանձնել հասարակության դատին, դա դեռ չի նշակում, որ պետք ա դա հալած յուղի տեղ ընդունել։ Եթե դա իսկապես մեր սև հագած պահպանողական հասարակության համար դառել է ընդունելի, ուրեմն մենք կորած ենք։

  3. January 24, 2012 at 9:51 pm

    Տիկ, նկարը սպանեց:ՃՃՃՃՃ
    բայց արի քո հետ չհամաձայնվեմ Բանակում սերիալի մասով: Նայի, դիտարկենք հարցի 2 կողմն էլ: Ինքը ամենառեյտինգային սերիալներիցա, եթե խոսում ենք զուտ փիառի տեսակետից, ինքը շատ դրականա ու հումորային, ու շատերը, ովքեր չեն ծառայել ու նեգատիվ են վերաբերվում բանակնին փոխել են իրենց կարծիքը, հետո ասեմ, էդ սերիալում մենակ կապիկություններ չեն անում, կան պահեր, երբ քարոզվում ե ճիշտ արժեքներ իսկ հերոսները դրսևորում են իսկական զինվորին վայել կողմեր: Հարցի մյուս կողմը կայանումա նրանում, որ դու լրիվ անտեղի քլնգեցիր էդ սերիալի կերպարների իրականին մոտ լինելը, ես որպես ծառայած ասեմ, որ շատ-շատ իրական են փորձել գրել թե սցենարը ու թե կերպարների բնութագրերը, իհարկե մի քիչ գեղարվեստականացված: Մի խոսքով, ես որ մեկ մեկ նայում եմ էդ սերիալը, հավեսս գալիսա էլի գնամ ծառայեմ:Ճ

    • January 24, 2012 at 10:00 pm

      Ապեր,իմ մոտ զինվորի կերպարը ֆիդայիների հետ ա ասոցացվում,թե Արցախի ֆիդայիների,թե Զեյթունի: Իմ մոտ հայ զինվորը չի ասոցացվում Համբարձումի կամ Սամոյի հետ;

      • January 25, 2012 at 5:55 pm

        ա. դե հիմա կարողա Տիգրան Մեծի հետ ասսոցացվեր, էդ դեռ վատ ձևով չի բնութագրում տվյալ սերիալում առկա կերպարները:
        բ. ֆիդայինների իմիջը, հատկապես Արցախյան Պատերազմի ֆիդայինների կերպարները մի քիչ ուռճացվածա մեր քարոզչության կողմից իհարկե կան իրոք մեծ հերոսներ բայց նաև մի քիչ հեքիաթացված դեմքեր ու առհասարակ իմիջ կա:
        գ. էսօր մեր համարյա 80000 հոգանոց բանակի մեծ մասը ոչ թե Մոնեներ ու Աղբյուր Սերոբներ են այլ 18-20 տարեկան Համբարձումներ, Մելոներ, Սամոներ Կոստյաներ ու Տիկոներ դրա համար էլ ասւոմ եմ որ շատ մոտա իրականին էդ սերիալը: Հարցրա ցանկացած ծառայած տղու նույնը կլսես:Ճ

      • January 25, 2012 at 7:41 pm

        Տենց դեմքերը առաջին իսկ ճակատամարտում կզոհվեն ապեր:

  4. January 27, 2012 at 1:54 am

    Haytiko :
    Տենց դեմքերը առաջին իսկ ճակատամարտում կզոհվեն ապեր:

    ապեր որ տենց պարզ լիներ թե ով, որ ճակատամարտում կզոհվի հենա միանգամից մենակ ուժեղ տղերքին կուղղարկեին էլի:Ճ

  5. NATA_lya_major
    February 11, 2012 at 3:32 pm

    ի դեպ ձախ կողմինն ով էր?? լրիվ լուրջ :))))

  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: